Մասնակից:Anna88866/Ավազարկղ8
Կախազարդերը ազատ կախովի զարդեր են, որոնք սովորաբար փոքրիկ օղակով ամրեցվում են մանյակին, այն մենք գիտենք որպես «կախազարդ վզնոց»[1]: Կախազարդ ականջօղը ականջօղ է, որի զարդը կախված է: Դրա անունը ծագել է լատիներեն «pendere» և հին ֆրանսերեն «pendr» բառերից, որոնք երկուսն էլ թարգմանվում են որպես «կախվել»։ Ժամանակակից ֆրանսերենում կախազարդը «pendre»-ի գերունդային ձևն է «կախել» և նաև նշանակում է «ընթացքում»: Որքանով կարող է կախազարդի դիզայնը ներառվել ընդհանուր վզնոցի մեջ, միշտ չէ, որ ճիշտ է դրանք համարել առանձին իրեր[2]:
Որոշ դեպքերում, սակայն, մանյակը և կախազարդը իրարից տարբերելը շատ ավելի պարզ է[2]:
Ընդհանուր ակնարկ
խմբագրելԿախազարդերը մարմնի զարդարանքի գրանցված ամենահին տեսակներից են: Այն պատրաստելու համար օգտագործվել են քարեր, խեցիներ և ավելի շուտ փչացող նյութեր։ Հին եգիպտացիները սովորաբար կրում էին կախազարդեր, որոնցից մի քանիսը նման էին հիերոգլիֆների:
Կախազարդերը կարող են ունենալ մի քանի գործառույթ, որոնք կարելի է համատեղել.
- Կոչում (այսինքն՝ Սկաուտական Իռլանդիայի գլխավոր սկաուտի կոչում, ԿուՉուլենի շքանշան)
- Նույնականացում (այսինքն՝ կրոնական խորհրդանիշներ, սեռական խորհրդանիշներ, ռոք խմբերի խորհրդանիշներ)
- Զարդարանք
- Հավելումներ (այսինքն՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր)
- Պաշտպանություն (այսինքն՝ հմայագրեր, կրոնական խորհրդանիշներ)
- Ինքնահաստատում (այսինքն՝ սկզբնատառերը, անունները)
Կախազարդերի բազմաթիվ մասնագիտացված տեսակները ներառում են գրքույկներ, որոնք բացվում են, հաճախ պատկերը բացահայտելու համար, և կախազարդեր, որոնք կախված են մետաղական ավելի մեծ առարկաներից:
Տեսակներ
խմբագրելԴարերի ընթացքում կախազարդերը տարբեր ձևերի են եղել, և ծառայել են տարբեր նպատակների:
Հմայագիր
Թեև հմայագրերը լինում են տարբեր ձևերի, ամենատարածվածն է կրելի հմայագիրը, որը կրում են պարանոցին կամ ձեռքին, կամ ոտքին՝ կախազարդի տեսքով: Սրանք առարկաներ են, որոնք ենթադրվում է, որ օժտված են կախարդական կամ հոգևոր զորությամբ՝ պաշտպանելու կրողին վտանգից կամ ցրելու չար ազդեցությունները[3]:
Թալիսման
Հմայագրի նման, թալիսմանը այն իրն է, որը ունի գերբնական հատկություններ: Այնուամենայնիվ, թեև հմայագիրը ունի պաշտպանիչ ուժ, թալիսմանը նախատեսված է կրողին հատուկ օգուտ կամ ուժ տալու համար[4]։
Լոկետ
Լոկետը փոքր իր է, որը բացվում է, ունի մի տարածություն, որը ծառայում է փոքր առարկայի, սովորաբար լուսանկար պահելու համար: Դրանք սովորաբար վզնոցից կախված կախազարդի տեսքով են լինում, թեև երբեմն դրանք կախվում են հմայիչ թևնոցից[5]։
Մեդալիոն
Մեդալիոնը ամենից հաճախ լինում է մետաղյա մի մաս, որը կրում են որպես կախազարդ պարանոցին կամ ամրացնում հագուստի վրա: Դրանք հիմնականում շնորհվում են որպես մրցանակներ, պաշտոններ կամ կրոնական օրհնություններ[6]:
Ֆունկցիոնալ կախազարդեր
Գործիքները, որոնք կրում են որպես կախազարդ, ներառում են Մաօրի «պունամու» կախազարդերը: Հովիվների սուլիչները, նավաստիի սուլիչները և օկարինանները կարող են պատրաստվել նաև որպես կախազարդ: Որպես կախազարդ պատրաստվել են շարժական աստղագիտական և նավիգացիոն գործիքներ։
21-րդ դարի առաջին տասնամյակում ոսկերիչները սկսեցին USB ֆլեշ կրիչներ ներառել կախազարդերի մեջ[7][8]:
Նորաձև կախազարդեր
Նորաձև կախազարդերը ներառում են փոքրիկ ստեղծագործական մի կտոր, որը հաճախ պատրաստված է թանկարժեք կամ ոչ թանկարժեք քարերից և մետաղներից, ինչպիսիք են ադամանդները կամ մարգարիտները, որոնք կախված են շղթայից կամ վզնոցից: Սրանք սովորաբար կրում են որպես արտահայտիչ կամ նորաձ զարդ[9]:
Այլ տեսակներ
խմբագրել- Ամրեցման կախազարդ
Տես նաև
խմբագրել- Բուլ դե Ժնև
- Շան կախազարդ
- Յուպեի - չինական կախազարդ
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Anna88866/Ավազարկղ8 կատեգորիայում։ |
- ↑ «The Early Pendant: A Jewelry And A Talisman». Talismanamulet.org. Արխիվացված է օրիգինալից 8 December 2012-ին. Վերցված է 7 August 2012-ին.
- ↑ 2,0 2,1 Johns, Catherine (1996). The Jewellery of Roman Britain Celtic and classical Traditions. Routledge. էջ 104. ISBN 9780415516129.
- ↑ «amulet». The Columbia Encyclopedia (6th ed.). Encyclopedia.com. 2014. Վերցված է 27 October 2014-ին.
- ↑ «Talisman». Encyclopedia of Occultism and Parapsychology. Encyclopedia.com. 2001. Վերցված է 27 October 2014-ին.
- ↑ Luscomb, Sally. The Collector's Encyclopedia of Buttons. Atglen, PA: Schiffer. էջ 242. ISBN 0-7643-1815-2.
- ↑ «Medal». The Columbia Encyclopedia. Encyclopedia.com. 2014. Վերցված է 27 October 2014-ին.
- ↑ Yamamoto, Mike (1 February 2007). «USB as fashion statement». CNet. Արխիվացված է օրիգինալից 5 October 2013-ին. Վերցված է 3 October 2013-ին.
- ↑ Yamamoto, Mike (11 June 2007). «The hot trend in designer jewelry: USB keys». CNet. Վերցված է 3 October 2013-ին.
- ↑ «Ways to Style Pendant Necklaces».