Մասնակից:Նարե20008/Ավազարկղ13

Նարե20008/Ավազարկղ13

Հենրի Բոքս Բրաունը (1897 թ․, հունիսի 15)[1] 19-րդ դարում Վիրջինիայում ստրուկ էր, որն ազատություն ձեռք բերեց 33 տարեկանում՝ կազմակերպված 1849 թ․-ին իրեն փայտե արկղում ուղարկելով Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքի աբոլիցիոնիստների մոտ։

Կարճ ժամանակահատվածում Բրաունը Միացյալ Նահնագների հյուսիս-արևելքում նշանավոր աբոլիցիոնիստ խոսնակ դարձավ։ 1850 թ․ Փախստական ստրուկների մասին օրենքի ընդունմամբ, որը մեծացնում էր փախստական ստրուկների նկատմամբ բռնաճնշումները, Բրաունը՝ որպես հասարակական գործիչ և փախստական ստրուկ, մեծ վտանգի առաջ էր կանգնած։ Նա տեղափոխվել է Անգլիա և 25 տարի ապրել այնտեղ՝ շրջագայելով հակաստրկական համայնապատկերով և դառնալով աճպարար ու շոումեն։[2]

Բրաունն ամուսնացել է և ընտանիք կազմել անգլիացի Ջեյն Ֆլոյդի հետ։ Բրաունի առաջին կինը՝ Նենսին մնաց ստրկության մեջ։ Բրաունը իր Անգլիայի ընտանիքի հետ Միացյալ Նահանգներ վերադարձավ 1875 թ․, որտեղ շարունակեց ապրուստի միջոց վաստակել որպես ժամանց ապահովող; Նա շրջագայում էր և հանդես գալիս որպես աճպարար, խոսնակ և հիպնոսի ենթարկող ամենաքիչը մինչև 1889 թ․։ Նա իր կյանքի վերջին տասնամյակն անցկացրել է Տորոնտոյում, որտեղ մահացել է 1897 թ․։[1]

Մանկությունը և ստրկությունը

խմբագրել

Հենրի Բրաունը ծնվել է ստրկության մեջ 1815-1816 թ․ Վիրջինիայի Լուիզա վարչական շրջանի Հերմիտաժ կոչվող պլանտացիայում։[1] Հենրին վաղ հասակից կրոնավոր էր՝ նշելով, որ իր մայրն էր քրիստոնեական արժեքներ սերմանել իր մեջ։ Ենթադրվում է, որ նա ունեցել է առնվազն երկու քույր, եղբայր, որովհետև նա իր ինքնակենսագրականում նշել է եղբոր ու քրոջ մասին։[3] 15 տարեկանում նրան ուղարկել են աշխատանքի Ռիչմոնդի ծխախոտի գործարանում։[4]

Իր՝ <<Հենրի Բրաուն Բոքսի կյանքի պատմությունը՝ գրված իր կողմից>> ինքնակենսագրականում նա նկարագրում է իր տիրոջը․ <<Մեր տերը արտասովոր բարի էր(քանի որ նույնիսկ ստրուկ ունեցողը կարող է բարի լինել) ու երբ նա շարժվում էր իր արժանապատվությամբ, նա մեզ համար աստված էր համարվում, սակայն ոչ իր բարության պատճառով, չնայած նա շատ լավ գիտեր՝ ինչ սնահավատ կարծիք էինք կազմել նրա մասին, նա երբեք մի փոքր էլ չէր փորձում ուղղել մեր՝ նրա մասին ունեցած սխալ տպավորությունը, սակայն կարծես բավականին գոհ էր մեր՝ նրա հանդեպ տածած հարգալից զգացումներից>>։

 
The Resurrection of Henry Box Brown at Philadelphia, a lithograph by Samuel Rowse published in 1850

