Մասնակից:Նարե Կիրակոսյան/Ավազարկղ

Կարինե Արմենի Գեորգիան (), խորհրդային, ռուսաստանահայ թավջութակահարուհի, երաժշտության ուսուցչուհի, Արմեն Գեորգիանի դուստրը։

Կենսագրություն

խմբագրել

Կարինե Արմենի Գեորգիանը ծնվել է 1944 թվականի հունվարի 5-ին, Մոսկվա քաղաքում[1]։ 1949 թվականից թավջութակ է սովորել հոր՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի մանկավարժ Արմեն Յակովլևիչ Գեորգիայի ղեկավարությամբ։ Մայրը՝ Գալինա Սախարովան, եղել է երգչուհի, սոպրանո, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ[2]։ 1967 թվականին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Մստիսլավ Ռոստրոպովիչի թավջութակի դասարան: 1970 թվականից որպես մեներգչուհի հանդես է եկել Մոսկվայի ֆիլհարմոնիայում։

Հյուրախաղերով հանդես է եել Անգլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեդիայում, Արևելյան Գերմանիայում, Լեհաստանում և այլ երկրներում։ Եղել է թավջութակի մրցույթների հաղթող՝ Համառուսական (1961, 3-րդ մրցանակ), Համամիութենական (1965, 1-ին մրցանակ), Պյոտր Չայկովսկու անվան միջազգային մրցույթ (1966, 1-ին մրցանակ)[3]։

1980 թվականից նա ապրում է Լոնդոնում։ 1983 թվականից դասավանդել է Դետմոլդի (Գերմանիա) երաժշտական դպրոցում։ 2003 թվականից եղել է Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքի Հյուսիսային թագավորական երաժշտական քոլեջի դասախոս։

Սկավառակագրություն

խմբագրել
  • Robert & Clara Schumann Music for Cello and Piano. Karine Georgian (cello), Jan Willem Nelleke (piano). Naxos 8.572375, 2011.
  • Bach Suites and Gamba Sonatas. SommCD 090-2 (3 CDs). Karine Georgian (cello), Gary Cooper (harpsichord). Somm Recordings, 2009
  • Kodály Music for Cello and Violin. Alto ALC 1138. Karine Georgian (cello), Marco Rizzi (violin). Presto Classical, 2011.
  • Brahms Cello Sonatas. Biddulph LAW 014 (2 CDs). Karine Georgian (cello), Pavel Gililov (piano). Amazon, 1997.
  • Brahms Clarinet Trio. Hyperion CDA66107. Thea King (clarinet), Karine Georgian (cello), Clifford Benson (piano). Amazon, 2000.
  • John Ireland Chamber Works. Chandos CHAN 241-40 (2 CDs). Lydia Mordkovitch (violin), Karine Georgian (cello), Ian Brown (piano). Amazon, 2008.
  • Martinu Music for Cello and Piano. Alto ALC 1057. Karine Georgian (cello), Ian Munro (piano). Amazon, 2009.
  • Sofia Gubaidulina Seven Words. Berlin Classics 0011132BC. Karine Georgian (cello), Elsbeth Moser (bayan), Deutsche Kammerphilharmonie under the direction of Thomas Klug. Amazon, 2002.
  • New Works for Cello and Accordion. Cordaria CAGD 512 (2 CDs). Karine Georgian (cello), Elsbeth Moser (accordion). CD Baby, 1997.
  • Sonatas by Shostakovich and Britten. SommCD 067. Karine Georgian (cello), Jeremy Young (piano). Amazon, 2007.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Karine Georgian (Cello)
  2. ICS EXCLUSIVE INTERVIEW!!! CONVERSATION WITH KARINE GEORGIAN by Tim Janof
  3. История музыки народов СССР. В 5-ти т. Отв. ред. Келдыш, Юрий Всеволодович, Том 5, Часть 1, стр. 379

Արտաքին հղումներ

խմբագրել