Anahit 2006/Դիմակ

Դիմակ (անգլ.՝ Mask), ռեժիսոր Պիտեր Բոգդանովիչի ֆիլմը: Էկրան է բարձրացել 1985 թվականին:

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Ռոյ Լի «Ռոքի» Դենիսի կյանքի մասին:

Ռոքի Դենիսը տասնվեցամյա տղա է, ով տառապում է ոսկրային հազվադեպ և անբուժելի հիվանդությունից, ինչի արդյունքում կրկնակի անգամ մեծացել է նրա դեմքը` դարձնելով այն առյուծի մռութի նման: Սակայն Ռոքին լավատեսորեն է նայում կյանքին:

Ռոքին խելացի է, ունի բարի, մեծ սիրտ, նա նեղացած չէ աշխարհից, որտեղ առաջին իսկ հայացքից նրան սպասվում է ծաղր կամ մերժում: Նա լավ է սովորում և հեշտորեն է ձեռք բերում դասընկերների սերն ու հարգանքը: Նա ապրում է մոր` մոտոցիկլիստ հիփի Կյաժոյի հետ, ով չարաշահում է ալկոհոլը և թմրանյութերը, իսկ նրա «ընտանիքի» մյուս անդամները օրինազանց բայքերներ են, ում մեջ առանձնանում է հմայիչ բեղավոր մի տղամարդ, ով հայրություն է անում տղային և հաշտեցնում է Ռոքիի ու նրա մոր միջև վեճերը: Ռոքիի ամբողջ պատմությունը ներկայացված է Հարավային Կալիֆորնիայի այս համայքնի ֆոնին: Ռոքին երազում է դպրոցից հետո իր ընկերոջ հետ հարլիներով արշավել Եվրոպայով, և սկսում է փող հավաքել դրա համար: Սակայն կույրերի ամառային ճամբարում փող աշխատելիս սիրահարվում է մի կույր աղջկա: Իսկ աղջկա ծնողները, տեսնելով նրան, միանգամից որոշում են, որ իրենց աղջիկը այդպիսի տղայի համար չէ:

Դերերում խմբագրել

  • Շեր - Ֆլորենս «Կյաժո» Դենիս
  • Սեմ Էլիոթ - Գար[1]
  • Էրիկ Շթոլց - Ռոյ «Ռոքի» Դենիս
  • Էսթել Գետտի - Էվելին, Կյաժոյի մայրը
  • Ռիչարդ Դայսարթ - Էյբ, Կյաժոյի հայրը
  • Լորա Դերն - Դիանա Ադամս
  • Միկոլ Մերկուրիո - «Ծիտ»
  • Հարի Քերի կրտսեր - «Կարմրաշ»
  • Դենիս Բըրքլի - «Բուլդոզեր»

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

  • 1985 - Կաննի կինոփառատոնի մրցանակ լավագույն կանացի դերի համար (Շեր)[2]
  • 1986- «Օսկար» մրցանակ լավագույն դիմահարդարման համար (Մայքլ Ուեսթմոր, Զոլտան Էլեկ)
  • 1986- BAFTA մրցանակի առաջադրում լավագույն դիմահարդարման համար (Մայքլ Ուեսթմոր)
  • 1986- Ոսկե գլոբուս մրցանակի երկու առաջադրում, լավագույն դրամատիկ դերասան (Շեր) և երկրորդ պլանի լավագույն դերասան (Էրիկ Շթոլց)
  • 1986- ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակի առաջադրում լավագույն օրիգինալ սցենարի համար (Աննա Հեմիլթոն Ֆելան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Witt, Linda (11 May 1986). «An Unusual Mother: Helping Her Children Face Down Death (3 of 4)». Chicago Tribune. Վերցված է 23 April 2016-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  2. «Festival de Cannes: Mask». festival-cannes.com. Վերցված է 2009-06-28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել