Ռուդիկ Ղարիբյան (, հայտնի է նաև Ժպտացող տղա անունով), հայ զինծառայող, կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար։ Եղել է Ալավերդու վիքիակումբի ակտիվ անդամներից մեկը, ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի առաջին շրջավանարտը[1][2]։ Զոհվել է 2022 թվականի հունվարի 11-ին՝ մարտական գործողությունների ժամանակ՝ ադրբեջանական կողմի անօդաչու թռչող սարքի հարվածից[3][4][5]։ Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[6]։

Կենսագրություն խմբագրել

Ռուդիկ Ղարիբյանը ծնվել է 2002 թվականի հուլիսի 16-ին Ալավերդի քաղաքում։ Սովորել է Ալավերդու Եղիշե Չարենցի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել է Ալավերդու պետական քոլեջի «Բանկային գործ» բաժնում։ 2020 թվականին ընդունվել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի Հասարակական գիտությունների ֆակուլտետի «Կառավարում» բաժինը, որը պետք է շարունակեր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետ[7][8]։

Դպրոցական տարիքից Ռուդիկը ստեղծագործում էր, գրում կյանքի, աշխարհի, հայրենիքի, սիրո մասին։ Ակտիվորեն մասնակցել է կրթական, հայրենասիրական և համայնքի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի, հաճախել ոչ ֆորմալ կրթության խմբակներ, այդ թվում՝ Ալավերդու վիքիակումբ, ՔՈԱՖ Սմարթ կենտրոն, եղել «Վիքիմեդիա Հայաստան», «Վորլդ Վիժն Հայաստան», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և այլ հասարակական կազմակերպությունների կամավոր։ Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի[9][10]։

Ռուդիկը համոզված էր, որ երկրի զարգացման կարևորագույն ուղին որակյալ կրթությունն է։ 44-օրյա պատերազմի հրադադարի հայտարարության ստորագրման հաջորդ օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, նա գրել է․

  Պատերազմը չի ավարտվել․․․ Յուրաքանչյուր հայ՝ մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք։ Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով։ Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի, այլ նաև գիտելիքի ու միասնականության շնորհիվ[11][12]։  

Ընտանիք խմբագրել

Ռուդիկ Ղարիբյանն ամուսնացած չէր։ Հայրը Ռաֆիկ Ղարիբյանն է, մայրը՝ Եվա Հախվերդյանը։ Ունի մեկ քույր՝ Էլյա Ղարիբյանը[13]։

Զինվորական ծառայություն խմբագրել

2021 թվականի փետրվարին զորակոչվել է բանակ[14]։ Դրանից օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում պարտադիր զինվորական ծառայության ծանուցագրին կից գրառում էր կատարել․

  Գնում եմ, որ գամ, ժպիտով, միշտ ժպիտով[15][16]:  

Զոհվել է 2022 թվականի հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում՝ զինակից ընկերների հետ թշնամու երկու ԱԹՍ ոչնչացնելուց հետո։ Նա 11 ամսվա զինծառայող էր[15][13][17][18]։

Ռուդիկի զոհվելու լուրն իմանալուց երկար ժամանակ անց համացանցը լի էր նրա մասին տեղեկություններով և ափսոսանքի խոսքերով[19]։ Նրա մահվան լուրին անդրադարձել են ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը[20][21][22], Սոֆյա Հովսեփյանը, մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ[23]։ Նրանք իրենց էջերում տեղադրում էին Ռուդիկի նկարները, հեղինակային գրառումները, արտահայտում ցավ և ափսոսանք[24][25]։

Պարգևներ խմբագրել

ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ, ինչպես նաև զինվորական ծառայության դժվարությունները արիաբար տանելու, կանոնադրությունների և հրամանատարների հրամանների պահանջները անվերապահորեն կատարելու համար 2021 թվականի սեպտեմբերի 29-ին կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը պարգևատրվել է պատվոգրով[11][26]։

2022 թվականի հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով (ՆՀ-11-Ա) հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[6]։

Հիշատակ խմբագրել

2022 թվականի ապրիլին ձայնագրվել է «Կարոտի հետքերով» երգը՝ նվիրված Ռուդիկ Ղարիբյանի հիշատակին (խոսքերի հեղինակ՝ Նարինե Մուրադյան, երաժշտության հեղինակ՝ Աշխեն Ալիխանյան)։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է Ռուդիկի ծննդյան 20-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթի ընթացքում[27]։

