Օնդանսետրոն, վաճառքային անվանումը՝ Զոֆրան, դեղամիջոց, որը կիրառվում է սրտխառնոցի և փսխման կանխարգելման համար, որն առաջանում է քաղցկեղային քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի կամ վիրահատության հետևանքով[2]։ Այն օգտագործվում է նաև գաստրոէնտերիտների ժամանակ[3][4]։ Այն ավելի քիչ է ազդում ծովային հիվանդությամբ պայմանավորված սրտխառնոցի վրա[5]։ Այն կարող է կիրառվել բերանացի ճանապարհով, միջմկանային կամ ներերակային ներարկման ձևով[2]։

Օնդանսետրոն
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₈H₁₉N₃O
Մոլային զանգված4,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար99614-02-5
PubChem4595
EINECS համար619-449-4
SMILESCC1=NC=CN1CC2CCC3=C(C2=O)C4=CC=CC=C4N3C
ЕС619-449-4
ChEBI4434
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են՝ լուծը, փորկապությունը, գլխացավը, քնկոտությունը և քորը[2]։ Ավելի լուրջ կողմնակի երևույթներից են՝ QT երկարումը և ծանր ալերգիկ ռեակցիան[2]։ Այն համարվում է անվտանգ դեղամիջոց հղիության ընթացքում կիրառման համար, բայց այս խմբի մոտ այնքան էլ լավ ուսումնասիրված չէ[2]։ Այն սերոտոնինային 5-HT3 ընկալիչի պաշարիչ է[2]։ Այն չունի ազդեցություն դոֆամինային կամ մուսկարինային ընկալիչների վրա[6]։

Օնդանսետրոնը առաջին անգամ բժշկության մեջ կիրառվել է 1990 թվականին[7]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որոնք համարվում են առողջապահության համակարգի ամենաարդյունավետ և ամենաանվտանգ դեղերը[8]։ Այն հասանելի է նաև ջեներիկ տարբերակով[2]։ Ներարկումային ձևի արժեքը զարգացող երկրներում կազմում է մոտ 0,10-0,76 ԱՄՆ $՝ մեկ դեղաչափի համար[9]։ ԱՄՆ-ում այն արժե 1,37 ԱՄՆ $՝ մեկ դեղահատի համար[2]։

Բժշկական ցուցումներ խմբագրել

Չնայած համարվում է արդյունավետ հակափսխումային դեղամիջոց, օնդանսետրոնի բարձր գինը սահմանափակում է վերջինիս օգտագործումը՝ հետվիրահատական և քիմիաթերապիայով պայմանավորված սրտխառնոցի և փսխման կարգավորման հարցում[10]։

Քաղցկեղային բուժում խմբագրել

5-HT3 ընկալիչի պաշարիչները համարվում են առաջնային դեղամիջոցներ՝ քիմիաթերապիայով և ճառագայթային թերապիայով պայմանավորված սրտխառնոցի և փսխման բուժման և կանխարգելման համար։

Հետվիրահատական խմբագրել

Մեծ քանակությամբ դեղամիջոցներ, ներառյալ՝ օնդանսետրոնը, արդյունավետ են համարվում հետվիրահատական սրտխառնոցի և փսխման կարգավորման համար։ Այն ավելի արդյունավետ է քան մետոկլոպրապիդը, և ավելի քիչ հանգստացնող ազդեցություն ունի, քան ցիկլիզինը կամ դրոպերիդոլը։

Հղիություն խմբագրել

Օնդանսետրոնը լայնորեն կիրառվում է ծովային հիվանդության և հղիների փսխման բուժման համար։ Այն սկսեց կիրառվել, երբ այլ դեղերի հետազոտությունները չարդարացրեցին դրանց արդյունավետությունը[11]։

Այն համարվում է պտղի վնասման տեսանկյունից ցածր ռիսկային դեղ և կիրառվում է հղիության ընթացքում, սակայն հնարավոր է երեխաների մոտ սրտային խնդիրների հաճախացում[12][13]։

ԱՄՆ-ում օնդանսետրոնը համարվում է հղիության B կատեգորիայի դեղ[14]։ Չկան տեղեկություններ օնդանսետրոնի կրծքի կաթով արտազատման մասին[14]։

Ցիկլային փսխման համախտանիշ խմբագրել

Օնդանսետրոնը հակափսխումային տարբեր դեղերից մեկն է, որը կիրառվում է ցիկլային փսխման համախտանիշի փսխումային փուլում[15]։

Գաստրոէնտերիտ խմբագրել

Անհետաձգելի օգնության բաժանմունքում կատարված հետազոտությունները խորհուրդ են տալիս օնդանսետրոնի օգտագործումը՝ գաստրոէնտերիտով և ջրազրկմամբ պայմանավորված փսխումների նվազեցման համար[16]։ Հետընթաց հետազոտությամբ պարզվել է, որ այս նպատակով դեղը լայնորեն կիրառվել է, մասնավորապես՝ դեպքերի մոտ 58 %-ում։ Վերջինիս օգտագործումը նվազեցնում է հիվանդանոցների դիմելիությունը, բայց բերում է կրկնակի դիմելիության հաճախացման։ Այսպիսով՝ մարդիկ, ովքեր առաջին այցի ժամանակ ստացել են օնդանսետրոն, ավելի մեծ է հավանականությունը, որ կրկնակի կդիմեն անհետաձգելի օգնության բաժանմունք, քան նրանք, ովքեր չեն ստացել այդ դեղը։ Այս երևույթը հավանաբար պայմանավորված է նրանով, որ օնդանսետրոնը հիմնականում կիրառվում է ավելի լուրջ հիվանդությունների դեպքում։ Վերջինիս օգտագործումը չի ծածկում ծանր հիվանդությունների նշանները[17]։

Հատուկ պոպուլյացիաներ խմբագրել

Երեխաներ խմբագրել

Օնդանսետրոնի մինչև 4 տարեկան երեխաների մոտ կիրառումը շատ քիչ է հետազոտված։ Այդ պատճառով է, որ դեղաչափերի հետ կապված ուղեցույցերը քիչ են[14]։

Ծերեր խմբագրել

Մինչև 75 տարեկանների մոտ դեղաչափի լրացուցիչ ճշգրտման կարիք չկա։ 75 տարեկանից բարձր անձանց մոտ օնդանսետրոնի կիրառումը հետազոտված չէ և հայտնի չէ՝ արդյոք կարիք կա դեղաչափի փոփոխության, թե ոչ[14]։

Լյարդի ֆունկցիայի խանգարում խմբագրել

Լյարդային ֆունկցիայի ծանր խանգարումով հիվանդների մոտ առավելագույն թույլատրելի դեղաչափը կազմում է 8 մգ/օր։ Այս հիվանդների մոտ օնդանսետրոնի արտազատումը օրգանիզմից կազմում է առողջների մոտ արտազատման արագության 1/3-ից մինչև 1/2-ը։ Հյուսվածքներում օնդանսետրոնի կոնցենտրացիայի հարաբերությունը պլազմայում եղած քանակն ավելի բարձր է, քան առողջ մարդկանց մոտ[14]։

Կողմնակի երևույթներ խմբագրել

Գլխացավը ամենահաճախ հանդիպող կողմնակի երևույթն է[18]։ Հետվիրահատական սրտխառնոցի և փսխման համար դեղամիջոց օգտագործող ամեն 36 մարդուց մեկի մոտ դիտվում է գլխացավ, որը կարող է լինել շատ ուժեղ[19]։

Փորկապությունը, լուծը և գլխապտույտը նույնպես հանդիպում են որոշ հիվանդների մոտ[2]։ Այն քայքայվում է լյարդի ցիտոքրոմ P450 համակարգով և ունի մի փոքր ազդեցություն՝ այս համակարգով նյութափոխանակվող այլ դեղերի վրա։ Հայտնի են նաև դեղի շատ արագ ներարկման դեպքում առաջացող օտոտոքսիկության դեպքեր[2]։

QT երկարում խմբագրել

Օնդանսետրոնը կարող է բերել QT հատվածի երկարման, որն էլ պոտենցիալ մահացու սրտի ռիթմի խանգարման՝ torsades de pointes պատճառ կարող է դառնալ։ Չնայած այս երևույթը կարող է դիտվել դեղի ցանկացած օգտագործման դեպքում, ռիսկը ավելի բարձր է ներարկման ձևով կիրառվող դեղի և բարձր դեղաչափերի դեպքում։ Ռիսկը բարձր է նաև այն հիվանդների մոտ, ովքեր զուգահեռ օգտագործում են QT հատվածը երկարացնող այլ դեղամիջոց, ինչպես նաև նրանց մոտ, ովքեր ունեն բնածին երկար QT համախտանիշ, կանգային սրտային անբավարարություն և/կամ բրադիառիթմիաներ։ Այս դեպքում դեղի մեկ ներարկումային դեղաչափը չպետք է գերազանցի միանվագ 16 մգ-ը (բերանացի կիրառման դեղաչափը նույնն է մնում, և կիրառվում է միանվագ 24 մգ դեղաչափը, եթե ցուցված է)։ Էլեկտրոլիտային դիսբալանսը պետք է շտկվի մինչև դեղի ներարկումը։ Հիվանդները տեղեկացվում են, որպեսզի որոշակի ախտանիշների դեպքում դիմեն բժշկի․ դրանք են՝ անկանոն սրտի աշխատանքը/սրտխփոցը, շնչարգելությունը, գլխապտույտը կամ թուլությունը[20]։

Գերդոզավորում խմբագրել

Չկա օնդանսետրոնի գերդոզավորման դեպքում կիրառվող սպեցիֆիկ դեղամիջոց․ հիվանդները վերցվում են հսկողության տակ։ Օնդանսետրոնի հակաթույն գոյություն չունի[14]։

Ֆարմակոդինամիկա խմբագրել

Օնդանսետրոնը բարձր սպեցիֆիկության և ընտրողական սերոտոնինային 5-HT3 ընկալիչի պաշարիչ է՝ դոֆամինային ընկալիչների նկատմամբ ցածր աֆինությամբ։ 5-HT3 ընկալիչներն առկա են ինչպես թափառող նյարդի ծայրամասային տերմինալներում, այնպես էլ արեա պոստրեմայի տրիգեր զոնայի կենտրոնական քեմոընկալիչներում։ Սերոտոնինը արտազատվում է բարակ աղիների էնտերոքրոմաֆինային բջիջների կողմից՝ ի պատասխան տարբեր քիմիական նյութերի ազդեցության, և կարող է խթանել վագալ աֆերենտները՝ բերելով փսխման ռեֆլեքսի։ Կարծիք կա, որ օնդանսետրոնի հակափսխումային ազդեցությունը միջնորդվում է հիմնականում վագալ աֆերենտների նկատմամբ ներհակորդ ազդեցությամբ, փոքր քանակությամբ, նաև ազդելով կենտրոնական ընկալիչների վրա[21]։

Պատմություն խմբագրել

 
Զոֆրան 4մգ, պարունակում է օնդանսետրոն ներերակային ներարկման համար։

Օնդանսետրոնը (վաճառքային անվանումը` Զոֆրան) առաջին անգամ արտադրվել է Լոնդոնում 1980-ական թվականներին ԳլաքսոՍմիթՔլայնի կողմից։ Արտոնագրման համար ԱՄՆ-ում դրամաշնորհի ներկայացվել է 1987 թվականի սեպտեմբերին[22], ստացել այն 1988 թվականի հունիսին[22], իսկ սննդի և դեղերի վերահսկման կազմակերպության կողմից հաստատվել է 1991 թվականի հունվարին։ 1996 թվականի նոյեմբերին այն ստացել է մեկ այլ արտոնագիր[22]։ Եվ վերջապես, ԳլաքսոՍմիթՔլայնի մանկաբուժական օգտագործման հետազոտության շնորհիվ արտոնագրման ժամկետը երկարացվել է մինչև 2006 թվականի դեկտեմբեր[23]։ Վերջին արտոնագրման պահին (2006 թվական), Զոֆրանը համարվում էր ԱՄՆ-ում 20-րդ ամենավաճառված բրենդային դեղամիջոցը՝ ունենալով 1,3 միլիարդ ԱՄՆ $ վաճառք՝ միայն առաջին 9 ամսվա ընթացքում (վաճառքի 80 %-ը կատարվել է ԱՄՆ-ում)[24]։ 2006 թվականի դեկտեմբերին սննդի և դեղերի վերահսկման կազմակերպության կողմից հաստատվեցին առաջին ջեներիկ տարբերակները, որոնց մարքեթինքային դրամաշնորհը ստացվել էր ԱՄՆ-ի Տեվա և ՍԻԿՈՌ Դեղագործական կազմակերպության կողմից[25]։

Կազմակերպություն և մշակույթ խմբագրել

Տպագրման սխալներ խմբագրել

Օնդանսետրոնը 1997 թվականին կատարված Բրիտանական բժշկական ամսագրի դեպք-հետազոտությունների մետա-անալիզի հետազոտման օբյեկտն էր։ Մետա-անալիզի մեջ ընդգրկված էին 84 հետազոտություններ՝ տպագրված 1991 թվականից մինչև 1996 թվականի սեպտեմբեր, և 11,890 մարդ՝ օնդանսետրոն ստացած։ Ներերակային օնդանսետրոնի 4 մգ և պլացեբոյի համեմատությունը հետազոտվել է 16 հոդվածներում և ևս 3 հետազոտությունում, որոնք կրկնվել են ընդհանուր 6 անգամ։ 24 ժամվա ընթացքում փսխման կանխարգելման համար բուժվածների անհրաժեշտ թիվը կազմում է 9.5, վստահելիության 95 %-ով 6.9-15, որը տպագրվել է 16 հոդվածներում։ 3 կրկնօրինակված հետազոտություններում բուժվածների անհրաժեշտ թիվը բավական ցածր էր՝ 3.9 (3.3-4.8)։ Երբ համակցում են բոլոր 25 հետազոտությունները, բուժվածների անհրաժեշտ թիվը բարելավվել էր մինչև 4.9 (4.4-5.6)։ Կրկնօրինակված հետազոտությունների ընդգրկումը բերել է 23 %-ով օնդանսետրոնի հակափսխումային ակտիվության գերագնահատման[26]։ Որպես լրացում՝ հետազոտողները դժվարությամբ են գտնում օնդանսետրոնի մասին կրկնօրինակված հետազոտություններ՝ պայմանավորված հետազոտություններում կրկնվող աղբյուրների անբավարար քանակով, և միայն 8 գրախոսություններում են հայտնաբերվել կրկնօրինակվող հետազոտությունների աղբյուրներ[26]։ Այս թեմայի վերաբերյալ կատարված հետազոտությունը տպագրվել է 1999 թվականին Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում[27]։

Հասանելիություն խմբագրել

Օնդանսետրոնը ջեներիկ դեղամիջոց է և հասանելի է տարբեր երկրներում տարբեր վաճառքային անվանումներով[28]։

Հետազոտություններ խմբագրել

Հոգեբուժական հիվանդություններ խմբագրել

2006 թվականին կատարվել է կրկնակի կույր, ռանդոմիզացված հետազոտություն՝ նվիրված օնդանսետրոնի կիրառմանը շիզոֆրենիայի ժամանակ՝ հալոպերիդոլի հետ միասին։ Այս համակցումն ուներ ազդեցության զգալի արդյունավետություն շիզոֆրենիայի բացասական ախտանշանների վրա, և այն հիվանդները, ովքեր ստացել էին երկու դեղը միասին, ունեցան ավելի քիչ կողմնակի երևույթներ, որոնք պայմանավորված էին հալոպերիդոլի կիրառմամբ[29]։ Ավելի վաղ կատարված փոքր, բաց հետազոտությամբ հայտնաբերվեց, որ օնդանսետրոնը բավական մեծ ազդեցություն ունի շիզոֆրենիայով հիվանդների մոտ հակափսիխոտիկ դեղերով խթանված տարդիվ դիսկինեզիայի բուժման հարցում, և այս հետազոտության մեջ ներառված հիվանդների մոտ դիտվեց նաև հիմնական հիվանդության ախտանիշների զգալի բարելավում[30][31]։

Կան նաև հետազոտություններ՝ զարգացած Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդների մոտ դիտվող փսիխոզի ժամանակ օնդանսետրոնի կիրառման արդյունավետության մասին[32]։ Չնայած դոֆամինային կամ 5-HT2A ընկալիչների վրա վերջինիս ներհակորդ ազդեցության բացակայությանը՝ հիվանդության դեպքում դեղի զգալի արդյունավետությունը առաջ է քաշում մի շարք հետաքրքիր փաստեր՝ փսիխոզի պատճառագիտության վերաբերյալ։

Հոգեմետ դեղերից կախվածություն խմբագրել

Կան նախնական փաստեր՝ դեղորայքի կողմից ալկոհոլի կախյալություն առաջացնող հատկությունների նվազման մասին[33]։ Կան նաև չապացուցված փաստեր՝ վերջինիս նույնատիպ ազդեցության մասին հոգեխթանիչներից կախյալության ժամանակ[34]։

Հետնարկոզային դող խմբագրել

Կատարվել են երկու փոքր, պլացեբոյով հսկվող հետազոտություններ՝ օնդանսետրոնի հետնարկոզային դողի, հաճախ հանդիպող հետվիրահատական երևույթի վրա ազդեցության արդյունավետության գնահատման համար։ Օնդանսետրոնն ունի նույն արդյունավետությունը, ինչ պետիդինը (մեպերիդին, դեմերոլ), երբ այն կիրառվում է նախքան անզգայացումը՝ ներերակային ներարկման ձևով մեկ դեղաչափով[35]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ondansetron
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Ondansetron Hydrochloride». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  3. Schnadower, D; Finkelstein, Y; Freedman, SB (2015 թ․ հունվար). «Ondansetron and probiotics in the management of pediatric acute gastroenteritis in developed countries». Current Opinion in Gastroenterology. 31 (1): 1–6. doi:10.1097/mog.0000000000000132. PMID 25333367.
  4. Freedman, SB; Ali, S; Oleszczuk, M; Gouin, S; Hartling, L (2013 թ․ հուլիս). «Treatment of acute gastroenteritis in children: an overview of systematic reviews of interventions commonly used in developed countries». Evidence-based Child Health: A Cochrane Review Journal. 8 (4): 1123–37. doi:10.1002/ebch.1932. PMID 23877938.
  5. Sutton, M; Mounsey, AL; Russell, RG (2012 թ․ հուլիսի 15). «FPIN's Clinical Inquiries. Treatment of motion sickness». American Family Physician. 86 (2): 192–5. PMID 22962932.
  6. Miloro, ed. by Michael (2012). Peterson's principles of oral and maxillofacial surgery (3rd ed.). Shelton, CT: People's Medical Pub. House-USA. էջ 86. ISBN 978-1-60795-111-7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)
  7. Sneader, Walter (2005). Drug discovery: a history (Rev. and updated ed.). Chichester: Wiley. էջ 217. ISBN 978-0-471-89979-2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին.
  8. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. «Ondansetron». International Drug Price Indicator Guide. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  10. Cooke, C. E.; Mehra, I. V. (1994). «Oral ondansetron for preventing nausea and vomiting». American Journal of Hospital Pharmacy. 51 (6): 762–771. PMID 8010314.
  11. Smith JA, Refuerzo JS, Ramin SM. «Treatment and outcome of nausea and vomiting of pregnancy». UpToDate. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. Carstairs, SD (2016 թ․ մայիս). «Ondansetron Use in Pregnancy and Birth Defects: A Systematic Review». Obstetrics and gynecology. 127 (5): 878–83. doi:10.1097/AOG.0000000000001388. PMID 27054939.
  13. «Acog Practice Bulletin No. 189: Nausea And Vomiting Of Pregnancy». Obstetrics & Gynecology (ENGLISH). 131 (1). 2018 թ․ հունվարի 1. doi:10.1097/AOG.0000000000002456. ISSN 0029-7844.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 GlaxoSmithKline. «Zofran» (PDF). Prescribing Information. U.S. Food and Drug Administration. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  15. Abell TL, Adams KA, Boles RG, Bousvaros A, Chong SK, Fleisher DR, Hasler WL, Hyman PE, Issenman RM, Li BU, Linder SL, Mayer EA, McCallum RW, Olden K, Parkman HP, Rudolph CD, Taché Y, Tarbell S, Vakil N (2008 թ․ ապրիլ). «Cyclic vomiting syndrome in adults» (PDF). Neurogastroenterol. Motil. 20 (4): 269–84. doi:10.1111/j.1365-2982.2008.01113.x. PMID 18371009.
  16. Freedman SB, Adler M, Seshadri R, Powell EC (2006 թ․ ապրիլ). «Oral ondansetron for gastroenteritis in a pediatric emergency department». N. Engl. J. Med. 354 (16): 1698–705. doi:10.1056/NEJMoa055119. PMID 16625009.
  17. Sturm JJ, Hirsh DA, Schweickert A, Massey R, Simon HK (2010 թ․ մայիս). «Ondansetron use in the pediatric emergency department and effects on hospitalization and return rates: are we masking alternative diagnoses?». Ann Emerg Med. 55 (5): 415–22. doi:10.1016/j.annemergmed.2009.11.011. PMID 20031265.
  18. «DailyMed - ONDANSETRON HYDROCHLORIDE - ondansetron hydrochloride injection, solution». dailymed.nlm.nih.gov.
  19. Efficacy, dose-response, and safety of ondansetron in the prevention of postoperative nausea and vomiting: a quantitative systematic review of randomized placebo-controlled trials. Tramèr MR, Reynolds DJ, Moore RA, McQuay HJ. Anesthesiology. 1997 Dec;87(6):1277-89.
  20. US Food and Drug Administration. (2012). FDA Drug Safety Communication: New information regarding QT prolongation with ondansetron (Zofran). Retrieved from «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  21. Browning, KN (2015 թ․ հոկտեմբերի 29). «Role of central vagal 5-HT3 receptors in gastrointestinal physiology and pathophysiology». Frontiers in Neuroscience. 9: 413. doi:10.3389/fnins.2015.00413. PMC 4625078. PMID 26578870.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  22. 22,0 22,1 22,2 Bibliographic data: US4695578 (A) ― 1987-09-22
  23. «One Year Post-Pediatric Exclusivity Post-marketing Adverse Event Review: Drug Use Data Zofran» (PDF). Memorandum. U.S. Food and Drug Administration. 2006 թ․ մարտի 7. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  24. IHS. (2006). Generics firms line up to enter Zofran market. Retrieved from «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  25. «FDA Approves First Generic Ondansetron Tablets, Orally Disintegrating Tablets and Oral Solution». News Release. U.S. Food and Drug Administration. 2006 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 18-ին.
  26. 26,0 26,1 Tramèr MR, Reynolds DJ, Moore RA, McQuay HJ (1997 թ․ սեպտեմբեր). «Impact of covert duplicate publication on meta-analysis: a case study». BMJ. 315 (7109): 635–40. doi:10.1136/bmj.315.7109.635. PMC 2127450. PMID 9310564. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  27. Rennie D (1999 թ․ նոյեմբեր). «Fair conduct and fair reporting of clinical trials». JAMA. 282 (18): 1766–8. doi:10.1001/jama.282.18.1766. PMID 10568651. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  28. Drugs.com. Ondansetron international page from drugs.com Արխիվացված 2014-02-21 Wayback Machine Retrieved February 2, 2014
  29. Zhang ZJ, Kang WH, Li Q, Wang XY, Yao SM, Ma AQ (2006). «Beneficial effects of ondansetron as an adjunct to haloperidol for chronic, treatment-resistant schizophrenia: a double-blind, randomized, placebo-controlled study». Schizophrenia Research. 88 (1–3): 102–10. doi:10.1016/j.schres.2006.07.010. PMID 16959472.
  30. Zullino DF, Eap CB, Voirol P (2001). «Ondansetron for tardive dyskinesia». Am J Psychiatry. 158 (4): 657–8. doi:10.1176/appi.ajp.158.4.657-a. PMID 11282718.
  31. Sirota P, Mosheva T, Shabtay H, Giladi N, Korczyn AD (2000 թ․ փետրվար). «Use of the selective serotonin 3 receptor antagonist ondansetron in the treatment of neuroleptic-induced tardive dyskinesia». Am J Psychiatry. 157 (2): 287–9. doi:10.1176/appi.ajp.157.2.287. PMID 10671405.
  32. Zoldan J, Friedberg G, Livneh M, Melamed E (1995). «Psychosis in advanced Parkinson's disease: treatment with ondansetron, a 5-HT3 receptor antagonist». Neurology. 45 (7): 1305–8. doi:10.1212/WNL.45.7.1305. PMID 7617188.
  33. Miller, PM; Book, SW; Stewart, SH (2011). «Medical treatment of alcohol dependence: a systematic review» (Accepted manuscript). International Journal of Psychiatry in Medicine. 42 (3): 227–66. doi:10.2190/pm.42.3.b. PMC 3632430. PMID 22439295.
  34. Lee, TH; Szabo, ST; Fowler, JC; Mannelli, P; Mangum, OB; Beyer, WF; Patkar, A; Wetsel, WC (2012 թ․ հուլիսի 1). «Pharmacologically-mediated reactivation and reconsolidation blockade of the psychostimulant-abuse circuit: a novel treatment strategy» (Accepted manuscript). Drug and Alcohol Dependence. 124 (1–2): 11–8. doi:10.1016/j.drugalcdep.2012.01.021. PMC 3500569. PMID 22356892.
  35. Generali JA, Cada DJ (2009 թ․ օգոստոս). «Ondansetron: postanesthetic shivering» (PDF). Hospital Pharmacy. 44 (8): 670–1. doi:10.1310/hpj4408-670. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնդանսետրոն» հոդվածին։