Լորան Միշել Քելի (անգլ.՝ Laura Michelle Kelly, ), բրիտանացի դերասանուհի, երգչուհի, պարուհի։

Կենսագրություն խմբագրել

Լորան Միշել Քելին ծնվել է 1981 թվականին մարտի 4-ին Հեմփշիրում՝ Անգլիայում՝ Մեծ Բրիտանիայում։ Լորի Միշելի մայրը՝ Էլիքսոն Քելին մահացել է 2003 թվականի ամռանը կաթնագեղձի քաղցկեղից՝ ամուսնուց՝ Լորա Միշելի հորից, բաժանվելուց որոշ ժամանակ անց։ Լորա Միշելը ունի երեք եղբայր՝ Պոլ, Նաթանիել, Ջորիմ[1]։

Կարիերա խմբագրել

Լորա Միշելը 2000 թվականից խաղացել է երաժշտական թատրոնում։

Կինոյում առավել հայտնի է Թիմ Բարթոնի «Սուինի Թոդ Սատանա–վարսավիր Ֆլիթ սթրիթից» ֆիլմում խաղացած Լյուսի Բարքեր դերով, որտեղ նա խաղացել է Ջոնի Դեփի և Հելենա Բոնեմ Քարթերի հետ[2]։

Անձնական կյանք խմբագրել

2001-2008 թվականից Քելին ամուսնացել է խորեոգրաֆ Նիք Ուինսթոնի հետ[3][4]։

2019 թվականի հունվարի 24-ից ամուսնացած է Շոն Հելերենի հետ։ Ամուսինները ունեն մեկ տղա՝ Ռաֆայել Բենջամին Հելերենը (ծնվ՝ 2019 թվականի հոկտեմբերի 23–ին)։

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 Սուինի Թոդ Սատանա–վարսավիր Ֆլիթ սթրիթից Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street Լյուսի Բարքեր
2007 Ագաթա Քրիստի Մարփլ։ Վրեժ Agatha Christie's Marple: Nemesis Վերթի Հանթ

Մարգարետ Լամպլի

2013 Աստվածուհի Goddess Էլսփեթ Դիկկենս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Paton, Maureen (9 February 2008). «The West End's hottest ticket ... actress Laura Michelle Kelly». Mail Online. London, England: Daily Mail and General Trust. Վերցված է 16 March 2016-ին.
  2. «News». AllForLaura.com. 28 February 2007. Վերցված է 24 May 2007-ին.
  3. Paton, Maureen (9 February 2008). «News». Daily Mail. London, England: Daily Mail and General Trust. Վերցված է 9 February 2008-ին.
  4. «Q and A with West End and Broadway star Laura Michelle Kelly». Mail Online. Վերցված է 5 March 2016-ին.