Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 103
Շառլ Միշել Charles Yves Jean Ghislaine Michel | |||
Շառլ Միշել, 2014 թվական | |||
| |||
---|---|---|---|
2014 թվական հոկտեմբերի 11 | |||
Միապետ | Ֆիլիպ | ||
Նախորդող | Էլիո դի Ռուպո | ||
| |||
2007 թվական դեկտեմբերի 21 - 2011 թվական փետրվարի 14 | |||
Միապետ | Ալբերտ II | ||
Նախորդող | Արմանդ դե Կերեր | ||
Հաջորդող | Օլիվյե Շաստե | ||
Մասնագիտություն՝ | իրավաբան | ||
Գործունեություն՝ | քաղաքագետ | ||
Ծննդյան օր | 1975 թվականի դեկտեմբերի 21 | ||
Ծննդավայր | Նամյուր | ||
Մայր | Մարտին Միշել | ||
Ամուսին | Ամելի Դերբաուդրենգյեն | ||
Կայք՝ | CharlesMichel.be |
Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել (ֆր.՝ Charles Yves Jean Ghislaine Michel, 1975 թվական դեկտեմբերի 21, Նամյուր, Վալոնիա, Բելգիա), բելգիացի պետական և քաղաքական գործիչ, Բելգիայի ֆրանսախոս համայնքի ներկայացուցիչ, «Ռեֆորմատորական շարժում» կուսակցության լիդեր սկսած 2011 թվականի փետրվարի 14-ից, 2014 թվականի հոկտեմբերի 11-ից հանդիսանում է Բելգիայի 69-րդ վարչապետ[1]:
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՇառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում, Մարտին և Լուի Միշելների ընտանիքում: Մանուկ հասակում Շառլն իր հոր քաղաքական պաստառներն էր փակցնում քաղաքի պատերից, իսկ արդեն 16 տարեկան հասակում միացավ «Ժոդուանի երիտասարդ ռեֆորմատոր-լիբերալներ» կազմակերպությանը (ֆր.՝ Jeunes Réformateurs Libéraux de Jodoigne)[2]: 1992-1999 թվականներին Շառլը հանդիսանում էր այդ կազմակերպության նախագահը, իսկ 1994 թվականին 18 տարեկան հասակում ընտրվեց որպես Վալոնյան Բրաբանտ նահանգի խորհրդական: 1998 թվականին Շառլն ավարտեց Բրյուսելի ֆրանսախոս և Ամստերդամի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ինչից հետո դարձավ իրավաբան[3]:
1999 թվականին ընտրվեց Բելգիայի ներկայացուցիչների պալատ: 2000 թվականին Շառլը նշանակվեց Վալոնիայի կառավարության ներքին գործերի նախարար, այդպիսով 25 տարեկան հասակում նա ճանաչվեց Բելգիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախարարը[4]: Նույն թվականին նա դարձավ Վավրի քաղաքային խորհրդարանի անդամ, իսկ 2004 թվականին Շառլը նշանակվեց քաղաքաշինության խորհրդական: 2006 թվականին նշանակվում է Վավրի քաղաքագլուխ: 2007 և 2010 թվականներին պառլամենտական ընտրությունների արդյունքում Միշելը վերընտրվում է Վալոնյան Բրաբանտի պալատի ներկայացուցիչ[5]:
Բելգիայի վարչապետ
խմբագրել2014 թվականի պառլամենտական ընտրություններից հետո անհրաժեշտություն եղավ ձևավորել նոր կառավարություն: Հունիսի 27-ին Բելգիայի Ֆիլիպ թագավորն այդ առաջադրանքը հանձնարարեց Միշելին[6][7]: Հոկտեմբերի 7-ին «Նոր ֆլամանդական ալյանս», «Քրիստոնյա դեմոկրատներ և ֆլամանդացիներ», «Ֆլամանդական լիբերալներ և դեմոկրատներ» և «Ռեֆորմատորական շարժում» կուսակցությունների միջև ստորագրվեց համաձայնություն նոր կոալիցիոն կառավարության ստեղծման համար[8]: Հոկտեմբերի 11-ին Ֆիլիպ թագավորը Շառլ Միշելին պաշտոնապես նշանակեց Բելգիայի վարչապետ[9][10] նոր կառավարության տասնչորս նախարարների և չորս պետական քարտուղարների հետ մեկտեղ[11][12]: Այդպիսով 38 տարեկան հասակում Շառլը ճանաչվում է Եվրոպայի ամենաերիտասարդ լիդերներից մեկը, ինչպես նաև Բելգիայի ամենաերիտասարդ վարչապետը սկսած 1840 թվականից[13][14][15][16][17][18]:
Նոյեմբերի 7-ին Բրյուսելի կենտրոնում անցավ խաղաղ ցույց, որը հավաքել է շուրջ 100 հազար մարդ, ընդգրկելով մետաղագործ բանվորներ, նավահանգստի բանվորներ և դասախոսներ, ինչի հետևանքով Երկրորդ համաշխարհայինից հետո այն ճանաչվեց Բելգիայի թվով երկրորդ մեծաքանակ ցույցը: Ցուցարարները բողոքում էին տնտեսական կարգավիճակից, ցածր աշխատավարձերից[19][20][21][22]: Դեկտեմբերի 22-ին կայացած ցույցին ցուցարարները պահանջեցին Միշելի հեռացումը: Միևնույն ժամանակ Միշելն ու իր ընտանիքը մի քանի օրվա ընթացքում սպառնալիքների անոնիմ նամակներ էին ստանում, ինչի հետևանքով նրանց ընտանիքը որոշ ժամանակ ստիպված էր գտնվել խիստ հսկողության տակ[23][24]:
2015 թվականի հունիսի 11-ից մինչև հունիսի 14-ը Շառլ Միշելը մասնակցեց Բիլդերբերգյան կոնֆերանսի աշխատանքներին, որն անց է կացվել Տելֆսում (Ավստրիա)[25]:
Հունիսի 18-ին, պատասխանելով «Նոր ֆլամանդական ալյանս» կուսակցության պատգամավոր՝ Պետերա դե Ռովերայի հարցին, Միշելը Բելգիայի կառավարության անունից ասաց, որ 1915 թվականի իրադարձությունները «պետք է գնահատել որպես ցեղասպանություն», որն իրականացվել է հայերի նկատմամբ[26][27][28][29][30]:
Դրանից առաջ, մայիսի 21-ին «RTBF» հարցազրույցում Միշելն արդեն ճանաչել էր հայերի ցեղասպանությունը[31]: Դե Ռոբերը, որը նախօրոք պատրաստել էր ցեղասպանության տարելիցի հետ կապված հռչակագրի ծրագիրը, ի դեմս Միշելի նշեց, որ մեծ աջակցություն է ստացել ծրագիրն իրականացնելու համար, իսկ «Հումանիստական դեմոկրատական կենտրոն» կուսակցության լիդեր՝ Բենուա Լյուտգենն ասաց, որ «այս ճանաչումը Բելգիայի կառավարության կողմից մեծ քայլ է, որը պետք է բերի նրան, որ ամբողջ Բելգիան կճանաչի այս ցեղասպանությունը»[32]:
Անձնական կյանք
խմբագրելՇառլ Միշելի քաղաքացիական կինն է հանդիսանում՝ Ամելի Դերբաուդրենգյենը[33]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Qui est Charles Michel, le nouveau premier ministre de Belgique?». Le Monde. 8 հոկտեմբեր 2014. Վերցված է 11 հոկտեմբեր 2014-ին.
- ↑ «Charles Michel, un jeune Premier ministre libéral pour la Belgique». L'Express. 7 հոկտեմբեր 2014. Վերցված է 11 հոկտեմբեր 2014-ին.
- ↑ «Biographie de Charles Michel». 7sur7.be. 20 марта 2008. Վերցված է 11 октября 2014-ին.
- ↑ «Charles Michel officiellement candidat à la présidence du MR». Le Vif. 13 декабря 2010. Վերցված է 11 октября 2014-ին.
- ↑ «Le CV de Charles Michel». Référence. Վերցված է 11 октября 2014-ին.
- ↑ «Het cv van premier Charles Michel». Jobat.be. Վերցված է 11 октября 2014-ին.
- ↑ «Новое правительство Бельгии формирует правоцентристскую коалицию». РИА Новости. 8 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
- ↑ «La suédoise boucle l'accord de gouvernement, Charles Michel Premier ministre». Le Soir. 7 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
- ↑ «Belgium's 'kamikaze coalition' to be sworn in 138 days after elections». The Guardian. 10 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
- ↑ «Belgium swears in new Prime Minister Charles Michel». The Independent. 11 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
- ↑ «Gouvernement Michel: les faits marquants de la passation de pouvoirs». Radio Télévision Belge Francophone. 11 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
- ↑ «Новое правительство Бельгии во главе с премьером Шарлем Мишелем приведено к присяге». ТАСС. 11 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
- ↑ «"Bon courage et bon vent à Charles Michel"». 7sur7.be. 11 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
- ↑ «Di Rupo: "Charles Michel n'aura pas le statut de Premier ministre de la Belgique tout entière"». La Libre.be. 9 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
- ↑ «Elio Di Rupo (PS): "Je souhaiterai bon vent à Charles Michel mais..."». Radio Télévision Belge Francophone. 10 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
- ↑ «Deal reached on centre-right government in Belgium». EUobserver. 8 октября 2014. Վերցված է 19 июня 2015-ին.
- ↑ «Charles Michel, Belgium's youngest PM in 174 years». Yahoo! News. 7 октября 2014. Վերցված է 19 июня 2015-ին.
- ↑ «BIOGRAFIE. Charles Michel wordt jongste premier uit Belgische geschiedenis». De Standaard[en]. 7 октября 2014. Վերցված է 19 июня 2015-ին.
- ↑ «Мирная демонстрация в Бельгии вылилась в беспорядки». BBC Russian. 7 ноября 2014. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «Столица Евросоюза охвачена беспорядками». BBC Russian. 7 ноября 2014. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «In pictures: Heated clashes break out in Belgium». Special Broadcasting Service. 7 ноября 2014. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «100,000 Belgians march in protest at government cuts». Herald Scotland. 7 ноября 2014. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «Бельгийский премьер получает письма со смертельными угрозами». РИА Новости. 23 декабря 2014. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «Премьер-министр Бельгии получил письма с угрозами расправы». ТАСС. 23 декабря 2014. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «Participants. Bilderberg Meeting 2015». Бильдербергский клуб. Վերցված է 19 июня 2015-ին.
- ↑ «Le Premier ministre Charles Michel reconnait le génocide arménien, au nom du gouvernement belge». RTBF. Վերցված է 19 июня 2015-ին.
- ↑ «Charles Michel reconnaît le génocide arménien à la Chambre». Le Soir[en]. 18 июня 2015. Վերցված է 19 июня 2015-ին.
- ↑ «Premier Michel erkent de Armeense genocide namens de Belgische regering». Новый фламандский альянс. 18 июня 2015. Վերցված է 19 июня 2015-ին.
- ↑ «Бельгийский премьер от имени правительства признал геноцид армян». Lenta.ru. 19 июня 2015. Վերցված է 19 июня 2015-ին.
- ↑ «Les "oublis" de Charles Michel dans "L'Interview"». RTBF. 23 мая 2015. Վերցված է 19 июня 2015-ին.
- ↑ «Regering erkent Armeense genocide». Новый фламандский альянс. 18 июня 2015. Վերցված է 19 июня 2015-ին.
- ↑ «Reconnaissance du génocide arménien». Гуманистический демократический центр. 18 июня 2015. Վերցված է 19 июня 2015-ին.
- ↑ «Amélie, la compagne de Charles Michel: "Une dame d'une gentillesse incroyable" (vidéo)». SudInfo.be. 10 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 11 октября 2014-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)