Մասնակից:Պետրոս 2005/Ավազարկղ
Պետրոս 2005/Ավազարկղ |
---|
Բալամուրալի Ամբատի (անգլ.՝ Balamurali Ambati, ), հնդկական ծագումով ամերիկացի բժիշկ, 1995թ մայիսի 19-ից հայտնի է որպես պատմության մեջ պաշտոնապես ամենաերիտասարդ բժիշկ մասնագետ[1]:
Կենսագրություն
խմբագրելԾնունդ, վաղ տարիներ
խմբագրելԲալամուրալի Ամբատին ծնվել է հնդկական Վելլուրու քաղաքում և 3 տարեկանում ԱՄՆ է տեղափոխվել ծնողների և ավագ եղբոր հետ[2]:
Նրա հայրը` Ռաո Ամբատին, արդունաբերության ինժեներ էր, մայրը` մաթեմատիկայի ուսուցչուհի և լեզվաբան (նա թամիլերենի մասնագետ էր, այս լեզուն տարածված էր Թամիլանդ նահանգում, որտեղից տեղափոխվել էր Ամբատիի ընտանիքը):Նրա ավագ եղվայրը` Ջայակրիշնա Ամբատին, բժիշկ է[2]:
Չորս տարեկանում Բալամուրալին եռման ջրից խորը այրվածքներ է ստացել երկու ոտքներին և հիվանդանոցում բուժվել է 3 ամիս: Նա տարել է 3 վիրահատություն և, տեսնելով բժիշկների և բուժքույրերի աշխատանքը հիվանդանոցում, որոշել է դառնալ բժիշկ որպեսզի օգնել այլ մարդկանց[3][4][5]: 9 տարեկան հասակում Ամբատին ներգրվվել է տաղանդավոր երիտասարդների համար համալսարանական մաթեմատիկական ծրագրում[5]: 11 տարեկան հասակում Բալամուրալին ավարտել է Բալթիմոչր Սիթի քոլեջ ավագ դպորցը: Ուսումնառության ժամանակ նրան հետաքրքրում է նաև կենսաբանությունը:
11 տարեկան հասակում նա 17-ամյա եղբոր հետ գիրք է գրում ՁԻԱՀի ուսումնասիրության մասին, որի համար Ջայակրիշնա Ամբատին արժանանում է ամերիկյան բժշկական ասոցիացիայի պարգևի[2]: Չնայած իր հետագա ձեռք բերումներին` 2011 թվականին տված հարցազրույցի ժամանակ Բալամուրալի Ամբատին նշել է, որ ինքն այդ մրցանակով ամենաշատն է հպարտանում[3]: Գիրքը գրված էր ուսանող բժիշկների համար: Այդպիսով, նրա կարծիքով 1989 թվականին այն բարձրացրել է ապագա բժիշկների զգուշավորությունն այս վտանգավոր հիվանդության հանդեպ[3]:
Կրթություն
խմբագրելԲալամուրալի Ամբատին 13 տարեկանում ավարտել է Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցը` magna cum laude ակադեմիական պարգևով[4]: 1995 թվականի մայիսի 19-ին 17 տարեկանում նա ստացել է բարձրագույն բժշկական կրթություն` ավարտելով Մաունթ Սինայ բժշկության դպրոցը[2]: Համալսարանից հետո 4 տարի «ներքին հիվանդություններ» մասնագիտացմամբ օրիդանատուրա է սովորել Նորթ Շոր համալսարանի բժշկական կենտրոնում[5]: 1996 թվականի ամռանը Բալամուրալի Ամբատին դարձել է Հարվարդի բժշկական դպրոցի կլինիկական օրդինատոր[5]:
Որպես բժիշկ
խմբագրելԲալամուրալին վաղ տարիքից զարգացվածությամբ գերազանցում եր իր ընկերներին: Օրինակ, արդեն 4 տարեկանում նա կարողանում էր հաշվել[2]: Բալամուրալի Ամբատին հետաքրքրվել է շախմատով, բասկետբոլով և սեղանի թենիսով: Բալամուրալին հստակ որոշում է կայացրել դառնալ առավել երիտասարդ բժիշկ: Չնայած գիտության ոլորտում նրա ունեցած ձեռքբերումներն` Ամբատիի խոսքով իրեն երբևէ «տարօրինակ» չեն անվանել: Նա նաև վստահեցնում է, որ եթե անգամ իր այցելուները իմանում էին իր տարիքի մասին, նրանք դրան առանց նախապաշարումների էին մոտենում[2]:
Բ. Ամբատին իր ընտանիքի հետ միասին հիմնել է AVASC Foundation հիմնադրամը` նպատակ ունենալով օգնել մաթեմատիկայով և առհասարակ գիտությամբ զբաղվող տաղանդավոր ուսանողներին, ինչպես նաև` բարելավել առողջապահությունը Հնդկաստանում[3]:
Գնահատական
խմբագրելՆորթ Շոր համալսարանի ինտերնատուրայի ծրագրի ղեկավար Պ. Ռեյզերը 18-ամյա Ամբարտիի մասին ասել է. «Նա թիմային խաղացող է, լավ պատրաստված է և շատ հասուն»[5]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Врач - Баламурали Амбати». Образование (ռուսերեն). вРекорде. Վերցված է 2013-08-03-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameters:|coauthors=
and|datepublished=
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «American Topics: A Doctor at 17, He Next Hopes To Be a Nobel Prize Winner». News (անգլերեն). The New York Times — Заметка в The New York Times. Վերցված է 2013-08-09-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(օգնություն); Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն) - ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Dr. Balamurali Ambati, Real Life Doogie Howser, Has Greater Aspirations» (անգլերեն). Vitals blog — Интервью с Б. Амбати о его дальнейших планах. Վերցված է 2013-08-09-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(օգնություն); Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն) - ↑ 4,0 4,1 «Balamurali Ambati: MD at 17». Alt. Hindu Archives: May 1995 Part 2 (անգլերեն). The Hindu Universe — Публикация об окончании Б. Амбати медицинского университета. Արխիվացված է օրիգինալից 2000-09-30-ին. Վերցված է 2013-08-09-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(օգնություն); Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Teen doctor: "Just don't call me Doogie"». The Victoria Advocate (անգլերեն). Google news — Интервью с Б. Амбати о его дальнейших планах. Վերցված է 2013-08-10-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(օգնություն); Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն)