Միշել Անդրադե (իսպ.՝ Michelle Andrade; род. 10 ноября 1996, Кочабамба, Боливия), ուկրաինացի երգչուհի և բոլիվիական ծագում ունեցող հաղորդավարուհի։ Երգում է տարբեր լեզուներով՝ իսպաներեն, ուկրաիներեն, ռուսերեն, անգլերեն և պորդուգալերեն։

Կենսագրություն խմբագրել

Միշել Անդրեդեն ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 10-ին բոլիվիական քաղաք Կաչաբամբայում։ Նրա մայրը՝ Սվետլանան, ազգությամբ ուկրաինացի էր, իսկ հայրը՝ Մարիոն, բոլիվիացի[1]։ Միշելը մանկուց զբաղվել է երաժշտությամբ, գեղարվեստական մարմնամարզությամբ, վոլեյբոլով և պարով: 2010 թվականին, 13 տարեկան հասակում նա տեղափոխվել է Կիև և ընդունվել Ֆինանսական լիցեյ, որտեղ սովորել է ուկրաիներեն և ուսերեն լեզուներ[1]։ Ընդունվել է դաշնամուրի թիվ 36[1] երաժշտական դպրոց և միաժամանակ զբաղվել վոկալով։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Կիևի Գլիերի անվան երաժշտական ինստիտուտ՝ էստրադային վոկալի ֆակուլտետ[1]: Միշելը հանրահայտություն է ձեռք բերել 2013 թվականին, երբ մասնակցեց ուկրաինական X-Ֆակտոր նախագծի 4-րդ սեզոնին։ Նրան հաջողվեց ներխուժել թոփ 24 լավագույն կատարողների մեջ։ Լսումների փուլում ռեփեր Սերյոգան քվեարկում է նրա օգտին, սակայն 2014 թվականին նա Միշելին հրավիրում է գլխավոր դեր կատարել իր կարճամետրաժ «Գաջիո» ֆիլմում[1]։ Երգերի պրոդյուսեր Վադիմ Լիսիցեի շնորհիվ նա ծանոթանում է Ալեքսեյմ Պոտապենկոյի (Պոտապ) հետ, ով առաջարկում է համագործակցել[2]։ Ըստ Պոտապի՝ ինքը Նաստյա Կամենսկիի հետ ծանոթությունից ի վեր նման գեղեցիկ ու տաղանդավոր երգչուհու չէր հանդիպել։ 2016 թվականի հոկտեմերի 2-ին Միշել Անդրադեն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել Պոտապի Mozgi համերգին, որը կազմակերպել էր M1 հեռուստաալիքը[1]։ Նրանց համատեղ մրցուղղին կոչվում էր «Amor», իսկ նույն թվականի դեկտեմբերին թողարկեցին տեսահոլովակ[3][4]։ Այս երգը ունի երեք տարբերակ՝ ռուսերեն, իսպաներեն-ռուսերեն և իսպաներեն-անգլերեն-ռուսերեն։ Միշելն ինքն էր մասնակցում իսպանալեզու տարբերակի աշխատանքներին[5]։ 2017 թվականի փետրվարին նա «M1» հեռուստաալիքի ամենատարածված լավագույն տասնյակ հոլովակների հիթ շքերթի հաղորդավարն էր[6]:

2017 թվականի նոյեմբերի 2-ին թողարկվեց Միշելի առաջին սոլո տեսահոլովակը «Հերիք է սուլես» երգի համար։ Երգի հեղինակներն էին՝ Ալեքսեյ Պոտապենկոն (Պոտապ) և Ալեքսեյ Զավգորոդնին (Դրական)։ Միշելը երգի կրկներգը կատարել է սուլիչով[7][8]։ Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել նավաշինական կառույցում․ ըստ սցենարի Միշելը որսացել էր իր նախկինին[9]։

2017 թվականի նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ նրա առաջին մենահամերգը։ 2017 թվականի դեկտեմբերի 9-ին Միշել Անդրեդեն Mozgi խմբի հետ միասին «Տարվա նախագիծ» անվանակարգում հաղթել է «M1 Music Awards. III элемент» մրցանակաբաշխությունը[10]։

2017 թվականի դեկտեմբերի 15-ին նա իր YouTube-յան ալիքում հրապարակեց «Ձմեռ» երգը և տեսահոլովակը[11]։ Սա համատեղ աշխատանք էր Mozgi խմբի անդամների՝ Էդիկ Կամենևի (Dr.Ed) և Ռուսլան Ստորոժիկի (RusOne), բառերի և երգի հեղինակ Ալեքսեյ Պոտապենկոյի (Պոտապ) հետ[12]։

2017 թվականի փետրվարի 14-ին Միշել Անդրադեն իր YouTube-յան ալիքում հրապարակեց «Musica» երգը և դրա տեսահոլովակի բառերը[13]։ Эту песню Мишель написала ещё прошлым летом после тяжелого для девушки расставания с её парнем, и приурочила её выход ко дню Святого Валентина.

2018 թվականի ապրիլի 25-ին Միշել Անդրադեն Կիևի «Manu» ռեստորանում ներկայացրեց իր առաջին մինի-ալբոմը «La primavera boliviana», պաշտոնական թողարկումը տեղի է ունեցել ապրիլի 27-ին[14]։ Սկավառակը իր մեջ ներառում էր հինգ կոմպոզիցիա, այդ սոլո-տարբերակներն են՝ «Amor», «Ձմեռ», «Բավական է սուլել», «Musica» և «Таю»[15]։

2018 թվականի մայիսի 10-ին All Stars MOZGI Entertainment-ի հետ միասին առաջին անգամ երգեցին ուկրաինական լեզվով՝ Time and Glass, MOZGI, Michelle Andrade և թողարկեցին «Промінь» երգը, երգը գրվել է որպես «Скажене весілля» ֆիլմի սաունդթրեք[16]:

2017թվականի մայիսի 17-ին Միշել Անդրադեն իր YouTube-յան ալիքում[17] հրապարակեց «Musica» երգի տեսահոլովակը, իսկ Ալան Բադոևը դարձավ տեսահոլովակի ռեժիսորը։

2018 թվականի օգոստոսի 18-ին մեկնարկեցին ուկրաինական «Պրադյուսեր» կատակերգության նկարահանումները, որտեղ Միշել Անդրադեն ստացավ գլխավոր դերերից մեկը՝ վիդեոբլոգերը։ Նրա էկրանի գործընկերներն են եղել՝ Ալեքսեյ Դուրնևը, Դաշա Աստաֆևան և Վասիլի Կոտը[18]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 14-ին[19]։

2019 թվականին թողարկվել է երգչուհու «Latino Ritmo» ալբոմը[20]։

2019 թվականի մայիսի 28-ին՝ դաշտանային հիգիենայի միջազգային օրը, Ուկրաինայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության ղեկավար Լոթթա Սիլվանդերը և Միշել Անդրեդեն համագործակցության հուշագիր ստորագրեցին[21]:

2019 թվականի սեպտեմբերին ուկրաիներեն լեզվով ներկայացվել է երգչուհու առաջին սոլո երգը՝ «Չգիտեմ»[22]։

2019 թվականի սեպտեմբերի 27-ին թողարկվեց T-fest «PAPI»-ի հետ համատեղ մրցուղի[23]։

Տեսահոլովակներ խմբագրել

Տարի Անվանում Ռեժիսոր Լեզու Նշումներ
2016 Amor Леонид Колосовский английский, испанский, русский (совместно с Mozgi)
2017 Хватит свистеть Илларион Ефремов русский (совместно с Dr.Ed и RusOne)
Зима Максим Шелковников русский
2018 Musica Алан Бадоев русский, испанский (лирик видео)
Промінь Максим Шелковников украинский (совместно с Mozgi и Время и Стекло)
Musica Алан Бадоев русский, испанский
Hasta la Vista Таня Муиньо русский, испанский
2019 Tranquila Максим Шолковников

Денис Маноха

русский

Ֆիլմոգրաֆիա խմբագրել

Տարի Ֆիլմի անվանում Դեր
2014 Гаджьо 
2016 Ночь Святого Валентина студентка
2018 Прислуга  горничная
2019 Продюсер  видеоблогер

Հեռուստատեսություն խմբագրել

  • 2014 - X-ֆակտոր
  • 2018 - Պար աստղերի հետ (պարի զուգընկեր Ժենիա Կոտ)

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Дарья Дьяченко (2016-10-04). «Участница шоу X-Фактор Мишель Андраде попала в руки Потапа» (ռուսերեն). ПрессОрг 24. Վերցված է 2019-10-13-ին.
  2. «Мишель Андраде поделилась впечатлениями от знакомства и дальнейшего процесса работы с Потапом» (ռուսերեն). TCH.ua. 2016-11-21. Վերցված է 2019-10-13-ին.
  3. «Mozgi и экс-участница Х-фактор Michelle Andrade презентовали клип» (ռուսերեն). IVONA bigmir)net. 2016-12-16. Վերցված է 2019-10-13-ին.
  4. «Michelle Andrade feat. Mozgi представили видео на совместный трек «Amor»» (ռուսերեն). «АиФ-Украина». 2016-12-16. Վերցված է 2019-10-13-ին.
  5. «Группа Mozgi записала зажигательный трек с горячей латиноамериканкой» (ռուսերեն). TCH.ua. 2016-10-26. Վերցված է 2019-10-13-ին.
  6. «Michelle Andrade стала ведущей музыкального телеканала» (ռուսերեն). ivona.bigmir.net. 2017-02-06. Վերցված է 2019-10-13-ին.
  7. «Подопечная Потапа Мишель Андраде губами соблазнительно насвистела новую песню». ТСН.ua (ռուսերեն). 2017-09-15. Վերցված է 2019-10-13-ին.
  8. «"Хватит свистеть": Мишель Андраде представила горячий видеоклип». 24 Канал (ռուսերեն). Վերցված է 2019-10-13-ին.
  9. «Michelle Andrade решила поохотиться на своего бывшего» (ռուսերեն). «АиФ-Украина». 2017-11-03. Վերցված է 2019-10-13-ին.
  10. «М1 Music Awards 2017: названы все победители премии» (ռուսերեն). «РБК-Украина». 2017-12-10. Վերցված է 2019-10-13-ին.
  11. «Michelle Andrade – «Зима»: премьера теплого саундтрека». Телеканал СТБ (ռուսերեն). Վերցված է 2019-10-13-ին.
  12. «Michelle Andrade презентовала современную версию песни «Jingle Bells»» (ռուսերեն). Теленеделя - tv.ua. 2017-12-15. Վերցված է 2019-10-13-ին.
  13. Michelle Andrade (2018-02-14). «Michelle Andrade - Musica (Lyric Video)». YouTube (ռուսերեն). Վերցված է 2019-10-13-ին.
  14. «Закрытая презентация первого мини-альбома Michelle Andrade» (ռուսերեն). Cosmopolitan Ukraine. 2018-04-26. Արխիվացված է օրիգինալից 2018-04-26-ին. Վերցված է 2018-04-28-ին.
  15. «Michelle Andrade презентувала свій перший міні-альбом «La Primavera Boliviana»» (ուկրաիներեն). M1. 2018-04-27. Արխիվացված է օրիգինալից 2018-04-26-ին. Վերցված է 2019-10-13-ին.
  16. MOZGI Entertainment (2018-05-10). «All stars MOZGI Ent. - Промінь [Lyric Video]». YouTube (ռուսերեն). Վերցված է 2019-10-13-ին.
  17. Michelle Andrade (2018-05-17). «Michelle Andrade - Musica». YouTube (ռուսերեն). Վերցված է 2019-10-13-ին.
  18. «Michelle Andrade вместе с Астафьевой сыграла в украинской комедии» (ռուսերեն). ТСН.ua. 2018-08-20. Վերցված է 2019-10-13-ին.
  19. «Продюсер, фильм 2019» (ռուսերեն). KinoFilms.ua. Վերցված է 2019-10-13-ին.
  20. Алексей Мажаев (2019-07-01). «Рецензия: Мишель Андраде - «Latino Ritmo»» (ռուսերեն). InterMedia. Վերցված է 2019-10-13-ին.
  21. «Певица Michelle Andrade стала другом ЮНИСЕФ в Украине» (ռուսերեն). ТСН.ua. 2019-05-28. Վերցված է 2019-10-11-ին.
  22. Michelle Andrade (2019-09-13). «Michelle Andrade - Не знаю». YouTube (ուկրաիներեն). Վերցված է 2019-10-13-ին.
  23. ТО "Gazgolder" (2019-09-27). «T-Fest - PAPI (ft Michelle Andrade)». YouTube (ռուսերեն). Վերցված է 2019-10-13-ին.