Փախուստը

խմբագրել

Բրաունն առաջին անգամ ամուսնացել էր Նենսի անունով մի ծառայակից ստրուկի հետ, սակայն նրանց ամուսնությունը պաշտոնապես չէր ճանաչվել։ Նրանք երեք երեխա ունեին, որոնք ծնվել էին ստրկության մեջ համաձայն պարտուս սեքուիտուր վենտրեմ սկզբունքի, ըստ որի ստրուկ կանանցից ծնված երեխաներն իրենք էլ ստրուկներ էին։ Բրաունը աշխատանքի էր ընդունվել իր տիրոջ մոտ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում և աշխատում էր ծխախոտի գործարանում։ Նա տուն էր վարձել, որտեղ ինքն ու կինը ապրում էին իրենց երեխաների հետ։[5] Բրաունը նաև վճարում էր իր կնոջ տիրոջը, որպեսզի չվաճառի իր ընտանիքը, սակայն այդ մարդը դավաճանեց Բրաունին՝  Նենսիին, որը հղի էր այդ ժամանակ և նրանց երեք երեխաներին վաճառելով տարբեր ստրկատերերի։[1]

Ազատ սևամորթ Ջեյմս Ք․ Ա․ Սմիթի [4] և սպիտակամորթ կարեկցող կոշկակար Սամուել Ա․ Սմիթի(բարեկամական կապ գոյություն չունի) օգնությամբ Բրաունը մի ծրագիր մշակեց, որի շնորհիվ նա արկղով նավարկեց դեպի ազատ երկիր Adams Express Company-ի օգնությամբ, որը հայտնի էր իր գաղտնիությամբ ու արդյունավետությամբ։ Բրաունը Սամուել Սմիթին վճարեց 86 ԱՄՆ դոլար (2023 թ․ 3,150 դոլարին համարժեք) (իր 166 դոլար խնայողություններիցծ0)։[5]

Սմիթը գնաց Ֆիլադելֆիա՝ խորհրդակցելու Փենսիլվանիայի հակաստրկական հասարակության անդամների հետ այն մասին, թե ինչպես իրականացնել փախուստը՝ հանդիպելով նախարար Ջեյմս Միլլեր Մաքքիմի, Ուիլյամ Սթիլլի և Սայրուս Բուրլիի հետ։ Ռիչմոնդ վերադառնալուց հետո նա համագործակցում էր նրանց հետ, որպեսզի պարզի մանրամասները։ Նրան խորհուրդ տվեցին արկղն ուղարկել Քվեկեր առևտրական Պասսմոր Ուիլյամսոնի գրասենյակ, որն ակտիվ էր Զգոնության կոմիտեում։[5]

Իր փախուստի օրը աշխատանքից ազատվելու համար Բրաունը ամբողջությամբ այրեց իր ձեռքը ծծմբական թթվով։ Արկղը, որով Բրաունը ուղարկվել էր, 3 x 2,67 x 2 ոտնաչափ էր (0,91 x 0,81 x 0,61 մ) և դրա վրա գրված էր <<Չոր ապրանքներ>>։ Այն երեսպատված էր բեյզով՝ կոշտ, բրդյա կտորով, ու նա տանում էր միայն մի փոքր չափաբաժին ջուր և մի քանի թխվածքաբլիթ։ Մի անցք կար օդի համար, և այն գամված էր ու կապված։[4] Բրաունը հետագայում գրում էր, որ արժեր ռիսկի դիմել իր ճանապարհորդության անորոշ մեթոդի համար․ «Եթե դուք երբեք զրկված չեք եղել ձեր ազատությունից, ինչպես ես, դուք երբեք չեք կարող հասկանալ ազատության այդ հույսի ուժը, որն ինձ համար իսկապես հոգու և՜ հստակ և՜ հաստատուն  խարիսխ էր»։ [6]

1849 թ․ մարտի 29-ին սկսված ճանապարհորդության ժամանակ [5] Բրաունի արկղը փոխադրվել էր վագոնով, երկաթուղով, շոգենավով, և նորից վագոնով, երկաթուղով, լաստանավով, երկաթուղով, ի վերջո առաքման վագոնով, ավարտվեց 27 ժամի ընթացքում։ Չնայած տուփի վրա գրված հրահանգներին՝<<զգուշորեն օգտագործեք>> և <<այս կողմը վերև>>, բեռնակիրները մի քանի անգամ արկղը հակառակ են դրել կամ դաժան են վարվել դրա հետ։ Բրաունը չէր շարժվում ու խուսափում էր հայտնաբերվելուց։

 
Another "Resurrection of Henry Box Brown" published with an account of the story in William Still's 1872 book The Underground Railroad

Արկղը ստացել էին Ուիլյամսոնը, Մաքքիմը, Ուիլյամ Սթիլլը և Ֆիլադելֆիային Զգոնության կոմիտեի այլ անդամներ 1849թ․ մարտի 30-ին՝ վկայելով էքսպրես առաքման ծառայությունների բարելավման մասին։ [5] Տղամարդկանցից մեկը հիշում էր Բրաունի խոսքերն ազատվելիս․ <<Ինչպե՞ս եք ջենտլմեններ>>։ Նա Աստվածաշնչից սաղմոս էր երգում, որը նա ընտրել էր ավելի վաղ՝ տոնելու իր ազատությունը։[7]

Բրաունի հնարամտությունը փառաբանելուց բացի՝ ինչպես նշում է Հոլլիս Ռոբինսը «կառավարությունը և մասնավոր էքսպրես փոստային առաքումը հիմնական դեր ուներ այդ պատմության մեջ, և արձանագրությունը ցույց է տալիս, որ Բարունի լսարանն իր ուղարկումը ժամանակակից փոստային հրաշք էր համարում»։ Կառավարության փոստային ծառայությունը կտրուկ ավելացրել էր հաղորդակցությունը և չնայած հարավի վերահսկողության ջանքերին՝ աբոլիցիոնիստական գրականությունը, առաքված գրքույկները, նամակները և այլ նյութերը հասան հարավ։[5]

Ֆրեդերիկ Դուգլասը <<Հյուսիսային Աստղ>> ամսագրում նշել է, որ էժան առաքումը <<ուներ հսկայական բարոյական ազդեցություն>>։ Քանի դեռ դաշնային ու նահանգային կառավարությունները հարգում էին փոստերի գաղտնիությունը, բոլորը և ցանկացածը կարող էր ուղարկել նամակներ ու փաթեթներ, գրեթե ամեն ինչ կարող էր լինել ներսում։ Կարճ ասած նախօրոք վճարված փոստի ուժը ուրախացնում էր ավելի ու ավելի միջին դասի և առևտրային մտածելակերպ ունեցող Հյուսիսին և ավելի ու ավելի անհանգստացած ստրկատեր Հարավին։ .[5]

Բրաունի փախուստն ընդգծում էր փոստային համակարգի ուժը, որը տարատեսակ տրանսպորտային միջոցներ էր օգտագործում Արևելյան ափին միանալու համար։ 1840 թ․ հիմնադրված Adams Express մասնավոր ընկերությունը շուկայի մեջ էր մտցրել իր գաղտնիությունը և արդյունավետությունը։ Դրանով շահագրգռված էին աբոլիցիոնիստական կազմակորպությունները և <<խոստացել էին երբեք չնայել, թե արկղերի մեջ։[5]

