Մասնակից:Սերյոժա Փաշիկյան/Երկնագույն անցք

Երկնագույն անցք (անգլ.՝ blue hole), ստորջրյա քարանձավ կամ խոր ուղղահայաց խորացում: Երկնագույն անցք տերմինը ջրով լցված և ծովի մակարդակից ցածր կարստային ձագարների համար ընդհանուր անուն է: Իր անունը ստացել է խոր մուգ երկնագույն ջրի և իր շուրջն ավելի բաց երկնագույն ջրերի տպավորիչ համադրությունից:

Երկնագույն անցք

Կառուցվածք

խմբագրել

Շատ երկնագույն անցքեր առաջացել են սառցե դարաշրջանի ժամանակ, երբ ջրի մակարդակը 100-120 մետր ցածր է եղել, օրինակ, ճաքերի լվացումից կրաքարային ապարի և անձրևաջրի ազդեցությունից: Ավելի ուշ ծովի մակարդակը, որը սառցե դարաշրջանի ժամանակ ավելի ցածր է եղել (մոտավորապես մեր թվարկությունից առաջ 15000 թվականը), բարձրացել է այժմյան մակարդակին:

Երկնագույն անցքերը կարող են լինել տարբեր չափերի: Վերջին ժամանակների ամենախորը անցքը համարվում է Դինա երկնագույն անցքը (Dean's Blue Hole) Բահամյան կղզու՝ Լոնգ-Իսլանդում. 202 մետր: Ջրի մակերևույթն ունի կլոր տեսք, 25-ից մինչև 35 մետր տրամագծով, իսկ սկսած 20 մետր խորությունից՝ անցքը լայնանում է մինչև 100 մետր տրամագծի:

Մեծ երկնագույն անցքը (Great Blue Hole) ներառվում է խոչընդոտային ստորջրյա ժայռի կազմում և ունի 305 մետր տրամագիծ, 120 մետր խորություն։ Երկնագույն անցքը Կարմիր ծովում է Եգիպտոսի ծովափին, ունի 130 մետր խորություն։

Ամենամեծ երկնագույն անցքը, գտնվում է Պարասելյան կղզիների ջրատարածքում՝ «Վիշապի անցք»-ում (Dragon Hole): Չինական լեգնդների համաձայն, գերբնական ուժերով օժտված կապիկը, այդտեղ ապրող ստորջրյա թագավորության տիրակալ վիշապից կախարդական փայտիկ է ստանում: Չին մասնագետների հաշվարկման արդյունքում, ձագարի խորությունը հասնում է 300.89 մետրի։ Անցքի վերին հատվածում հայտնաբերվել է ավելի քան 20 տեսակ կենդանի օրգանիզմներ, իսկ ավելի քան 100 մետր խորությունում, որտեղ թթվածին չկա, կյանք չի հայտնաբերվել:[1]

Ծանոթագրություններ

խմբագրել

Հղումներ

խմբագրել