Թամարա Դամբո (), ամերիկացի հոգեբան, Կուրտ Լևինի աշակերտուհին, Քլարկի համալսարանի պրոֆեսոր (1962) և պատվավոր դոկտոր (1987)։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է նավթարդյունաբերող առևտրականի՝ առաջին գիլիդիի վաճառական[1], «Ա․ Դեմբո և Խ․ Կագան»[2] և «Դեմբո և եղբայրներ» նավթավերամշակման ընկերությունների համասեփանակատեր Վուլյֆ Դեմբոյի և Սոֆյա Վոլչկինայի ընտանիքում։ Համաճարակաբան Գրիգորի Դեմբոյի (1872-1939) և իրավաբան Լև Դեմբոյի զարմուհին է։ Պապը՝ Իսահակ Դեմբոն բժիշկ էր, զբաղվում էր գիտական և հասարակական գործունեությամբ[3]։ Ուներ երկու քույր՝ Ռաիսան և Իդան, և մեկ եղբայր՝ Բորիսը։

Ստացել է տնային դաստիարակություն, 1920 թվականին ավարտել է Բաքվի 2-րդ արական գիմնազիան։ Ընդունվել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտարմեխանիկայի բաժինը, բայց 1921 թվականի ապրիլին ընտանիքը լիտվական անձնագրով արտագաղթել է Դրեմանիա։ 1923 թվականին Թամարա Դեմբոն ընդունվել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանի ինժեներական բաժին[4]։ Բլյում Զեյգարնիկի, Գիտա Բիրենբաումի և Մարիա Օվսյանկինայի հետ ընդունվել է Բեռլինի հոգեբանական ինստիտուտի Կուրտ Լևինի լաբորոտորիա[5]։ 1925-1928 թվականներին աշխատել է «Զայրույթը որպես դինամիկ խնդիր» թեմայով ատենախոսության շուրջ։ Նրա գիտափորձերից մեկին մասնակցել է Բեռլին այցելած Ալեքսանդր Լուրիան։ 1929 թվականին աշխատել է Գրոնինգենի Ֆիզիոլոգիական ինստիտուտում, որտեղ զբաղվել է զոոհոգեբանությամբ։ 1930 թվականի հուլիսի 25-ին պաշտպանել է ատենախոսությունը, որը տպագրվել է 1931 թվականին։

1930-1932 թվականներին աշխատել է Սմիթ քոլեջում, 1932-1934 թվականներին՝ Վուստերովսկիի հիվանդանոցում, 1934 թվականին՝ Կոռնելի համալսարանում, 1934-1943 թվականներին՝ Այովայի համալսարանում , 1943-1945 թվականներին՝ Մաունթ Հոլիոքի քոլեջում, 1945-1948 թվականին՝ Սթենֆորդի համալսարանում, 1948-1951 թվականներին՝ Նյու Յորքի սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում, 1951-1953 թվականներին՝ Հարվարդի համալսարանում, իսկ 1953-1980 թվականներին՝ Քլարկի համալսարանում[6][7]։

Զբաղվել է ընկալման խնդիրներով (գեշտալտ հոգեբանությամբ), հոգեբանական թեստավորմամբ, բիհեյվիորիզմով, վերականգնողական հոգեբանությամբ[8][9][10][11]։ 1962 թվականին մշակել է ինքնագնահատականի ուսումնասիրության Դեմբո-Ռուբինշտեյնի մեթոդիկան։

ԸՆտանիք խմբագրել

  • Զարմիկ՝ բժշկական գիտությունների դոկտոր, սպորտային սրտաբանության հիմնադիրներ Ալեքսանդր Դեմբո (1908-1995)
  • Զարմուհի՝ մանկական բանաստեղծ Ագնիա Բարտո (1901-1981)
  • Հոր զարմիկներ՝ բժիշկ ֆթիզիատր Գրիգորի Բլոխ, լրագրող Վլադիմիր Դեմբո (1887-1937)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Verena Dohrn «Die Kahans aus Baku: Eine Familienbiographie»
  2. Компания была основана его дедом Ароном Дембо (1819—?) и Хаимом Каганом в 1870 годах, стала крупнейшим производителем керосина.
  3. Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона
  4. Дембо Тамара Вульфовна, психолог
  5. Антон Ясницкий Изоляционизм советской психологии?
  6. Tamara Dembo, PhD
  7. Русские в Северной Америке: Тамара Дембо
  8. Публикации Т. В. Дембо
  9. Люк Х., Волкова М. В. Тамара Дембо: научный портрет на фоне XX века
  10. «Методика Дембо — Рубинштейн». Արխիվացված է օրիգինալից 2013-12-20-ին. Վերցված է 2013-12-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Антон Ясницкий «К истории культурно-исторической гештальтпсихологии»

Արտաքին հղումներ խմբագրել