Մասնակից:Մարիամ Տերտերյան/Ավազարկղ14


Նիկոլ Ամելին () ֆրանսիացի քաղաքական գործիչ է, իրավաբան, դիվանագետ և կանանց իրավունքների պաշտպան։ Նա 1991-ից 2017 թվականներին մի քանի անգամ եղել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ և 1995 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում. նա եղել է Ծովի Նախարարը 2002 թվականին և Գենդերային Հավասարության նախարարը 2002 թվականից մինչև 2005 թվականը: Նա 2008 թվականից ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ Խտրականության վերացման կոմիտեի անդամ է, իսկ 2013 թվականից եղել է կոմիտեի նախագահը[1]։

Նա ներկայացնում էր Կալվադոսի դեպարտամենտը որպես Հանրապետականների անդամ[2]։

Կենսագրություն

խմբագրել

Իրավագիտության դոկտորի կոչումով, մասնագիտանալով շրջակա միջավայրի ոլորտում, նա սկսեց իր գործունեությունը շրջակա միջավայրի նախարար Միշել դ՛Օռնանոյի աշխատասենյակում։ Հզոր մարդ լինելով Կալվադոսից՝ նա համոզեց Նիկոլ Ամելինին ներդրումներ կատարել իր հայրենի գավառում: Օնֆլյորում, այնուհետև Կալվադոսի գլխավոր խորհրդում վարչական պաշտոններ զբաղեցնելուց հետո, նա քաղաքական դաշտ է մտել որպես Միշել դ՛Օռնանոյի պատգամավոր Ֆրանսիայի Ազգային ժողովում 1988 թվականին, և նրա մահից հետո՝ 1991 թվականին:

1993 թվականին, Իվ Բուասոյի հետ որպես պատգամավոր, նա ընտրվեց գերակայող մեծամասնությամբ երկրորդ փուլում՝ Ֆրանսիական ժողովրդավարության միության (UDF) տոմսով։ Նրա հակառակորդն Ազգային ճակատի թեկնածու էր, իսկ մյուս կողմից էլ Կորին Լեպաժն էր, որը չկարողացավ որակավորվել երկրորդ փուլի համար:21:01

1995 թվականի մայիսին Ժակ Շիրակի հաղթանակով նա թողեց իր պաշտոնը՝ Ալեն Ժյուպեի կառավարությունում աշխատելու համար։ Նույն թվականին նա գլխավորեց քաղաքապետարանի Հորնֆլոր Մաջորիտե Պրեզիդենտիել (Hornfleur Majorité Présidentielle) ցուցակը, սակայն 37 ձայնով իր պաշտոնը զիջեց անկախ բնապահպանի։ Նա նոյեմբերին հեռացավ իշխանությունից մյուս «ժուպետների» հետ և դեկտեմբեր ամսին հեշտությամբ վերականգնեց իր աթոռը։

Վերընտրվելով 1997 թվականի լուծարումից հետո, նա Կալվադոսի աջակողմյան միակ անդամն էր: Հաջորդ տարի նա միացավ Ստորին Նորմանդիայի Տարածաշրջանային խորհրդին՝ որպես փոխնախագահ, Ռենե Գարեկի տեղակալ, որը տարածաշրջանի նախագահ է 1986 թվականից։

Վերընտրվելով որպես անդամ 2002 թվականին՝ Ժողովրդական Շարժման Միության կողմից նոր ստեղծվող Նախագահական Մեծամասնության համար Միության (Union pour la majorité présidentielle) դրոշի ներքո, նա եղել է Րաֆֆարինի կառավարության նախարար, մեկ ամիս պատասխանատվություն կրելով Ծովի համար, այնուհետև իր պատասխանատվության տակ է եղել Մասնագիտական Հավասարությունը՝ մինչև Ժան-Պիեռ Ռաֆարենի հրաժարականը՝ 2005 թվականի մայիսի 31-ին։

Նա կորցրեց իր պաշտոնը 2017 թվականի Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. “We have to make next year a great year for transformation” – Nicole Ameline, Chair of the CEDAW Committee
  2. Office of the Secretary General (2012). «Nicole Ameline». Assemblee-nationale.fr (French). Վերցված է Փետրվարի 25, 2012-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)