Մասնակից:Յանա Բեգլարյան/Ավազարկղ 6

Իսլանդիայում միասեռ զույգերը ամուսնանալու իրավունք են ստացել 2010 թվականի հունիսի 27-ից՝ 2010 թվականի հունիսի 11-ին Ալտինգի (Իսլանդիայի խորհրդարան) կողմից համապատասխան օրենքի ընդունումից հետո[1]։ Փոփոխություն է մտցվել ամուսնության վերաբերյալ երկրի օրենսդրության մեջ, ըստ որի ամուսիններ կարող են լինել ոչ միայն տղամարդն ու կինը, այլև տղամարդն ու տղամարդը, ինչպես նաև կինը և կինը[2]։ Նախագահ Օուլավյուր Ռագնար Գրիմսոն ստորագրությունը ոչ այլ ինչ էր, քան ձևականություն։ Այսպիսով, Իսլանդիան դարձել է աշխարհում իններորդ երկիրը, որտեղ միասեռ զույգերի և հակառակ սեռի զույգերի իրավունքները իրավաբանորեն հավասարեցված են, այդ թվում՝ երեխաների որդեգրման և դաստիարակության ոլորտում։

Նախապատմություն

խմբագրել

Միասեռական միություններ

խմբագրել
 
Երկու երկների առաջնորդը ամուսինների հետ։ Ձախից աջ․Յոունինա Լեոսդոուտտիր, Դանիլո Տյուրկ, Յոհաննա Սիգուրդարդոտիր, Բարբարա Տյուրկ։

Միասեռական միությունների կամ միասեռ հարաբերությունների օրինականացման իրավունքը (իսլ.՝ Staðfesta samvist), համաձայն իսլանդական օրենքի, մտցվել է 1996 թվականի հունիսի 27-ից[3]: Ավելին, միասեռ զույգերի միությունները օժտվում են նույն իրավունքներով և պարտականություններով, ինչ որ ամուսնության մեջ մտնող հակառակ սեռի զույգերը՝ որդեգրման ոլորտում որոշ սահմանափակումներով: Օրինակ, ի թիվս այլոց, տրվել է զուգընկերոջ երեխային որդեգրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվել է արտերկրից։ Օրենքն ընդունվել է բացարձակ մեծամասնությամբ, բացառությամբ պահպանողական Անկախության կուսակցության միակ պատգամավորի, ով դեմ է քվեարկել[4][5][6]։

2006 թվականի հունիսի 2-ին խորհրդարանը կողմ քվեարկեց մի օրինագծի, որը տրամադրում էր միասեռ զույգերի իրավունքների ամբողջական ցանկը որդեգրման, կրթության և արհեստական բեղմնավորման ոլորտում[7]: Օրենքն ուժի մեջ է մտել 2006 թվականի հունիսի 27-ից։ 2008 թվականի հունիսի 27-ին կատարված օրենքի փոփոխությունը թույլ տվեց Իսլանդիայի եկեղեցուն և այլ կրոնական կազմակերպություններին միասեռական միությունների օրհնության արարողություններ անցկացնել[8][9].:

Դաշինքի մեջ մտնող Իսլանդիայի հայտնի դեմքերից էին երկրի նախկին վարչապետ Յոհաննա Սիգուրդարդոտիրը և Ջունինա Լեուսդոտտիրը (իսլ.՝ Jónína Leósdóttir)[10][11]։

Միասեռ ամուսնություններ

խմբագրել

Իսլանդիայի նոր կառավարությունը, որն ընտրվել է 2009 թվականի ապրիլին, հայտարարել է մոտ ապագայում միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրինագիծ ընդունելու մտադրության մասին։ 2009 թվականի մայիսի 19-ին այս մտադրությունը կրկին հաստատվեց կառավարական կոալիցիոն պլատֆորմի հայտարարությամբ, որը բաղկացած է Սոցիալ-դեմոկրատական դաշինքից և Կանաչների ձախ կուսակցությունից[12][13]: Այս նախաձեռնությանն աջակցել է նաև ընդդիմադիր Առաջադիմական կուսակցությունը[14]։

2009 թվականի նոյեմբերի 18-ին արդարադատության և մարդու իրավունքների նախարարը հայտարարություն արեց, որ օրինագիծը մշակման փուլում է, ամուսնությունները հասանելի կլինեն ինչպես հակառակ սեռի, այնպես էլ միասեռ զույգերի համար[15]։ 2010 թվականի մարտի 23-ին կառավարության կողմից ներկայացվեց միասեռ ամուսնությունների օրինականացման վերացման մասին օրինագիծ[16][17]: 2010 թվականի հունիսի 11-ին օրենքն ընդունվեց Խորհրդարանի կողմից 49 կողմ, առանց դեմ ձայների, 7 ձեռնպահ և 7 բացակայող ձայների հարաբերակցությամբ[18][19]։ Օրենքն ուժի մեջ է մտել 2010 թվականի հունիսի 27-ին[1][20][21]։ Առաջին միասեռ զույգերից մեկը, ով օգտվեց տրված իրավունքից, Իսլանդիայի վարչապետ Յոհաննա Սիգուրդարդոտիրն էր և նրա զուգընկերուհին, գրող և լրագրող Ջունինա Լեուսդոտտիրը՝ վերագրանցելով իրենց քաղաքացիական միությունը լիարժեք ամուսնության մեջ[22][23][24]։ Այսպիսով, համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ կառավարության ղեկավարը պաշտոնական միասեռ ամուսնություն կնքեց[25]։

Արձագանք

խմբագրել

Իսլանդիայի համալսարանի քաղաքագետ Գյունար Հելդի Քրիստինսոնը Ռոյթերս ընկերության համար հարցազրույցում ասել է, որ միասեռ ամուսնությունները վիճելի հարց չեն Իսլանդիայի ազգային քաղաքականության համար, և երկրում վաղուց օրինականացվել են քաղաքացիական միասեռական գործընկերությունները[21]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Iceland parliament votes for gay marriage
  2. Однополые браки разрешены в Исландии
  3. «Iceland : Recognized partnership law, 1996». Արխիվացված է օրիգինալից 2016-01-12-ին. Վերցված է 2010-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Partnership law in Iceland». Արխիվացված է օրիգինալից 2016-01-12-ին. Վերցված է 2010-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «A VICTORY FOR ICELANDIC LESBIANS AND GAYS». Արխիվացված է օրիգինալից 2015-11-21-ին. Վերցված է 2010-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «DETAILS OF THE ICELANDIC PARTNERSHIP LAW». Արխիվացված է օրիգինալից 2015-11-21-ին. Վերցված է 2010-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Important Improvements in Gay and Lesbian Rights in Iceland Արխիվացված 2012-02-27 Wayback Machine
  8. В Исландии официально обвенчали в церкви лесбийскую пару
  9. «First Lesbian Couple in Iceland «Marries» in Church». Արխիվացված է օրիգինալից 2016-01-28-ին. Վերցված է 2010-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Iceland Picks the World's First Openly Gay PM». Արխիվացված է օրիգինալից 2010-05-19-ին. Վերցված է 2010-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Премьер-министром Исландии стала лесбиянка. Теперь — по воле народа
  12. Government Coalition Platform of the Social Democratic Alliance and Left-Green Movement
  13. Iceland: Homosexuality and the Law
  14. Framsóknarflokkurinn sendir frá sér ályktun um hjónabandslöggjöfina
  15. Unnið að setningu einna hjúskaparlaga
  16. Iceland Likely to Permit Gay Marriage by June Արխիվացված 2014-02-03 Wayback Machine
  17. Iceland is fine-tuning marriage-equality bill
  18. «Atkvæðagreiðsla» (իսլանդերեն). Alþingi. Վերցված է 2017-06-30-ին.
  19. Страна, возглавляемая открытой лесбиянкой, узаконила однополые браки
  20. Hjúskaparlög, staðfest samvist o.fl. (ein hjúskaparlög)
  21. 21,0 21,1 Iceland passes gay marriage law in unanimous vote
  22. Iceland PM marries long-time partner as gay marriage gets legalised
  23. Премьер-министр Исландии первой опробовала новый закон об однополых браках… на себе(չաշխատող հղում)
  24. Премьер-министр Исландии сочеталась браком со своей подругой
  25. Icelandic leader in milestone gay marriage