Մասնակից:ArzumanyanGayane/Ավազարկղ1
Տող գյուղի պատմական հուշարձանները
խմբագրել=== Ս.Հովհաննես-Մկրտիչ եկեղեցի === Տող գյուղի բարձրադիր (երե) թաղում է կառուցվել Տողի Ս.Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին (երկարությունը` 21, 70մ լայնությունը` 12, 92մ) : Այն, ամենայն հավանականությամբ, Մելիք Եգանն է կառուցել 17-րդ դարի վերջում և, թերևս, հին տաճարի տեղում: Շինության միակ, հարավային մուտքի ճակատակալ քարին փորագրված արձանագրությունը, որը չի պահպանվել, վկայում էր միայն նրա տարիքի նորոգմոն մասին (ՌՃՁԵ) : Սրբատաշ քարերով, թաղածածկ, չորս սյունների վրա հենված այս հոյակերտ կառույցը Տող գյուղի գահանիստ եկեղեցին էր, ուր պատարագ էր մատուցվում և անց էին կացվում կրոնական բոլոր ծեսերը: Ինչպես Մելիքի ապարանքը, հնում այս եկեղեցին ևս բուրգավոր շրջապարիսպ է ունեցել, ու չի բացառվում, որ այն մելիքի ապարանքի հետ մի ամբողջություն էր կազմում, քանի որ ըստ պահպանված ավանդազրույցների` եկեղեցու հարավ-արևելյան բուրգից սկսվող գաղտնուղին հզոր պարիսպ պատվարով կապված է եղել Մելիք-Եգանի ապարանքից դեպի արևմուտք ձգվող պարսպի գաղտնուղու հետ: Եկեղեցու հարավային կողմի պատին կից շինված էր մի նեղ և երկար մատուռ-դամբարան, որի մեջ ամփոփված էին Դիզակի գավառի մելիքներն ու մելիքազուները: Այս տապանատանն են ամփոփված Մելիք-Եգանի հայր Ղուկաս վարդապետը (վախճ. 1715թ.) , Մելիք Եգանը (վախճ.1744) , Մելիք Արամը (վախճ. 1745թ.) , Մելիք Եսային (վախճ. 1781թ.) և Մելիք Արամի որդի Բաղր Բեկը (վախճ. 1789թ.) : Այստեղ, ըստ Սարգիս Ջալալյանցի վկայության, կային նաև Մելիք Եգանի տոհմից քաջ իշխան Օհան բէգի, Բաղր բէգի, Յօսէփ բէգի, Եսայի բէգի և ուրիշների տապանաքարերը: Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանգնեցված է եղել այն քարե խաչկալ-կոթողը` հյուսիսային դռան վրա, որի երեք նիստերին փորագրված տեքստում վկայակոչված են Մելիք Եգանի ընտանիքի բոլոր անդամները: 1736թ. ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամ Կրետացին, որն Իրանին հպատակ երկրների խոշոր ավատատերերի ու հոգևոր առաջնորդների հետ Մուղանի դաշտում մասնակցում էր Իրանի գահը հափշտակելու համար ղուրուլթայ հրավիրած Նադիրի թագադրության արարողությանը, շուրջ մեկ շաբաթ հյուրընկալվել է Տող գյուղում. դրա մասին կաթողիկոսն ինքն է վկայում իր <<Պատմություն>> երկում: Նա նախ նշում է, թե ինչպես Մուղանի դաշտում ավատատերերի ու այլոց հետ նշեց Սուրբ Ծնունդը և ապա գալով Տող` նաև Բարեկենդանի տոնը: <<Եվ անդ կատարեալ զկարգ ջրօրհնեացն` հեղաք զսուրբ մեռոնն ի ջուրն Երասխայ, յորս էին Երևանայ քալանթար Մէլիքջանն, մէլիք Յակոբջանն և մէլիք Մկրտումն, Տուզախու մէլիք Էկէնն, որ և ի հանել ետու զխաչն ի ջրէն>> :Արարողությանը մասնակցում էին քեդխուդաներ, պարսկական բանակի հայ զինվորներ, ազաներ, իսլամական շեյխեր, ղազիներ, խաներ, հարյուրապետեր, ավելի քան 300 մարդ հայ և օտարազգի: Այստեղ Ներսեսի հետ միասին նշում են Բարեկենդանի տոնը, և ապա Աբրահամը Տողից անցնում է Հադրութ, այնտեղից էլ մեկնում Վաղարշապատ: Թեև նրա կառուցումը վերագրվում է Մելիք Եգանին, սակայն չի բացառվում, որ նա հին շենքն է վերանորոգել, մանավանդ որ Առաքել Կոստանյանցը ևս հիշատակում է Տողի հնագույն չորս եկեղեցիները, որոնցից մեկը հիմնահատակ ավերվել էր ասպատակիչների կողմից: