Կոտայքի թեմ

Հայ առաքելական եկեղեցու թեմ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմը ստեղծվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինի (1995-1999) 1996 թ մայիսի 30-ի պաշտոնագրով. ներառնելով Հայաստանի Կոտայքի մարզը։ Մինչ այդ հիշյալ տարածքը գտնվում էր Արարատյան Հայրապետական թեմի կազմում. իսկ ավելի վաղ այն կենտրոնական մասն է կազմել է Հայ Եկեղեցու պատմական աթոռներից մեկի՝ Բջնիի եպիսկոպոսության։ Հիշարժան է. որ Բջնիի աթոռը միջնադարում եղել է մեկը այն կարևորագույն չորս աթոռներից, առանց որոնց աթոռակալների համաձայնության անհնար էր Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունը (այսօրինակ պատիվ ունեին նաև Սյունյաց, Հաղպատի և Արտազի աթոռները)։ Բջնիի աթոռը Հայաստանի եպիսկոպոսությունների մեջ այն եզակիներից մեկն է, որի հիմնադրման վերաբերյալ պահպանվել է համապատասխան կաթողիկոսական հրամանը՝ վիմագիր արձանագրության տեսքով։ Արձանագրությունը գրվել է 1031 թվականին Պետրոս Ա. Գետադարձ (1019-1058) կաթողիկոսի կողմից, Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցու պատին։ Ուշագրավ է, որ նոր եպիսկոպոսարանի հաստատման հրամանը թեև անմիջականորեն արձակված էր կաթողիկոսի կողմից, սակայն ժամանակի թագավորը՝ Սմբատ Բ. Տիեզերակալը ևս կամակից էր այս որոշմանը. Արձանագրության մեջ կարդում ենք.«Շնորհիւն Աստուծոյ այս հրամանք է իմ` տեառն Պետրոսի և Սմբատայ Շահնաշահի, որ հաստատեայ եպիսկոպոսարան ի Բջնի քաղաքս զսուրբ Աստուածածնիս հիմնարկեալ կատարեաց Գրիգոր իշխանաց իշխան, որդի Վասակայ, և տուաւ վիճակ ի ս. Աստուածածինս ի Փոշեհանից մինչև ի Նիգ և Դիւատունս... և Աղստև. տուաք գաւազան և ս. նշան և աթոռ»։ Բջնիի աթոռը հետագայում մեծ հռչակ է ստացել և տեղի եպիսկոպոսները կոչվել են Արարատյան գավառի դիտապետ։ 1267 թ. մի հիշատակարանում Բջնիի արքեպիսկոպոս Գրիգորը հիշատակվում է հետևյալ կերպ. «...արքեպիսկոպոսն տէր Գրիգոր, որ ունէր զվերատեսչութիւն այցելականն դիտման քահանայական դասու կատարող պետութեան Այրարարատեան նահանգին, ներակայան ունելով զամուրն Բջնի»։ Իսկ 1406 թ. Մանուել անունով առաջնորդը հիշվում է որպես «եպիսկոպոս Բըջնո և Այրարատեան նահանգի»։ Բջնիի եպիսկոպոսական աթոռի պատմությունն առանձին հանգամանալից ուսումնասիրության չի ենթարկվել և այդ ուղղությամբ կատարված միակ աշխատանքը թերևս Ղ.Ալիշանի կազմած Բջնիի եպիսկոպոսների գավազանագիրքն է, որը ևս զգալի լրացումների կարիք ունի։ Այնուհանդերձ ներկայացնենք այդ անվանացանկը, ըստ հիշատակման թվականների, որոշ հավելումներով և առաջնորդներից մի քանիսի մասին հակիրճ տվյալներով։ 1031-50 Եփրեմ 1051 Հովհաննես 1205-10 Վրթանես (մասնակցել է Լոռիի և Անիի եկեղեցական ժողովներին) 1246-47 Վանական 1267 Գրիգոր 1299 Հովհաննես (Ստեփանոս Օրբելյանի գործակից) 1306 Սարգիս 1358-87 Վանական 1406 Մանուել 1441 Հովհաննես (կաթողիկոսական Աթոռը Ս. Էջմիածնում վերահաստատող ժողովի մասնակից 1610-24 Մանուել Երաժիշտ 1631 Փիլիպոս (հետագայում՝ կաթողիկոս) 1643 Փիլիպոս 1646-66 Մովսես րաբունապետ 1653 Մանուել 1688 Սիմոն 1690-1701 Մեսրոպ 1708-16 Հովհաննես 1733 Դավիթ 1740 Կարապետ։

Կոտայքի թեմ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի մարզ