Հետագա կյանք

խմբագրել

Մադլեն Լ’Էնգլը 1937-ից 1941 թվականներին սովորել է Սմիթի Քոլեջում։ Գերազանց առաջադիմությամբ ավարտելով քոլեջը, բանաստեղծուհին տեղափոխվում է Նյու Յորք։ 1942 թվականին Անտոն Չեխովի «Բալի այգին» պիեսի նկարահանման ժամանակ նա հանդիպում է դերասան Հյու Ֆրանկլինին: Մեկ տարի անց իր «Անձրև» վեպի թողարկումից հետո ամուսնանում է նրա հետ։ 1947 թվականին ծնվում է նրանց ուստրը՝ Ջոզեֆինան։

1952 թվականին նրանք տեղափոխվում են Գոշենի հին ֆերմային տուն, Կոնեկտիկուտ նահանգ։ Եվ քանի որ Ֆրանկլինը այլևս չէր աշխատում , որպես դերասան, նրանք գնում և սարքավորում են փոքրիկ խանութ․ Մադլենը դեռ շարունակում էր զբաղվել գրականությամբ։ Նույն թվականին ծնվում է նրանց որդին՝ Բիոնը։ Չորս տարի անց մահանում են նրանց ընկերները, թողնլով իրենց յոթամյա դստերը՝ Մարիային, որին Ֆրանկլինները շուտով որդեգրում են։ Այդ ժամանակահատվածում Մադլեն Լ’Էնգլը ղեկավարում էր ժողովական եկեղեցու երգչախումբը[1]։

Կարիերա

խմբագրել

1958 թվականի նոյեմբերին հրատարակիչների կողմից ևս մեկ մերժում ստանալուց հետո Մադլեն Լ'Էնգլը որոշում է դադարեցնել բանաստեղծական գործունեությունը: «Այսքան ժամանակ ծախսելով աշխատանքիս վրա, ես այդպես էլ չկարողացա գմել իմ չարչարանքը»։ Շուտով նա հասկացավ, որ չի կարող կանգ առնել, և շարունակեց գրել։

1959 թվականին Մադլենը որոշում է վերադառնալ Նյու Յորք, որպեսզի ամուսինը շարունակի դերասանական կարիերան։ Մեկնելուց առաջ ընտանիքը տաս օր վրաններով արշավում է, որի ընթացքում գրողը հորինում է իր ամենահայտնի՝ «Ժամանակի ճեղքումը»գրքի միտքը։ Նա այս վեպը ավարտում է 1960 թվականին։ Մադլենը մինչև Ջոն Կ․ Ֆերրարիին գիրքը հրատարակելու համար հանձնելը՝ ստացել էր երեք մերժում։ Վեպը տպագրվել է 1962 թվականին։

1960-ից 1966 թվականներին (այնուհետև 1989 և 1900 թվականներին) Մադլեն Լ’Էնգլը դասավանդել է Նյու Յորքի սուրբ Հիլդի և Սուրբ հյուի դպրոցներում։ 1965 թվականին աշխատել է Նյու Յորքի Յոհան Բոգոսլովայի մայր տաճարի գրադարանում, որպես գրադարանավարուհի։ Ավելի ուշ այդ իսկ տաճարում երկար ժամանակ գրականություն էր դասավանդում։ 1960-ական, 1970-ական և 1980-ական թվականներին, Մադլեն Լ’Էնգլը տասնավոր գրքեր է գրել երեխաների և մեծահասակների համար։ Իր մեծահասակների համար նախատեսված գիրքերից մեկը՝ «Two-Part Invention», գրվել է 1986 թվականին՝ իր ամուսնու մահից հետո․ նա մահացել էր քաղցկեղից։ Գրքում պատմում է իր ամուսնական կյանքի մասին։

Վերջին տարիները

խմբագրել

1991 թվականին Մադլեն Լ’Էգլը լուրջ վիրավորվել էր ավտովթարից։ Բայց շուտով 1992 թվականին լիովին ապաքինվում է և պատրաստ է լինում Անտարկտիդա ճանապարհորդության։ Իր որդին՝ Բիոն Ֆրանկլինը 1999 թվականի դեկտեմբերին մահանում է 48 տարեկան հասակում[2]։

Վերջին տարիներին Մադլենը այլևս չէր կարողանում ճանապարհորդել կամ դասավանդել՝ օստեոպորոզի պատճառով, ինչը վատթարանում էր ներուղեղային արյունազեղումից հետո, որը նա կրել էր 2002 թվականին: Ինչպես նաև նա հրաժարվում է իր դասընթացներից և հրապարակային ելույթներից։ 2001 թվականից հետո հրատարակվեցի նրա պատմվածքների հավաքածուները, որոնք երբևէ չէին տպագրվել։

Մադլեն Լ’Էնգլը մահացել է 2007 թվականի սեպտեմբերի 6-ին Լիտչֆիլդում իրենց տնից ոչ հեռու գտնվող ծերանոցում, Կոնեկտիկուտ նահանգ[3]։ Նա թաղված է Նյու Յորքի Յոհան Բոգոսլովայի մայր տաճարում։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Անփրև» (1945)
  • «Երկուսն էլ երիտասարդ էին» (1949)
  • «Ծանոթացեք Օսթինների հետ» (1960)
  • «Ժամանակի ճեղքում» (1962)
  • «Կեսգիշերային արև» (1963)
  • «Սուրբ Ծննդից 24 օր առաջ» (1964)
  • «Պատանի միաեղջյուրը» (1968)
  • «Հանգստի օղակում» (1972)
  • «Քամին շեմին» (1973)
  • «Ամառը նախատատի մոտ» (1974)
  • «Իռացիոնալ ժամանակահատված» (1977)
  • «Կողի վրա թեքվիր մոլորակ» (1978)
  • «Հավերժ աշխարհի օղակը» (1980)
  • «Քայլել ջրի վրա» (1980)
  • «Հայտնագործության երկու մասերը» (1988)

Էկրանավորում

խմբագրել
  • «Ժամանակի բեկում» վեպը եկրանարկվել է երկու անգամ
    • «Ժամանակի թռիչք» (Ամերիկա-կանադական հեռուստաֆիլմ, 2003 թվական)
    • «Ժամանակի բեկում» («Դիսնեյ» ընկերության ֆիլմը, 2018 թվական)
  • «Հավերժ աշխարհի օղակը» (Դիսնեյ ալիքի ֆիլմը, 2002 թվական)
  • «Կամիլա Դիկինսոն» (Ամն, 2012 թվական)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Chase, Carole F. Suncatcher: A Study of Madeleine L'Engle And Her Writing. — Farrar, Straus & Giroux[en], 1972. — С. 169—173 ("A Chronology of Madeleine L'Engle's Life and Books"). — ISBN 1-880913-31-3
  2. Religion & Ethics NewsWeekly: Madeleine L’Engle, November 17, 2000
  3. Obituaries: Esther Mitgang; Madeleine L’Engle(անգլ.) // Publishers Weekly[en] : magazine. — 2007. Архивировано из первоисточника 13 հունվարի 2008.

Արտաքին հղումներ

խմբագրել