Մասնակից:Վարուժան Սարգսյան/Ավազարկղ

Վարուժան Սարգսյան/Ավազարկղ
Andreas Rüdiger

Անդրեաս Ռյուդիգեր (գերմ.՝ Andreas Rüdiger, (նոյեմբերի 1, 1673, Ռոխլից- հունվարի 6, 1731, Լայպցիգ)[1], գերմանացի փիլիսոփա, Քրիստիան Թոմազիուսի աշակերտը։ Փիլիսոփայության դասախոսություններ է կարդացել Հալլեի և Լայպցիգի համալսարաններում։

Կենսագրություն

խմբագրել

Ռյուդիգերը՝ ծնողների չքավորության պատճառով 14 տարեկան հասակում է դպրոց գնացել։ Այնուհետև սովորել է Հերայի գիմնազիայում։ 1692 թվականին փիլիսոփայություն և աստվածաբանություն է ուսումնասիրել Հալլեի համալսարանում։ Միաժամանակ Քրիստիան Թումազիուսի մոտ աշխատել է որպես տնային ուսուցիչ։ 1695 թվականի հիվանդության պատճառով կիսատ է թողել ուսումը, իսկ 1696 թվականին աստվածաբանության ուսումնասիրությունը շարունակել է Իենի համալսարանում։ Մեկ տարի հետո սկսել է ուսումնասիրել բժշկություն և իրավունք Լայպցիգի համալսարանում։ 1700 թվականին Ռյուդիգերը ստացել է Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության մագիստրոսի աստիճան և սկսել է կարդալ առաջին մասնավոր դասախոսությունները[2]։ 1707 թվականին տեղափոխվել է Հալլե։ 1712 թվականին վերադառնում է Լայպցիգ, զբաղվում բժշկությամբ և կարդում դասախոսություններ։ 1716 թվականին դառնում է Սաքսոնիայի կուրֆյուրստի խորհրդականը և պալատական բժիշկը, սակայն շուտով իրեն ամբողջությամբ նվիրում է դասավանդմանը և գրքեր գրելուն։

Փիլիսոփայություն

խմբագրել

Ռյուդիգերը՝ որպես փիլիսոփա, էկլեկտիկ էր, նա հանդես է եկել Գոթֆրիդ Լայբնիցի և Քրիստիան Վոլֆի որոշ դրույթների դեմ (օրինակ, բնածին գաղափարների ուսմունքի դեմ, նախասահմանված ներդաշնակության) և պնդում էր, որ հոգին տարածական է և, որ բոլոր պատկերացումները ծագում են զգայություններից։

Ռյուդիգերի ողջ փիլիսոփայության հիմքը աստծո մասին պատկերացումն է։ Աստված իր կամքն է թելադրում մարդկանց որպես օրենք․ առաքինի են այն մարդիկ, որոնք իրագործում են այդ կամքը[3]։ Աստծո գոյության և հոգու անմահության նկատմամբ վստահությունը հարկավոր է քաղել ոչ թե հայտնություններից, այլ ինքն իրեն տրված բանականությունից։

Ռյուդիգերի գլխավոր աշխատությունները

խմբագրել
  • «Philosophia synthetica» (Հալլե, 1707, հետագայում հրատարակվել է «Institutiones eruditionis» խորագրով),
  • «Physica divina» (Ֆրանկֆուրտ, 1716),
  • «Philosophia pragmatica» (Լայպցիգ, 1723),
  • «Anweisung zur Zufriedenheit der menschlichen Seele als dem höchsten Gute dieses zeitlichen Lebens» (1721 և 1726). Ср. W. Carls,
  • «A. Rüdigere Moral-philosophie» (Հալլե, 1894).

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Klaus-Dieter Eichler, Ulrich Johannes Schneider (Hrsg.): Zur Alltagsgeschichte der Philosophie in Leipzig. Leipziger Universitätsverlag, Leipzig 2004, ISBN 3-86583-029-3, S. 109.
  2. Artikel „Rüdiger, Joh. Andreas“ von Carl von Prantl in: Allgemeine Deutsche Biographie, herausgegeben von der Historischen Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, Band 29 (1889), S. 467–468.
  3. Andreas Rüdiger: Divine physics, the correct road between superstition and atheism, which guides towards the natural and moral well-being of humans (1716)

Գրականություն

խմբագրել
  • «Рюдигер, Андреас». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել

Կատեգորիա:Գերմանացի փիլիսոփաներ Կատեգորիա:18-րդ դարի փիլիսոփաներ