Մեծ երկնագույն անցք
Մեծ երկնագույն անցք (անգլ.՝ Great Blue Hole), խոշոր երկնագույն անցք, տեղակայված Բելիզի արգելախութերի մաս հանդիսացող Լայտհաուս Ռիֆ օղակակղզու կենտրոնում։ Անցքն իրենից ներկայացնում է 300 մ տրամագծով և 124 մ խորությամբ կլոր կարստե խառնարան։
Մեծ երկնագույն անցք | |
---|---|
![]() | |
Տեսակ | blue hole? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Belize District? |
Վայր | Lighthouse Reef? |
Աշխարհագրական տեղադրություն | Բելիզի կորալյան արգելախութ |
Մասն է | Բելիզի կորալյան արգելախութ |
Մակերես | 7,06 հեկտար |
![]() | |
![]() | |
Տվյալ երկրաբանական գոյացությունը ի սկզբանե համարվել է վերջին սառցե դարաշրջանի ժամանակ ձևավորված կրաքարային քարանձավերի համակարգ։ Ծովի մակարդակը այն ժամանակ եղել է զգալիորեն ցածր, բայց երբ օվկիանսը բարձրացել է քանդելով խորտակված քարանձավի ծածկը, ձևավորվել է կրաստե խառնարան[1] (Բելիզիի ափերի համար բավականին տարածված ռելիեֆ)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ae/Lighthouse_Reef_Belize.jpg/150px-Lighthouse_Reef_Belize.jpg)
Երկնագույն անցքը հայտնի դարձավ ֆրանսիացի հետազոտող Ժակ Իվ Կուստոի շնորհիվ, ով ընդգրկեց այն սուզվելու համար նախատեսված աշխարի 10 լավագույն վայրերի ցանկում։ 1972 թվականին նա իր Կալիպսո նավով չափեց անցքի խորությունը և հաստատեց նրա առաջացման թեորիան[2]։ Մեկ տեղանի սուզանավերով սոզվելով անքի մեջ, արշավախմբի մասնակիցները հայտնաբերեցին մեծածավալ ստալակտիտներ, որոնցից մի քանիսը գտնվում էին ուղղահայաց 10—13° անկյան տակ, ինչը ցույց էր տալիս ներքևում գտնվող սարահարթի երկրաբանական տեղաշարժը և թեքությունը։
Մակընթացությունների ժամանակ Մեծ երկնագույն անցքի վայրում գոյանում է իրական ջրապտույտ, իր մեջ ձգելով այն ամենը ինչ գտնվում է ջրի մակերեսին՝ ջրիմուռներ, տախտակներ, նավեր։ Այդ ջրապտույտներում մարդիկ հաճախ են մահանում։ Մակընթացությունների սկսվելու ժամանակ անցքի միջից սկսում է ժաթքել հզոր ջրային շատրվաններ, երբեմն տարբեր տեսակի ազբի պարունաությամբ[3]։
Չնայած տեղի դժվար հասանելիությանը (Բլիզ քաղաքից մոտ 96 կմ) Մեծ կապույտ անցքը համարվում է հանրամատչելի վայր ռեկրացիոն (զվարճալի) դայվինգի համար։ Այստեղ սուզորդները կարող են տեսնել մի քանի հետաքրքիր ձկնատեսակներ։
Կրաստե անդունդի հարևանությամբ գտնվող ծովալճակների նստվածքային ապարներիների տիտանի և ալյումինի փոխհարաբերությունների անալիզը ցույց է տվել, որ 800 թ.-ից 900 թվականների և 1000 թ.-ից 1100 թվականների մեջ ընկած ժամանակահատվածները Յուկատանում եղել են ծայրահեղ չորային շրջաններ, ինչը հանգեցրել է հնագույն մայաների քաղաքակրթության գյուղերի անկմանը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Belize Blue Hole reef». National Geographic Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ Жак-Ив Кусто Galapagos - Titicaca - The Blue Holes. — Лондон: Cassell, 1973. — ISBN 0304292591
- ↑ Чудеса природы: Блу-Хоулс
- ↑ Большая синяя дыра открыла причины упадка цивилизации майя
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ երկնագույն անցք» հոդվածին։ |