Մասնակից:Կարինե Սաղյան/Ավազարկղ Ռուսլին հանդես

«Ռոսլին» արվեստի հանդես, հիմնադրվել է 2020 թվականի աշնանը, անդրանիկ համարը լույս է ընծայվել 2021 թվականի գարնանը։ Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան ամուսինների մեկենասությամբ, նույն տարում արվեստագետների և արվեստասերների դատին հանձնվեցին հանդեսի հաջորդ համարները[1]։

«Ռոսլին» արվեստի հանդեսի գործունեություն

խմբագրել

«Ռոսլին» արվեստի հանդեսը հրապարակվում է տարեկան չորս անգամ և նվիրաբերման սկզբունքով[2] տարածվում է հանրապետության գեղարվեստական, գիտամշակութային, ուսումնական հաստատություններում, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանային ցանցում։

Հանդեսի մշտական ընթերցողներն են՝

«Ռոսլին» արվեստի հանդեսը լուսաբանում է և՛ ժամանակակից արվեստագետներին, և՛ անցյալի դասականների ժառանգությունը[3]։ Հանդեսն ընդգրկում է կերպարվեստը, թատրոնը, երաժշտարվեստը, ճարտարապետությունը և կինոն։ Հանդեսն ունի տարբեր խորագրեր, մասնաորապես նշենք «Եռաչափ խոստավանանք» և «Գինեձոն» խորագրերը։

Հանդեսի հիմնադիր խմբագիրն է հրապարակագիր Վրեժ Առաքելյանը։ Արվեստի բաժնի խմբագիրն է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը։ Խմբագիրն է հրապարակագիր Մարտին Հուրիխանյանը, պատասխանատու քարտուղարը՝ Սիլվիա Մանուչարյանը[4]։

«Ռոսլին» արվեստի հանդեսը միաժամանակ իրականացնում է բազմաթիվ նախագծեր։ Մասնավորապես 2020-2021 թվականներին իրականացվել է «70 ճանապարհ դեպի տաճար» պլենարշավը ողջ հանրապետությունով ու Արցախով՝ ի նվիրումն Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Վեհափառի Հայրապետի 70-ամյակին։

Արտաքին հղումներ

խմբագրել

Հղումներ

խմբագրել
  1. https://hy.armradio.am/archives/549845
  2. http://ardi.am/rosliniarvesti-handesi-arajin-togh/
  3. https://internews.info/%D5%BC%D5%B8%D5%BD%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A8-%D5%A5%D5%AC%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B4%D5%A5%D5%AE-%D5%B3%D5%A1%D5%B4%D6%83%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6/
  4. https://hy.armradio.am/archives/368937