Կյանքն ազատության մեջ

խմբագրել

Բրաունը Մասաչուսեթսի հակաստրկական հասարակության նշանավոր խոսնակ էր դարձել և ծանոթացել Ֆրեդերիկ Դուգլասսի հետ։ Նա Բոստոնի 1849 թ․ մայիսի հակաստրկական կոնվենցիայում ուներ <<Բոքս>> մականունը և դրանից հետո օգտագործել Հենրի Բոքս Բրաուն անունը։ Նա հրատարակել է իր ինքնակենսագրականի երկու տարբերակները՝ <<Հենրի Բոքս Բրաունի կյանքի պատմությունը>>։ Առաջինը, որը գրվել էր Չարլզ Սթերնսի միջոցով և համապատասխանում էր ստրուկների պատմության ժանրին հրատարակվել է Բոստոնում 1849 թ․-ին։Երկրորդը հրատարակվել է Անգլիայի Մանչեստր քաղաքում 1851 թ․ իր այնտեղ տեղափոխվելուց հետո։ Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում դասախոսությունների շրջանակում Բրաունն իր գործընկեր Ջեյմս Ք.Ա. Սմիթի հետ մշակեց շարժուն համայնապատկեր, որը մանրամասնում էր ինչպես Բրաունի ճանապարհորդությունը, այնպես էլ ազատ և ստրկացած մարդկանց առօրյա կյանքը:[8] Նրանք բաժանվեցին 1851 թ․-ին։[5]

Դուգլասսը ցանկանում էր, որ Բրաունը չբացահայտեր իր փախուստի մանրամասները, որպեսզի մյուսները չկարողանային օգտագործել այն։ Երբ Սամուել Սմիթը 1849թ․ փորձում էր ազատ արձակել Ռիչմոնդի մյուս ստրուկներին, նրանք ձերբակալվեցին։[9] Նրա փախուստի տարվա ընթացքում Բրաունը կապվել էր իր կնոջ տիրոջը, որն առաջարկել էր Բրաունի ընտանիքը վաճառել իրեն։ Բրաունը մերժել էր այդ առաջարկը։[10] Սա շփոթություն առաջացրեց աբոլիցիոնիստական համայնքի մոտ, որը փորձում էր գաղտնի պահել այդ տեղեկությունը։[5]

Բրաունը հայտնի է ստրկության դեմ խոսելով և Ամերիկայի իրավիճակի մասին իր զգացմունքներն արտահայտելով։ Իր պատմության մեջ նա առաջարկում է ստրկության դեմ լուծում՝ պնդելով, որ ստրուկներին պետք է տրվի քվեարկելու իրավունք, նոր նախագահ պետք է ընտրվի, և Հյուսիսը պետք է խոսի Հարավի <<փչացած երեխայի>> դեմ։[11]

1850 թ․ Փախստական ստրուկների մասին օրենքի ընդունումից հետո, որը պահանջում էր իրավապահ մարմինների համագործակցությունը ազատ երկրներում փախստական ստրուկներին բռնելու համար, Բրաունը անվտանգությունից ելնելով տեղափոխվել էր Անգլիա, երբ դարձել էր հայտնի հասարակական գործիչ։ Հաջորդ տասը տարիների ընթացքում նա շրջագայել է Բրիտանիայում իր հակաստրկական համայնապատկերով՝ տարին մի քանի հարյուր անգամ հանդես գալով։ Բրաունը մինչև 1875 թ․ աբոլիցիոնիստական կրկեսը լքելուց հետո՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո նաև 25 տարի աշխատում էր բրիտանական կրկեսում։[9]

1857 թվականին, ինչպես Քաթերը փաստագրել է իր «Պատկերազարդ ստրուկը» (2017) գրքում, Բրաունը խաղացել է մի քանի պիեսներում, որոնք բացահայտ գրվել են իր համար բրիտանացի դրամատուրգ Է.Գ. Բերթոնի կողմից, բայց նրա դերասանական կարիերան, ըստ երևույթին, կարճատև է եղել: [12] 1860-ական թվականներին նա սկսեց հանդես գալ որպես հրաշագործ՝ մոգերի և կախարդողի դերերով՝ «Պրոֆ. Հ. Բոքս Բրաուն» և «Աֆրիկյան արքայազն» շոու անուններով։[13]

1855 թվականին Անգլիայում գտնվելու ժամանակ Բրաունն ամուսնացավ Ջեյն Ֆլոյդի հետ՝ Սպիտակ Կորնիշի թիթեղագործի դստեր հետ և նոր ընտանիք կազմեց։[14] 1875 թվականին նա իր նոր ընտանիքի հետ վերադարձավ ԱՄՆ՝ խմբակային կախարդական արարքով։Հետագայի զեկույցը փաստագրել է Բրաուն ընտանիքի հոբելյանական երգիչների մասին:[1]

Կյանքի վերջին տարիները, Անգլիա հավանական վերադարձը, և մահը

խմբագրել

Բրաունը վերադարձավ ԱՄՆ 1875 թվականին և, ի վերջո, հաստատվեց Տորոնտոյի տարածքում, որտեղ նա ապրեց և աշխատեց ավելի քան մեկ տասնամյակ: Հարկային և բնակարանային հաշվառումները ցույց են տալիս, որ նա դեռևս կարող էր ելույթ ունենալ իր կյանքի վերջին տարիներին։[1]

Ինչպես գիտնական Մարթա Ջ. Քաթերն առաջին անգամ փաստել է 2015 թվականին, Հենրի Բոքս Բրաունը մահացել է Տորոնտոյում 1897 թվականի հունիսի 15-ին։[1] Բրաունի կողմից ԱՄՆ-ում 1889 թվականի փետրվարի 26-ի վերջին հայտնի կատարումը իր դստեր՝ Էննիի և կնոջ՝ Ջեյնի հետ Բրանտֆորդում, Օնտարիոյում, Կանադայում, հիշատակված է թերթում:[15]

Մարթա Քաթերը նաև վերջերս (2022) գտել է Բոքս Բրաունի երկու հնարավոր կատարում Անգլիայում 1896 թվականին, որոնցից մեկը եղել է Անգլիայի Վարտեգի դպրոցում։

Հինգշաբթի երեկոյան Վարտեգի վարժարանը գրեթե լեփ-լեցուն էր, երբ պարոն Ջորջ Սելբիի անունից ամենամեծ զվարճանքներից մեկն էր կաղմակերպվել . . . Ծրագիրը հետևալն էր․Պիանոֆորտե սոլո, տիկին Ջեսսի Պոպ, տիկին Էսսե Շորթ և Ա․ Բրեյս, երկխոսություն 9 ընկերների միջև՝ «տիկին Փերթ և այցելուներ», երաժշտական գործիքի նվագակցություն, պրոֆեսոր Բոքս Բրաուն. . . . Պրոֆեսոր Բոքս Բրաունի նվագելը մեծ տպավորություն է թողել մարդկանց մտքերում ու պատկերացումներում։

Pontypool Free Press (Ուելս), 20 մարտի, 1896 թ. Բրիտանական թերթերի արխիվից:

Այնուամենայնիվ, այս տեղեկատվությունը վերջնական չէ, քանի որ այս ժամանակահատվածում Կանադա վերադարձող նավերի ուղևորների գրառումները պարունակում են մի քանի կոնկրետ մանրամասներ իրենց ուղևորների մասին՝ անունից և ազգանունից և սեռից դուրս:

Եթե ​​Վարդեգի դպրոցում Բրաունի ելույթը վավերական լինի, ապա սա կլինի Բրաունի վերջին հայտնի ներկայացումը, քանի որ նա մահացել է ընդամենը մեկ տարի անց:

Ժառանգություն

խմբագրել

Սամուել Ալեքսանդր Սմիթը փորձեց ավելի շատ ստրուկներ ուղարկել Ռիչմոնդից դեպի ազատություն՝Ֆիլադելֆիա, բայց նրան հայտնաբերեցին և ձերբակալեցին: Ինչ վերաբերում է Ջեյմս Ք․ Ա․ Սմիթին նա նունպես ձերբակալվել էր այլ ստրուկներ ուղարկելու փորձերի համար։[4]

