Վայտ Ֆելիքս Լինա Ֆաս (հոլ.՝ Wout Felix Lina Faes, ), բելգիացի ֆուտբոլիստ, անգլիական «Լեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի պաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

խմբագրել

Ֆասը բելգիական «Անդերլեխտի» սան է։ 2017 թվականի հունվարի 31-ին կես տարով վարձակալության է տրվել հոլանդական «Հերենվեն» ակումբին։  2017 թվականի ապրիլի 1-ին նորամուտն է նշել Էրեդիվիզիում «Հերակլեսի» դեմ խաղում՝ 36-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Ռեզա Գուչանեջադի փոխարեն[1]։ Ընդհանուր առմամբ, դեբյուտային մրցաշրջանում մասնակցել է ութ հանդիպման, որոնցից յոթը սկսել է մեկնարկային կազմում։

2017 թվականի ամռանը վերադարձել է «Անդերլեխտ» և անմիջապես վարձավճարով տեղափոխվել մեկ այլ հոլանդական ակումբ՝ «Էքսելսիոր», որտեղ նորամուտն է նշել 2017 թվականի օգոստոսի 13-ին «Վիլլեմիի» դեմ խաղում[2]։

2022/23 մրցաշրջանը սկսել է «Ռեյմսում», որի կազմում Լիգա 1-ում անցկացրել է 3 հանդիպում: 2022 թվականի սեպտեմբերի 1-ին տեղափոխվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Լեսթեր Սիթի»՝ կնքելով հնգամյա պայմանագիր, իսկ տրանսֆերի գումարը կազմել է 15 միլիոն ֆունտ ստերլինգ[3]։ Սեպտեմբերի 17-ին իր նորամուտն է նշել «Լեսթեր Սիթիում»՝ մեկնարկային կազմում դուրս գալով «Տոտենհեմ Հոտսպուրի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում[4]։ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին դարձել է ԱՊԼ-ի պատմության 4 խաղացող, որը մեկ խաղում 2 ինքնագոլ է խփել։

Կարիերա հավաքականում

խմբագրել

Հանդես է եկել Բելգիայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականներում։ Խաղացել է 2015 թվականի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում, որտեղ հավաքականի հետ հասել է կիսաեզրափակիչ: Հավաքականի հետ մասնակցել է նաև 2015 թվականի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը: Հավաքականի հետ նվաճել է բրոնզե պարգևներ: Մրցաշարում անցկացրել է բոլոր յոթ հանդիպումները։

2021 թվականի նոյեմբերին առաջին անգամ հրավիրվել է Բելգիայի առաջին հավաքական՝ մասնակցելու Էստոնիայի և Ուելսի հավաքականների դեմ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերին[5]։ Ուելսի հետ խաղում մնացել է պահեստայինների թվում և խաղադաշտ դուրս չի եկել[6]։ Իր երկրորդ մարտահրավերը ստացել է 2022 թվականի մարտին՝ Իռլանդիայի և Բուրկինա Ֆասոյի հավաքականների դեմ ընկերական խաղերին մասնակցելու համար[7], բայց նրանց մեջ նույնպես դաշտ չի եկել։ Երրորդ անգամ հրավիրվել է հավաքական 2022 թվականի մայիսին՝ Նիդերլանդների, Լեհաստանի և Ուելսի հավաքականների դեմ ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի 2022/23 խաղերի համար[8]։ Բելգիայի հավաքականի կազմում նորամուտն է նշել հունիսի 8-ին՝ Լեհաստանի դեմ խաղում փոխարինման դուրս գալով Ակսել Վիտսելին փոխարեն[9][10]։

2022 թվականի նոյեմբերի 10-ին ընդգրկվել է Բելգիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու համար[11]։

Ելույթների վիճակագրություն

խմբագրել

Միջազգային

խմբագրել

2022 թվականի հունիսի 8-ի դրությամբ

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդամեննը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Բելգիա
2022 0 0 1 0 1 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 0 0 1 0 1 0

Հանդիպումներ ազգային հավաքականում

խմբագրել

2022 թվականի հունիսի 8-ի դրությամբ

Ընդհանուր՝ 1 խաղ / 0 գոլ՝ 1 հաղթանակ, 0 Ոչ-ոքի, 0 պարտություն:

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Heracles - Heerenveen» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2017-08-30-ին. Վերցված է 2016-08-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Willem II - Excelsior» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2017-08-30-ին. Վերցված է 2016-08-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Leicester City Sign Wout Faes From Reims» (անգլերեն). Официальный сайт ФК «Лестер Сити». 2022-09-01. Արխիվացված է օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Leicester Lose To Spurs In London» (անգլերեն). Официальный сайт ФК «Лестер Сити». 2022-09-18. Արխիվացված օրիգինալից 2022-10-10-ին. Վերցված է 2022-10-10-ին.
  5. «29 DUIVELS VOOR TWEELUIK NOVEMBER» (հոլանդերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2021-11-05. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
  6. «Wales 1 - 1 Belgium» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2021-11-16. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
  7. «DE SELECTIE VOOR IERLAND EN BURKINA FASO» (հոլանդերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-03-23. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
  8. «NATIONS LEAGUE WORDT INGEZET MET 32-KOPPIGE SELECTIE» (հոլանդերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-05-18. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
  9. «RODE DUIVELS WINNEN RUIM VAN POLEN» (հոլանդերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-06-08. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
  10. «Belgium 6 - 1 Poland» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-06-08. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
  11. «ROBERTO MARTINEZ SELECTS 26 DEVILS FOR THE WORLD CUP» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-11-10. Արխիվացված օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Профиль на официальном сайте ФК «Лестер Сити»(անգլ.)
  • Профиль на сайте английской Премьер-лиги(անգլ.)