Մասնակից:Մայրիկիանուշ/Բազմասիրություն

Պոլիամորիան (հունարեն πολύ poly, «շատ, մի քանի» և լատիներեն amor, «սեր») մեկից ավելի կողակիցների հետ՝ ներգրավված բոլոր կողմերի ակտիվ համաձայնությամբ, ինտիմ հարաբերություններ կառուցելը կամ կառուցելու ցանկությունն է:[1][2] Այն նկարագրվել է որպես «փոխհամաձայնեցված, էթիկական և պատասխանատու ոչ-մոնոգամություն»:[3][4][5] Մարդիկ, ովքեր նույնականանում են որպես բազմասեր, հավատում են խանդի գիտակցված կառավարում ենթադրող բաց հարաբերություններին և մերժում են այն տեսակետը, թե խորիմաստ, նվիրված, երկարատև սիրառատ ռոմանտիկ և/կամ սեռական հարաբերությունները չեն կարող ներառել մեկից ավել մարդու:[6]

[ ավելի լավ   աղբյուրը   անհրաժեշտ է ]

Բազմասիրությունը հովանոոց տերմին է դարձել ոչ-մոնոգամ, մի քանի կողակից ներառող սեռական և/կամ ռոմանտիկ հարաբերությունների տարբեր ձևերի համար:[7][8] Դրա կիրառումը արտացոլում է ներգրավված անձանց ընտրությունները,գաղափարախոսություններն ու արժեքները, ինչպիսիք են սերը, մտերմությունը, ազնվությունը, սկզբունքայնությունը, հավասարությունը, հաղորդակցությունը և նվիրվածությունը:[4][2]

Ձևերը խմբագրել

Փոխհամաձայնեցված ոչ-մոնոգամությունը, որի տակ ընկնում է բազմասիրությունը, կարող է տարբեր ձևեր ընդունել, կախված կոնկրետ հարաբերության կամ մի քանի հարաբերությունների մեջ ներգրավված անհատների կարիքներից և նախասիրություններից:

  • Խոհանոցային բազմասիրություն. պոլիկուլի բոլոր անդամները իրար բավականաչափ կապված և հարմար են զգում հաճախ հավաքվել բառացիորեն խոհանոցի մի սեղանի շուրջ: Բազմասիրության այս ձևը կիրառողները կարող են միասին անցկացնել արձակուրդներ, ծննդյան օրեր կամ այլ կարևոր առիթներ՝ որպես ընդհանուր մի խումբ: Այս ձևը շեշտը դնում է ընտանեկան համարվող կապերի վրա, ու ոչ բոլոր անդամներն են պարտադիր սեռական կամ ռոմանտիկ կապի մեջ խմբի յուրաքանչյուր անհատի հետ:[9][10]
  • Զուգահեռ բազմասիրություն. առանձին հարաբերությունների մեջ գտնվողները նախընտրում են գուցե երբևէ չհանդիպել կամ նույնիսկ չիմանալ իրենց կողակցի մյուս հարաբերությունների մանրամասները:
  • Միայնակ բազմասիրություն. անհատը ունի կամ հարմար է գտնում ունենալ մտերիմ (ռոմանտիկ և/կամ սեռական) հարաբերություններ՝ չցանկանալով որևէ մեկի հետ «օջախ» ստեղծել կամ համատեղ ապրել: Նրանք խուսափում են «հարաբերությունների առաջընթացից». ժամադրություն, ընկերակցություն, նշանադրում, ամուսնամուսնություն, երեխաներ... [11]  

[ ավելի լավ   աղբյուրը   անհրաժեշտ է ]

  1. Sheff, Elisabeth (2016). When Someone You Love Is Polyamorous: Understanding Poly People and Relationships. Portland, Oregon: Thorntree Press.
  2. 2,0 2,1 Haritaworn, J.; Lin, C.-j.; Klesse, C. (2016-08-15). «Poly/logue: A Critical Introduction to Polyamory». Sexualities. 9 (5): 515–529. doi:10.1177/1363460706069963.
  3. Morning Glory Zell-Ravenheart. A Bouquet of Lovers (1990)
  4. 4,0 4,1 Klesse, C. (2016-08-15). «Polyamory and its 'Others': Contesting the Terms of Non-Monogamy». Sexualities. 9 (5): 565–583. doi:10.1177/1363460706069986.
  5. Keenan, Jillian (June 13, 2013). «Marry Me. And Me: The case for polyamory. And while we're at it, let's privatize marriage». Slate. Արխիվացված է օրիգինալից January 28, 2015-ին. Վերցված է January 28, 2015-ին.
  6. Klesse, C. (2011). «Notions of love in polyamory—Elements in a discourse on multiple loving». Laboratorium. 3 (2): 4–25. Արխիվացված է օրիգինալից March 17, 2017-ին. Վերցված է December 27, 2016-ին.
  7. «Poly glossary». PolyMatchMaker.com. Արխիվացված է օրիգինալից July 6, 2017-ին. Վերցված է 24 June 2017-ին.
  8. Schippers, Mimi (2017). Beyond Monogamy: Polyamory and the Future of Polyqueer Sexualities. NYU Press. Արխիվացված է օրիգինալից August 7, 2017-ին. Վերցված է August 6, 2017-ին.
  9. Bergdall, Melissa K.; Blumer, Markie L. C. (2015-01-02). «More Than Two: A Practical Guide to Ethical Polyamory, by Franklin Veaux and Eve Rickert». Journal of Feminist Family Therapy. 27 (1): 40–45. doi:10.1080/08952833.2015.1005963. ISSN 0895-2833.
  10. Veaux, Franklin (2014). More than two : a practical guide to ethical polyamory. ISBN 9780991399703. OCLC 878396611.
  11. «"There's a dark side of polyamory that nobody talks about». Վերցված է 2019-10-03-ին.