Հելգա Անդերս
Ի ծնե անուն՝Helga Anders
Ծննդյան թիվ՝1948 թվական հունվարի 11
Ծննդավայր՝Ինսբրուք
Տիրոլ
Ավստրիա
Վախճանի թիվ՝1986 թվական մարտի 30
Երկիր՝Ավստրիա, Գերմանիա
Ազգություն՝Ավստրիացի
Քաղաքացիություն՝Ավստրիա Ավստրիա
Գերմանիա Գերմանիա
Մասնագիտություն՝Դերասան
Կարիերա՝1956—1986
Պարգևներ՝«Deutscher Filmpreis» (1967)

Հելգա Անդերս (գերմ.՝ Helga Anders), ծնվել է՝ Շեռցում (անգլ.՝ Schertz, 1948 թվականի հունվարի 11, Ինսբրուք, Տիրոլ, Ավստրիա, մահացել է՝ 1986 թվական մարտի 30, Հաար, Բավարիա, Գերմանիա) ավստրիացի դերասանուհի:

Կենսագրություն

խմբագրել

Հելգա Շեռցը (իսկական ազգանունը՝ Անդերս) ծնվել է 1948 թվականի հունվարի 11-ին Ինսբրուքում (Տիրոլ, Ավստրիա), ավստրիացու և գերմանուհու ընտանիքում: Հելգայի ծնողները բաժանվել են, երբ նա դեռ երեխա էր: Նա մեծացել է Ռուփոլդինգում (Բավարիա, Գերմանիա) և Բիլեֆելդում (Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա):

Հելգան սկսել է իր թատերական կարիերան 1956 թվականին: 1962-1986 թվականներին Անդերսը խաղացել է մոտ 65 ֆիլմերում և հեռուստասերիալներում: 1967 թվականին նա դառձավ «Deutscher Filmpreis» մրցանակի դափնեկիր:

1968-1974 թվականներին Հելգան ամուսնացած էր դերասան՝ Ռոբերտ Ֆրիցի հետ: 38-ամյա Հելգան մահացել է 1986 թվականի մարտի 30-ին[1] Հաարում, սրտային անբավարվածության, ալկոհոլիզմի պատճառով:

Արտաքին հղումներ

խմբագրել


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «DER SPIEGEL 15/1986 - Helga Anders». Արխիվացված է օրիգինալից 2013-04-10-ին. Վերցված է 2013-04-01-ին.