Աստղագետը,1668,Յան Վերմեեր։

Աստղագետը աստղագիտության ոլորտի գիտնական է, որի նպատակը երկիր մոլորակի սահմաններից դուրս գտնվող որոշակի հարցի կամ ոլորտի ուսումնասիրությունն է։ Աստղագետները ուսումնասիրում են աստղագիտական մարմինները, ինչպիսիք են աստղերը,մոլորակները,լուսինները,գիսաստղերը և գալակտիկաները՝ դիտողական (անալիզի ենթարկելով տվյալները)կամ տեսական աստղագիտության մեջ։ Աստղագետների ուսումնասիրած թեմաների կամ ոլորտների օրինակներ են մոլորակային գիտությունները,արեգակնային աստղագիտություն, աստղերի ծագումը կամ զարգացումը և գալակտիկաների ձևավորումը և կապակցված բայց տարբեր առարկաներ ինչպիսիք են ֆիզիկական տիեզերագիտությունը, որը ուսումնասիրում է ամբողջ տիեզերքը։

Աստղագետները սովորաբար բաժանվում են երկու տեսակի՝ դիտողական և տեսական։ Դիտողական աստղագետները կատարում են երկնային մարմինների դիտարկումներ և վերլուծում են տվյալները։ Ի տարբերություն դրա, տեսական աստղագետները ստեղծում և ուսումնասիրում են այնպիսի առարկաների նմուշներ, որոնք հնարավոր չէ դիտարկել։ Քանի որ պահանջվում են միլիոնավոր և միլիարդավոր տարիներ,որպեսզի աստղային համակարգերը կամ գալակտիկաները ավարտեն իրենց կյանքի շրջանը, աստղագետները պետք է դիտարկեն տարբեր համակարգերի լուսանկարները դրանց զարգացման եզակի կետերում՝ պարզելու թե ինչպես են դրանք ձևավորվում, զարգանում և ոչնչանում։ Նրանք օգտագործում են այս տվյալները՝ նմուշներ կամ սիմուլացիաներ ստեղծելու համար,որպեսզի հասկանան թե ինչպես են տարբեր երկնային մարմիններ գործում։

Աստղագիտության այս երկու հիմնական ճյուղերի ենթակարգերի մեջ են մտնում՝ մոլորակային աստղագիտությունը, գալակտիկական աստղագիտությունը կամ ֆիզիկական տիեզերագիտությունը:

Ակադեմիական խմբագրել

 
Գալիլեոն համարվում է ժամանակակից աստղագիտության հայրը:

Հնում աստղագիտությունը ավելի շատ զբաղվում էր երկնքում երևույթների դասակարգմամբ և նկարագրությամբ, մինչ աստղաֆիզիկան փորձում էր բացատրել այս երևույթները և դրանց միջև եղած տարբերությունները՝ օգտագործելով ֆիզիկական օրենքներ: Այսօր այդ տարանջատումը հիմնականում վերացել է, և «աստղագետ» և «աստղաֆիզիկոս» հասկացությունները փոխարինելի են: Պրոֆեսիոնալ աստղագետները բարձր կրթություն ստացած անհատներ են, որոնք սովորաբար ունեն ֆիզիկայի կամ աստղագիտության գիտությունների դոկտորի գիտական աստիճան և աշխատում են հետազոտական հաստատություններում կամ համալսարաններում:[1] Նրանք իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են հետազոտությունների վրա աշխատելով, չնայած նրանք շատ հաճախ ունեն այլ պարտականություններ, ինչպիսիք են ուսուցումը, գործիքներ կառուցելը կամ աստղադիտարանի շահագործմանը օժանդակելը:

Իրականում, պրոֆեսիոնալ աստղագետների թիվն ԱՄՆ-ում բավականին փոքր է: Ամերիկյան աստղագիտական ընկերությունը, որը Հյուսիսային Ամերիկայի պրոֆեսիոնալ աստղագետների հիմնական կազմակերպությունն է, ունի մոտ 7000 անդամ: Այս թիվը ներառում է այլ ոլորտների՝ ֆիզիկայի, երկրաբանության և ճարտարագիտության գիտնականներ, որոնց հետազոտական հետաքրքրությունները սերտորեն կապված են աստղագիտության հետ:[2] Միջազգային աստղագիտական միությունը բաղկացած է գրեթե 10,145 անդամից 70 տարբեր երկրներից, ովքեր մասնակցում են աստղագիտական հետազոտություններին ՝ թեկնածուական գիտությունների մակարդակով և դրանից դուրս:[3]

 
Ֆլամանդացի աստղագետ Ֆերդինանտ Վերբիստ։Չինական կայսրության մաթեմատիկական խորհրդի և աստղադիտարանի ղեկավար,1669։

Հակառակ այն դասական պատկերին, որում ծեր աստղագետը աստղադիտակով նայում է երկնքին , շատ ավելի տարածված է օգտագործել լիցքավորված զուգակցված սարքի (CCD) տեսախցիկ՝ երկար և խորը ազդեցությունը գրանցելու համար՝ թույլ տալով ավելի զգայուն պատկեր ստեղծել, քանի որ լույսը ժամանակի ընթացքում ավելանում է: Մինչ CCD- ները, լուսանկարչական թիթեղները դիտարկման հիմնական մեթոդն էին համարվում:Ժամանակակից աստղագետները համեմատաբար քիչ ժամանակ են անցկացնում աստղադիտակների վրա, սովորաբար տարեկան ընդամենը մի քանի շաբաթ: Դիտարկվող երևույթների վերլուծությունը, դրանց դիտարկման պատճառների վերաբերյալ կանխատեսումներ կատարելուն զուգահեռ, խլում են դիտողական աստղագետների ժամանակի մեծ մասը։

Այն աստղագետները, որոնք որպես դասախոս են աշխատում, իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են բակալավրիատի և ասպիրանտուրայի դասարաններ դասավանդելով: Համալսարանների մեծամասնությունը նաև իրազեկման ծրագրեր ունի՝ ներառյալ հանրային աստղադիտակի ժամանակը և երբեմն՝ պլանետարիումը որպես հանրային ծառայություն՝ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու համար:

Ապագա աստղագետները սովորաբար ավագ դպրոցում ունեն մաթեմատիկայի, գիտությունների և հաշվարկելու լայն նախապատմություն:Կարևոր է նաև անցնել այն դասընթացները, որոնք սովորեցնում են ինչպես ուսումնասիրել, գրել և ներկայացնել հոդվածներ: Քոլեջում / համալսարանում աստղագետների մեծ մասը ստանում է աստղագիտության կամ ֆիզիկայի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Սիրողական աստղագետներ խմբագրել

Պրոֆեսիոնալ աստղագետների քանակը համեմատաբար ցածր է, սակայն ոլորտը սիրված է սիրողական շրջանում: Քաղաքների մեծ մասում կան աստղագիտության սիրողական ակումբներ, որոնք կանոնավոր կերպով հանդիպում են և հաճախ կազմակերպում են աստղային երեկույթներ: Խաղաղ օվկիանոսի աստղագիտական ընկերությունը աշխարհի ամենամեծ ընդհանուր աստղագիտական խումբն է, որը բաղկացած է ինչպես պրոֆեսիոնալ և սիրողական աստղագետներից, այնպես էլ 70 տարբեր երկրների մանկավարժներից[4]: Ցանկացած հոբբի նման, մարդկանց մեծամասնությունը, ովքեր իրենց համարում են սիրողական աստղագետներ, կարող են ամսական մի քանի ժամ տրամադրել աստղերին նայելուն և ուսումնասիրել հետազոտությունների վերջին զարգացումները: Այնուամենայնիվ, սիրողական աստղագետները կարող են լինել այսպես կոչված «նստակյաց աստղագետներ» կամ մեծ ձգտում ունեցող մարդիկ, ովքեր ունեն գիտական աստիճանի աստղադիտակներ և գործիքներ, որոնցով նրանք ունակ են իրենց սեփական հայտնագործությունները կատարել և օգնել պրոֆեսիոնալ աստղագետներին իրենց հետազոտություններում:


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Frequently Asked Questions About Becoming an Astronomer». NOAO. Արխիվացված օրիգինալից 3 April 2009-ին. Վերցված է 29 March 2009-ին.
  2. «American Astronomical Society Home». AAS. Արխիվացված օրիգինալից 2 August 2009-ին. Վերցված է 14 August 2009-ին.
  3. «About IAU». IAU. Վերցված է 14 August 2009-ին.
  4. «About Us». Astronomical Society of the Pacific. Արխիվացված օրիգինալից 25 February 2009-ին. Վերցված է 29 March 2009-ին.

Աղբյուրներ խմբագրել