Արմեն Գեորգիան

հայ թավջութակահար, մանկավարժ

Արմեն Հակոբի Գեորգիան (ռուս.՝ Армен Яковлевич Георгиан, նոյեմբերի 9, 1904(1904-11-09), Բաքու, Ռուսական կայսրություն - մարտի 7, 1993(1993-03-07), Մոսկվա, Ռուսաստան), հայ թավջութակահար, մանկավարժ։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967), «Պատվո նշանի» շքանշանակիր (1945), Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (1963)։

Արմեն Գեորգիան
Ծնվել էնոյեմբերի 9, 1904(1904-11-09)
Բաքու, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էմարտի 7, 1993(1993-03-07) (88 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ
Գործիքներթավջութակ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Արմեն Գեորգիանը ծնվել է 1904 թվականին, Բաքվում։ 1916 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։

1926 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան (Անատոլի Բրանդուկովի դասարան)։ 1927-1957 թվականինեղել է Ռուսաստանի համամիութենական ռադիոյի եռյակի, 1968-1972 թվականներին՝ Կոմիտասի անվան քառյակի թավջութակահար[1]։ 1927 թվականից դասավանդել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, 1944 թվականից՝ Երաժշտամանկավարժական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1960 թվականից)[2]։

Արմեն Գեորգիանը հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում։

Դուստրը՝ Կարինե Գեորգիանը (1944, Մոսկվա), թավջութակահարուհի է։ Կինը՝ Գալինա Պետրովնա Սախարովան (1914-1999), եղել է երաժիշտ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ։ Ավարտել է Գնեսինների երաժշտական քոլեջը, եղել է Համամիութենական ռադիոյի մենակատար, կատարել է առաջատար օպերային մասեր և ռուսական ռոմանսներ։

Արմեն Գեորգիանը մահացել է 1993 թվականի մարտի 7-ին։ Հուղարկավորվել է Վագանկովյան գերեզմանատունը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։