Մասնակից:Սոֆի Շահնազարյան/Զբոսանք աշխարհով-3

Սոֆի Շահնազարյան/Զբոսանք աշխարհով-3
 

Տակսին Չինավատ (թաի.՝ ทักษิณ ชินวัตร,

Սոֆի Շահնազարյան/Զբոսանք աշխարհով-3

), թաիլանդացի քաղաքական գործիչ, չինական ծագմամբ գործարար: 2001 թվականի փետրվարից մինչև 2006 թվականի սեպտեմբեր եղել է Թաիլանդի վարչապետ:

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Թաիլանդի հյուսիսում՝ Չիանմայ քաղաքում, ծագումով էթնիկ չինացիների ընտանիքում[1]: Կարիերան սկսել է ոստիկանությունում: Սովորել է ԱՄՆ-ում:

1976 թվականին ամուսացել է ոստիկանության գեներալի դստեր հետ, ունի մեկ որդի և երկու դուստր: 2008 թվականին ամուսինները ամուսնալուծվել են:

Ոստիկանությունում ծառայության ժամանակ կնոջ հետ սկսել է զբաղվել ձեռներեցությամբ՝ վաստակելով գումար ծրագրային ապահովման վաճառքից: 1983 թվականին հիմնադրել է «Shinawatra Corporation» հեռահաղորդակցման ընկերությունը, որն էլ 90-ական թվականներին դարձել է Թաիլանդի խոշորագույն բջջային օպերատորը՝ նրան դարձնելով միլիարդատեր[2]:

1987 թվականին հրաժարական է տվել։

1994 թվականին որպես փոխվարչապետ սկսել է գործունեություն ծավալել քաղաքականությունում: 1998 թվականին ստեղծել է «Թայլանդացիները սիրում են թայլանդացիներին» կուսակցությունը: Նրա քաղաքական ծրագրի հիմքում ընկած էր առողջության ապահովագրության գնիջեցումը և գյուղացիների համար վարկերի հետաձգումը։ 2001 թվականին խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո նա դարձել է երկրի վարչապետ։

Նրա օրոք երկրի հարավում սրվել են միջկրոնական բախումները բուդդիստների և մահմեդականների միջև։

Նրա օրոք Թաիլանդը լուրջ հաջողությունների է հասել տնտեսության մեջ, մարել ԱՄՀ-ին ունեցած պարտքերը: Տակսին Չինավատի կառավարությունը ձեռնամուխ է եղել աղքատության կրճատման, ենթակառուցվածքների ընդլայնման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, առողջապահական ծառայությունների համընդհանուր լուսաբանման ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Նա հայտարարել է «թմրանյութերի դեմ պատերազմ», որի հետևանքով զոհվել է ավելի քան 2500 մարդ, և վճռականորեն հանդես է եկել Մահմեդական հարավային նահանգներում անջատողական ապստամբության դեմ: Նա Թաիլանդի առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետն էր ամբողջ ժամկետով և վերընտրվել է 2005 թվականին՝ ձայների ճնշող մեծամասնությամբ: Զգալի քննադատություն է առաջացրել նրա կորպորացիայի ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի՝ առանց հարկերի վճարման վաճառքը օտարերկրյա ներդրողներին: Տաքսինի դեմ «Ժողովրդական դաշինք հանուն ժողովրդավարության» կամ «Դեղին վերնաշապիկներ» քաղաքացիների շարժումը զանգվածային բողոքի ցույցեր է սկսել՝ նրան մեղադրելով կոռուպցիայի, իշխանության չարաշահման և ավտոկրատական միտումների մեջ: Տաքսինը հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին, որոնք բոյկոտել են ընդդիմությունն ու Սահմանադրական դատարանը:

2006 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ նրա ընտանիքը Սինգապուրում ընկերության իր մասը ներդրողներին վաճառել է 1,6 միլիարդ դոլարով՝ չվճարելով բոլոր հարկերը։ Սկանդալը հանգեցրել է բազմահազարանոց ցույցերի և նոր ընտրությունների, որոնք մեծ թվով խախտումների պատճառով Սահմանադրական դատարանի կողմից անվավեր են ճանաչվել[2]: Այս ամենի արդյունքում իշխանության են եկել զինվորականները (2006 թվականի սեպտեմբերի 19-ին Թայլանդում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում): Նրա կուսակցությունը օրենքից դուրս է ճանաչվել, և նա հեռացվել է քաղաքական գործունեությունից։ Այդ ժամանակվանից Տակսինը ապրում է աքսորում, բացառությամբ 2008 թվականին Թաիլանդ կատարած կարճ այցի: Նա՝  լիազորությունների չարաշահման համար հեռակա դատապարտվել է երկու տարի ազատազրկման։

Քաղաքական ապաստան ստանալու նպատակով անհաջող փորձ է կատարել Մեծ Բրիտանիայում: 2010 թվականի մարտի 13-ին պաշտոնապես արտագաղթել է Չեռնոգորիա[3]: Արտասահմանից նա շարունակում է ազդել Թաիլանդի քաղաքականության վրա՝ Ժողովրդական իշխանության կուսակցության միջոցով, որը իշխում էր 2008 թվականին, և նրա իրավահաջորդ Ֆյա Թայիի, ինչպես նաև «Կարմիր վերնաշապիկներ» կոչվող Ժողովրդավարության դեմ պայքարի Միացյալ ճակատի միջոցով։ Նրա կրտսեր քույրը՝ Յինգլակ Չինավաթան, եղել է Թաիլանդի վարչապետը 2011-2014 թվականներին։

2015 թվականին Ֆորբս ամսագրի վարկանիշում Թաիլանդի միլիարդատերերի շարքում նա զբաղեցրել է 7-րդ տեղը, նրա կարողությունը գնահատվում է 1,7 միլիարդ դոլար[4]:

Պարգևներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Премьер-министр Таиланда посетил Гуандун
  2. 2,0 2,1 Таксин Шинаватра
  3. «Montenegro says has given Thaksin citizenship». Արխիվացված է օրիգինալից 2015-10-18-ին. Վերցված է 2017-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Thaksin Shinawatra on Forbes Lists(անգլ.)
  5. Royal Thai Government Gazette, Announcement of the Prime Minister's Office – Royal assent of decorating foreign decorations. Vol. 120. 7 March 2003
  6. Royal Thai Government Gazette, Announcement of the Prime Minister's Office – Royal assent of decorating foreign decorations. Vol. 121. 25 March 2004
  7. Royal Thai Government Gazette, Announcement of the Prime Minister's Office – Royal assent of decorating foreign decorations. Vol. 118. 30 November 2001