Մասնակից:Սոկրատ/Պիեռ Ժիլ դե Ժեն

{Տեղեկաքարտ Գիտնական

| անուն = Պիեռ Ժիլ դը Ժեն
| բնագիր անուն = 
| պատկեր = Pierre-Gilles crop.jpg
| image_size = 200px
| alt = 
| caption = 
| birth_date = 1932 հոկտեմբերի 24
| birth_place = Կաղապար:Դրոշավորւմ, Ֆրանսիա
| death_date = մայիսի 18, 2007(2007-05-18) (տարիքը 74)
| death_place = Կաղապար:Դրոշավորւմ Պիեռ Ժիլ դե Ժեն (ֆր.՝ Pierre-Gilles de Gennes, 1932 թ. հոկտեմբերի 24, Փարիզ2007 թ. մայիսի 18 , Орсе[fr]) — ֆրանսիացի ֆիզիկոս, ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր 1991 թվականին:

Դե Ժենը հայտնի է առաջին հերթին նրանով, որ բացել է մի կառույց, որը սկիզբ է դրել LCD-դիսփլեյների արտադրությանը։ Բազմաթիվ հիմնարար հայտնագործությունների համար շատ գիտական շրջանակներ դե Ժենին անվանել են «մեր ժամանակի Նյուտոն»։

Կենսագրություն խմբագրել

Նա ծնվել է ազնվական արմատներով բժշկի ընտանիքում, իսկ մայրը եկել է ֆինանսիստների ազդեցիկ ընտանիքից: Մինչև 12 տարեկան հասակը նա ստացել է տնային կրթություն: Այնուհետև նա սովորել է École Normale Supérieure-ում, որտեղ հանդիպել է Ալֆրեդ Կաստլերին: 1955 թ. դպրոցը ավարտելուց հետո նա միացավ Saclay ատոմային էներգիայի հետազոտական կենտրոնին: Նա հիմնականում աշխատում է նեյտրոնների ցրման և մագնիսության վրա՝ Ա. Աբրահամի և Ջ. Ֆրիդելի ղեկավարությամբ: 1957 թ. ստացել է դոկտորի կոչում:

1959 թ. աշխատել է Բերկլիի համալսարանում՝ Չարլզ Քիթելի հետ համատեղ: Դրանից հետո նա 27 ամիս տևողությամբ ծառայում է Ֆրանսիայի նավատորմի տարածքում: 1961 թ. նա դառնում է Օրսայի համալսարանի ասիստենտ, որտեղ զբաղվում էր ռազմական առարկաների զարգացմամբ և շուտով ստեղծում է մի խումբ՝ Օրսայիում գերհաղորդականության ուսումնասիրության համար: 1968 թ. անցում կատարեց հեղուկ բյուրեղի ուսումնասիրությանը

1971թ. պրոֆեսոր է դառնում Collège de France-ում, որտեղ ղեկավարում էր կոնդենսացված նյութերի ֆիզիկայի ամբիոնը և մասնակցում է Ստրասբուրգի, Saclay և Collège de France-ի համատեղ STRASCOL նախագծին՝ պոլիմերների ֆիզիկայի գծով, 1980 թ. սկսում է հետաքրքրվել սահմանային էֆեկտների խնդիրներով, ինչպես նաև շարունակում է աշխատել պոլիմերների և կոլոիդային համակարգերի վրա։

1977 թվականին դե ժենը ավարտում է«հեղուկ բյուրեղների ֆիզիկա» գիրքը, որտեղ նա իրեն դրսևորել է որպես փայլուն տեսաբան։ Գիրքը մինչ օրս էլ հիմնական ձեռնարկ է ոլորտի մասնագետների համար։

1979 թ. նա դարձավ Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի անդամ: Այդ ժամանակ գիտնականն արդեն ռահվիրա էր փափուկ նյութերի և պոլիմերների ֆիզիկայի ուսումնասիրության ոլորտում: 1980 թ. պարգևատրվել է CNRS ոսկե մեդալով:

1988 թ. նրան շնորհվել է Հարվիի մրցանակ (Իսրայել): 1990-ին նրան շնորհվել է Լորենցի մեդալ և Վոլֆի մրցանակ: 1991 թ.-ին ստացավ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ`կոշտ նյութի ֆիզիկայի և խտացրած նյութերի ֆիզիկայի միջև բազմաթիվ նմանությունների հայտնաբերման համար: Դրանից հետո նա դարձավ Փարիզի արդյունաբերական ֆիզիկայի և քիմիայի ավարտական դպրոցի տնօրեն (ESPCI) և այս պաշտոնում մնաց մինչև 2002 թվականը:

Նա նաև Ֆրանսիայի տեխնոլոգիական ակադեմիայի անդամ էր և Լոնդոնի Թագավորական ընկերության, Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի, Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի և ԱՄՆ ԳԱԱ-ի, ինչպես նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ:

Գիտնականը իր ժամանակի զգալի մասը նվիրել է ուսումնական հաստատություններին՝ ակտիվորեն տարածելով գիտելիքները աշակերտների և ուսանողների շրջանում: Նոբելյան մրցանակ ստանալուց հետո՝ 1992 թվականից մինչև 1996 թվականը ընկած ժամանակահատվածում, գիտնականը այցելեց Ֆրանսիայի ավելի քան 200 միջնակարգ դպրոց՝ ներդնելով դասավանդման նորարարական մեթոդներ:

Կյանքի վերջին տարիներին ամբողջությամբ անցել է կենսաբանական համակարգերի ուսումնասիրությանը և աշխատել է ուղեղի գրանուլյար նյութերի և հիշողության բնույթի վրա: Մահացել է 2007 թվականի մայիսի 18-ին քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։ Թաղված է Փարիզում՝ Մոնտրուժի գերեզմանատանը:

Փայլուն կարիերայի վրա տհաճ բիծ է թողել 1997-ին ՝ ESPCI- ի իր պաշտոնավարման օրոք, ֆրանսիացի և արտասահմանյան պաշտոնյաների կողմից ապատեղեկատվության փաստը՝ ինստիտուտի երեք աշխատողների (ներառյալ ավագ գիտաշխատողի և լաբորատորիայի վարիչի) հանցավոր գործունեությունը լուսաբանելու փորձի՝ շրջանավարտ ուսանողի նկատմամբ: . ESPCI-ի աշխատակիցները ոստիկանության հետաքննության առարկա են դարձել: Ալ-Բահոյի գործով դատարանի որոշումը կարևոր նախադեպ է դարձել էլեկտրոնային փոստի նամակագրության և ուսանողների իրավունքների անձեռնմխելիության բնագավառում:

1997 թվականին Ժենը նկարահանվել է որպես դերասան «դոկտոր Շտուցի պարգևը» ֆիլմում՝ մարմնավորելով Կյուրիի ամուսիններին ռադիոակտիվ հանքանյութ բերող փոխադրողի դերը ։

Մրցանակներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Էն Մարի: 1976 թ. ֆինանսական դժվարություններ ունենալով՝ նա Օրսի իրենց տանը բացեց «Լե Բուդին Սոուաժ» (վայրի արյան երշիկ) ռեստորանը, որը մինչ այժմ ընդունում է այցելուներին:

Մատենագիտություն խմբագրել

  • де Жен П.-Ж. Сверхпроводимость металлов и сплавов. — Мир, 1968. — 280 с.
  • де Жен П.-Ж. Физика жидких кристаллов. — Мир, 1977. — 400 с.
  • де Жен П.-Ж. Идеи скейлинга в физике полимеров. — Мир, 1982. — 376 с.
  • де Жен П.-Ж., Бадос Ж. Хрупкие объекты. — Мир, 2000. — 192 с.
  • Pierre-Gilles de Gennes. Simple Views on Condensed Matter. — World Scientific Publishing Co., 1992.
  • Pierre-Gilles de Gennes. Petit Point: A Candid Portrait on the Aberrations of Science. — Le Pommier, 2002.

Նշումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Plévert L. Pierre-Gilles de Gennes. Gentleman physicien. — Paris: Éditions Belin, 2009.
  • Les génies de la science (фр.) // Pour la Science : ամսագիր. — 2009. — No 40.

Հղումներ խմբագրել

Կատեգորիա:Քաղցկեղից մահացածներ Կատեգորիա:Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ Կատեգորիա:Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ Կատեգորիա:Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ Կատեգորիա:Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ Կատեգորիա:Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Կատեգորիա:Հեղուկ բյուրեղներ Կատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիտվյալների արժեքների վերաձևակերպմամբ հոդվածներ Կատեգորիա:Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով Կատեգորիա:2007 մահեր Կատեգորիա:Մայիսի 18 մահեր Կատեգորիա:Փարիզ քաղաքում ծնվածներ Կատեգորիա:1932 ծնունդներ Կատեգորիա:Հոկտեմբերի 24 ծնունդներ