Մասնակից:Հյկզնյն/Ավազարկղ
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Սուրբ Աստվածածին եկեղեցին Նոր Գյուղ գյուղում | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Կոտայքի մարզ |
Դավանանք | Քրիստոնեություն |
Թեմ | Կոտայքի թեմ |
Օծման թվական | 2017 |
Ներկա վիճակ | Կանգուն |
Առաջին հիշատակում | 1839 |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական Եկեղեցի Կոտայքի մարզի Նոր Գյուղ գյուղում։ Կառուցվել է 1830-ական [1] թվականներին, գործող եկեղեցի է։
Կառուցվածք և պատմություն
խմբագրելԿոտայքի մարզի Նոր Գյուղ (նախկինում` Թազագյուղ) բնակավայրը հիմնադրվել է տասնիններորդ դարի սկզբին, Պարսկաստանից ներգաղթած Խոյեցիների կողմից: Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին առաջին վկայությունը վերաբերում է 1839[2] թվին, մեկ այլ անդրադարձ կա 1895[3] թվականին: Խոյեցիները գաղթի ժամանակ իրենց հետ բերել են խաչքարեր, որոնք հետագայում տեղադրվել են եկեղեցու պատերի մեջ: Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի եռանավ բազիլիկ հորինվածք: Ըստ եկեղեցու հարավային մուտքի բարավորին փորագրված տարեթվի՝ եկեղեցին հիմնավերակառուցվել է 1886 թվին: Գաղթած ընտանիքներից մեկը, եկեղեցու առաջին քահանայի` Տեր Հարությունի ընտանիքն է եղել, ով կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Տեր Հարությունի մահից հետո ավելի քան 36 տարի ծառայել է նրա որդին՝ Տեր Զաքարը: Տեր Զաքար Տեր-Հարությունյանը եղել է նաեւ Կոտայքի շրջանի առաջնորդը, ով 1918թ. մայիսին Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսամարտի օրերին 250 աշխարհազորայինով, սեփական զենքով մասնակցել է սարդարապատի հերոսամարտին:
Խորհրդային միության տարիներին եկեղեցին վերածվել է ցորենի ամբարի, եւ քայքայվել է ժամանակի ընթացքում: ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ եկեղեցին փորձել են նորոգել 1998թ.-ին, սակայն հաջողվել է միայն զանգակատունը վերականգնել, իսկ 2016թ.-ին եկեղեցին հիմնանորոգվել է, եւ վերաօծվել 2017 թվականին:
Եկեղեցու զանգակատան մոտ ամփոփված է գյուղի ծխատեր քահանաներից մեկը, ում տապանաքարի վրա կարդացվում է՝ Աստ հանգչում է Յարութիւն քահանայ Ալօ(յ)եանց, անորդի, անունդ անմահ է[4]: