Մասնակից:AshYegh/ԱվազարկղՆյութըն Մորթոն

Նյութըն Մորթոն Նյութըն Էննիս Մորթոն (1929, դեկտեմբերի 21-2018 թվականի փետրվարի 7) ամերիկյան պոպուլյացիոն գենետիկ և գենետիկական համաճարակաբանության ոլորտի հիմնադիրներից[1]:

Կյանքի վաղ շրջան և կրթություն խմբագրել

Մորթընը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Քեմդըն քաղաքում[2]: Երեք ամսականում նրա ընտանիքը տեղափոխվել է Քոնեքթիքութ նահանգի Նյու Հեյվըն քաղաք: Գիտության հանդեպ նրա հետաքրքրությունը սկսվել է վաղ տարիքից, թիթեռներ հավաքելով: Մորթընը հաճախել է Հոփքինսի դպրոց, ավելի ուշ երկու տարով տեղափոխվել Սվարթմոր քոլեջ: Նա կորցրել է էնտոմոլոգիայի նկատմամբ ոգևորությունը, ոգեշնչվելով Դոբժանսկու Գենետիկա և տեսակների ծագումը գրքից[3] որոշելով դրա փոխարեն զբաղվել գենետիկայով:

Մորթընն ամուսնացել է Հավայան կղզիներից մի կնոջ հետ, որոշել է հաճախել Հավայան համալսարան կենդանաբանության բակալավրի կոչում ստանալու համար և այն ստացել 1951 թվականին: Վիսքոնսինի համալսարանում նա ավարտել է դրոզոֆիլ ճանճի վերաբերյալ թեզը, բայց նրան ավելի շատ հետաքրքրում էր Ջեյմս Էֆ Քրոուի և Սյուըլ Րայթի աշխատանքը: Այնուհետև, 1952–1953 թվականներին Մորթընը Քրոուի հետ աշխատել է Ճապոնիայում Ատոմային ռումբի զոհերի հանձնաժողովում: Դա նրան ոգեշնչել է իր կարիերան իրականացնել մարդու գենետիկայի բնագավառում: Նյութընը գենետիկայի դոկտոր է դարձել Վիսքոնսինի համալսարանում 1955 թվականին[3]:

Ակադեմիական կարիերա խմբագրել

Մորթընի կարիերան սկսվել է Ճապոնիայում Ատոմային ռումբի զոհերի հանձնաժողովում աշխատով: Նա ուսումնասիրել է ատոմային ռումբերից անպաշտպանվածությունը, ներառյալ` սերունդներից առաջինի վրա ազդեցությունը, հրատարակել է փաստաթղթեր արյան խմբերի և հիվանդությունների կապի վերաբերյալ[4], կայացած արյունակից ամուսնությունը[5], ծննդյան պահին մարդու քաշի կապը ժառանգականության հետ[6]: 1955–1956 թվականներին Մորթընը դարձել է Վիսքոնսինի համալսարանի քաղցկեղի ազգային ինստիտուտի հետդոկտորական գործընկեր: 1956 թվականին նա աշխատել է համալսարանում, նախ՝ որպես պրոֆեսորի օգնական, հետագայում, 1960 թվականին՝ երկու տարով դարձել դոցենտ[3]: Համալսարանում Մորթընը իրականացրել է ավելի քան 180,000 ծնունդների ուսումնասիրություն[7]:

1962 թվականին Մորթընը շահել է Վիլյամ Էլըն մրցանակը մարդու գենետիկայի բնագավառում ունեցած ներդրման համար[8]: Նույն թվականին նա ստեղծել է գենետիկայի ամբիոն: Հասկանալով, որ ամբիոնը վարչարարական խնդիրների պատճառով այլևս անկայուն է, նա փոխարենը 1954 թվականին որոշում է ստեղծել բնակչության գենետիկայի լաբորատորիա Հավայան կղզիներում: Նշանակվելով՝ հաստատության տնօրեն է մնացել է 21 տարի շարունակ: 1985 թվականին հեռանալով Հավայան կղզիներից երկու տարի անցկացրել է Նյու Յորքի Սլոան Քաթերինգ Մեմորիրալ քաղցկեղի կենտրոնում ՝ որպես համաճարակաբանության և կենսավիճակագրության ամբիոնի վարիչ[3]: 1988 թվականին Մորթընը ստացել է Սաութհեմփթոնի համալսարանի գենետիկ համաճարակաբանության քաղցկեղի հետազոտական շարժման հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսորի և տնօրենի պաշտոն[9][10]: 1999 թվականին ի պատիվ նրա ծննդյան յոթանասունամյակի լույս է տեսել գենետիկ համաճարակաբանության վերջին զարգացումների մասին գիրք[11]: Նա 1995 թվականից մինչև 2011 թվականը եղել է մարդկային գենետիկայի Ավագ մասնագետ գործընկեր: Մորթընը Սաութհեմփթոնի համալսարանից 2011 թվական ապրիլին անցել է թոշակի տարիքի և Ալցհեյմերի հիվանդության հետ կապված առողջական խնդիրների պատճառով[3]:

Անձնական կյանք խմբագրել

Մորթընն ավելի քան 40 տարի ամուսնացած էր իր երկրորդ կնոջ՝ պրոֆեսոր Պատրիսիա Ջեյքոբսի հետ: Իր առաջին կնոջից Մորտոնը հինգ զավակ և յոթ թոռ ունի[3]:

Նա մահացել է 2018 թվականի փետրվարի 7-ին, 88 տարեկան հասակում[12]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Morton, N. E. (1982). Outline of Genetic Epidemiology. New York: Karger. ISBN 978-3-8055-2269-4.
  2. «Academia Brasileira de Ciências». www.abc.org.br. Արխիվացված է օրիգինալից 2015-07-30-ին. Վերցված է 2015-07-29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Rao, D. C. (2013-02-01). «A Conversation With Professor Newton Ennis Morton». Genetic Epidemiology. 37 (2): 131–135. doi:10.1002/gepi.21695. ISSN 1098-2272. PMID 23135833.
  4. Fujii, T.; Moloney, W. C.; Morton, N. E. (1955-03-01). «Data on linkage of ovalocytosis and blood groups». American Journal of Human Genetics. 7 (1): 72–75. ISSN 0002-9297. PMC 1716568. PMID 14361396.
  5. Morton, By NEWTON E. (1955-11-01). "Non-Randomness in Consanguineous Marriage*". Annals of Human Genetics. 20 (2): 116–124. doi:10.1111/j.1469-1809.1955.tb01361.x. ISSN 1469-1809.
  6. Morton, By NEWTON E. (1955-11-01). «The Inheritance of Human Birth Weight*». Annals of Human Genetics. 20 (2): 125–134. doi:10.1111/j.1469-1809.1955.tb01362.x. ISSN 1469-1809.
  7. «Genetics of Interracial Crosses in Hawaii - Table of Contents - Karger Publishers». www.karger.com. Վերցված է 2015-07-28-ին.
  8. «A late response to the first William Allan memorial award: seven years of human genetics =» (PDF). www.ashg.org. Վերցված է 2015-07-28-ին.
  9. «Genetic Epidemiology & Genomic Informatics Academic Units | Medicine | University of Southampton». www.southampton.ac.uk. Վերցված է 2015-07-28-ին.
  10. Crow, James Franklin; Dove, William F. (2000-01-01). Perspectives on Genetics: Anecdotal, Historical, and Critical Commentaries, 1987-1998. Univ of Wisconsin Press. ISBN 9780299166045.
  11. «Recent Advances in Genetic Epidemiology Published in Honor of Professor Newton Morton's 70th Birthday: Published in Honor of Professor Newton E. Morton's 70th Birthday. : J. Ott, T. Lehner : 9783805569842». www.bookdepository.com. Վերցված է 2015-11-18-ին.
  12. Sherman, Stephanie L.; Rao, D.C.; Keats, Bronya J.; Yee, Shirley; Spence, M. Anne; Hassold, Terry J.; Chakravarti, Aravinda; Elston, Robert C.; Crolla, John A. (June 2018). «Newton E. Morton (1929–2018)». The American Journal of Human Genetics. 102 (6): 1011–1017. doi:10.1016/j.ajhg.2018.05.005. ISSN 0002-9297.