Ռուդիկ Ղարիբյանի դասընկերուհի Աշխեն Ալիխանյանը նրա «Միշտ ժպտալ է պետք» ստեղծագործության հիման վրա ձայնագրել է համանուն երգ։

ՔՈԱՖ Սմարթ կենտրոնը հրատարակել է «Son of the sun» անգլերեն ձեռնարկը, որտեղ ներկայացված են Ռուդիկ Ղարիբյանի կենսագրությունը և հեղինակային ստեղծագործություններից մի քանիսը։

2022 թվականի հուլիսի 16-ին՝ Ռուդիկի ծննդյան 20-րդ տարեդարձի առթիվ, Ալավերդու վիքիակումբի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կազմակերպվել է «Անավարտ ժպիտ» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ, որի ընթացքում Ռուդիկի ընկերները պատմել են նրա կյանքի և գործունեության տարբեր ոլորտների մասին։ Ցերեկույթի ավարտից հետո Ալավերդու Դեբետ թաղամասի այն շենքում, որտեղ ապրել է Ռուդիկ Ղարիբյանը, տեղի է ունեցել նրան նվիրված հուշաքարի պաշտոնական բացման արարողությունը։

Հուշեր խմբագրել

  «Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է։ Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով[28][29]:
- Սերժ Թանկյան, երաժիշտ
 
  Ռուդիկն ուր գնում էր, էներգիա էր սփռում։ Լույս էր նա։ Օրերն էր հաշվում, թե երբ է գնալու բանակ։ Շատ հպարտ էր, պատրաստ էր իր կյանքը նվիրելու հայրենիքի համար ու նվիրեց։
- Էմմա, ընկեր
 
  Ռուդիկը շատ աշխատասեր էր: Միշտ պատրաստակամ էր ընկերներին աջակցելու: Նա միշտ ժպտում էր։ Երբեմն զարմանում էի՝ ինչպես կարող է այդ տարիքի երիտասարդն ունենալ այդքան դրական գծեր[30]։
- Անժելա Սարգսյան, դասախոս
 
  Ես ոչ մի երիտասարդի մեջ այդքան սեր չեմ տեսել, որքան Ռուդիկի՝ սեր դեպի համայնքը, դեպի հայրենիքը, դեպի ընկերները: Լույս էր ուղղակի Ռուդիկը: Նա որտեղ հայտնվում էր, այնտեղ լուսավորվում էր։
- Նոնա, ընկեր
 
  Ռուդիկը Ալավերդու քաղաքացիական հասարակության վառ երիտասարդ ներկայացուցիչներից էր: Ուզում էր իր մասով փոխել աշխարհը, Հայաստանը, իր երկիրը տեսնել զարգացած ու ուժեղ[15]:
- Օլեգ Դուլգարյան, համաքաղաքացի
 

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Read the story about Rudik, which we wrote a few days before he was drafted into the army: COAF». iravaban.net. 2022-01-12.
  2. coaf. «The dream school and its first SMART Citizen». Children of Armenia Fund (COAF) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-06-29-ին.
  3. «Երեկ վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. սահմանին վիճակը կայուն է». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022-06-29-ին.
  4. ««Գնում եմ, որ գամ, պատերազմը չի ավարտվել»․ զոհված Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր, ընտանիքի միակ արու զավակը (ֆոտո)». news.am. Վերցված է 2022-06-29-ին.
  5. KENTRON.am (2022-01-11). «Թելեգրամ-ալիքը հրապարակել է այսօր զոհված զինծառայողների և հարձակման ենթարկված դիրքի լուսանկարները». KENTRON.am (ամհարերեն). Վերցված է 2022-06-29-ին.
  6. 6,0 6,1 «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022-06-29-ին.
  7. «Գնում եմ, որ գամ․ այսօր զոհված Ռուդիկ Ղարիբյանի գրառումը». Armenia Today. 2022-01-11. Վերցված է 2022-06-29-ին.
  8. «Մեր ժամանակի հերոսը․ Ռուդիկ Ղարիբյան». Հայրենիքի ձայն, էջ 5. 02․2022.
  9. «Ժպտացող տղան. Ռուդիկ Ղարիբյան (տեսանյութ)». A1Plus. Վերցված է 2022-06-29-ին.
  10. «Ու դու կապրես, իսկ ես` երևի…». Journews. 2022-01-13. Վերցված է 2022-06-29-ին.
  11. 11,0 11,1 Նպատակդ, վառ ու արկածաշատ ապագան քեզ է սպասում. Թշնամու գնդակից երեկ զոհված Ռուդիկ Ղարիբյանի խոսքերն են
  12. editor (2022-01-11). «Այսօր անմш հшցшծ հերոս Ռուդիկ Ղարիբյանի ֆեյսբուքյան էջից «Պшտերшզմը չի ավարտվել ...Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզ մшն դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու ...»». The Yerevan Times-Երևան Թայմս (ռուսերեն). Վերցված է 2022-06-29-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  13. 13,0 13,1 Մանուկյան, Մերի (2022-01-11). ««Գնում եմ, որ գամ». այսօր զոհված Ռուդիկ Ղարիբյանի գրառումը». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2022-06-29-ին.
  14. LLC, Helix Consulting. «Պատերազմը չի ավարտվել. Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու. Անմահացած հերոս Ռուդիկ Ղարիբյան». www.pastinfo.am. Վերցված է 2022-06-29-ին.
  15. 15,0 15,1 15,2 ««Գնում եմ, որ գամ». Հերոս Ռուդիկ Ղարիբյան». aravot.am. Տաթևիկ Ղազարյան. Հունվար 12, 2022.
  16. ««Գնում եմ, որ գամ». այսօր զոհված Ռուդիկ Ղարիբյանի գրառումը՝ բանակ գնալուց առաջ (լուսանկար)». newspress.am. Վերցված է 2022-06-29-ին.
  17. Քաղաքականություն, Լուրեր (2022-01-11). «Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է 2 զինծառայող. ՀՀ ՊՆ». Arcakh24 info. Վերցված է 2022-06-29-ին.
  18. «Զոհվել են շարքային զինծառայող Արթուր Մխիթարյանը և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանը. ՊՆ». Hetq.am. Վերցված է 2022-06-29-ին.
  19. «Պատերազմը չի ավարտվել...». Live News (ամերիկյան անգլերեն). 2022-01-12. Վերցված է 2022-06-27-ին.
  20. «Նրանք թուրքից խաղաղություն մուրացողների հերթական զոհերն էին․ Նաիրա Զոհրաբյան». lurer.com. Վերցված է 2022-06-27-ին.
  21. LLC, Helix Consulting. «Նրանք թուրքից խաղաղություն մուրացողների հերթական զոհերն էին․ Նաիրա Զոհրաբյան». www.pastinfo.am. Վերցված է 2022-06-27-ին.
  22. ««Տեսե՛ք, թե ինչ տղա զոհվեց». Նաիրա Զոհրաբյան». 168․am. Հունվար 12 2022.
  23. ««Քո կարճ կյանքում ավելի շատ ես արել այս երկրի համար քան նրանք, ովքեր պատասխանատու են այս ողբերգության համար»». Bavnews․am. 2022-01-11. Վերցված է 2022-06-27-ին.
  24. «Պատերազմը չի ավարտվել. Ռուդիկ Ղարիբյան» (ամերիկյան անգլերեն). 2022-01-12. Վերցված է 2022-06-27-ին.
  25. admin (2022-01-12). «Նայեք, լռեք ու մտածեք… Զп հված Ռուդիկ Ղարիբյանի ԱՅՍ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ պետք է դիտի յուրաքանչյուրը». ARM FUN (ռուսերեն). Վերցված է 2022-06-29-ին.
  26. «Medialur – Medialur | News». Medialur (ամերիկյան անգլերեն). 2022-01-12. Վերցված է 2022-06-29-ին.
  27. «Տեսահոլովակի պրեմիերա․ Աշխեն Ալիխանյան – «Կարոտի հետքերով»․ նվիրվում է Ռուդիկ Ղարիբյանի հիշատակին - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2022-08-27-ին.
  28. «Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով․ Թանկյանը՝ զոհված Ռուդիկի մասին». Bavnews․am. 2022-01-12. Վերցված է 2022-06-27-ին.
  29. ««Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոյի պատճառով»․ Թանկյանը՝ զոհված Ռուդիկ Ղարիբյանի մասին». shantnews.am. 12.01.2022.
  30. «Ալավերդին կորցրեց իր «լույս զինվորին»՝ Ռուդիկին». CIVILNET. 2022-01-13. Վերցված է 2022-06-27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել