Քաղաք
Ղուկասյան Քրիստինե/Ավազարկղ2

Մատամորոս (իսպ.՝ Matamoros), լրիվ պաշտոնական անվանումը Էրոյկա–Մատամորոս (իսպ.՝ Heroica Matamoros) համանուն մունիցիպալիտետային քաղաք և վարչական կենտրոն մեքսիկական Տամաուլիպաս նահանգում։ Գտնվում է Ռիո Գրանդե գետի աջ ափին՝ գետաբերանի մոտ՝ Միացյալ Նահանգների սահմանին: Քաղաքի հակառակ կողմում՝ գետի ձախ ափին, գտնվում է Տեխաս նահանգի Բրաունսվիլ քաղաքը:

Պատմություն խմբագրել

 

Տարածքը, որի վրա այժմ գտնվում է քաղաքը, ժամանակին բնակեցված էր կոավիլտեկներով, բայց Մեքսիկան իսպանացիների կողմից գրավելու ժամանակ նրանք գրեթե ամբողջությամբ վերացան: 18-րդ դարի վերջին Իսպանիայի կառավարությունը ձեռնարկեց մի շարք միջոցառումներ՝ հյուսիսային Մեքսիկան կոլոնիստներով բնակեցնելու համար: 1774 թվականին տասներեք ընտանիք բնակություն հաստատեց մի վայրում, որը անվանեցին Սան Խուան դե լոս Էստերոս Էրմոսոս։ 1793 թվականին այստեղ, ինչպես և ամենուր Նոր Սանտանդեր քաղաքում, հիմնադրվեց կաթոլիկ առաքելություն: 1826 թվականին Մեքսիկայի անկախության պատերազմի հերոս Մարիանո Մատամորոսի պատվին քաղաքը վերանվանվեց Մատամորոս:


Հետաքրքիր փաստեր խմբագրել

Քաղաքը ազգային հեղինակություն և տխրահռչակ փառք ձեռք բերեց 1989 թվականի գարնանը` սերիական մարդասպան և գաղտնի գործիչ Ադոլֆո Կոնստանցոյի բանդայի բացահայտումից հետո․ նա որպես զոհաբերություններ քաղաքում կատարեց մի շարք առևանգումներ և դաժան սպանություններ[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Drugs, Death and the Occult Meet In Grisly Inquiry at Mexico Border. Published: April 13, 1989».

Արտաքին հղումներ խմբագրել