Չժոն Շանշան (չին․՝ 钟 睒 睒, փինյին՝ Zhōng Shānshān, անգլ.՝ Zhong Shanshan), չինացի ձեռնարկատեր, «Nongfu Spring» ըմպելիքների ընկերության հիմնադիր և նախագահ, «Beijing Wantai Biological Pharmacy Enterprise»-ի գլխավոր սեփականատեր, միլիարդատեր[1]։

«Ֆորբս» ամսագրի՝ 2021 թվականի հուլիսի 7-ի վարկանիշով նա միլիարդատերերի շարքում զբաղեցնում է 13-րդ տեղը՝ 67,3 միլիարդ դոլար կարողությամբ[2]։

Կենսագրություն խմբագրել

Չժոն Շանշանը ծնվել է 1954 թվականին Հանչժոու քաղաքում։ Մշակութային հեղափոխության ժամանակ նա կիսատ է թողել ուսումը տարրական դպրոցում և աշխատանք գտել շինարարության ոլորտում[3]։ 1977 թվականին ընդունվել է ռադիոյի և հեռուստատեսության Չժեցզյանի համալսարան՝ սովորելով չինարեն։ Մինչև 1988 թվականը լրագրող էր «Zhejiang Daily» ամսագրում, այնուհետև հեռացել է և սկսել զբաղվել բիզնեսով։ 1988 թվականին Չժունը տեղափոխվել է հարավային Չինաստանի ափերի մոտ գտնվող Հայնան կղզի։ Այնտեղ գտնվելու ընթացքում վաճառում էր սնկեր, ծովախեցգետիններ և կրիաներ[4]։ Այնուհետև աշխատանքի է անցել «Wahaha» ըմպելիքների ընկերությունում՝ որպես վաճառքի գործակալ, ինչպես նաև որպես բժշկական հավելումներ վաճառող:

Գործունեություն խմբագրել

1996 թվականին Չժոնը Հանչժոուում հիմնել է շշալցված ջրի ընկերություն, որը հետագայում դարձել է «Nongfu Spring»[5]։ 1999 թվականին ընկերությունը դադարեցրել է ջրից բնական հանքանյութերի արդյունահանումը։ Դա մարքեթինգային խորամանկ հնարք էր, որը զգալիորեն օգնել է մեծացնել թիրախային լսարանի հասանելիությունը: Այս հատկություններով ջուրը տարածված էր Չինաստանում, մինչդեռ թորած ջուրը նորմալ էր, չնայած շատերը կասկածի տակ էին դնում դրա օգտակարությունը առողջության համար[6]:

Չժոնի ղեկավարությամբ ընկերությունը դարձել է շշալցված ջրի խոշորագույն արտադրողը Չինաստանում, ինչպես նաև աշխարհում խմիչք արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը: Ընկերությունը դարձել է փաթեթավորված ըմպելիքների ամենավաճառվող ապրանքանիշը: Չժոնը «Nongfu Spring»-ի հաճախորդների բազան հասկանալու և հիմնական առավելություն ստանալու համար օգտվում էր այնպիսի տեխնոլոգիաներից, ինչպիսիք են ամպային հաշվարկը և մեծ տվյալները: Սա թույլ տվեց շուկան աննախադեպ ընդլայնել ամբողջ երկրում, և երբեմնի համեստ ընկերությունը վերածվեց էպիկական չափերի «լևիաֆանի»: Համաձայն «Nielsen»-ի հետազոտության արդյունքների՝ 2012 թվականին «Nongfu Spring»-ի բնական ջուրը երկրում ամենահայտնի շշալցված ջուրն էր: 2012 թվականից «Nongfu Spring»-ը Չինաստանում փաթեթավորված ըմպելիքների թիվ մեկ վաճառողն էր։ Այդ գերակայությունը պահպանել է 8 տարի անընդմեջ[7]։

2020 թվականի սեպտեմբերին «Nongfu Spring»-ի բաժնետոմսերի նախնական հրապարակային տեղադրումը զգալիորեն բարձրացրել է Չժոնի բարեկեցության մակարդակը՝ նրա կարողությունը 18,9 միլիարդ դոլարից հասցնելով ավելի քան 50 միլիարդ դոլարի[8]։ Դրա շնորհիվ Չժոնը դարձրել է Չինաստանում ամենահարուստ կամ հարստությամբ երկրորդ մարդը (համաձայն Բլումբերգի և Ֆորբսի)[9][3]։

Նույն տարվա վերջին «Ֆորբսը» Չժոնին համարել է ամենահարուստ մարդը Ասիայում։ 2021 թվականի հունվարին «Ֆորբսը» հայտարարել է, որ «Nongfu Spring»-ի բաժնետոմսերի գնի աճը նրան դարձրել է ամենահարուստ մարդը Չինաստանում և վեցերորդ ամենահարուստ մարդն աշխարհում՝ 95 միլիարդ դոլար կարողությամբ[1]։ Նրա հաջողությունները համընկել են Չինաստանի հարստացման ալիքի հետ, երբ երկրում միլիարդատերերի թիվը հասել է 200-ի։ Դա երկրին ընդհանուր առմամբ բերել է 1,5 տրիլիոն դոլար եկամուտ[10]։

2020 թվականի ապրիլին «Wantai Biological Pharmacy»-ն դարձել է հանրային ընկերություն՝ ավելացնելով Չժոնի ունեցվածքը։ 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ Չժոնին էր պատկանում «Wantai Biological Pharmacy» ընկերության բաժնետոմսերի 75%-ը։

2021 թվականի հունվարի դրությամբ Չժոն Շանշանը «Nongfu Spring» ընկերության նախագահն է և բաժնետոմսերի 84,4%-ի սեփականատերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Дженнифер Ван Китайский магнат бутилированной воды получил 5 миллиардов долларов за один день и стал шестым самым богатым человеком в мире (английский) // Forbes. — 2021.
  2. «# 13 Чжун Шаньшань». Forbes (английский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Юэ Ван Из каменщика в миллиардера: второй в списке богатейших человек Китая превратился из лохмотьев в невероятное богатство - но продлится ли это долго? (английский) // forbes. — 2020.
  4. Самый богатый человек Китая Чжун Шаньшань пробовал заниматься журналистикой, выращивал креветок и продавал черепахи, прежде чем основал родниковую воду Нунфу. // today.
  5. Wang, Yue. «Bricklayer To Billionaire: China's Second-Richest Man Rose From Rags To Extreme Riches—But Will It Last?». Forbes (անգլերեն). Վերցված է 2022-05-13-ին.
  6. «China's richest man Zhong Shanshan tried journalism, farmed prawns and sold turtle pills before founding Nongfu Spring water». TODAY (անգլերեն). Վերցված է 2022-05-13-ին.
  7. «Nongfu Spring: Drinking Water Leader - Initiate with Buy [1/3]». EqualOcean (անգլերեն). Վերցված է 2022-05-13-ին.
  8. «Индекс миллиардеров Bloomberg». bloomberg (английский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Мишель Toh Двигайся над Джеком Ма. Новый самый богатый человек Китая - миллиардер бутилированной воды. (английский) // CNNbusiness. — 2020.
  10. Роберт Франк Миллиардеры Китая добились самых больших прибылей за всю историю, добавив к своему состоянию более 1,5 триллиона долларов. (Английский) // cnbc. — 2020.