Օուլավյուր Ռագնար Գրիմսոն

Օուլավյուր[4] Ռագնար Գրիմսոն (իսլ.՝ Ólafur Ragnar Grímsson; Լսել ˈouːlavʏr ˈraknar ˈkrimsɔn, մայիսի 14, 1943(1943-05-14)[1][2][3][…], Իսաֆյորդուր, Kingdom of Iceland), Իսլանդիայի հինգերորդ նախագահը (1996 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը):

Օուլավյուր Ռագնար Գրիմսոն
Olafur Ragnar Grimsson - World Economic Forum Annual Meeting Davos 2010.jpg
 
Կուսակցություն՝ Progressive Party? և People's Alliance?
Կրթություն՝ Մանչեսթերի համալսարան և Իսլանդիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և international forum participant
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր մայիսի 14, 1943(1943-05-14)[1][2][3][…] (79 տարեկան)
Ծննդավայր Իսաֆյորդուր, Kingdom of Iceland
Քաղաքացիություն Flag of Iceland.svg Իսլանդիա
Ամուսին Dorrit Moussaieff?
Զավակներ Guðrún Tinna Ólafsdóttir? և Svanhildur Ólafsdóttir?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1943 թվականի մայիսի 14-ին Իսաֆյորդուրում՝ վարսահարդարի ընտանիքում: Հայրը՝ Գրիմյուր Քրիստհեյրսոն (իսլ.՝ Grímur Kristgeirsson), Մայրը՝ Սվանհիլդյուր Օլաֆսդոուտիր Հյարտար (իսլ.՝ Svanhildur Ólafsdóttir Hjartar):

1962 թվականին ավարտել է Ռեյկյավիկի վարժարանը, որից հետո մեկնել է Մեծ Բրիտանիա՝ Մանչեստրի համալսարան, որտեղ 1965 թվականին ստացել է տնտեսագիտության և քաղաքագիտության բակալավրի աստիճան: 1970 թվականին դարձել է առաջին իռլանդացին, որը ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան քաղաքագիտության ոլորտում։

1973 թվականից եղել է քաղաքագիտության պրոֆեսոր Իսլանդիայի համալսարանում, ծառայել է որպես Ալտինգի անդամ։ 1984 թվականին Իսլանդիայի համալսարանում Միլթոն Ֆրիդմենի հետ բանավեճին մասնակցած երեք ձախ մտավորականներից մեկն էր։

Օուլավյուրի քաղաքական կարիերան սկսվել է 1966 թվականին՝ Իսլանդիայի Առաջադիմական կուսակցության երիտասարդական կազմակերպությանը անդամակցելուց հետո։

1970 թվականից՝ քաղաքագիտության դոկտոր, 1971-1988 թվականներին՝ դասավանդել է Իսլանդիայի համալսարանում։

1976 թվականին նա դարձավ ժողովրդական միություն ձախակողմյան կուսակցության անդամ, որը ծագում է Իսլանդիայի Կոմունիստական կուսակցությունից: Առաջին պատգամավորական մանդատը նա ստացել է 1978 թվականին, իսկ 1980-1983 թվականներին գլխավորել է ժողովրդական միություն խորհրդարանական խմբակցությունը։

1981-1984 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ:

1983-1987 թվականներին՝ գործադիր կոմիտեի նախագահ, իսկ 1987-1995 թվականներին՝ «ժողովրդական միություն» կուսակցության առաջնորդ:

Նրան մեծ ճանաչում են բերել ռադիոյի և հեռուստատեսության քաղաքական հաղորդումները։ Նա գրել է հոդվածներ կուսակցական տպագրության համար: Դառնալով երկրի ամենաճանաչված քաղաքական գործիչներից մեկը՝ այդ պահին ժողովրդական միություն կուսակցության նախագահ Օուլավյուր Ռագնար Գրիմսոնը 1988-1991 թվականներին զբաղեցրել է Ստեյնգրիմուր Հերմենսոնի կառավարությունում ֆինանսների նախարարի պաշտոնը: Զբաղեցնելով այդ պաշտոնը՝ կարողացել է հասնել գնաճի զգալի կրճատման և համարվում է «տնտեսական կայունացման հայրը»։

ՆախագահությունԽմբագրել

1996 թվականի հունիսի 29-ին Օուլավյուր Ռագնար Գրիմսոնը ընտրվեց Հանրապետության հինգերորդ նախագահ և պաշտոնը ստանձնեց օգոստոսի 1-ին: Ընտրություններում նա ներկայացնում էր ժողովրդական միություն կուսակցությունը; Նրա օգտին քվեարկել է ընտրողների 40,9 տոկոսը։

2000 թվականի օգոստոսին ավտոմատ կերպով մնաց հաջորդ ժամկետի համար՝ այլ թեկնածուների բացակայության պատճառով։

Դեռ 4 տարի անց՝ 2004 թվականին, նա ստիպված էր պայքարել նախագահական աթոռի համար, բայց այս անգամ էլ նա հաղթեց նախագահական մրցապայքարին՝ 67,5 տոկոս ձայներով և այդպիսով ընտրվեց երրորդ ժամկետով։

2008 թվականին ևս մեկ անգամ մնաց հաջորդ ժամկետով՝ այլ թեկնածուների բացակայության պատճառով։ 2012 թվականին վերընտրվել Է նախագահ արդեն այլընտրանքային ընտրություններում 5 տարով[5]:

2010 թվականին դարձել Է Իսլանդիայի պատմության մեջ առաջին նախագահը, որը վետո է դրել Ալտինգի կողմից ընդունված օրենքի վրա: Օրենքն ընդունվել է Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների ճնշման ներքո և վերաբերել է պետական բյուջեից մասնավոր իսլանդական բանկերի պարտքերի վերադարձին, որոնք սնանկացել են 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Նախագահը հրաժարվել է ստորագրել օրենքը, և Իսլանդիայի Սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն՝ այդ հարցը հանրաքվեի է հանել: Ինչպես պնդում է Օուլավյուր Գրիմսոնը, Իսլանդիային սպառնացել են, որ այն կդառնա Հյուսիսային Կուբա, եթե պայմանները չընդունեն, բայց այդ տարբերակն ավելի նախընտրելի է, քան ԱՄՀ-ի կողմից պատրաստված Հյուսիսային Հաիթիի սցենարը[6]:

ԸնտանիքԽմբագրել

Երկու անգամ ամուսնացած է եղել։ Իր առաջին կնոջ՝ Գվյուդրուն Կատրին Տորբերգսդոտիրի հետ (իսլ.՝ Guðrún Katrín Þorbergsdóttir, 1934 թվականի օգոստոսի 14 - 1998 թվականի հոկտեմբերի 12), նա ծանոթացել է 1970-ական թվականներին: 1974 թվականին ամուսնանալուց հետո զույգը 1975 թվականին երկու երկվորյակ դուստր է ունեցել՝ Դալան և Տինան:

Գվյուդրուն Կատրինը Իսլանդիայում շատ սիրված կին էր: Ասում են, որ Օուլավուր Ռագնար Գրիմսոնի նախագահի ընտրությունը մեծամասամբ նրա կնոջ վաստակն է: Սակայն 1998 թվականին նախագահի ընտանիքը դժբախտություն ապրեց՝ երկրի առաջին տիկինը մահացավ լեյկեմիայից։

5 տարի անց Օուլավյուր Գրիմսոնը որոշեց երկրորդ ամուսնությունը: Նրա ընտրյալը ծնունդով Իսրայելից Դորիթ Մուսայեֆն է (իսլ.՝ Dorrit Moussaieff):

ՄրցանակներԽմբագրել

Իսլանդիայի մրցանակներ