Ֆավորիտ/Ավազարկղ 5
 

Ուիլյամ Էդվարդ Հեսլեմ (անգլ.՝ William Edward «Bill» Haslam, ), ԱՄՆ Քաղաքական գործիչ, ԱՄՆ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Թենեսի նահանգի 49-րդ նահանգապետ (2011-2019)։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ, կրթություն և գործունեություն խմբագրել

Բիլ Հեսլեմը ծնվել է 1958 թվականին Նոքսվիլում։ Նա եղել է «Pilot» ընկերության հիմնադիր Ջիմ Հեսլեմի և իր կնոջ՝ Սինտիի երրորդ երեխան։ Ջիմ Հեսլեմը գումար է հավաքել Հանրապետական կուսակցության համար և եղել է հովանավոր և տասնամյակներ շարունակ Թենեսիի համալսարանի վստահելի սեփականատեր[1]։

Նախնական կրթությունը ստացել է Նոքսվիլի մասնավոր համատեղ ուսուցման դպրոցում, որտեղ եղել է «Երիտասարդ կյանք» (անգլ.՝ Young Life) քրիստոնեական խմբի ակտիվիստ[2]։ 1980 թվականին նա ստացել է Էմորիի համալսարանում պատմության բակալավրի կրթություն, որտեղ եղել է «Beta Chi» եղբայրության անդամ[3]։

Լինելով դեռահաս, Հելսեմը սկսել է աշխատել հոր ընկերությունում կես դրույքով։ Նա ցանկացել է պատմություն դասավանդել և ապագայում նախարար դառնալ[3]։ Համալսարանն ավարտելուց հետո Հեսլեմը վերադարձել է Նոքսվիլ, որտեղ շարունակել է աշխատել «Pilot» ընկերությունում, որպեսզի ավելին իմանա բիզնեսի մասին նախքան դասընթացների գնալը, բայց արդյունքում որոշել է մնալ ընկերությունում[3]։ 1995 թվականին նա դարձել է ընկերության նախագահ, նրա եղբայրը՝ Գլխավոր գործադիր տնօրեն, իսկ հայրը՝ վարչության նախագահ[3]։

1999 թվականին Հեսլեմը մտել է «Saks Fifth Avenue» ընկերություն, որպես էլեկտրոնային առևտրի բաժնի գլխավոր գործադիր տնօրեն[4]։ 2001 թվականին նա թողել է «Saks»-ը և ընդգրկվել «Harold Stores» հագուստի խանութների ցանցի տնօրենների խորհրդի կազմում[3]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2002 թվականին Հեսլեմը հայտարարել է, որ առաջադրվելու է Նոքսվիլի քաղաքապետի պաշտոնում: Անվանապես Հասլեմն առաջադրվել էր որպես անկուսակցական[5], սակայն այն ժամանակ նա արդեն Հանրապետական կուսակցության անդամ էր։ Նրա մրցակիցը՝ Մադելին Ռոջերոն քննադատել է Հասլեմին՝ որպես նավթային ընկերության խամաճիկ։ 2003 թվականի սեպտեմբերի 30-ին համընդհանուր ընտրություններում Հասլեմը հաղթել է՝ հավաքելով ձայների 52%-ը մրցակցի 46%-ի դիմաց[6][7]։ 2007 թվականին նա վերընտրվել է՝ հավաքելով ձայների 87%-ը[8]:

Քաղաքապետի պաշտոնում Հեսլեմն անցկացրել է պատմական և մշակութային հուշարձանների պաշտպանության միջոցառումների համալիր՝ պահպանել է քաղաքի կենտրոնում գտնվող «S&W Cafeteria» պատմական սրճարանը, քաղաքի կենտրոնում «Regal Riviera» նոր կինոթատրոն է կառուցել, ինչպես նաև վերականգնել է Բիժու թատրոնը: 2008 թվականին նախագահ Ջորջ Բուշը նրան չորս տարի ժամկետով ընդգրկել է պատմական հուշարձանների պահպանության հարցերով խորհրդատվական խորհրդի կազմում[9]։ Հեսլեմը նաև օգնել է իրականացնել զարգացման գլխավոր ծրագիրը հարավային Նոքսվիլում: Հեսլեմը հավասարակշռված բյուջետային քաղաքականություն է վարել, ինչը թույլ է տվել կրկնապատկել քաղաքի խնայողությունները նրա առաջին ժամկետի ընթացքում[8]:

2009 թվականի հունվարի 6-ին Հասլեմը հայտարարել է 2010 թվականին Թենեսիի նահանգի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին[10]: 2010 թվականի օգոստոսի 5-ին կայացած բաց նախնական ընտրությունում նա հավաքել է ձայների 48%-ը և առաջ անցել իր մրցակիցներից՝ Զակ Վամպից (29%) և Ռոն Ռեմսիից (22%)[11]: 2010 թվականի նոյեմբերի 2-ին համընդհանուր ընտրություններում Հասլեմը հաղթել է դեմոկրատական կուսակցության թեկնածու Մայք Մաքվիրթերին՝ հավաքելով ձայների 65%-ը, մրցակցի 35%-ի դիմաց: Հանրապետականները նաև մեծացրել են իրենց մեծամասնությունը նահանգի օրենսդիր ժողովի երկու պալատներում՝ 1869 թվականից ի վեր առաջին անգամ լիակատար վերահսկողություն ստանալով նահանգի իշխանության նկատմամբ:

Հեսլեմը հայտարարել է, որ աշխատատեղերի ստեղծումը և երկարաժամկետ տնտեսական աճը, ինչպես նաև կրթության բարեփոխումը և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումն իր գլխավոր գերակայություններն են նահանգապետի պաշտոնում: Նա հանդես է եկել ցածր հարկերի պահպանման օգտին՝ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու և պահպանելու նպատակով[12]։

Հեսլեմը աբորտների հակառակորդն է և դեմ է նույնասեռ ամուսնություններին, չնայած նա հայտարարել է, որ նախընտրում է, որ իր վարչակազմը ավելի շատ ուշադրություն դարձնի տնտեսությանն ու կրթությանը, այլ ոչ թե սուր սոցիալական հարցերին[13][14]։ Նա նաև հայտարարել է, որ կողմ է պատժամիջոցների կիրառմանը այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք աշխատանքի են վարձում անօրինական ներգաղթյալներին[13]։

2014 թվականի նոյեմբերի 4-ին Ռոն Ռեմսիի հետ նահանգապետի ընտրություններում կրկին հաղթել է՝ հավաքելով ձայների 70,3%-ը: Նահանգապետի պաշտոնը ստանձնել է 2015 թվականի հունվարի 15-ին:

Անձնական կյանք խմբագրել

Բիլ Հեսլեմն իր ապագա կնոջ՝ Քրիսի Գարեթի հետ ծանոթացել է Էմորիի համալսարանում, և նրանք ամուսնացել են 1981 թվականին։ Նրանք ունեն երկու աղջիկ և մեկ տղա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Josh Flory. (January 16, 2011). «Haslam Patriarch Started Making Mark on Knoxville as UT Student» (անգլերեն). Knoxville News Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2012-07-16-ին. Վերցված է 2012-05-24-ին.
  2. Josh Flory. (January 17, 2011). «Work, loss and new joy: Death drew Haslams closer» (անգլերեն). Knoxville News Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2012-07-16-ին. Վերցված է 2012-05-24-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Josh Flory. (January 18, 2011). «Growth and Change: As Business Evolves, Haslam Siblings Find Their Roles Within and Without It» (անգլերեն). Knoxville News Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2012-07-16-ին. Վերցված է 2012-05-24-ին.
  4. «Mayor's biography» (անգլերեն). City of Knoxville website. Արխիվացված է օրիգինալից 2012-05-04-ին. Վերցված է 2012-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Howard H. Baker Jr. (2007-05-13). «Knox County One Question» (PDF) (անգլերեն). Knoxville News-Sentinel. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009-01-24-ին. Վերցված է 2012-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Election Roundup» (անգլերեն). U.S. Conference of Mayors. November 17, 2003. Արխիվացված է օրիգինալից 2003-12-11-ին. Վերցված է 2012-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Josh Flory. (January 19, 2011). «Building on Experience as Knoxville's Mayor, 'Optimistic and Enthusiastic' Haslam Begins Leading State» (անգլերեն). Knoxville News Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2012-07-16-ին. Վերցված է 2012-05-24-ին.
  8. 8,0 8,1 Hayes Hickman. (September 26, 2007). «Haslam sails to second term» (անգլերեն). Knoxville News-Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2007-10-13-ին. Վերցված է 2012-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Bush Appoints Mayor to Historic Preservation Advisory Council» (անգլերեն). City of Knoxville website. September 2, 2008. Արխիվացված է օրիգինալից 2012-05-16-ին. Վերցված է 2012-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Hayes Hickman. (January 6, 2009). «Haslam cites executive experience in launching campaign for governor» (անգլերեն). Knoxville News Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2012-07-16-ին. Վերցված է 2012-05-24-ին.
  11. Linda Feldmann. (August 6, 2010). «Tennessee GOP primary: Bill Haslam's win fits Election 2010 trends» (անգլերեն). The Christian Science Monitor. Արխիվացված է օրիգինալից 2012-07-16-ին. Վերցված է 2012-05-24-ին.
  12. «Bill's Priorities» (անգլերեն). tn.gov. Արխիվացված է օրիգինալից 2012-05-07-ին. Վերցված է 2012-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. 13,0 13,1 Stephen George. (July 18, 2010). «Is Bill Haslam Your Next Governor?» (անգլերեն). The Nashville City Paper. Արխիվացված է օրիգինալից 2011-08-31-ին. Վերցված է 2012-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. Jeff Woods. (July 10, 2011). «Bill Haslam: 'Gay Rights Is a Broad Topic» (անգլերեն). The Nashville City Paper. Արխիվացված է օրիգինալից 2011-09-14-ին. Վերցված է 2012-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել