Կանանց իրավունքների պաշտպանություն (աշխատություն)

Կանանց իրավունքների պաշտպանություն (անգլ.՝ A Vindication of the Rights of Woman: with Strictures on Political and Moral Subjects 1792), 18-րդ դարի բրիտանացի ֆեմինիստուհի Մերի Ուոլսթոնքրաֆթի ամենահայտնի գիրքը, որը ֆեմինիստական փիլիսոփայության ամենավաղ գործերից մեկն է։ Դրանում Ուոլսթոնքրաֆթը բանավեճի մեջ է մտնում 18-րդ դարի կրթության և քաղաքականության տեսաբանների հետ, որոնք կարծում էին, որ կանայք չպետք է կրթություն ստանան։ Նա պահանջում էր, որ կանայք հասարակության մեջ ունենան իրենց դիրքին համապատասխան կրթություն` պնդելով, որ նրանք կարևոր նշանակություն ունեն ազգի համար, քանի որ դաստիարակում են երեխաներին ու, հետևաբար, կարող են լինել «ընկերներ» իրենց ամուսինների համար, ոչ թե պարզապես կին։ Փոխանակ կանանց դիտարկելու որպես հասարակության զարդեր կամ ունեցվածք, որոնցով կարելի է առևտուր անել ամուսնության ժամանակ, Ուոլսթոնքրաֆթը պնդում է, որ նրանք մարդիկ են, որոնք արժանի են նույն հիմնական իրավունքներին, ինչ տղամարդիկ։

Կանանց իրավունքների պաշտպանություն
անգլ.՝ A Vindication of the Rights of Woman[1]
Ենթավերնագիրwith Strictures on Political and Moral Subjects
ՀեղինակՄերի Ուոլսթոնքրաֆթ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրէսսե
Թեմաֆեմինիստական փիլիսոփայություն[1] և կանանց իրավունքներ
Բնօրինակ լեզուանգլերեն
Հրատարակման տարեթիվ1792
OCLC671362316

Ուոլսթոնքրաֆթը որոշել է գրել «Կանանց իրավունքների պաշտպանություն» երկարածավալ էսսեն` կարդալով Շառլ-Մորիս դը Թալեյրան-Պերիգորի 1791 թվականի զեկույցը Ֆրանսիայի Ազգային ժողովում[2], որտեղ ասվում է, որ կանայք պետք է միայն տնային կրթություն ստանան. նա օգտագործել է այս իրադարձության վերաբերյալ իր մեկնաբանությունը, որպեսզի սկսի երկակի ստանդարտների լայն քննադատություն սեռերի վերաբերյալ, և մեղադրի տղամարդկանց, որոնք խրախուսում են այն տեսակետը, թե կանայք չափազանց զգացմունքային են։ Նա իր աշխատանքը գրել է հապշտապ, որպեսզի անմիջականորեն արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին. Ուոլսթոնքրաֆթը մտադիր էր գրել երկրորդ հատորը ավելի խորը և մտածված, սակայն մահացավ մինչև դրա ավարտը։

Չնայած Ուոլսթոնքրաֆթը կոչ է անում տղամարդկանց և կանանց հավասարություն կյանքի որոշակի ոլորտներում, որոնցից է բարոյականությունը, նա հստակ չի պնդում, որ տղամարդիկ և կանայք հավասար են։ Ուոլսթոնքրաֆթի երկիմաստ հայտարարությունները գենդերային հավասարության վերաբերյալ դժվարացրել են նրան բնորոշել որպես ֆեմինիստ այս բառի ժամանակակից իմաստով մասնավորապես այն պատճառով, որ այդ բառն ու հասկացությունը անհասանելի էին նրա համար։ Չնայած այժմ համարվում է, որ «Կանանց իրավունքների պաշտպանություն» գիրքը ոչ բավարար ընդունելության է արժանացել, սակայն այս ժամանակակից սխալ ընկալման հիմքում ընկած է այն համոզմունքը, որ Ուոլսթոնքրաֆթն իր ողջ կյանքի ընթացքում քննադատվել է այնպես, ինչպես շարունակել են քննադատել Ուիլյամ Գոդվինի ««Կանանց իրավունքների պաշտպանություն» երկի հեղինակի հուշերը» գրքի տպագրությունից սկսած (1798)։ Գիրքը, ըստ էության, լավ է ընդունվել, երբ առաջին անգամ հրատարակվել է 1792 թվականին։ Կենսագիրներից մեկն այն անվանել է «դարի թերևս ամենաօրիգինալ գիրքը [Ուոլսթոնքրաֆթ]»[3]։

Մատենագիտություն

խմբագրել
  • Sapiro, Virginia. A Vindication of Political Virtue: The Political Theory of Mary Wollstonecraft. Chicago: University of Chicago Press, 1992. ISBN 0-226-73491-9.
  • Sunstein, Emily W. A Different Face: The Life of Mary Wollstonecraft. New York: Harper and Row, 1975. ISBN 0-06-014201-4.
  • Taylor, Barbara. Mary Wollstonecraft and the Feminist Imagination. Cambridge: Cambridge University Press, 2003. ISBN 0-521-66144-7.
  • Janet Todd. Sensibility: An introduction. London: Methuen, 1986. ISBN 0-416-37720-3.
  • Wardle, Ralph M. Mary Wollstonecraft: A Critical Biography. Lincoln: University of Nebraska Press, 1951.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել