Մարինա Էվոյան/Ավազարկղ

Սառա Քերոլայն Օլիվյա Քոլման (անգլ.՝ Sarah Caroline Olivia Colman, ), բրիտանացի կինոդերասան և հաղորդավարուհի։ Արժանացել է «Օսկար», չորս «BAFTA», երկու «Ոսկե գլոբուս» և «Վոլպիի գավաթ» մրցանակների։

Գործունեություն խմբագրել

2011 թվականի հունվարին Օլիվյա Քոլմանը «Սանդենս» կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի «Տիրանոզավր» ֆիլմի համար[1]։ Այդ դերի համար նա ստացել է նաև բրիտանական անկախ կինոյի մրցանակ, «Իմպերիա», «Սպուտնիկ» և բազմաթիվ այլ մրցանակներ։

2013 թվականին ստացել է «BAFTA TV»-ի երկու մրցանակ[2][3]՝ «Քսան տասներկու» կատակերգական սերիալում կնոջ լավագույն դերի համար, և որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Մեղադրյալները» ֆիլմի համար[4]։

Դերասանուհուն առավել մեծ ճանաչում է բերել 2013 թվականին «Սպանություն լողափում» ֆիլմում Էլի Միլերի դերակատարումը։ Այդ դերի համար 2014 թվականին ստացել է «BAFTA TV»-ի ևս մեկ մրցանակ՝ որպես հեռուստասերիալի լավագույն դերասանուհի[5][6]։

2017 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Գիշերային ադմինիստրատոր» սերիալում։ Այդ դերի համար ներկայացվել է նաև «Էմմի» մրցանակի մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար[7]։

2018 թվականի կեսին հայտնի է դարձել, որ «Թագ» սերիալում Քոլմանը փոխարինել է Կլեր Ֆոյին՝ մարմնավորելով Եղիսաբեթ II-ին[8]։ 2018 թվականի մարմնավորել է նաև Աննա թագուհուն Յորղոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմում։ Այս դերի համար նա արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[9], ինչպես նաև «Ոսկե գլոբուս»-ի կնոջ լավագույն դերի համար կոմեդիայում կամ մյուզիքլում, Վենետիկի կինոփառատոնում դարձել Վոլպիի գավաթի մրցանակակիր կնոջ լավագույն դերի համար[10]։

Անձնական կյանք խմբագրել

  • Ամուսին (2001 թվականից)՝ Էդ Սինքլեր, իրավաբան և գրող[11][12]
  • Որդի՝ Ֆինն Սինքլեր (ծնվել է 2005 թվականին)
  • Որդի՝ Հոլ Սինքլեր (ծնվել է 2007 թվականին)
  • Դուստր (ծնվել է 2015 թվականին)[13]

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ս «Մեզ նման մարդիկ» «People Like Us» Դրվագային դեր
2002 ս «Գրասենյակ» «The Office» Հելենա
2002 ս «Փրկեք ինձ» «Rescue Me» Պոլա
2004 մֆ «Անհաջող Թերքելը» «Terkel in Trouble» Մուլտֆիլմի անգլերեն տարբերակում Թերքելի մոր դերը
2004-2006 ս «Կանաչ թև» «Green Wing» Հերիետ Շուլենբուրգ
2004 ս «Բլեքի գրախանութ» «Black Books» Տանյա
2005 ս «Աբսուրդային բնագիտություն» «Look Around You» Փեմ
2006 ֆ «Կոնֆետներ» «Confetti» Ջոաննա
2006-2008 ս «Այս Միտչելը և համացանցային տեսքը» «That Mitchell and Webb Look» Տարբեր կերպարներ
2007 ֆ «Իբրև քաջ որսկաններ» «Hot Fuzz» Ոստիկան Դորիս Թաթչեր
2007 կֆ «Ընդհանուր առմամբ շուն» «Dog Altogether» Անիտա
2007 ֆ «Ստեղծիր քո սեփականը» «Grow Your Own» Էլիս
2007 ս «Քո կյանքի ժամանակն է» «The Time of Your Life» Ամանդա
2008-2009 ս «Գեղեցիկ մարդիկ» «Beautiful People» Դեբի Դունան
2008 հֆ «Հանքոք և Ջոան» «Hancock & Joan» Մերիոն
2008 հֆ «Սպառվող կիրք» «Consuming Passion»
2008 ս «Սիրո ապուր» «Love Soup» Փենի
2009 ս «Պարոն տասնմեկ» «Mister Eleven» Բեթ
2009 ֆ «Լե Դոնկ և Սքոր զեյ զի» «Le Donk & Scor-zay-zee» Օլիվյա
2009 ս «Պիպ Շոու (հեռուստասերիալ)» «Peep Show» Սոֆի Չեփմեն
2009 ս «Մաշկ (հեռուստասերիալ)» «Skins» Ջինա Քեմբել (երրորդ եթերաշրջանի վեցերորդ սերիա)
2010 մֆ «Արիետին՝ լիլիպուտների երկրից» «Karigurashi no Arietti» Հոմիլի դերը մուլտֆիլմի անգլերեն տարբերակում
2010 ս «Դոկտոր Ով» «Doctor Who» մայր (սերիա «Տասնմեկերորդ ժամ»)
2010-2011 ս «Պտույտ» «Rev» Ալեքս Սմոլբոուն
2011 ֆ «Երկաթե տիկին (ֆիլմ)» «The Iron Lady» Քերոլ Թեթչեր
2011 ֆ «Տիրանոզավր (ֆիլմ)» «Tyrannosaur» Հանա
2011 ս «Արտաքսում» «Exile» Նենսի Ռոնստանդ
2012 ֆ «Հայդ Պարկը Հադսոնում» «Hyde Park on Hudson» Բոուզ Լայոն, Էլիզաբեթ
2011-2012 ս «Քսան տասներկու» «Twenty Twelve» Սալի Օուեն
2012 ս «Ամբաստանյալ» «Accused» Սյու Բրոն
2013 ֆ «Տալիս եմ մի տարի (ֆիլմ)» «I Give It a Year»
2013-2017 ս «Սպանություն լողափում» «Broadchurch» խուզարկու սերժանտ Էլի Միլեր
2013 ֆ «Լոք» «Locke» Բետան
2013 հֆ «Տասներեքերորդ պատմություն» «The Thirteenth Tale» Մարգարետ Լի
2013 ֆ «Պարիր այստեղ» «Cuban Fury» Սեմ
2014 հֆ «7.39» «The 7.39» Մեգի Մետյուս
2014 ս «Պարոն Սլոան» «Mr. Sloane» Ջանեթ Սլոան
2015 ֆ «Լոբստեր (ֆիլմ)» «The Lobster» Հյուրանոցի մենեջեր

Կաղապար:ВмтФильме

2016-2019 ս «Անպետք» «Fleabag» Կնքամայր
2017 մս «Բնակչություն» «Watership Down» Մորի / 4 դրվագ
2017 ֆ «Սպանություն արևելյան ճեպընթացում (ֆիլմ, 2017)» «Murder on the Orient Express» Հիլդեգալդա Շմիդտ
2018 ֆ «Ֆավորիտուհին (ֆիլմ, 2018)» «The Favourite» Թագուհի Աննա
2018 ս «Թշվառը (հեռուստասերիալ,2018)» «Les Misérables» տիկին Տենարդի
2018-2019 ս «Թագ» «The Crown» Էլիզաբեթ II

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2011 Sundance Film Festival Announces Awards | Sundance Institute» (անգլերեն). Sundance.org. 2011-01-29. Արխիվացված է օրիգինալից 2013-06-06-ին. Վերցված է 2014-07-22-ին.
  2. «Television in 2013» (անգլերեն). BAFTA Awards. Արխիվացված է օրիգինալից 2013-07-03-ին. Վերցված է 2013-07-01-ին.
  3. «Olivia Colman wins two BAFTAs» (անգլերեն). ITV News. 2013-05-13. Արխիվացված է օրիգինալից 2013-07-10-ին. Վերցված է 2013-07-01-ին.
  4. «Оливия Коулман и Бен Уишоу стали лучшими телеактёрами по версии BAFTA» (ռուսերեն). РИА Новости. 2013-05-13. Արխիվացված է օրիգինալից 2013-07-10-ին. Վերցված է 2013-07-05-ին.
  5. «Бродчёрч» назван лучшим драматическим сериалом года в Англии. Оливия Колман получила награду за главную женскую роль в драме…
  6. Television in 2014 | BAFTA Awards(անգլ.)
  7. «Nominees/Winners» (անգլերեն). Television Academy. Վերցված է 2019-01-22-ին.
  8. «Хелена Бонем Картер и Оливия Колман в первых кадрах третьего сезона «Короны»». Harper’s Bazaar - модный женский журнал. Վերցված է 2019-01-05-ին.
  9. «2019» (անգլերեն). Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2019-02-25-ին.
  10. «History of the Venice Film Festival» (անգլերեն). La Biennale di Venezia. 2017-12-07. Վերցված է 2019-01-05-ին.
  11. Graham, Jane (15 May 2013). «Olivia Colman: "I immediately knew I would marry him"». Big Issue.
  12. Lawrence, Rebecca (15 February 2016). «Olivia Colman admits she struggled to learn lines during her pregnancy as she reveals she feared that she wouldn't get offered any more work». Daily Mail. Վերցված է 20 July 2017-ին.
  13. Hoyle, Ben (2019-02-25). «Olivia Colman: Babysitter sent video of kids watching me win Oscar». The Times.