Ռոբերտ 2009/Ավազարկղ

Մարցին Բուրկխարդտ (լեհ.՝ Marcin Burkhardt, ), լեհ ֆուտբոլիստ, «Մոտոր» թիմի կիսապաշտպան (Լյուբլին):

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Պոզնանի «Օլիմպիա» և ՍԿՍ 13 ակումբների սան է: 2000 թվականին տեղափոխվել է Վրոնկի քաղաքի «Ամիկա» ֆուտբոլային ակումբ: Էքստրակլասում դեբյուտն է նշել 2001 թվականի սեպտեմբերի 16-ին, «Դիսկոբոլիայի» դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի` 1-1 հաշվով: 2005 թվականին տեղափոխվել է վարշավյան հայտնի «Լեգիա» ֆուտբոլային ակումբ: Խաղալով 3 խաղաշրջան` տեղափոխվել է շվեդական «Նոռչյոպինգ» ֆուտբոլային ակումբ: 2008 թվականին թիմը մտել է Սուպերեթան:

2009 թվականի օգոստոսին տեղափոխվել է խարկովյան «Մետալիստ» ֆուտբոլային ակումբ և պայմանագիր է ստորագրել 3 տարով[1]: «Մետալիստը» տրանսֆերի համար վճարել է 600.000 եվրո, իսկ Մարցինն ստացել է տարեկան 300.000 եվրո աշխատավարձ[2]: Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունում դեբյուտն է նշել 2009 թվականի օգոստոսի 30-ին, Զապորոժյեի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 0-2 հաշվով[3]: Մարցինը չի կարողացել դառնալ թիմի հիմնական խաղացող և փետրվարին վարձավճարով տեղափոխվել է «Յագելոնիա» [4]: 2017 թվականին դարձել է «Մոտոռ» ակումբի խաղացող (Լյուբլին) [5]:

Կարիերան հավաքականում խմբագրել

Լեհաստանի հավաքականում դեբյուտն է նշել 2003 թվականի փետրվարի 14-ին, Մակեդոնիայի հավաքականի դեմ, խաղում որն ավարտվել է 3-0 հաշվով:

Անձնական կյանք խմբագրել

Նրա հայրը` Յացեկ Բուրկխարդտը, նախկինում եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հիմա նրա փոքր եղբայրը` Ֆիլիպ Բուրկխարդտը, ներկայումս հանդես է գալիս լեհական «Սանդեցիա» ակումբում:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Буркхардт перешёл в «Металлист»
  2. Буркхардт получит в Харькове 300 000 евро
  3. «Украина — «Металлург» (Запорожье) — «Металлист» (Харьков) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2009-09-02-ին. Վերցված է 2009-10-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  4. Буркхардт отдан в аренду Արխիվացված է Մարտ 2, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  5. Marcin Burkhardt pierwszym zimowym wzmocnieniem Motoru Lublin

Արտաքին հղումներ խմբագրել