  • Հենրի Բոքս Բրաունի հարությունը Ֆիլադելֆիայում, Սամուել Ռոուզի վիմագրությունը, որը պատկերում է Հենրի Բրաունին, որը դուրս է գալիս առաքման տուփից դեպի ազատություն Ֆիլադելֆիայում: Վիմագրությունը հրատարակվել է՝ օգնելու միջոցներ հավաքել Բրաունի հակաստրկատիրական համայնապատկերը ստեղծելու համար: Հայտնի երեք բնօրինակներից մեկը պահպանվում է Ռիչմոնդի Վիրջինիայի պատմական ընկերության հավաքածուում։[16]
  • Հենրի «Բոքս» Բրաունի հուշարձանը գտնվում է Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի կենտրոնում գտնվող Canal Walk-ի երկայնքով․ դա տուփի մետաղական վերարտադրությունն է, որից Բրաունը փախել է:[17]
  • Aquia Landing-ում, Պոտոմակ գետի վրա, Stafford Co.-ում, Վիրջինիա, և 19-րդ դարի երկաթուղային ղեկավար Ռիչմոնդից, կա նշան Բրաունի ճանապարհորդության մասին: Aquia-ում արկղը երկաթուղային վագոնից տեղափոխվում էր շոգենավ, այնուհետև Վաշինգտոն, որտեղ փոխադրման գործընթացը կփոխվեր:
  • 2012 թվականին Լուիզա շրջանը պատմական նշան դրեց՝ հարգելով Հենրի Բոքս Բրաունին և նրա փախուստը ստրկությունից:[18]
  • The Unboxing of Henry Brown (2003), Ջեֆրի Ռագլզի կենսագրությունը.[10]
  • Էլեն Լևինը գրել է մանկական պատկերազարդ գիրք՝ «Հենրիի ազատության տուփը» (2007)՝ հիմնված Բրաունի կյանքի վրա: Այն նկարազարդվել է Կադիր Նելսոնի կողմից և արժանացել Caldecott Honor մրցանակի:[19]
  • Թոնի Քուշները գրել է «Հենրի Բոքս Բրաուն» պիեսը, որի պրեմիերան կայացել է 2010 թ։[20]
  • Դագ Պետերսոնը պատմական վեպ է գրել Հենրի Բրաունի հիման վրա, որը կոչվում է «Անհետացող մարդը» (2011)։[21]
  • Սալի Մ. Ուոքերը գրել է մանկական գիրք՝ «Ազատության երգ». Հենրի «Բոքսի» Բրաունի պատմությունը (2012), նկարազարդված Շոն Քուալսի կողմից։[22]
  • Բրաունը ռեժիսոր Ռոբ Անդերհիլի 2012 թվականի «Box Brown» ֆիլմի թեման է։[23]
  • Դրամատուրգ Մայք Ուայլին Հենրի Բոքս Բրաունի կյանքի մասին անհատական ​​շոու է գրել «Մեկ ազնվական ճանապարհորդություն» վերնագրով։[24]
  • 2014 թվականին նկարազարդող և պատմաբան Ջոել Քրիստիան Գիլը հրատարակեց կատակերգական վեպ, որը կոչվում էր Օտար միրգը, Հատոր I. Չհիշատակված պատմություններ սև պատմությունից, որը ներառում էր Բրաունի պատմությունը։[25]
  • 2015 թվականին XFactor ալբոմում թողարկված Պրոֆեսոր Ա.Լ.Ի.-ի «Սփյուռքի պատմություններ» երգում նա միահյուսում է ստրուկներ՝ Հենրի «Բոքս» Բրաունի, Սոլոմոն Նորթափի, Ֆրեդերիկ Դուգլասի, Հարիետ Թուբմենի պատմությունները և Էլիզայի գեղարվեստական ​​պատմությունը, որը փախչում է ստրկությունից սառցե գետով։ Նա Բրաունի մասին ասում է . «Հենրի Բրաունը իրեն արկղով հասցրեց Բոստոն (հյուսիսի հիշատակում)»:[26]
  • Բրաունը Տյեհիմբա Ջեսսի «Օլիո» (2016) բանաստեղծությունների ժողովածուի թեման է: Բանաստեղծությունները վերցված են Ջոն Բերիմանի «Երազանքի երգերը» ստեղծագործությունից։
  • Բրաունը և նրա պատմությունը ներկայացված են 2019 թվականի Kevin Hart Netflix օրիգինալ «Kevin Hart's Guide to Black History»-ում։
  • Բրաունին մարմնավորել է Ադե Օտուկոյան Դիկինսոնի «Forbidden Fruit a Flavor Has» դրվագում։
  • Ջարեթ Քինգը գրել է «Տուփ» պիեսը, որի պրեմիերան կայացել է 2023 թվականի հունիսի 23-ին Օսթին Տեխասի Փենֆոլդ թատրոնում։
  • Որպես Սև պատմության միամսյակի տոնակատարությունների մաս, 2024 թվականի փետրվարի 1-ին Տորոնտոյում Լեյն անվանակոչվեց Բրաունի անունով: «Հենրի Բոքս Բրաուն Լեյն»-ը գտնվում է Տորոնտոյի Քորքթաուն շրջանում՝ Բրայթ փողոցի և Սենտ Փոլ փողոցների միջև: [27]

