Մարտին Գրիգորյան
Մարտին Գևորգի
Ծնվել է1953 մարտի 23
Հայաստան Հայաստան,Արագածոտնի մարզում,Գեղաձոր,
Բնակության վայր(եր)Հայաստան Հայաստան, Երևան
ԱզգությունՀայ
ԴավանանքՔրիստոնեություն

Մարտին Գևորգի Գրիգորյան (), հայ մաթեմատիկոս, մանկավարժ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1980 թվական), ԵՊՀ` Ֆիզիկայի ֆակուլտետ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ[1]։

Կենսագրություն

խմբագրել

Մարտին Գևորգի Գրիգորյանը ծնվել է 1953 թվականի մարտի 23-ին, Արագածոտնի մարզի, Գեղաձոր գյուղում։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ զույգ դուստր, մեկ որդի։ Որդին՝ Տիգրան Գրիգորյանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, դասավանդում է ԵՊՀ-ում։

Կրթություն

խմբագրել

1971-1976 թվականներին սովորել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում։ Այնուհետև 1976-1979 թվականներին կրթությունը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում։ Մարտին Գրիգորյանի գիտական ղեկավարը եղել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Անդրանիկի Թալալյան։

Գիտական աստիճան

խմբագրել

Մարտին Գրիգորյանը ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր է, «Օրթոգոնալ շարքերի զուգամիտությունը մետրիկաներում» թեկնածուական, 1980 թվական դարձել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մաթեմատիկական ինստիտուտի դոկտորական, 1997 թվականին` «Ֆուրիեի սովորական և կրկնակի շարքերի ըստ լրիվ օրթոնորմալ համակարգերի զուգամիտությունը» դոկտորական։

Ծավալած գործունեություն և աշխատանքային փորձ

խմբագրել

1993-1994 թվականներին Մարտին Գրիգորյանը եղել է Մադրիդի ինքնավար համալսարանի դասախոս[1]։

1995 թվականից անդամակցել է ԵՊՀ Գիտական խորհուրդին և 2000 թվականից Հայաստանի մաթեմատիկոսների միությանը։

1978-2022 թվականներին` ԵՊՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ։

1984-1988 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերութամբ շուրջ 9 տարի վարել է «Բարձրագույն մաթեմատիկա» հաղորդաշարը։

2011 թվականին իր գիտական խմբի հենքի վրա ստեղծել է գծային և ոչ գծային մոտարկումների ու դրանց կիրառման լաբորատորիա[2]։

Մարտին Գրիգորյանն իր գործունեության ընթացքում կարդացել է մաթեմատիկական անալիզ, ֆունկցիոնալ անալիզ, ֆուկցիաների տեսություն, գծային և ոչ գծային մոտարկումներ դասընթացները։

ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետում հիմնել է նոր ծրագիր, որտեղ մշակել են տվյալներ ֆիզիկայում և արհեստական բանականությունում[3]։

Նա 160-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք տպագրվել են մաթեմատիկական բարձր վարկանիշ ունեցող հանդեսներում։

Մարտին Գրիգորյանն ունեցել է հայտնի ասպիրանտներ, որոնց համար եղել է գիտական ղեկավար` Սմբատ Գոգյան` Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ, Ֆիզիկամաթեմատիկական Գիտությունների դոկտոր, Արծրուն Սարգսյան` դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, գիտակազմակերպչական գծով փոխտնօրեն, Արտավազդ Մինասյան` «Krisp»-ի համահիմնադիր, «10Web»-ի համահիմնադիր, «BigStory VC»-ի համահիմնադիր, Սերգո Եպիսկոպոսյան` դոցենտ, Հայաստանի մաթեմատիկոսների միության անդամ։ Ունեցել է 15 ասպիրանտ, որոնցից 2-ը պաշտպանել են դոկտորական ատենախոսությունը։ Նա ունեցել է նաև աշակերտների աշակերտներ` գիտական թոռներ։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել

2009 թվականին Մարտին Գրիգորյանը արժանացել է «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակին, 2011 թվականին ՀՀ նախագահի մրցանակին[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել