Ստոմատոլոգիական անզգայացում, բաժին, որն իր մեջ ներառում է տեղային անէսթետիկները, սեդացիան և ընդհանուր անզգայացումը։

Տեղային անէսթետիկները ստոմատոլոգիայում խմբագրել

Ստոմատոլոգիայում ամենալայն կիրառությունն ունեցող տեղային անէսթետիկը լիդոկաինն է (հայտնի նաև որպես քսիլոկային կամ լիգնոկաին), որը պրոկաինի ժամանակակից փոխարինիչն է (հայտնի նաև որպես նովոկաին)։ Դեղի կիսատրոհման պարբերությունը օրգանիզմում կազմում է 1.5–2 ժամ։ Ներկայիս կիրառվող այլ տեղային անէսթետիկներից են արտիկաինը (սեպտոկաին, ուբիստեզին), բուպիվակաինը (երկարատև ազդեցությամբ օժտված անէսթետիկ), պրիլոկաինը (ցիտանեստ) և մեպիվակաինը (կարբոկաին, պոլոկաին)։ Տեղային անէսթետիկների տարբեր տեսակներն ունեն իրենց բնութագրական ազդեցության ուժն ու տևողությունը։ Դրանց ընտրությունը կախված է կլինիկական դեպքից։ Դեղերը կարող են կիրառվել 2 ձևով՝ ադրենալինի (էպինեֆրին) կամ այլ անոթասեղմիչի հետ համակցված, որը մեծացնում է անէսթետիկի ազդեցության տևողությունը, կամ առանց դրանց։ Անոթասեղմիչի հետ համակցումը հնարավորություն է տալիս վերահսկել հյուսվածքների արյունահոսությունը կատարվող միջամտությունների ընթացքում։ Նախքան յուրաքանչյուր տեսակի անզգայացում իրականացնելը, սովորաբար, կատարվում է կլինիկական դեպքի դասակարգում ըստ Անէսթեզիոլոգների Ամերիկյան Ասոցիացիայի կողմից առաջարկված՝ պացիենտի ֆիզիկական վիճակի դասակարգման համակարգի։

Կարճատև ազդեցությամբ (պուլպայի անզգայացում մոտավորապես 30 րոպե տևողությամբ) դեղերից են՝ 3% Մեպիվակաինի հիդրոքլորիդը և 4% Պրիլոկինի հիդրոքլորիդը առանց անոթասեղմիչի[1]։

Ազդեցության միջին տևողություն ունեցող (որոնք ունակ են իրականացնել պուլպայի անզգայացում մոտ 60 րոպե տևողությամբ) դեղերից են՝ 4% Արտիկաինի հիդրոքլորիդի լուծույթը՝ համակցված ադրենալինի հետ 1:100,000 և 1:200,000 փոխհարաբերությամբ, 2% Լիդոկաինի հիդրոքլորիդը՝ համակցված ադրենալինի հետ 1:50,000, 1:80,000 և 1:100,000 փոխհարաբերությամբ, ինչպես նաև 4% Պրիլոկաինի հիդրոքլորիդը՝ համակցված ադրենալինի հետ 1:200,000 փոխհարաբերությամբ[1]։

Բուպիվակաինի հիդրոքլորիդի 0.5% լուծույթը՝ համակցված ադրենալինի հետ 1:200,000 հարաբերությամբ, ապահովում է երկարատև անզգայացում, ավելի քան 90 րոպե տևողությամբ[1]։

Տեղային անզգայացման տևողության և էֆեկտիվության վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Նման գործոնների օրինակներից են՝ պացիենտի անհատական պատասխանը պրեպարատի նկատմամբ, դեղի նորմուծման շրջանում հյուսվածքների անոթավորուման աստիճանը և pH-ը, ներարկման տեսակը և այլն[1]։ Հետևաբար, տեղային անէսթետիկների ազդեցության տևողությունը ցույց տվող թվերը հարաբերական և մոտավոր են, քանի որ պացիենտների մոտ կարող են դիտվել շատ ծայրահեղ տարբերություններ։

Վերին ծնոտային ինֆիլտրացիոն անզգայացում խմբագրել

Տեղային անէսթետիկը ներմուծվում է վերին ծնոտի ատամնաբնային ելունի թշային մակերեսից, որտեղից այն կարող է ներծծվել ոսկրի բարակ կորտիկալ շերտով և թափանցել ատամի պուլպա, որպեսզի ապահովվի անզգայացման էֆեկտը հյուսվածքներում։

 

Ստործնոտային ինֆիլտրացիոն անզգայացում խմբագրել

Ստորին ծնոտի ատամների անզգայացման առաջին ընտրության մեթոդները ինֆիլտրացիոն և հաղորդչական անզգայացումներն են։ Անզգայացման համապատասխան տեխնիկայի ընտրությունը կախված է տարբեր գործոններից․

  1. Պացիենտի տարիք[2]
    • Ինֆիլտրացիոն անզգայացումը առավել նախընտրելի է երեխաների կաթնատամների անզգայացման համար։ Մեթոդը նման է վերին ծնոտային թշային ինֆիլտրացիոն անզգայացմանը։ Անհրաժեշտ է համոզվել, որ շրթունքը/թուշը տեղաշարժված է ստորին և կողմնային ուղղություններով, և ոչ վերին, իսկ ասեղը անհրաժեշտ է ներմուծել վեստիբուլյար մակերեսի անցման ծալքի շրջանում՝ պահելով ծնոտի ոսկրի կորտիկալ շերտի նկատմամբ 45’ անկյան տակ։
  2. Անզգայացվող ատամ[2]
    • Մեծահասակների շրջանում ստորին ծնոտի մշտական կտրիչների կակղանի և հարակից փափուկ հյուսվածքների անզգայացման առաջին ընտրության մեթոդը ինֆիլտրացիոն անզգայացումն է։ Հաղորդչական անզգայացումն երբեմն կարող է էֆեկտիվ չլինել այս պարագայում, քանի որ 2 կողմի ստորին ատամնաբնային նյարդերի ծայրային կտրիչային ճյուղերը ծնոտի ֆրոնտալ հատվածում խաչվում են։ Խորհուրդ է տրվում համապատասխան ատամի արմատի գագաթի պրոյեկցիայով ներմուծել 0.5 մլ անէսթետիկ թշային և լեզվային մակերեսներից յուրաքանչյուրում։ Ստորին ծնոտի մշտական ատամների անզգայացման նպատակով կիրառվող մեթոդներից ներկայումս ամենամեծ կիրառությունն ունեցողն ու ամենամեծ հաջողություն վայելողը ադրենալինի հետ 1:100,000 հարաբերությամբ 4% արտիկաինով կատարվող ինֆիլտրացիոն անզգայացումն է։

Հաղորդչական անզգայացում խմբագրել

Ստորին ատամնաբնային և լեզվային նյարդերի անզգայացում խմբագրել

Մեծահասակների շրջանում ստործնոտային ատամների անզգայացման նպատակով իրականացվող ստորին ատամնաբնային նյարդի պաշարումը ստոմատոլոգի կողմից ամենահաճախ կիրառվող մեթոդներից է։ Այս մեթոդի նպատակն է՝ ներմուծել անէսթետիկը նյարդի շրջան, նախքան ասեղի՝ ստործնոտային անցք մտնելը, որը տեղակայված է ստորին ծնոտի ճյուղի ներքին մակերեսին։ Այն պետք է պաշարի նյարդը մինչև վերջինիս՝ ստործնոտային խողովակ մտնելը[3]։

Թշային նյարդի անզգայացում խմբագրել

Անզգայացումը կատարում են հիվանդի բերանը լայն բացած վիճակում, ներարկիչը պետք է լինի հակառակ կողմի մեծ աղորիքների պրոյեկցիայով, ասեղի ծակման տեղը՝ համապատասխանի լորձաթաղանթի վրայի այն կետին, որն առաջանում է վերին մեծ աղորիքների ծամողական մակերեսների մակարդակով տարված գծի և պսակաձև ելուստի առաջային եզրով տարված ուղիղ գծի հատումից: Ասեղը առաջ են շարժում պսակաձև ելուստի առաջային եզրով մոտ 1,5 սմ և ներարկում 1-2 մլ անզգայացնող լուծույթ:

Լրացուցիչ մեթոդներ խմբագրել

Ներոսկրային խմբագրել

Անզգայացման ալտերնատիվ տարբերակ է, որը հայտնաբերվել է 1910 թվականին[4]։ Ներոսկրային անզգայացումն իրենից ներկայացնում է անէսթետիկի լուծույթի ներմուծում ատամի արմատի գագաթի պրոյեկցիայով ատմնաբնային ելունի կոմպակտ շերտում բացված անցքերով անմիջականորեն դեպի սպունգանման նյութ։ Մեթոդը կարող է կիրառվել առավել բարդ ստոմատոլոգիական միջամտությունների դեպքում, օրինակ՝ վիրաբուժական կամ էնդոդոնտիկ բուժման (ատամների արմատների բուժում)։

Ներկապանային խմբագրել

Ներկապանային կամ պերիոդոնտալ կապանների անզգայացման մեթոդը առաջնահերթ կիրառվում է էնդոդոնտիկ բուժման դեպքում և ի լրացում ստորին ատամնային սեգմենտում կատարված անզգայացմանը, եթե այն բավարար չէ։ Մեթոդն իր մեջ ընդգրկում է «ատամի յուրաքանչյուր արմատի շրջանում առնվազն 0.2 մլ քանակությամբ տեղային անէսթետիկի ներմուծում»[5], որն էլ տարածվում է դեպի ատամը շրջապատող ոսկրային հյուսվածք։ Կլինիցիստները կարող են առավելություն տալ այս մեթոդին մի քանի պատճառներով, օրինակ՝ փափուկ հյուսվածքների անզգայացման բացակայության, անէսթետիկի քիչ քանակության կիրառման և մեկ ատամի շրջանում անզգայացման ապահովման հնարավորության, սակայն օգտագործումը կարող է հակացուցված լինել այն պատճառով, որ պացիենտները գանգատվում են ներկապանային անզգայացման ընթացքում առաջացող ուժեղ ցավից։ Այնուամենայնիվ, բարձր ճնշումով և գերբարակ ասեղով ներարկիչի կիրառումն ապահովում է ինչպես քիմիական անզգայացում (անէսթետիկի ազդեցությամբ), այնպես էլ մեխանիկական (ճնշման ազդեցությամբ)։

Ներկապանային անզգայացումը կարող է առաջացնել շատ բարդություններ, եթե խախտվի մեթոդի իրականացման տեխնիկան, օրինակ՝ անէսթետիկի արագ ներարկումը կամ շատ մեծ քանակության կիրառումը, և դա կարող է հանգեցնել ատամի գերզգայունության առաջացմանը՝ կծելու և պերկուսիայի ժամանակ[6]։

Հետազոտությունները ցույց են տվել , որ պացիենտների մոտ անզգայացումը հասունացել է 15-20 վայրկյանների ընթացքում, որն էլ առավելություն է տալիս այս մեթոդին՝ ի համեմատ ստորին ատամնաբնային նյարդի ազգայացման[7]։ Այլ առավելություններից է՝ համեմատած այլ մեթոդների հետ քիչ տրավմատիկ լինելը, այդ իսկ պատճառով մեթոդն ունի շատ մեծ կիրառություն երեխաների շրջանում էնդոդոնտիկ բուժման և ատամների հեռացման դեպքում։

Ներկակղանային խմբագրել

Ներկակղանային անզգայացումն իրենից ներկայացնում է փոքր ասեղի (25 կամ 27 համարի) միջոցով անէսթետիկի անմիջական ներմուծում դեպի կակղանի խոռոչ։ Ներարկումն իրականացվում է ճնշան տակ, որն էլ հանգեցնում է կարճատև, սակայն ուժեղ անհարմարության զգացողության առաջացման։ Այս մեթոդն ապահովում է կակղանի էֆեկտիվ անզգայացում, քանի որ կակղանի հյուսվածքներն ենթարկվում են անզգայացնող նյութի քիմիական ազդեցությանը և գործադրվող ճնշումով պայմանավորված մեխանիկական ազդեցությանը[8]։ Առավելությունը սովորաբար տրվում է այդ մեթոդին այն դեպքում, երբ մնացած բոլոր մեթոդներն եղել են ոչ էֆեկտիվ և այն պետք է ներառի նախավիրահատական զգուշացում՝ սուր ցավի վերաբերյալ։ Սակայն այն կարող է օգտակար լինել էնդոդոնտիկ բուժման համար յուրաքանչյուր ատամի դեպքում, որտեղ բարդ է իրականացնել անզգայացում։ Այնուամենայնիվ, այս մեթոդի անցկացման պատճառով պացիենտի մոտ առաջացող անհարմարության զգացումը սահմանափակում է վերջինիս կիրառումը և հնարավորություն չի տալիս նրան՝ հանդես գալու որպես անզգայացման հիմնական մեթոդ։

Ներպտկիկային խմբագրել

Ներպտկիկային մեթոդն օգտագործվում է որպես անզգայացման լրացուցիչ տարբերակ՝ պացիենտի հարմարավետության բարձրացման նպատակով, և այն առաջնահերթ կիրառվում է քմային և լեզվային ներարկումների փոխարեն։ Այն բացառապես բարեհաջող կիրառություն ունի մանկական ստոմատոլոգիայում և լավ է աշխատում անբարենպաստ անզգայացման պարագայում՝ էֆեկտիվության բարձրացման կամ փոխարինման նպատակով, օրինակ՝ քմային կամ լեզվային։ Մեթոդն իրականացվում է անէսթետիկի ուղղակի ներմուծումով պտկիկի մեջ՝ համապատասխան ներարկման շրջանում գունատության առաջացումով։ Ներարկման կետը գտնվում է կնդի վրա՝ պտկիկից մոտավորապես 2 մմ գագաթային ուղղությամբ[9]։

Անզգայացում ճնշման տակ խմբագրել

Մեթոդի էությունը բամբակյա տամպոնով ճնշման գործադրումն է ասեղի նորմուծման շրջանում՝ ցավի զգացողության ընկճման նպատակով, օրինակ՝ քիմքի հյուսվածքներում[10]։

Ակինոսկու մեթոդ խմբագրել

Նյարդերի էլեկտրական պաշարում խմբագրել

Մեթոդ, որը ներառում է էլեկտրական հոսանքի կիրառում՝ նյարդային վերջավորությունների պաշարման և ցավային ազդակների փոխանցման ընկճման համար․ ցավի վերահսկումը ժամանակավոր է։


Անասեղ ներարկում խմբագրել

Անասեղ ներարկումը նպատակ ունի իջեցնել ճնշումը, որը բավականին մեծ է, որպեսզի ներմղի հեղուկը փոքր անցքով։ Դա սովորաբար իրականացվում է մեխանիկական էներգիայի հաշվին։ Այսպիսով ստեղծվում է լուծույթի բարակ սյուն, որը դեպի փափուկ հյուսվածքներ ներթափանցելու ունակություն ունի, այդ իսկ պատճառով ասեղի կիրառման անհրաժեշտություն այլևս չկա։

Առավելություններ՝

  • Ներարկման տեղում դեղի ներծծման արագացում
  • Կիրառման դյուրինություն
  • Ցավի բացակայություն/նվազում
  • Հյուսվածքների քիչ վնասում

Սակայն ստոմատոլոգիայում այդ մեթոդի էֆեկտիվությունը սահմանափակ է[11]։

Անասեղ անզգայացման օրինակներից են՝ Syrijet, MED-JET H III և iCT injection SE by Dentium[12]


Դոզավորում խմբագրել

[13][14][15][16]

Դեղի անվանում UK Վաճառքային անվանում Կոնցենտրացիա (%) Առավելագույն դոզա (մգ/կգ)
Աչտիկաին ադրենալինով ԲարտինեստTM

ՍեպտոնեստTM

4 7
Բուպիվակաին Մարկաին 0.25 2.5
Լիդոկաին 1 3
2
Լիդոկաին ադրենալինով ՈւտիլիկաինTM

Լիգնոսպան հատուկTM

ՔսիլոկաինTM

1 7
2
Մեպիվակաին ՍկանդոնեստTM 2 1.36 (3 մգ per pound), 400 մգ քիչ մեծահասակների համար
3
Պրիլոկաին Ֆելիպրեսինի հետ ՑիտանեստTM 0.5 7
1
Պրիլոկաին սովորական Ցիտանեստ սովորականTM 1 6

Հակացուցումներ խմբագրել

Տեղային անէսթետիկների կիրառումը քննարկելուց անհրաժեշտ է հաշվի առնել շատ գործոններ: Գոյություն ունեն տեղային անզգայացման «բացարձակ» և «հարաբերական» հակացուցումներ: Բացարձակ հակացուցումն իրենից ենթադրում է, որ ոչ մի հանգամանքում այդ տեղային անզգայացումը չի կարող կիրառվել տվյալ պացիենտի համար, քանի որ այն կյանքի համար պոտենցիալ վտանգավոր ռիսկ է, օրինակ՝ ալերգիայի առաջացման պատճառ: Երբ տեղային անզգայացումն ունենում է հարաբերական հակացուցումներ, ապա վերջինիս կիրառումը ցանկալի չէ, և պետք է խուսափել, բայց այն կյանքի համար վտանգավոր չէ:

Տեսակներ խմբագրել

Ինչպես արդեն ասվել է, ստոմատոլոգիայում կիրառվող տեղային անզգայացումը կարող է նշանակալիորեն բազմազան լինել, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ հատկություններով օժտված պրեպարատներ: Ամեն պրեպարատ ունի ունի աննշան տարբերություն, թե ինչպես է անէսթետիկն ազդում օրգանիզմի վրա:Դա տարբեր բաղադրիչների ազդեցության արդյունք է: Ադրենալին պարունակող տեղային անէսթետիկները, ինչպիսին օրինակ Լիդոկայինն է (որտեղ ադրենալինը պարունակվում է 1:80,000 հարաբերությամբ) կամ Արտիկայինը (որտեղ ադրենալինը 1:100,000 հարաբերությամբ է), ունեն ուղղակի ազդեցություն սրտային արտանետման վրա վրա՝ անմիջապես բարձրացնելով սրտի կծկումների հաճախականությունը;Այս էֆեկտների պատճառով, եթե պացիենտը տառապում է անգինայով կամ սուր սրտային անբավարարությամբ, այս պրեպարատների կիրառումը սովորաբար չի խրախուսվում, քանի որ վերջիններս կարող են նախատրամադրել ոչ ցանկալի կողմնակի էֆեկտներ[17]: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մանկական ստոմատոլոգիայում ատամնաբուժական միջամտությունների համար կիրառվող թե ներսփռական անզգայացման տարբերակով կիրառված արտիկայինը և թե լիդոկայինը եղել են հավասարապես էֆեկտիվ, սակայն արտիկայինով ներարկումները ավելի քիչ են առաջացնում հետվիրահատական ցավ[18]:

Որպես այլընտրանքային տարբերակ կարող են կիրառվել այլ պրեպարատներ, օրինակ Մեպիվակայինի հիդրոքլորիդը կամ Պրիլոկայինը (որը պարունակում է Ֆելիպրեսին): Պրիլոկայինը հատկապես հարմար է կիրառել այն պացիենտների դեպքում, երբ անհրաժեշտ է խուսափել ադրենալինի կիրառումից կամ որոնք կարող են ունենալ ալերգիկ ռեակցիա: Պրիլոկայինի գլխավոր հակացուցումն այն է, որ վերջինս ունի կյանքի կարճ տևողություն և կարող է ունենալ թույլ ցիտոտոքսիկ էֆեկտ, այդ իսկ պատճառով հղիության ընթացքում նրա կիրառումից անհրաժեշտ է խուսափել: Այդ ցիտոտոքսիկ էֆեկտը կարող է դրսևորվել միզուղիների վրա և խաթարել շրջանառությունը, որը կարող է բացասաբար ազդել հղիության վրա: Այն դեպքում, երբ պացիենտին հակացուցված է կիրառել Պրիլոկային, պետք է դիտարկել Մեպիվակայինի հիդրոքլորիդ կիրառելու տարբերակը: Մեպիվակայինն անոթալայնիչ հատկությամբ օժտված անէսթետիկ է, այն չունի անոթասեղմիչ ևալերգիկ ռեակցիա առաջացնող բաղադրիչներ[19]:

Կապը դոզավորման հետ խմբագրել

Տեղային անէսթետիկի դեղաչափը հաճախ նվազում է, երբ պացիենտն ունի որևէ համակարգային առողջական խնդիր կամ սովորություններ, որոնք կարող են որևէ խանգարման պատճառ դառնալ: Ժամանակ առ ժամանակ տեղային անէսթետիկի քանակն ինքնուրույն կարող է նվազել (ուստի նվազում է մաքսիմալ դեղաչափը): Դա մասնավորապես տեղի է ունենում, երբ գործ ունենք ալկոհոլիզմի, անեմիայի (Պրիլոկայինի կիրառման դեպքում), անորեքսիայի, հազվասրտության և գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի հետ։ Այլ պարագաներում անոթասեղմիչների կիրառումը (առավել հաճախ ադրենալինի) պետք է նվազեցվի, օրինակ, երբ այդ անհատն ունի անգինա, բրադիկարդիա, խրոնիկ բրոնխիտ, սրտային անբավարարություն, գլաուկոմա և ԹՔՕՀ։ Այն ներառում է նաև դեղորայքի չարաշահումը, դեղերի ազդեցությամբ առաջացող՝ կալցիումական անցուղիների պաշարումը, բետա պաշարիչների կիրառումը և լյարդի հիվանդությունները, որոնք ազդեցություն են ունենում նյութափոխանակության վրա։

Կապը մեթոդի հետ խմբագրել

Տեղային անէսթետիկների կիրառման մեթոդների բազմազանությունը կարող է ազդել անզգայացման հաջողության վրա և սխալ իրականացվելու դեպքում կարող է հանգեցնել ներարկման ասեղի ծայրի հնարավոր կոտրմանը։ Ասեղի կոտրումը հազվադեպ հանդիպող երևույթ է, մինչդեռ ոչ ադեկվատ մեթոդով արված ներբերանային ներարկումը կարող է հանգեցնել վերջինիս։ Այդ երևույթը կանխելու համար, մասնավորապես ստորին ատամնաբնային նյարդի անզգայացում իրականացնելիս, խորհուրդ է տրվում չծռել ասեղը, օգտագործել ճիշտ երկարությամբ ասեղ և չխորացնել այն ուղղակիորեն փափուկ հյուսվածքների կենտրոնով։

Most common local anesthetic procedure խմբագրել

Ստորին ատամնաբնային նյարդի անզգայացումը կամ ՍԱՆԸ (երբեմն կոչված «ստորին ատամնաբնային նյարդի ընկճում» կամ «մանդիբուլյար անզգայացում») կարելի է ասել ամենահաճախ իրականացվող անզգայացումն է, քան մարդու մարմնի այլ որևիցե նյարդինը։ Ներարկումն ընկճում է ստորին ատամնաբնային նյարդի զգացողությունը, որն անցնում է ստորին ծնոտի անկյունով և ուղղվում դեպի մեդիալ հատված՝ նյարդավորելով ստորին ծնոտի ատամները, ստորին շրթունքը, կզակը և լեզվի մի մասը, հետևաբար այս անզգայացումն էֆեկտիվ է ստորին ատամնաաղեղում ատամնաբուժական միջամտություններ իրականացնելիս։ Այս անզգայացումը կատարվում է բերանի մի կողմում ասեղը տեղակայելով ստորին ամենադիստալ տեղակայված մոլյարից մի փոքր հետ։ Ներարկվող նյութի տարածման շնորհիվ լեզվային նյարդը նույնպես անզգայանում է, առաջացնելով լեզվի թմրածություն, ինչպես նաև անզգայացնելով բերանի հատակի հյուսվածքները՝ ներառյալ լեզվին հարող շրջանը և ատամները լեզվային մակերեսից։[20]

Որոշ ոչ ատամնային նյարդեր ևս սովորաբար անզգայանում են ստորին ատամնաբնային նյարդի անզգայացման ժամանակ։ Կզակային նյարդը, որն ապահովում է ստորին շրթունքի առաջային հատվածի և կզակի մաշկի նյարդավորումը, ստորին ատամնաբնային նյարդի դիստալ ճյուղն է։ Երբ ստորին ատամնաբնային նյարդը պաշարվում է, կզակային նյարդը ևս պաշարվում է՝ հանգեցնելով շրթունքի և կզակի թմրածության։ Նյարդերը, որոնք տեղակայված են ստորին ատամնաբնային նյարդի՝ դեպի ստորին ծնոտ մուտքի շրջանում, հաճախ նույնպես պաշարվում են ստորին ատամնաբնային նյարդի անզգայացման ժամանակ, օրինակ ազդելով լսողության վրա (ականջ-քունքային նյարդ)[20]։

Դիմային նյարդը գտնվում է հարականջային թքագեղձի սահմաններում՝ ստորին ատամնաբնային նյարդից որոշակի հեռավորության վրա, սակայն հազվադեպ անէսթետիկը կարող է ներարկվել բավականին հետ ուղղությամբ՝ անզգայացնելով այդ նյարդը։ Արդյունքում առաջանում է դիմային պարալիչ՝ դեմքի մի կեսի ախտահարումով՝ ունենալով միմիկայի մկանների աշխատանքի զգալի կորուստ, այդ թվում՝ կարճատև կոպի փակման անհնարինություն և ախտահարված կողմում բերանի անկայն իջեցում, որոնք անզգայացման ազդեցության անցնելու հետ մեկտեղ վերանում են[10]։Հակառակ դրան, վերին ատամնաբնային նյարդերը սովորաբար ուղղակիորեն չեն անզգայանում, քանի որ վերջիններս դժվարհասանելի են ասեղի համար։ Այդ պատճառով վերին ծնոտային աղեղը սովորաբար անզգայանում է տեղային՝ աշխատանք տարվող ատամի շրջանում՝ ներմուծելով ասեղը ատամը շրջապատող լորձաթաղանթի տակ՝ փոքր ճյուղերը անզգայացնելու համար[21]։

Ստոմատոլոգիական ներարկիչներ խմբագրել

Տեղային անէսթետիկները ներարկվում են ստոմատոլոգիական ներարկիչներով[22]։ Այն կազմված է ներարկիչից և վերջինիս ներսում տեղադրված կարտրիջից, որը պարունակում է անէսթետիկի լուծույթ։ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում պացիենտի լնդերի մեջ լիդոկաին ներարկելու համար օգտագործվում են ձեռքով կառավարվող ներարկիչներ։[23][22][24]։

Ստոմատոլոգիայում կիրառվող այլ անէսթետիկներ խմբագրել

Կաղապար:Unreferenced section

  • Տեղային անէսթետիկներ՝ բենզոկաինը, էվգենոլը և քսիլոկաինի որոշ տեսակներ կիրառվում են տարբեր շրջանների թմրեցման համար՝ նախքան ներարկումը կամ այլ փոքր միջամտությունները։
    • Ազոտի օքսիդը (N2O), հայտնի նաև որպես «ծիծաղեցնող գազ», հեշտությամբ թափանցում է թոքերի ալվեոլներով և լուծվում շրջանառող արյան մեջ, արտեղից այն թափանցում է ուղեղ՝ մեծ մասամբ առաջացնելով էյֆորիկ զգացողություն։ Ազոտի օքսիդը օգտագործվում է թթվածնի հետ համատեղ։ Հաճախ (մասնավորապես երեխաների շրջանում) հաճելի մրգային հոտը կիրառվում է գազի հետ՝ խթանելու համար խորը ներշնչումը։
    • Ընդհանուր անզգայացման դեղերը, ինչպիսիք են միդազոլամը, կետամինը, պրոպոֆոլը և ֆենտանիլը, օգտագործվում են՝ առաջացնելու համար մթնշաղային քուն կամ դարձնելով նրանց լիովին անգիտակից և անընկալունա ցավի նկատմամբ լիովին։
    • Նեբոտամինը, որը կետամինին նման հատկություններով օժտված դեղ է, ներարկվում է առաջային լեզվային գեղձերում՝ ընկճելով միելինացված նյարդերով ազդակի հաղորդումը։ Անէսթետիկի էֆեկտիվությունը ուղղակիորեն կապված է իր ճարպային լուծելիության հետ, քանի որ նյարդային բջջի թաղանթը մոտ 90%-ով կազմված է ճարպից։
  • Միդազոլամը (Versed), դեղ է, որը վերացնում է միջամտության վերաբերյալ հիշողությունը և սովորաբար տրվում է միջամտությունից 2 ժամ առաջ ընդհանուր անզգայացման ժամանակ՝ համակցված Թիլենոլի հետ, և այսպիսով պացիենտը գնում է տուն՝ առանց վիրահատական միջամտության վերաբերյալ որևէ հիշողության
  • Սևոֆլուրան գազը՝ ազոտի օքսիդի և թթվածնի հետ համատեղ սովորաբար կիրառվում է ընդհանուր անզգայացման ընթացքում՝ իզոֆլուրան գազի հետագա կիրառումով՝ միջամտության ընթացքում անզգայացում ապահովելու համար։ Երեխաների շրջանում քաղցր մրգային համերը հաճախ են կիրառվում գազերի հետ՝ խորը ներշնչումը խթանելու համար։ Կարող են լինել կեռասի, խնձորի, ձմերուկի, ծամոնի համերով․․․
  • Պրոպոֆոլը՝ նատրիումի թիոպենտալին նման հատկություններով օժտված նյութը, հաճախ կիրառվում ընդհանուր անզգայացման ընթացքում ներերակային ներարկման տարբերակով՝ գազերից հետո
  • Մորֆինը հաճախ կիրառվում է ստոմատոլոգիական վիրաբուժական միջամտությունների ժամանակ ընդհանուր անզգայացման տակ՝ ցավը կառավարելու համար։ Վերջինս սովորաբար ներարկվում է ներերակային տարբերակով
  • Կետորոլակը հաճախ ընդհանուր անզգայացման տակ ներարկվում է ներերակային՝ ցավի և բորբոքման ընկճման համար

Ընդհանուր անզգայացման հետ համատեղ կիրառվող այլ դեղեր խմբագրել

  • Դեքսամետազոնը ստերոիդ է, որը սովորաբար տրվում է ներերակային՝ ընկճելու համար բորբոքումը և այտուցը, որոնք կարող են ընդհանուր անզգայացման տակ իրականացվող վիրաբուժական միջամտության արդյունքում առաջանալ
  • Օնդանսետրոն, վաճառքային անվանումը՝ Զոֆրան, սովորաբար օգտագործվում է՝ կանխարգելելու համար սրտխառնոցի առաջացումը, որը կարող է առաջանալ ընդհանուր անզգայացման տակ արյան՝ դեպի ստամոքս արտահոսքի հետևանքով։ Այն նշանակում են նաև միջամտությունից հետո՝ հետվիրահատական սրտխառնոցի դեպքում, որը կարող է առաջանալ իրականացվող ընդհանուր անզգայացումից։

Տեղային անզգայացում և հղիություն խմբագրել

Այն դեպքում, երբ ստոմատոլոգը, ներերակային ներարկումից խուսափելու համար, ներարկման ընթացքում կատարում է ասպիրացիա, էպինեֆրին (ադրենալին) պարունակող տեղային անէսթետիկների կիրառումը հղիության ընթացքում անվտանգ է։ Լիգնոկաինը և պրիլոկաինը ըստ Սննդի և դեղերի վարչության համարվում են B կատեգորիայի, այդ իսկ պատճառով նրանց կիրառումն անվտանգ է հղիության ժամանակ։ Լիգնոկաինը և պրիլոկաինը վաճառվում են որպես 2% և 4% պրեպարատներ համապատասխանաբար։ Այդ իսկ պատճառով առավել անվտանգ է լիգնոկայինի կիրառումը, որպեսզի հղի կնոջ օրգանիզմ ներմուծվի դեղի ավելի ցածր կոնցենտրացիա։[25]

Մեպիվակաինը, արտիկաինը, բուպիվակաինը ըստ Սննդի և դեղերի վարչության համարվում են C կատեգորիայի դեղեր, այդ իսկ պատճառով վերջիններից պետք է խեւսափել։ Բենզոկաինը, որը տեղային անէսթետիկների մեծ մասի բաղադրիչն է, նույնպես C կատեգորիայի են և նրա կիրառումից պետք է խուսափել։ Դրա փոխարեն որպես տեղային անէսթետիկ պիտի կիրառվի լիգնոկաինը[25]։

Էպինեֆրինը բարձր դոզաներով վնասակար է հղի կնոջ համար, քանի որ ազդում է արգանդում արյան շրջանառության վրա։ Սակայն վերջինիս ցածր դոզաներով կիրառումը տեղային անէսթետիկի հետ երաշխավորված է։ Էպինեֆրինն առաջացնում է անոթասեղմում, որն էլ իր հերթին իջեցնում է անէսթետիկի համակարգային տարածումը, ինչպես նաև երկարացնում է նրա տեղային ազդեցությունը՝ ի լրացում միջամտության շրջանում արյան հոսքը նվազեցնելով։ 2% լիդոկաինը ադրենալինի հետ 1:100,000 հարաբերությամբ՝ հղիության ժամանակ ընտրության տեղային անէսթետիկ է[25]։

Ալերգիա տեղային անէսթետիկներից խմբագրել

Որոշ պացիենտների մոտ նկատվել են տեղային անէսթետիկներից առաջացած ալերգիկ ռեակցիաներ։ Սակայն սա հազվադեպ հանդիպող երևույթ է նույնիսկ այն պացիենտների մոտ, ովքեր իրենց անամնեզում ունեցել են տեղային անէսթետիկներից առաջացած կողմնակի էֆեկտներ։

Կախված իրենց քիմիական կառուցվածքից՝ տեղային անէսթետիկները բաժանվում են 2 խմբի՝ ամիդային կամ եթերային խումբ պարունակող[26]։

  • Ամիդային խումբ պարունակող տեղային անէսթետիկներից են՝ լիդոկաինը, պրիլոկաինը, արտիկաինը, մեպիվակաինը
  • Եթերային խումբ պարունակող տեղային անէսթետիկներից են՝ բենզոկաինը, պրոկաինը Ամիդային խմբի անէսթետիկներից ալերգիկ ռեակցիանեը հազվադեպ են։ Բարդ եթերային անէսթետիկներից ալերգիկ ռեակցիներն ավելի հավանական են, քանի որ միացությունները քայքայվում են մինչև պարաամինոբենզոյաթթու, որը հարուցում է ալերգիկ ռեակցիաներ[27]։ Ընդհանուր ստոմատոլոգիայում միայն եթերային խմբի անէսթետիկների (բենզոկաին) տեղային ապլիկացիա է արվում ՝ նախքան տեղային անէսթետիկի ներարկումը։

Եթե մարդը եթերային խմբի անէսթետիկից ունի ալերգիա, ապա եթերային անէսթետիկների այլ տեսակների օգտագործումը ևս պետք է կանխարգելվի, քանի որ բոլոր եթերների քայքայումը բերում է պարաամինաբենզոյաթթվի սեկրեցիայի։ Սակայն, եթերային անէաթետիկներից ալերգիա ունեցող պացիենտները սովորաբար ամիդային խմբի նկատմամբ ռեակցիա չեն դրսևորում, քանի որ պարաամինոբենզոյաթթու չի առաջանում ամիդային խմբի անէսթետիկի քայքայումից։ Ի տարբերություն բարդ եթերների, որևէ ամիդային խմբի տեղային անէսթետիկի կիրառումը չի սահմանափակում մյուսի օգտագործումը[27]։


Some reactions are caused by administration of too much drug, usually because of the route of entry of drug (intravenously) or the quick uptake of drug into the system, or the aftereffect of the vasoconstrictor.[28] Unfavourable reactions to LA can be classified into 3 different groups: psychogenic, allergic, toxic.

Differential Diagnosis & management խմբագրել

  • Psychogenic reactions

Unfavourable reactions to LA are commonly be due to a hyperemotional response to a perceived danger within someone’s mind, and it could be demonstrated in several ways. Examples are temporal loss of consciousness, sweating, flush, change in heart rate or blood pressure, panic attack, hyperventilation, of which may be mistaken as allergic reactions.

When treating such patients, treat them with care and take into consideration their anxiety. During treatment if the patients feel faint or experiences a drop in blood pressure, lay them flat and keep their legs elevated in an attempt to restore their blood pressure. Loosen any tight clothing and keep the patients sugary food/drink after they regain consciousness. Reassure the patient.

  • Toxic reactions

This may occur when there are large amounts of anaesthetic within their vascular system, which may be due to them receiving repeated LA, intravenous entry of drug, or have underlying systemic conditions that does not metabolize or utilize the drug efficiently.[27] Signs and symptoms mainly involve the nervous system e.g. aggressive behaviour, drowsiness, speech alteration, disorientation etc.

Their symptoms should usually resolve in a few hours, up to 12 hours, as the body will gradually rid the bloodstream of the drug. Assure the patient that their symptoms will improve after a few hours and that such a reaction should not recur, and that there is no need to abstain from that drug hereafter.

Such reactions can be minimized via practicing safe injection methods using an aspirating syringe to prevent injecting in blood vessels, slow administration of drug, and avoid overprescribing LA, keeping in mind the patient’s weight, age and medical history.

Signs & symptoms of allergic reactions to LA խմբագրել

Genuine allergy to LA will manifest either as Type 1 or Type 4 hypersensitivity. Signs and symptoms will vary depending on the type of allergy. Type 1 reactions have a rapid onset of symptoms which include swelling, redness, rashes, itchiness, chest tightness, breathing problems. A Type 4 reaction has a delayed onset of symptoms and is usually localized to the site of injection.

Management խմբագրել

If a genuine allergic reaction to LA should occur, the patient should be treated as an emergency for anaphylaxis, according to the guidelines in the respective areas. For the UK, the section on medical emergencies in dental practice in the “Prescribing in Dental Practice” part in the BNF should be referred to. The patient should be sent immediately to the hospital if their condition worsens.[27]

The individual should undergo further tests to certify their allergy to the LA or for other possible causes of the adverse reaction.

Gate Control Theory in Painless Anaesthesia խմբագրել

The gate control theory explains that pain can be reduced if the touch nerve fibres are stimulated due to non-harmful stimuli.

Advancement in techniques used to deliver local anaesthesia are very important. There are types of local anaesthesia that apply vibrations to the skin while the injection is being placed into the skin. This uses the gate control theory to minimise pain to the patient. The high frequency vibrations coming from the device which is attached to the syringe inhibit the pain sensations coming from the needle. They may interfere with the signals of pain by closing the gate in the brain. The nerve fibres that are stimulated are the Ab fibres using pressure or vibration. Other receptors called meissner’s corpuscles in the deeper tissues and bone also contribute. This closes a ‘neural gate’ This decreases the patient’s feeling of pain.

Methods used by dentist to reduce pain during anaesthesia by using the gate control theory are: Warming of the local anaesthetic cartridge, Stretching the oral mucosa, Gentle rubbing of the extra-oral skin.[29]

See also խմբագրել

References խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Malamed, Stanley F., 1944- (2019-06-03). Handbook of local anesthesia. ISBN 978-0-323-58207-0. OCLC 1110034740.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 G., Meechan, J. (2010). Practical dental local anaesthesia. Wilson, Nairn H. F. (2nd ed.). London: Quintessence Pub. Co. ISBN 978-1850972044. OCLC 642291828.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Khalil H (2014). «A basic review on the inferior alveolar nerve block techniques». Anesthesia: Essays and Researches. 8 (1): 3–8. doi:10.4103/0259-1162.128891. PMC 4173572. PMID 25886095.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  4. Masselink, B.H. (1910). «The advent of painless dentistry». Dental Cosmos. 52 (8): 868–872.
  5. Malamed, SF (1982). «The PDL injection: An alternative to inferior alveolar nerve block». Oral Surgery, Oral Medicine, and Oral Pathology. 53 (2): 117–21. doi:10.1016/0030-4220(82)90273-0. PMID 6949113.
  6. «Supplemental injections» (PDF). columbia.edu.
  7. Pradhan, Deepak, Lakshmi, Raunak, Kulkarni, Shetty (January 2011). «Evaluation of Efficacy of Intraligamentary Injection Technique for Extraction of Mandibular Teeth-A Prospective Study». Journal of Clinical and Diagnostic Research : JCDR. 11 (1): ZC110–ZC113. doi:10.7860/JCDR/2017/22204.9302. PMC 5324483. PMID 28274058.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. «supplemental injections» (PDF).
  9. «Supplementary techniques». pocketdentistry.com. 2015-01-03.
  10. 10,0 10,1 Illustrated Anatomy of the Head and Neck, Fehrenbach and Herring, Elsevier, 2012, page 216
  11. Saxena, P.; Gupta, S. K.; Newaskar, V.; Chandra, A. (Jan–Jun 2013). «Advances in dental local anesthesia techniques and devices: An update». National Journal of Maxillofacial Surgery. 4 (1): 19–24. doi:10.4103/0975-5950.117873. PMC 3800379. PMID 24163548.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  12. «Dentium | Product | New Product». www.dentium.com. Վերցված է 2018-08-04-ին.
  13. «Articaine / Epinephrine Dosage». Վերցված է 10 February 2018-ին.
  14. «Local Anaesthetic». Վերցված է 7 February 2018-ին.
  15. «Maximum Recommended Local Anaesthetic Doses for Adults». Վերցված է 10 February 2018-ին.
  16. «Scandonest 3% Plain». Վերցված է 10 February 2018-ին.
  17. Baart, Jacques A.; Brand, Henk S. (2017-06-07). Local Anaesthesia in Dentistry. ISBN 9783319437057.
  18. Tong HJ, Alzahrani FS, Sim YF, Tahmassebi JF, Duggal M (July 2018). «Anaesthetic efficacy of articaine versus lidocaine in children's dentistry: a systematic review and meta-analysis» (PDF). International Journal of Paediatric Dentistry. 28 (4): 347–360. doi:10.1111/ipd.12363. PMID 29635712.
  19. Millett, Declan; Day, Peter (2016-10-18). Clinical Problem Solving in Orthodontics and Paediatric Dentistry E-Book. ISBN 9780702064913.
  20. 20,0 20,1 Local Anesthesia for the Dental Hygienist, Logothetis, Elsevier, 2012
  21. Local Anesthesia for the Dental Hygienist, Logothetis, Elsevier, 2012[Հղում աղբյուրներին]
  22. 22,0 22,1 «Lidocaine Hydrochloride (Local) Monograph for Professionals - Drugs.com».
  23. Zakrzewska JM, Boon EC (August 2003). «Use of safety dental syringes in British and Irish dental schools». British Dental Journal. 195 (4): 207–9, discussion 198. doi:10.1038/sj.bdj.4810445. PMID 12970703.
  24. Zakrzewska JM, Greenwood I, Jackson J (27 January 2001). «Cross-infection control: Introducing safety syringes into a UK dental school – a controlled study». British Dental Journal. 190 (2): 88–92. doi:10.1038/sj.bdj.4800891. PMID 11213339.
  25. 25,0 25,1 25,2 Ouanounou A, Haas DA (April 2016). «Drug therapy during pregnancy: implications for dental practice». British Dental Journal (անգլերեն). 220 (8): 413–7. doi:10.1038/sj.bdj.2016.299. PMID 27103292.
  26. Haas, D. A (2002). «Local anesthetic failure in endodontics:. Mechanisms and Management». Endodontic Topics. 1: 26–39. doi:10.1034/j.1601-1546.2002.10103.x.
  27. 27,0 27,1 27,2 27,3 Henderson, S. (2011). «Allergy to local anaesthetic agents used in dentistry--what are the signs, symptoms, alternative diagnoses and management options?». Dental Update. 38 (6): 410–2. doi:10.12968/denu.2011.38.6.410. PMID 21905354.
  28. Tomoyasu, Y., Mukae, K., Suda, M., Hayashi, T., Ishii, M., Sakaguchi, M., … Miyawaki, T. (2011). «Allergic reactions to local anesthetics in dental patients: analysis of intracutaneous and challenge tests». The Open Dentistry Journal. 5: 146–9. doi:10.2174/1874210601105010146. PMC 3170934. PMID 21915228.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  29. Technique tips--distraction anaesthesia: applying the gate control theory in delivering painless anaesthesia. Malik A.

External links խմբագրել

External links խմբագրել

Կաղապար:Anesthesia