Սաղմոս

խմբագրել

Երգ (մոդելավորվել է 40-րդ սաղմոսից), որը երգել է պարոն Բրաունը՝ երբ նրան տուփից հանել են.[28][1]

Ես համբերատար սպասեցի Տիրոջը

Եվ նա, ի բարություն ինձ, լսեց իմ կոչումը

Եվ նա նոր երգ դրեց իմ բերանում

Նույնիսկ գոհություն — նույնիսկ շնորհակալություն

մեր Աստծուն։

Երանի-երանի այն, մարդուն,

Որ իր հույսը դրել է Տիրոջ վրա:

Ո՜վ Տէր։ Աստված իմ! հիանալի է, հիանալի է հրաշք գործը

Ինչը դու արեցիր։

Եթե ​​ես պետք է հայտարարեմ դրանք, և խոսեմ դրանց մասին

Նրանք ավելին կլինեին, քան ես կարող եմ արտահայտել։

Ես չպահեցի քո սերը, բարությունը և ճշմարտությունը,

Մեծ ժողովից։

Քո ողորմությունները ինձնից մի՛ հանիր,

Թող քո սերը, բարությունը և քո ճշմարտությունը միշտ պահպանեն ինձ

Թող բոլոր նրանք, ովքեր փնտրում են քեզ, ուրախ և շնորհակալ լինեն:

Եղեք ուրախ և շնորհակալ:

Եվ նրանք, ովքեր սիրում են քո փրկությունը, թող սիրեն

Ասա միշտ - ասա միշտ

Փառք Տիրոջը.

Փառք Տիրոջը.

Տես նաև

խմբագրել

Հղումներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Cutter, Martha (2015). «Will the real Henry Box Brown please stand up?». Common-place: Journal of early American life.
  2. Robbins, 2009, էջ 5
  3. ERNEST, JOHN, editor. Narrative of the Life of Henry Box Brown, Written by Himself. University of North Carolina Press, 2008, www.jstor.org/stable/10.5149/9780807888858_ernest.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Walls, Bryan. «Henry 'Box' Brown Freedom Marker: Courage and Creativity». PBS. Արխիվացված է օրիգինալից May 22, 2020-ին. Վերցված է August 29, 2017-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Robbins, 2009
  6. Brown, 1851, էջ 60
  7. Brown, 1851
  8. Gonzalez, Aston (2020). Visualizing Equality: African American Rights and Visual Culture in the Nineteenth Century. Chapel Hill: The University of North Carolina Press. ISBN 978-1-4696-5998-5.
  9. 9,0 9,1 Spencer, Suzette. «Henry Box Brown». Վերցված է March 8, 2013-ին.
  10. 10,0 10,1 Ruggles, 2003
  11. Brown, 1851, էջեր 66-90
  12. Cutter, Martha J. (August 15, 2017). The Illustrated Slave: Empathy, Graphic Narrative, and the Visual Culture of the Transatlantic Abolition Movement, 1800-1852. University of Georgia Press. ISBN 9780820351162.
  13. Spencer, Suzette. «Henry Box Brown (1815 or 1816–after February 26, 1889)». Encyclopedia Virginia. Վերցված է August 10, 2015-ին.
  14. Green, Jeffrey (February 6, 2015). «Henry 'Box' Brown, escaped slave turned showman». Վերցված է 11 March 2016-ին.
  15. Spencer, Suzette. "Henry Box Brown (1815 or 1816 – after February 26, 1889)". Encyclopedia Virginia. Retrieved August 10, 2015.
  16. «Henry Box Brown». The National Great Blacks in Wax Museum. Վերցված է November 18, 2014-ին.
  17. «Box Brown Plaza – Riverfront Canal Walk». www.rvariverfront.com. Վերցված է July 13, 2016-ին.
  18. Historical Marker Honors Local Man Who Escaped Slavery Արխիվացված Դեկտեմբեր 12, 2013 Wayback Machine. Newsplex.com (May 22, 2012). Retrieved December 7, 2013.
  19. Caldecott Medal & Honor Books, 1938–Present | Association for Library Service to Children (ALSC). Ala.org. Retrieved December 7, 2013.
  20. Healy, Patrick (October 4, 2010). «An Unlikely Tony Kushner World Premiere, Courtesy of NYU». The New York Times.
  21. Peterson, Doug (2011). The Disappearing Man (անգլերեն). Kingstone Media. ISBN 9781936164332.
  22. Qualls, Sean. (March 5, 2012) News from Sean Qualls: Another *Starred Review (BCCB) for Freedom Song. Seanqualls.blogspot.com. March 5, 2012.
  23. Box Brown Արխիվացված Սեպտեմբեր 9, 2013 Wayback Machine, Robunderhill.wix.com. Retrieved on December 7, 2013.
  24. «Niagara Life Magazine - Lighting the spark of imagination». www.niagaralifemag.com. Վերցված է July 13, 2016-ին.
  25. NPR Staff (February 14, 2015). «'Strange Fruit' Shares Uncelebrated, Quintessentially American Stories». NPR News: Code Switch. National Public Radio. Վերցված է February 15, 2015-ին.
  26. «Diasporal Histories». ProfessorALI.com. January 19, 2015. Արխիվացված է օրիգինալից December 25, 2015-ին. Վերցված է April 29, 2015-ին.
  27. «Toronto unveils two new street signs honouring Black and Indigenous history». toronto.citynews.ca. Վերցված է 2024-02-03-ին.
  28. Brown, Henry (1849). «Song, sung by Mr. Brown on being removed from the box». Boston, MA: Laing's Stream Press.

Մատենագրություն

խմբագրել

Արտաքին կապեր

խմբագրել


Կատեգորիա:1810s births Կատեգորիա:1897 deaths Կատեգորիա:American autobiographers Կատեգորիա:Activists from Philadelphia Կատեգորիա:People from Louisa County, Virginia Կատեգորիա:American emigrants to Canada Կատեգորիա:African-American abolitionists Կատեգորիա:Fugitive American slaves Կատեգորիա:African-American history of Virginia Կատեգորիա:American magicians Կատեգորիա:African-American Christians Կատեգորիա:People who wrote slave narratives Կատեգորիա:American expatriates in the United Kingdom Կատեգորիա:Underground Railroad in Pennsylvania Կատեգորիա:19th-century American slaves