Annie-Art/Ավազարկղ 9
Ընդհանուր տեղեկություններ
Քիմիական բանաձևKClO3
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճականգույն բյուրեղներ
Մոլային զանգված122.55 գ/մոլ
Խտություն2,32 գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան356 °C
Դասակարգում
CAS համար[3811-04-9]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կալիումի քլորատ (Բերթոլեի աղ) — KCIOз, քլորական թթվի կալիումական աղ։ Անգույն բյուրեղներ, խտությունը՝ 2320 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 356° С, թունավոր է, ջրում վատ է լուծվում (մոտ 7,5 գՀ 100 գ ջրում, 20°Շ–ում)։ Կալիումի քլորատը օքսիդիչ է, ծծմբի, ֆոսֆորի, ածխածնի և օրգանական նյութերի հետ առաջացնում է պայթուցիկ խառնուրդներ։ Ստացվում է KCl-ի ջրային լուծույթի էլեկտրոլիզով։ Օգտագործվում է լուցկու արդյունաբերությունում և պիրոտեխնիկայում, նաև քիմիական աշխատանոցում թթվածին ստանալու համար, իսկ բժշկության մեջ՝ որպես ախտահանիչ։

Պատմություն

խմբագրել

Առաջին անգամ ստացվել է 1786 թվականին Կլոդ Բերթոլեի կողմից (այստեղից էլ անվանումը` Բերթոլեի աղ), քլորը, տաք խտացրած կալիումի հիդրօքսիդով անց կացնելով:

 
 
KClO3 + C, −2.5mb

Քիմիական հատկություններ

խմբագրել

Տաքացնելիս (400°С) քայքայվում է՝ առաջացնելով KCIO4, ավելի բարձր ջերմաստիճաններում (550- 600°С)՝ կալիումի քլորիդ և թթվածին։

  (400 °C);
  (550—620 °C)

Կատալիզատորների (MnO2, Fe2O3, CuO) առկայությամբ քայքայվում է ավելի ցածր ջերմաստիճաններում (200°C)։

  (150—300 °C, կատ. MnO2)

Ջրասպիրտային լուծույթում ռեակցիայի մեջ է մտնում ամոնիումի սուլֆատի հետ, առաջացնելով ամոնիումի քլորատ:

 

Կիրառում

խմբագրել

Այրվող նյութեր

խմբագրել

Կալիումի քլորատի խառնուրդները վերականգնիչների հետ (ֆոսֆոր, ծծումբ, օրգանական միացություններ) պայթուցիկ և զգայուն են շփման, հարվածների նկատմամբ: Զգայունությունը ավելանում է բրոմատների և ամոնիումի աղերի առկայությամբ: Բերթոլեի աղի հետ բաղադրության բարձր զգայունության պատճառով, նրանք գրեթե չեն օգտագործվում արդյունաբերական և ռազմական պայթուցիկ նյութերի արտադրության համար: Երբեմն օգտագործվում է հրարվեստում, որպես քլորատի աղբյուր, մտնում է լուցկու գլխիկի այրվող նյութի բաղադրության մեջ:

Բժշկության մեջ

խմբագրել

Որոշ ժամանակ կալիումի քլորատի լուծույթները կիրառվում էին թույլ հականեխիչի տեղ, արտաքին դեղամիջոց կոկորդ ողողելու համար:

Թունավորություն

խմբագրել

Կալիումի քլորատի մահացու չափը կազմում է 1գ/կգ: