Բիթլզը 1964թ. փետրվարի 7-ին Քենեդի օդանավակայանում: Ձախից աջ՝ Ջոն Լենոն, Փոլ ՄաքՔարթնի, Ջորջ Հարիսոն, Ռինգո Սթար

Բիթլզ ռոք խմբի բաժանումը 1968-1970 թթ. ընթացքում տեղի ունեցած կուտակված գործընթաց է, որը նշանավորվում է երաժիշտների պառակտման մասին լուրերով, ինչպես նաև ապագա կոլեկտիվի մասին նրանց երկիմաստ մեկնաբանություններով: Թեև 1969 թ. Սեպտեմբերին Ջոն Լենոնն անձամբ հայտնեց մյուս «Բիթլներին», որ լքում է խումբը, խմբի լուծարման մասին պաշտոնական հայտարարությունը եղավ 1970 թվականի ապրիլի 10-ին, երբ Փոլ ՄաքՔարթնին հայտարարեց, որ հեռանում է Բիթլզից:

Բիթլզի բաժանմանը նախորդել են մի շարք իրադարձություններ: Դա բավականին երկար գործընթաց էր[1], որն ընդգրկում էր 1966 թ.-ին խմբի շրջագայությունների դադարեցումը և 1967թ.-ին նրանց մենեջեր Բրայան Էփսթեյնի մահը[2]: Հակամարտության պատճառը ստեղծագործական տարաձայնություններն էին[3]: 1968-ից 1969 թթ. և՛ Ջորջ Հարիսոնը, և՛ Ռինգո Սթարը ժամանակավորապես հեռացան Բիթլզից, իսկ 1970-ականներին բոլոր չորս երաժիշտները սկսեցին աշխատել սոլո նախագծերի վրա, քանի որ նրանք գիտակցում էին հետագա համատեղ գործողունեության չափազանց ցածր հավանականությունը: Հետագայում որոշ «Բիթլների» թշնամությունը բացառեց նրանց ստեղծագործական համագործակցությունը շարունակելու հնարավորությունը[4]:

Բիթլզի բաժանումից հետո խմբի առանձին ​​անդամներ համագործակցում էին միմյանց հետ տարբեր ծրագրերի շրջանակներում, սակայն 1969թ.-ի օգոստոսից հետո, բոլոր չորս «Բիթլները» երբեք միասին հանդես չեկան որպես միասնական քառյակ և նոր ոչինչ չձայնագրեցին: 1980թ.-ին Լենոնի մահվանից հետո, Բիթլզի մնացած երեք անդամները վերամիավորվեցին 1994 թ. Anthology նախագծի իրականացման համար, որի շրջանակներում ավարտեցին Լենոնի երկու անավարտ կոմպոզիցիաները`«Free as a Bird» և «Real Love», որոնք ձայնագրվել և թողարկվել են որպես խմբի պաշտոնական երգեր[5]:

Բրայան Էփսթեյնի մահը խմբագրել

 
Բրայան Էփսթեյն, 1965 թ.

Բրայան Էփսթեյնը Բիթլզի ստեղծման, ինչպես նաև միջազգային ասպարեզում խմբի առաջխաղացման և տարածման հիմնական գործոններից մեկն է: Շնորհիվ նրա ղեկավարման ոճի, երաժիշտներն իրենց անձնական գաղափարներն իրականացնում էին խմբի ներսում, ինչը թույլ էր տալիս նրանց միասին պահել, բացի այդ, հենց մենեջերն էր հանդես գալիս միջնորդի դերում տարաձայնությունների ժամանակ[6][7]: Այնուամենայնիվ, նրա դերը խմբի կյանքում սկսեց աստիճանաբար նվազել, երբ երաժիշտները 1966թ.-ին դադարեցնեին շրջագայել (այդ որոշմանը նպաստեցին Լենոնի՝ «Մենք ավելի հայտնի ենք, քան Հիսուսը» սկանդալային հայտարարությունից հետո եղած բազմաթիվ սպառնալիքները)[8]: Սակայն, նա դեռ ուժեղ ազդեցություն ուներ նրանց վրա` վեճերի լուծելով և, որ ամենակարևորն է, հաջողությամբ կառավարելով խմբի ֆինանսները[9][10]: Երբ Էփսթեյնը 1967 թվականի օգոստոսին մահացավ բժշկական դեղերի չարաշահումից[11], երաժիշտները կանգնած էին անորոշության առաջ[12], քանի որ ոչ ոք չէր կարող զբաղեցնել նրա տեղը[13][14]: Ջոն Լենոնն ամենից շատն էր ցավում մենեջերի մահվան համար, քանի որ նրա հետ մտերիմ անձնական հարաբերություններ ուներ[15]: Փոլ ՄաքՔարթնին, հավանաբար, զգալով խմբի վիճակի բարդությունը, ինքնուրույն էր նախաձեռում մի քանի նախագծեր Բիթլզի համար[16][17]: Ժամանակի ընթացքում Լենոնը, Հարիսոնը և Սթարը սկսեցին դժգոհել խմբի նախագծերում գործընկերոջ աճող գերիշխող դիրքի վերաբերյալ[18][19]: Ավելի ուշ Լենոնը հայտարարեց, որ ՄքՔարթնիի ջանքերը կարևոր էին այդ ժամանակաշրջանում Բիթլզի գոյատևման համար, բայց նա միշտ կարծել է, որ Բիթլզի մնալու ցանկությունն, առաջին հերթին, բխում էր սեփական սոլո կարիերայի ապագայի մասին մտահոգություններից[20]:

Apple կորպորացիայի հիմքը ստեղծվել է Էփսթեյնի ղեկավարության ներքո, որպես Բիթլզի հարկային օֆշորա[21]: Սակայն նրա հանկարծակի մահը կասկածի տակ դրեց կորպորացիայի ապագան[14][22]: Էփսթեյնի բացակայությունը, ինչպես նաև երաժիշտների անփորձությունը բիզնեսի վարման մեջ առաջացրեց քաոսային մթնոլորտ, որը թափանցում էր նաև ստուդիայի հավաքներ, երբ խումբը սկսել էր ձայնագրել իրենց նույնանուն սկավառակը, որը նաև հայտնի է որպես «Սպիտակ ալբոմ»[23]: Բիթլզն այդպես էլ չկարողացավ գտնել Էփսթեյնին փոխարինող, և վերջիվերջո հեղինակավոր առաջնորդի բացակայությունըն, արդյունքում, դարձավ խմբի բաժանման գլխավոր պատճառը[24]:

Ջորջ Հարիսոնի հեղինակային իրավունքի հավակնությունները խմբագրել

 
Ջորջ Հարիսոն, 1974թ.

Բիթլզի հնարավոր բաժանման մեկ այլ գործոն էր Ջորջ Հարիսոնի աճը որպես անկախ կոմպոզիտոր, խմբի կարիերայի երկրորդ կեսում[25][26]: Վաղ տարիներին Լենոնը և ՄաքՔարթնին քառյակի հիմնական երգահաններն ու վոկալիստներն էին, իսկ Հարիսոնն ու Սթարն ավելի երկրորդական դեր էին գրավում: Որպես կանոն, Լենոնն ու ՄաքՔարթնին մեկական երգ էին գրում յուրաքանչյուր սկավառակի համար, որը կատարում էր Սթարը, իր հերթին Հարրիսոնը կա՛մ ձայնագրում էր հին ստանդարտի քավեր տարբերակը, կա՛մ իր սեփական որևէ երգ[27]: 1965թ.-ից սկսած Հարրիսոնի ստեղծագործությունները դարձան ավելի հասուն և որակյալ[28]: Աստիճանաբար, խմբի մյուս անդամները ընդունեցին նրա պոտենցիալը` որպես երգահան[4][20][29][28]:

Թեև Հարիսոն իրեն դրսևորեց որպես տաղանդավոր հեղինակ և պրոդյուսեր, նրա բազմաթիվ գաղափարներ շարունակում են մերժվել Լենոնի և ՄաքՔարթնիի գերիշխող տանդեմի կողմից, հատկապես 1967թ-ից հետո[30]: Մասամբ, սա վկայում է երեք հեղինակների միջև ալբոմում տեղ գտնելու համար աճող մրցակցության մասին, սակայն իրավիճակը խորացրեց կիթառահարի հիասթափությունն ու նպաստեց Բիթլզից նրա օտարացմանը[31]: Հարիսոնը խմբի առաջին անդամն էր, ով թողարկեց «Wonderwall Music» սոլո ալբոմը[32], որի մեծ մասը արձանագրվել է 1968 թվականի հունվարին Բոմբեյում[33][33][33][33][33][33][33][33]: Ալբոմի աշխատանքում ներգրավված էին դասական հնդիկ երաժիշտներ, ինչպիսիք են` Աաշիշ Խանը, Շանկար Ղոշը և Շիվկումար Շարման[33]: 1969 թ. սեպտեմբերին Melody Maker-ին տված հարցազրույցի ժամանակ, Լենոնն ասաց. «Խնդիրն այն է, որ մենք շատ նյութ ունենք: Այժմ, երբ Ջորջը շատ է գրում, մենք կարող ենք ամեն ամիս երկու ալբոմ թողարկել ... »[34]:

Տարաձայնություններ և հակասություններ խմբագրել

Խումբը դադարեցրեց շրջագայությունը (1966թ. օգոստոս), դրա անդամներից յուրաքանչյուրը, տարբեր չափով, սկսեց հետևել իր երաժշտական ​​ճաշակին[35]: Երբ Բիթլզը 1966 թ. նոյեմբերին հավաքվել էր ստուդիայում Sgt. Pepper's Lonely Hearts Club Band-ը ձայնագրելու համար, խմբի ներսում դեռ գոյություն ունեին ընկերություն և որպես երաժիշտներ համագործակցելու ցանկություն: Սակայն, նրանց անհատական ​​տարբերություններն ավելի ակնհայտ էին դառնում: Հիմնականում իր գործընկերներից ավելի շատ ՄաքՔարթնին էր հետաքրքրություն ցուցաբերում նոր փոփ-միտումների և ոճերի հանդեպ, որոնք ձևավորվել էին ինչպես Բրիտանիայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում, իր հերթին, Հարրիսոնը հետաքրքրված էր հնդկական երաժշտությամբ, իսկ Լենոնի ստեղծագործությունները դառնում էին ավելի ինքնաճանաչողական և փորձարարական[23][15]: Արդյունքում, ՄաքՔարթնին ստանձնեց Բիթլզի ստեղծագործական նախագծերի նախաձեռնողի և առաջատարի դերը[5]:

Խմբի յուրաքանչյուր անդամ սկսեց շարժվել անհատական ​​ստեղծագործական ուղղությամբ, որն ի վերջո վերացրեց երաժիշտների ոգևորությունը[36]: Շուտով «Բիթլները» սկսեցին միմյանց նյարդայնացնել, մթնոլորտը խմբի ներսում ավելի էր սրվում: Դա ակնհայտ դարձավ «Սպիտակ ալբոմում», որում նրանց անձնական երաժշտական ​​նախասիրությունները սկսեցին գերիշխել կոլեկտիվ ստեղծագործություններին, ինչն ավելի խաթարեց խմբի միասնությունը[37]:

 
Յոկո Օնոն և Ջոն Լենոն, 1969 թ.

Յոկո Օնոյի ներկայությունը խմբագրել

1968թ.-ի սկզբին Հնդկաստանից խմբի վերադառնալուց հետո Լենոնը ճնշված հոգեբանական վիճակում էր: Նա հիասթափված և վրդովված էր, որ իրենց տրանսցենդենտալ մեդիտացիայի գուրուն՝ Մահարիշի Մահեշ Յոգին, չէր արդարացրել իր սպասելիքները[38][39]:

Դրա հետ մեկտեղ թմրանյութերի օգտագործման վերսկսման, ինչպես նաև նրա ամուսնական և ընտանեկան կյանքի վատթարացման հետ կապված[40], Լենոնի ինքնությունը և Բիթլզում ստեղծագործական դերը սկսեցին նյարդայնացնել նրան[41]: Երաժիշտը սկսեց ակտիվորեն հետաքրքրվել Յոկո Օնոյի՝ ճապոնաամերիկուհի կոնցեպտուալ նկարչուհու ստեղծագործություններով, որի հետ նա ծանոթացել էր 1966 թ. նրա ցուցահանդեսներից մեկի ժամանակ[42]: Զույգը ընկերական հարաբերությունները պահպանեց մինչև 1968 թ. գարուն: Նույն տարվա մայիսին նրանք միասին ժամանակ էին անցկացնում Լենոնի տան ստուդիայում, քանի դեռ նրա կինը՝ Սինթիան, արձակուրդում էր, ձայնագրելով ավանգարդ երգեր, որոնք լույս տեսան Unfinished Music No.1: Two Virgins ալբոմում (այնտեղ էլ տեղի ունեցավ նրանց առաջին սեռական հարաբերությունը), ինչից հետո էլ նրանք հայտարարեցին իրենց հարաբերությունների մասին[43][44]: Այս պահից ի վեր նրանք գրեթե անբաժան էին, նույնիսկ այն ժամանակ, երբ Լենոնը աշխատում էր Բիթլզի հետ (Օնոյի հիվանդության ժամանակ, նա նույնիսկ մահճակալ տեղադրեց հենց ստուդիայում)[45], ինչը նյարդայնացնում էր իր խմբակիցներին[46]: Բացի այդ, նա խախտում էր երաժիշտների միջև կնքված կանանց ու ընկերուհիներին ստուդիա չհրավիրելու մասին լուռ համաձայությունը: Հետագայում Ռինգո Սթարը հիշում է.

«Յոկոյին ստուդիայում տեսնելն անսովոր էր: Դա ինչ-որ նոր բան էր: Մենք բոլորս դաստիարակված ենք ինչպես հյուսիսի բրիտանացիները, մեր կանայք մնում էին տանը, իսկ մենք գնում էինք աշխատանքի: Մենք ածուխ ենք հանում, իսկ նրանք ճաշ են պատրաստում: Դա հնացած հավատներից մեկն էր, որն այդ ժամանակ մենք նոր էինք սկսում կորցնել: [...] Դա լարում էր, քանի որ գրեթե միշտ, բոլոր չորսս շատ մտերիմ էինք և խանդում էինք միմյանց: Մեզ դուր չէր գալիս, երբ շուրջն օտար էր հայտնվում: Իսկ Յոկո հենց այս օտարն էր (ոչ թե Ջոնի համար, այլ մեզ՝ երեքիս): Ստուդիան միավորում էր մեզ, ահա թե ինչու էինք մենք այդքան հաջող աշխատում: Մենք բոլորս փորձում էինք ոչինչ չնկատել, ոչնչի մասին չէինք խոսում, սակայն ամեն դեպքում նրա ներկայությունը զգացվում էր»:

Բացի այդ, Լենոնի վրա Օնոյի ստեղծագործական ազդեցության աճի պատճառով, նա ցանկանում էր, որ Օնոյի ներդրումը նկատվի Բիթլզի ձայնագրություններում[47]: Օնոն հաճախ մեկնաբանում կամ առաջարկներ էր անում խմբի ստեղծագործական գործընթացի ժամանակ, ինչը միայն սրում էր նրա և Լենոնի գործընկերների միջև լարվածությունը[15][20][48]: Օնոյի նյարդայնացնող ներկայությունը Հարրիսոնի զայրույթի աղբյուրն էր, նա խանդում էր Լենոնիին նրա ընկերուհու հանդեպ, քանի որ 1965 թվականից ի վեր շատ էր կապված նրա հետ, հատկապես, LSD- ի և հնդկական մեդիտացիայի փորձերից հետո, որոնց ՄաքՔարթնին զգուշությամբ էր վերաբերվում[49]:

«Սպիտակ ալբոմի» հավաքները խմբագրել

 
«Սպիտակ ալբոմի» շապիկը

1968 թ.-ի մայիսին խումբը հավաքվեց Էշերում Հարիսոնի տանը, ձայնագրելու որոշ երգերի (Հնդկաստանում գրված) դեմո տարբերակները, որոնք նոյեմբերին թողարկվեցին «Սպիտակ ալբոմում»: Ինչպես ժամանակակից քննադատների, այնպես էլ հետահայաց գրախոսների տեսակետները համընկնում էին այն հարցում, որ կրկնակի ալբոմը արտացոլում է երաժիշտների զարգացումը որպես ինքնուրույն կոմպոզիտորներ և կատարողներ[4]: Այսպիսով, Rolling Stone-ի  լրագրողն այն նկարագրում է որպես «չորս սոլո ալբոմներ մեկ տանիքի տակ»[50]:

Լենոնի և ՄաքՔարթնիի ստեղծագործական տեսակետները դարձան ավելի տարբեր[51]: ՄաքՔարթնին հավանություն չտվեց Լենոնի և Օնոյի փորձարարական ձայնային կոլաժին «Revolution 9»-ում, իր հերթին Լենոնն արհամարհեց ՄաքՔարթնիի զգացմունքային երգերն, ինչպես «Martha My Dear» և «Honey Pie»: Մինչդեռ Հարիսոնը շարունակում էր զարգանալ որպես երգահան, սակայն նրա երգերից շատերը կրկին աջակցություն չստացան խմբի կողմից[52]: Իրավիճակը վատթարացնում էր Մահարիշիի դեպից հետո(որը մեղադրվում էր աղջիկների ոտնձգության մեջ) Լենոնի և ՄաքՔարթնիի հանդեպ տածած երաժիշտի վիրավորանքի զգացումը, նրա հոգեկան վիճակն արտացոլված էր «Not Guilty» երգում, որը գրել էր Հնդկաստանից խմբի վերադառնալուց հետո[53]: Այս ժամանակահատվածում Սթարը սկսեց փորձել իրեն դերասանկան ասպարեզում, միևնույն ժամանակ, նա ավելի էր դժգոհում իր խաղի մակարդակից, գրող Մարկ Հերցգարդի խոսքերով, «տպավորություն էր ստեղծվում, որ [ՄաքՔարթնին], հատկապես հաճախ էր նրան այդ մտքերը ներշնչում»[54]: Սթարրը նաև բարկացած էր ստուդիայի մռայլ և լարված մթնոլորտից, որը բնորոշ էր «Սպիտակ ալբոմ»- ի հավաքներին: Սթարն իրեն այնքան մեկուսացված էր զգում, որ մի քանի շաբաթով հեռացավ խմբից՝ գնալով իր ընտանիքի հետ Սարդինիայում հանգստանալու[55]: Նա վերադարձավ սեպտեմբերի սկզբին և տեսավ, որ իր թմբուկը զարդարված էր ծաղիկներով, դա նվեր էր Հարիսոնի կողմից[56]:

Լարված մթնոլորտն ազդել էր նաև ստուդիայի տեխնիկական անձնակազմի վրա: Ձայնային ռեժիսոր Ջեֆ Էմերիկը, որը 1966թ-ից աշխատել է խմբի հետ, հիասթափված է հավաքներից[37]: Մի անգամ «Ob-La-Di, Ob-La-Da» երգի ձայնագրության ժամանակ նա պատահականորեն լսել էր, թե ինչպես է պրոդյուսեր Ջորջ Մարտինը քննադատել ՄաքՔարթնիի վոկալը, ինչին վերջինս պատասխանել է. «Լավ, ուրեմն գնա՛ ու ինքդ երգի՛ր»[57]: Հուլիսի 16-ին Էմերիկը հայտարարեց, որ այլևս չի աշխատի Բիթլզի հետ և հեռացավ[57]: Ձայնագրությունների ավարտին Մարտինը հանկարծակի արձակուրդ գնաց՝ վերադառնալով միայն համատեղման փուլում[58][59]: Ալբոմի թողարկումից հետո խումբն այլևս չի տվել կոլեկտիվ հարցազրույցներ և չի մասնակցել հեռուստատեսային ելույթներին, հասարակության հետ կապերն իրականացվում էին առանձին: Սրանք երաժիշտների միջև առաջացող տարանջատության և հակակրանքի առաջին նշաններն էին[28]: Բիթլզի օտարացման հերթական ապացույցը հաջորդեց խմբի ֆան ակումբի համար Սուրբ Ծննդյան ձայնագրությունների հրապարակումից հետո(1968)՝ թողարկված երգերն ամբողջությամբ անհատական ​​էին[60]: Իր հերթին, Լենոնը հարցազրույցներից մեկի ժամանակ իր գործընկերների մասին վիրավորական մեկնաբանություն արեց, նրանց՝ Յոկո Օնոյի հանդեպ, իր կարծիքով, ակնհայտորեն, արհամարանքի պատճառով[1]:

Get Back և Let it Be հավաքները խմբագրել

«Երբ Բիթլզը հասավ իր գագաթնակետին, մենք սկսեցինք միմյանց դնել ինչ-որ շրջանակների մեջ: Մենք սահմանափակեցինք երաժշտություն ստեղծելու կամ նվագելու մեր ունակությունները, փորձելով ամեն ինչ տեղավորել ինչ-որ մեկի հորինած ձևաչափի մեջ, ահա թե ինչու էին ծագում դժվարություններ»:

Ջոն Լենոնը խմբում տիրող մթնոլորտի մասին

1968 թվականի վերջում Բիթլզի՝ որպես խումբ, կարգավիճակն անորոշ էր[61]: Այնուամենայնիվ, ՄաքՔարթնին իր գործընկերներին առաջարկեց «Get Back» վերնագրով համապարփակ ծրագիր, որը ներառում է փորձեր, ձայնագրություններ և համերգային ելույթներ[62]: Սակայն, ի վերջո, այն իրականացվեց Let it Be անվամբ, որպես ալբոմ և ֆիլմ: Թեև երաժիշտները «Սպիտակ ալբոմի» ձայնագրման ժամանակ համագործակցում էին որպես խումբ, 1970 թ. համատեղ աշխատանքի մակարդակը վատացել էր[63], մասնավորապես, հերոինի կախվածությունից հետո[64][19], Լենոնը դարձել էր շատ չշփվող և քննադատաբար էր տրամադրված այդ նախագծին[65]: 1969 թ. հունվարի 10-ին՝ Twickenham Film Studios- ում փորձերի մեկնարկից ութ օր անց, Հարիսոնի դժգոհությունն ու հիասթափությունը հասել էին իրենց գագաթնակետին, և նա իր գործընկերներին ասաց, որ հեռանում է[65]: Նա գոհ էր 1968 թվականի մեծ մասի ընթացքում խմբից դուրս բեղմնավոր գործունեությունից (հատկապես Էրիկ Կլեպտոնի, Բոբ Դիլանի և The Band-ի հետ)[65], բացի այդ, իրենց դերը խաղացին այնպիսի գործոններ, ինչպիսիք են ՄաքՔարթնիի դաստիարակչական վերաբերմունքը և Լենոնից օտարացումը[66]: Խումբը փակուղում էր և գտնվում էր հավանական փլուզման եզրին[67]: 2003թ.-ին Rolling Stone-ը հրապարակեց Twickenham- ի հավաքների ժամանակ կատարված ձայնագրությունը. Հարիսոնի հեռանալու հաջորդ օրը Լենոնն առաջարկեց Կլեպտոնին հրավիրել խումբ և ստանձնել կիթառահարի դերը[68][26]:

Արդյունքում դժվար բանակցությունները նպաստեցին Հարիսոնի՝ խումբ վերադարձին[67]: Սակայն, կիթառահարը պնդում էր, որ ՄաքՔարթնին փոխի ծրագրի հայեցակարգը. մասնավորապես, որոշվեց հրաժարվել համերգից[69][70]: Դրանից հետո երաժիշտները գնացին Apple Studio ստուդիա, որտեղ նրանք կենտրոնացան նոր երգեր գրելու վրա[70]: Բիթլզի վերջին հրապարակային ելույթը տեղի ունեցավ Apple-ի գլխավոր գրասենյակի տանիքին, 1969 թ. Հունվարի 30-ին, այն փոխարինեց չեղյալ համարված համերգին[71][72][73]:

Խնդիրներ գործարարությունում խմբագրել

Պատկեր:Allen Klein-with beatles.jpg
Բիթլզը Յոկո Օնոյի և մենեջեր Ալեն Քլեյնի հետ(կենտրոնում)

Նույն ժամանակահատվածում Apple-ը սկսեց ֆինանսական խնդիրներ ունենալ[74]: 1969 թ. Հունվարի 26-ին Լենոնն ու Օնոն հանդիպեցին Ալեն Քլեյնին կառավարման խորհրդակցությունների համար[75]: Լենոնը խնդրեց Քլեյնին ներկայացնել խմբի գործնական շահերը[17]: ՄաքՔարթնիի սիրային հարաբերությունները Լինդա Իսթմանի հետ, որի հետ նա ամուսնացավ մարտի 12-ին, հնարավորություն տվեցին իրավաբաններ Լի և Ջոն Ինթմաններին՝ Լինդայի հորն ու եղբորը, մասնակցելու խմբի ֆինանսական և իրավական որոշումների կայացման խորհրդակցություններին[17]: ՄաքՔարթնին առաջադրեց Իսթմանների թեկնածությունը որպես Բիթլզի իրավաբաններ, բայց նրանք չկարողացան ընդհանուր լեզու գտնել Քլեյնի հետ (հանդիպումներն անցնում էին թշնամանքի մթնոլորտում)[76]: Շուտով պարզ դարձավ, որ մրցակցություն է ծագել Իսթմանների և Քլեյնի միջև, որն արտահայտվում էր նրանց խորհուրդների և խորհրդատվությունների տարբերությամբ: Բիթլների միջև վեճերը և ստեղծագործական ներդաշնակության բացակայությունը շուտով սկսեցին պարբերաբար առաջանալ գործնական քննարկումների ժամանակ[77]: Երբ Իսթմանի և Քլեյնի միջև ընտրություն կատարելու հարց առաջացավ, Հարիսոնը և Սթարրը վերջինիս կողմից էին (աջակցելով Լենոնին)[78]: Մայիսի 8-ին Լենոնը, Հարիսոնը և Սթարրը պայմանագիր կնքեցին Քլեյնի հետ, ով դարձավ խմբի բիզնես մենեջերը[79]: Սա քառյակի մեջ ավելի խորացրեց անվստահությունն ու հակակրանքը[80][81][82]: Հետագայում ՄաքՔարթնին կարծիք հայտնեց, որ քառյակի փլուզման հիմնական պատճառը Բիթլների՝ երաժիշտներից գործարարների անցման էվոլյուցիան էր[83]:

Դրանից բացի Դիք Ջեյմսը, որին պատկանում էր Northern Songs-ի (Լենոն-ՄաքՔարթնի երգերի հավաքածուի) մեծ մասի իրավունքները, սկսեց մտահոգվել որպես համասեփականատեր՝ իր հանդեպ խմբի դժգոհության համար[84][85]: Առանց Բիթլզին տեղեկացնելու, նա որոշեց վաճառել ընկերության իր բաժնեմասը[85]: Լենոնն ու ՄաքՔարթնին անակնկալի եկան և երգերի հանդեպ ունեցած իրենց իրավունքները վերադարձնելու փորձերը (Maclen Music դուստր ձեռնարկության միջոցով) ձախողվեցին[86][85]:

Հետագա իրադարձությունները խմբագրել

Չնայած «Get Back / Let It Be» նախագիծն ընդհատվեց, խումբը շարունակում էր ժամանակ առ ժամանակ երգեր ձայնագրել 1969թ. գարնանը և ամռան սկզբին[87][17]: Երաժիշտները սկսեցին ավելի հաճախ Բիթլզից դուրս գործունեություն ծավալել. Լենոնը, Յոկո Օնոյի հետ միասին, կազմակերպեց «Մահճակալում խաղաղության համար» քարոզարշավը, որի արդյունքը դարձավ «Give a Peace to Chance» սինգլը[88][89], Հարիսոնը, կենտրոնացավ «Apple Records» պիտակի ձայնագրությունների վրա,աշխատելով այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Ջեքի Լոմաքսը, Բիլլի Փրեսթոնը և Radha Krishna Temple (Ռադհա-Կրիշնա տաճարից) խումբը[90][91], իր հերթին, Սթարը շարունակում էր զբաղվել կինոկարիերայով[92]: Տարվա առաջին կեսում խմբի անկանոն հավաքներն, ի վերջո, դարձան Բիթլզի վերջին ստուդիական նախագիծի՝ Abbey Road-ի հիմքը[73]:

Լենոնի հեռանալը խմբագրել

«Ես ստեղծել եմ խումբը: Ես էլ այն լուծարել եմ: Ամեն ինչ շատ պարզ է: Իմ կյանքը Բիթլզի հետ դարձել է թակարդ, գերի վերցնող օղակ: Նախկինում էլ են եղել ժամանակահատվածներ, երբ հեռացել եմ խմբից, գրել եմ գրքեր, օգնել եմ դրանք երգերում վերարտադրել: [...] Երբ ես վերջապես քաջություն հավաքեցի և ասացի մյուսներին, որ ես ապահարզան եմ տալիս, նրանք հասկացան, որ դա ճիշտ է, այլ ոչ թե Ռինգոյի կամ Ջորջի վերջին սպառնալիքների նման ինչ-որ բան: Պետք է խոստովանեմ, որ մեղավոր եմ զգում նրանց նախապես չտեղեկացնելու համար»:

Ջոն Լենոնը խմբից իր հեռանալու մասին

Abbey Road ալբոմի սեսիաներից կարճ ժամանակ անց, Լենոնը գրեց հերոինի կախվածությունից ներշնչված «Cold Turkey» երգը, որը ձայնագրվել է նրա կողմնակի նախագծի՝ Plastic Ono Band-ի կողմից, այն բանից հետո, երբ Բիթլզը չընդունեցին այն որպես հնարավոր սինգլ[93]: Ի սկզբանե, Plastic Ono Band խումբը ոչ այլ ինչ էր, քան ստեղծագործական վարդակ Լենոնի և Օնոյի երաժշտական ​​գաղափարների իրականացման համար, բայց Տորոնտոյի ռոք փառատոնի ժամանակ (13 սեպտեմբեր 1969 թ.) հանդիսատեսի ոգևորված ընդունելությունը դարձավ այն գործոններից մեկը, որոնք դրդեցին Լենոնին հեռանալ Բիթլզից, ինչի մասին երաժիշտը հայտարարեց Լոնդոն վերադառնալիս: Խմբի ժողովի ժամանակ՝ սեպտեմբերի 20-ին, նա հայտնեց ՄաքՔարթնին, Սթարին և Քլեյնին իր որոշման մասին (Հարիսոնը ներկա չէր հանդիպմանը)՝ ասելով նրանց, որ ինքն «ապահարզան» է ցանկանում[94]: Հենց նույն օրը, որ խումբը նոր պայմանագիր էր ստորագրել հետ Capitol Records-ի հետ, որը երաշխավորել էր նրանց բարձր հեղինակային հոնորար[95]: Դա Բիթլզի միասնության վերջին հրապարակային ցուցադրումն էր, որն իրականում բեմականացված էր, և լեյբլի հետ բանակցությունների նուրբ ենթատեքստը ստիպեց Քլեյնին և ՄաքՔարթնիին դիմել Լենոնին` խնդրելով գաղտնի պահել իր որոշումը մինչև ալբոմի և ֆիլմի լույս տեսնելը[96], որը կայանալու էր հաջորդ տարի, որոնց վրա աշխատանքին նա համաձայնվել էր մասնակցել[95][96]:

ՄաքՔարթնիի հեռանալը խմբագրել

 
Փոլ ՄաքՔարթնի, 1980 թ.

Երկար ժամանակ Բիթլզի[17] համախմբվածությունը պահպանել փորձող և Լենոնի հեռանալուց վհատված ՄաքՔարթնին իր նոր ընտանիքի հետ առանձնացավ Շոտլանդիայում գտնվող ֆերմայում[32][97]: Հոկտեմբեր ամսվա վերջում, երբ Life ամսագրի լրագրողները նրան գտան, ՄաքՔարթնին հրապարակայնորեն խոստովանեց, որ «Բիթլզի վերջը եկել է»՝ անտեսելով այս մեկնաբանության ողջ նշանակությունը[98][99]: 1970 թ. հունվարի սկզբին ՄաքՔարթնին, Հարիսոնը և Սթարրը կրկին կարճ ժամանակով հանդիպեցին Abbey Road-ի ստուդիայում, որպեսզի ձայնագրեն Հարիսոնի «I Me Mine» երգը և ավարտեն ՄաքՔարթնիի «Let It Be» երգը[100]: Երկու երգերն էլ անհրաժեշտ էին Let It Be ալբոմի համար[101], քանի որ United Artists ամերիկյան կինոընկերությունը սպառնացել էր խմբին հայց հարուցել ենթադրյալ նախագծի հրապարակումը հետաձգելու համար[102]: Սակայն, երգերը լսելուց հետո ծրագիրը կրկին սառեցվեց կես տարով, որից հետո դրա վրա սկսեց աշխատել պրոդյուսեր Ֆիլլ Սպեկտորը` զբաղվելով երաժշտությունների համատեղմամբ (որի որակը շատ ցածր էր, ինչն ի սկզբանե պնդում էր Լենոնը)[103]: Չնայած ՄաքՔարթնին պնդում էր, որ ինքը չի իմացել, որ Սպեկտորը մասնակցում էր նախագծին, նախքան կստանար «Let It Be» ալբոմի պատճենը[104][105], կենսագիր Փիթեր Դոգգեթը շեշտում է, որ աշխատանքը հետաձգվել էր «մի քանի շաբաթով», «հաղորդագրությունների շարքից» հետո չհաջողվեց պայմանավորվել ՄաքՔարթնիի հետ Սպեկտորի թեկնածության մասին ձայնագրությունների վրա աշխատանքը սկսելու համար[106]:

1969 թ. դեկտեմբերին ՄաքՔարթնին, փաստացի, առանձնացավ խմբի իր գործընկերներից և խորապես ճնշված՝ սկսեց Լոնդոնում մի շարք տնային ձայնագրություններ կատարել[107]: Աշխատելով խիստ գաղտնի, երաժիշտն անձամբ պայմանավորվեց Apple Records-ի ռեժիսոր Նիլ Ասպինալլի հետ McCartney անվամբ ենթադրյալ սոլո ալբոմի թողարկման ամսաթվի մասին[108]: Թողարկումը նախատեսված էր 1970 թ. ապրիլի 17-ին: Սակայն, հենց որ Լենոնը, Հարիսոնը և Սթարրն այդ մասին իմացան, ամսաթիվն անմիջապես անհարմար համարեցին[109][110] Let It Be ալբոմի և Սթարրի դեբյուտային սկավառակի՝ Sentimental Journey-ի թողարկման հետ կապված լեյբլի թողարկման ժամանակացույցում առկա պայմանագրերի պատճառով[105]: Մարտի 31-ին Սթարրը գնաց ՄաքՔարթնիի տուն, անձամբ նրան տեղեկացնելու նրա ալբոմի թողարկումը հետաձգելու մասին լեյբլի որոշման մասին, սակայն ՄաքՔարթնին կատաղեց այս նորությունից՝ դուրս ուղեկցելով տնից Սթարրին և հրաժարվելով փոխել պլանավորված ամսաթիվը: Ցնցված  իր գործընկերոջ արձագանքից՝ Սթարրն ամեն ինչ ասաց Հարիսոնին և Լենոնին, իսկ ՄաքՔարթնիի ալբոմը վերականգնվեց ժամանակացույցում[111]: ՄաքՔարթնիի տխրությունն այս միջադեպի պատճառով դարձավ այն պատճառներից մեկը, որ նրան մղեցին Բիթլզից հեռանալու մասին հայտարարությանը[112]: Բացի այդ, որպես  այլ գործոն՝ նա նշել է Ֆիլլ Սպեկտորին՝ քննադատելով նրա՝ Let It Be-ի որոշ երգերի վրա կատարած աշխատանքը(հատկապես «The Long and Winding Road»)[18]: Հետագայում, վերջին պնդման ժամանակագրական ճշգրտությունը վիճարկեց Սթարրը, ով պնդում էր, որ երբ ալբոմի օրինակներն ուղարկվեցին խմբին՝ այն հաստատելու համար (ապրիլի 2). -Մենք միաձայն ընդունեցինք այն: Ի սկզբանե Փոլն ասաց «այո»: Ես նրա հետ խոսեցի հեռախոսով և հարցրի.

-Քեզ դուր եկա՞վ: Եվ նա ասաց.

-Այո, ամեն ինչ կարգին է: Նա [Սպեկտորը] այն չի փչացրել[113]:

ՄաքՔարթնիի որոշումը հրապարակվեց ապրիլի 9-ին ընտրված բրիտանացի լրագրողների մեջ տարածված մամլո հաղորդագրության միջոցով (նախնական օրինակը նա անձամբ է կարդացել)[114]: Փաստաթուղթը «հարց-պատասխանի» ձև ուներ. ՄաքՔարթնին քննարկել էր իր ալբոմը և նաև, այն պատճառով, որ Լենոնի հեռանալը դեռևս գաղտնի էր պահվում հանրությունից (գործնական պատճառներով)[115], Բիթլզի մոտ ապագայի վերաբերյալ հարցեր: Թեև երաժիշտը չի նշել խմբի կազմալուծման մասին, նա հայտարարել էր «Բիթլզից իր բաժանման» մասին, շեշտելով, որ ապագայում չի պլանավորում խմբի հետ աշխատել, նա նաև իրեն հեռու էր պահում Քլեյնի որոշումներից (որի համար նա չէր քվեարկել) և բացառեց Լենոնի հետ երբևէ նորից երգեր գրելու հնարավորությունը[116]: Չնայած նրան, որ հենվելով ՄաքՔարթնիի խոսքերի վրա, փաստաթղթերի հարցերը կազմել է Apple-ի ներկայացուցիչ Դերեք Թեյլորը[112], հետագայում քարտուղարը պնդեց, որ Բիթլզին վերաբերող հարցերն ավելացնի հենց ՄաքՔարթնին[117]: Ապրիլի 10-ին[118], Daily Mirror-ի լրագրող Դոն Քիսը (մամլո հաղորդագրության ստացողներից մեկը) հայտարարեց խմբից ՄաքՔարթնիի հեռանալու մասին՝ հրապարակելով թերթի առաջին էջում «Փոլը լքում է Բիթլզը»[119]:  Ամբողջ աշխարհի թերթերը մեկնաբանեցին ՄաքՔարթնիի հայտարարությունները, որպես խմբի բաժանման մասին հայտարարություն[120][121]:

Խմբի պաշտոնական լուծարումը Մեծ Բրիտանիայի Բարձրագույն դատարանում խմբագրել

Դոգգեթի խոսքերով, իր հեռանալու մասին հայտարարության թոհուբոհի ֆոնին ՄաքՔարթնին վերադարձավ Let It Be-ի վրա Սպեկտորի աշխատալու հարցին «վերքը տարված լիզող շան պես»[122]: Երաժիշտը պլանավորել էր «The Long and Winding Road» երգը որպես պարզ դաշնամուրային բալադ, սակայն Սպեկտորը դրանում ընդգրկեց նվագախմբային և երգչախմբային նվագակցություն[18][123]: Ապրիլի 14-ին ՄաքՔարթնին նամակ է ուղարկում Քլեյին, կտրուկ պահանջելով, որ նոր վերադաշնակումը կրճատվի, իսկ տավիղի մասն ընդհանրապես հեռացվի` ավելացնելով՝ «այլևս երբեք նման բան չանես»[124]: ՄաքՔարթնիի պահանջները, որոնք կազմվել էին Սպեկտորի՝ պատճենները խմբի բոլոր անդամներին ուղարկելուց տասներկու օր անց, այն խնդրանքով, որ ցանկալի փոփոխություններ կատարելու հարցով անմիջապես դիմեն իրեն, անտեսվեցին[125]: Քլեյնը պնդում էր, որ ՄաքՔարթնիին նամակ է ուղարկել ապրիլի 14-ին, սակայն այն պատճառով, որ երաժիշտը փոխել էր իր հեռախոսահամարն առանց Apple-ին մասին տեղեկացնելու, նա պատասխանը չի ստացել: Այդ պատճառով Քլեյնը շարունակեց թողարկել ալբոմն առանց փոփոխությունների[126]: Արդյունքում, երգի բնօրինակ տարբերակը թողարկվել է Anthology 3-ում[22]:

1970 թ. դեկտեմբերի 31-ին ՄաքՔարթնին դատական ​​հայց հարուցեց Լոնդոնի Բարձրագույն դատարան մյուս երեք «Բիթլների» դեմ, պահանջելով խզել նրանց միջև պայմանագրային գործընկերությունը, և արդյունքում նշանակվեց Բիթլզի իրավահաջորդը[127][128][128]: Դատավարությունը և բանակցությունները շարունակվցին երկար ժամանակ, գործընկերության պաշտոնական խզումը տեղի ունեցավ 1975 թվականի հունվարի 9-ին[128]:

Մշակույթի վրա ազդեցությունը խմբագրել

  • 2000 թվականին դուրս եկավ Մայքլ Լինդսեյ-Հոգի «Մեզնից երկուսը» գեղարվեստական ֆիլմը 1976 թ. ապրիլին Փոլ Մաքքարթնիի Ջոն Լենոնին կատարած իրական այցի մասին, որն անդրադառնում է խմբի բաժանման պատճառներին:
  • 2009 թվականին համացանցում անհայտ աղբյուրի կողմից տեղադրվեց Everyday Chemistry Mash-upը, որը ներկայացվեց որպես հրաշքով փրկված ալբոմի օրինակ, որը ձայնագրվել էր «Բիթլների» կողմից զուգահեռ իրականությունում, որտեղ նրանք չեն բաժանվել[129][130]: Mash-up-ը բաղկացած է Բիթլզի անդամների սոլո աշխատանքներից[131][132]:

Նշումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hertsgaard, 1996, էջեր 265—266
  2. The Beatles (2000). The Beatles Anthology. San Francisco: Chronicle Books. էջեր 324–326. ISBN 0-8118-2684-8.
  3. Bob Spitz: The Beatles : The Biography, Little, Brown and Company, 2005
  4. 4,0 4,1 4,2 DK Publishing: The Beatles: 10 Years That Shook the World, DK Adult, 2004
  5. 5,0 5,1 Philip Norman: Shout!: The Beatles in Their Generation (second edition), Fireside, 2003
  6. «McCartney's comments about the fifth Beatle» (անգլերեն). brianepstein.com. Արխիվացված է օրիգինալից 14 марта 2018-ին. Վերցված է 27 мая 2011-ին.
  7. «The Beatles Anthology» DVD 2003 (Episode 7 — 0:20:35) Lennon talking about the death of Epstein and its effect on The Beatles.
  8. The Beatles, 2002, էջ 259
  9. «Mr. Brian Epstein» (անգլերեն). Springtime!. Արխիվացված է օրիգինալից 14 марта 2018-ին. Վերցված է 14 марта 2018-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  10. «Frankly Speaking : Brian Epstein (time: 28.16)» (անգլերեն). BBC. 23 марта 1964. Արխիվացված է օրիգինալից 18 марта 2018-ին. Վերցված է 2 июля 2011-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  11. «Brian Epstein died from 'incautious overdose' of drug, says Coroner». The Glasgow Herald. 9 сентября 1967. էջ 1. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  12. Lewisohn, 1992, P. 238
  13. The Beatles, 2002, էջ 283
  14. 14,0 14,1 Бондаровский, 1991, С. 61
  15. 15,0 15,1 15,2 Ray Coleman: Lennon: The Definitive Biography 3rd edition, Pan Publications, 2000
  16. The Beatles, 2002, էջ 308
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 The Beatles, 2002, էջ 321
  18. 18,0 18,1 18,2 Barry Miles: Paul McCartney: Many Years From Now, Owl Books, 1998
  19. 19,0 19,1 The Beatles, 2002, էջ 312
  20. 20,0 20,1 20,2 Jann Wenner: Lennon Remembers: The Rolling Stone Interviews, Popular Library, 1971
  21. The Beatles, 2002, էջ 265
  22. 22,0 22,1 The Beatles, 2002, էջ 319
  23. 23,0 23,1 MacDonald, Ian. Revolution in the Head, PIMLICO, 2005
  24. Peter McCabe and Robert D. Schonfeld: Apple to the Core|Apple to the Core: The Unmaking of The Beatles, Martin Brian and O’Keeffe Ltd, 1972
  25. The New Rolling Stone Encyclopedia of Rock & Roll, p. 419.
  26. 26,0 26,1 The Beatles, 2002, էջ 311
  27. Spizer, 2005, էջ 337
  28. 28,0 28,1 28,2 Mark Lewisohn, Beatles Recording Sessions, Gardners Books, 2005
  29. Spizer, 2005, էջ 336
  30. The Editors of Rolling Stone, p. 38.
  31. «George Harrison Interview», Crawdaddy magazine, February 1977
  32. 32,0 32,1 Rodriguez, 2010, էջ 9
  33. 33,0 33,1 Spizer, 2005, էջ 206
  34. Sutherland, 2003, էջ 65
  35. The Beatles, 2002, էջեր 292, 311, 317
  36. Doggett, 2009, էջ 130
  37. 37,0 37,1 Geoff Emerick & Howard Massey: Here, There and Everywhere: My Life Recording the Music of the Beatles, Gotham, 2006
  38. Giuliano, Geoffrey; Giuliano, Avalon (2005). Revolver: The Secret History of the Beatles (Hardcover ed.). John Blake. էջ 126. ISBN 978-1-84454-160-7.
  39. Wenner, Jann (2000) [1971]. Lennon Remembers. Verso, W.W. Norton & Co. էջ 27. ISBN 1-85984-376-X. «Да, был большой скандал, он пытался изнасиловать Миа Фарроу или проделать с ней и несколькими другими женщинами, подобные вещи.»
  40. Harry, 2000, էջեր 496–497
  41. The Beatles, 2002, էջեր 312, 317
  42. Harry, 2000, էջ 682
  43. [Примечания к альбому Unfinished Music No.1: Two Virgins]
  44. The Beatles, 2002, էջեր 292—294
  45. The Beatles, 2002, էջ 303
  46. The Beatles, 2002, էջ 303—304
  47. Andy Peebles and John Lennon: The Last Lennon Tapes, Dell, 1982
  48. «John Lennon and Yoko Ono Interview», Playboy, January 1981
  49. Clerk, Carol (Февраль 2002). «George Harrison». Uncut (անգլերեն). Rock's Backpages. Արխիվացված է օրիգինալից 15 декабря 2014-ին. Վերցված է 11 марта 2018-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն)
  50. «The Beatles' Buried Treasure» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 12 марта 2018-ին. Վերցված է 12 марта 2018-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  51. The New Rolling Stone Encyclopedia of Rock & Roll, p. 61.
  52. MacDonald, 1998, էջ 267
  53. White, Timothy (Ноябрь 1987). «George Harrison – Reconsidered». Musician. էջ 55.
  54. Hertsgaard, 1996, էջեր 250—251
  55. The Beatles, 2002, էջ 306
  56. MacDonald, 1998, էջ 273
  57. 57,0 57,1 Lewisohn, 1988, էջ 143
  58. Bell, Nigel. «White Album @ Playhouse» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 6 января 2009-ին. Վերցված է 28 июня 2008-ին.
  59. «17 Colorful Facts About The Beatles' White Album» (անգլերեն). Mental Floss. Արխիվացված է օրիգինալից 3 марта 2016-ին. Վերցված է 6 марта 2018-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  60. «The Beatles' Christmas Records: A Feat of Fan Appreciation and Devotion» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 12 марта 2018-ին. Վերցված է 12 марта 2018-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  61. Scaruffi, Piero. «A History of Rock music» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. Վերցված է 8 июля 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  62. The Beatles, 2002, էջեր 308—309
  63. The Beatles, 2002, էջեր 311—312
  64. Harry, 2000, էջեր 160—161
  65. 65,0 65,1 65,2 The Beatles, 2002, էջ 310
  66. The Beatles, 2002, էջեր 310, 311
  67. 67,0 67,1 The Beatles, 2002, էջեր 310—312
  68. «The Beatles' Buried Treasure» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 12 марта 2018-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |accesdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  69. The Beatles, 2002, էջ 316
  70. 70,0 70,1 Snow, 2013, էջ 8
  71. John C. Winn: That Magic Feeling: The Beatles' Recorded Legacy (volume two) 1966—1970 Multiplus Books, 2003
  72. Doug Sulpy & Ray Schweighardt: Get Back: The Unauthorised Chronicle of The Beatles' «Let It Be» Disaster, St. Martin’s Griffin Pub., 1999
  73. 73,0 73,1 Peter Doggett: Abbey Road/Let It Be: The Beatles (Classic Rock Albums Series), Schirmer Books, 1998
  74. The Beatles, 2002, էջ 320
  75. The Beatles, 2002, էջ 320—321
  76. The Beatles, 2002, էջ 322
  77. Goodman, 2015, էջեր 324–326
  78. «Did litigation kill the Beatles?» (անգլերեն). abajournal.com. Май 2016. Արխիվացված է օրիգինալից 12 марта 2018-ին. Վերցված է 12 марта 2018-ին.
  79. The Beatles, 2002, էջեր 321—322
  80. Peter Brown & Steven Gaines: The Love You Make: An Insider’s Story of The Beatles (Reprint edition), NAL Trade, 2002
  81. The Beatles, 2000, էջ 326
  82. Goodman, 2015, էջեր 166—175
  83. Business caused beatles' break-up, McCartney says. (1986, Aug 22). Chicago Tribune (1963-Current File)
  84. Brian Southall, Northern Songs: The True Story of the Beatles Song Publishing Empire, Omnibus Press, 2008
  85. 85,0 85,1 85,2 The Beatles, 2002, էջ 325
  86. «Paul McCartney strikes out to gain control of his share of the Beatles catalogue» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 21 марта 2016-ին. Վերցված է 12 марта 2018-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  87. * Anthony DeCurtis. «Let It Be… Naked» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 21 августа 2011-ին. Վերցված է 6 июля 2011-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  88. Wiener, 1991, էջեր 114—115
  89. «John Lennon Biography» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 12 марта 2018-ին. Վերցված է 10 февраля 2015-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  90. Leng, 2006, էջեր 55, 58—59
  91. Doggett, Peter (Апрель 2001). «George Harrison: The Apple Years». Record Collector. էջ 35.
  92. Clayson, 2003, էջեր 193—194
  93. The Beatles, 2002, էջ 340
  94. The Beatles, 2002, էջեր 340—341
  95. 95,0 95,1 Miles, 2001, էջ 353
  96. 96,0 96,1 The Beatles, 2002, էջ 341
  97. The Beatles, 2002, էջ 342
  98. Sounes, 2010, էջեր 262—263
  99. Doggett, 2011, էջ 107
  100. Sulpy & Schweighardt, 1997, էջ 315
  101. MacDonald, 1998, էջեր 296, 322
  102. Doggett, 2011, էջ 93
  103. The Beatles, 2002, էջ 344
  104. MacDonald, 1998, էջ 297
  105. 105,0 105,1 The Beatles, 2002, էջ 345
  106. Doggett, 2011, էջեր 115—116
  107. Sounes, 2010, էջեր 263—264
  108. Spizer, 2005, էջ 116
  109. Doggett, 2011, էջ 120
  110. Sounes, 2010, էջ 165
  111. Doggett, 2011, էջ 122
  112. 112,0 112,1 The Beatles, 2002, էջ 346
  113. Doggett, 2011, էջ 123
  114. Schaffner, 1978, էջեր 131, 135
  115. MacDonald, 1998, էջեր 322, 323
  116. Hertsgaard, 1996, էջեր 279, 287
  117. Doggett, 2011, էջ 124
  118. Badman, 2001, էջեր 3—4
  119. Sounes, 2010, էջ 266
  120. Hertsgaard, 1996, էջ 279
  121. Rodriguez, 2010, էջ 3
  122. Doggett, 2011, էջ 130
  123. Woffinden, 1981, էջ 32
  124. The Beatles, 2000, էջ 350
  125. Doggett, 2011, էջեր 123, 130—132
  126. Doggett, 2011, էջ 132
  127. Goodman, 2015, էջեր 208—213
  128. Coleman, Ray (1984). Lennon. McGraw-Hill. էջ 620. ISBN 0-07-011786-1.
  129. «The Beatles never broke up» (անգլերեն). thebeatlesneverbrokeup. {{cite web}}: Unknown parameter |acessdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  130. «'Everyday Chemistry,' The Beatles» (անգլերեն). inlander.com. {{cite web}}: Unknown parameter |acessdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  131. «Transdimensional thief claims to be in possession of unreleased Beatles album» (անգլերեն). consequenceofsound.net. {{cite web}}: Unknown parameter |acessdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  132. «'Everyday Chemistry', el timo de la estampita» (անգլերեն). jenesaispop.com. {{cite web}}: Unknown parameter |acessdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել