Աննա Ասատրյան

հայ երաժշտագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աննա Գրիգորի Ասատրյան (սեպտեմբերի 1, 1968(1968-09-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր (2008), պրոֆեսոր (2012)։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013)։

Աննա Ասատրյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1968(1968-09-01)[1] (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1987), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1992) և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ (2001)
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր (2008) և պրոֆեսոր (2012)
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի կոմպոզիտորների միություն և Հայաստանի թատերական գործիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Աննա Ասատրյանը ծնվել է 1968 թվականին Երևանում։ 1983 թվականին ավարտել է Երևանի Նադեժդա Կրուպսկայայի անվան N 19 միջնակարգ դպրոցի ութամյա դասընթացը և Երևանի մանկական ձայնի պահպանման երաժշտական դպրոցը։ 1987 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական բաժինը` եղել Լենինյան կրթաթոշակառու, 1992 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի երաժշտագիտության բաժինը (ղեկավար՝ Էդվարդ Փաշինյան)` եղել Կոմիտասի անվան կրթաթոշակառու, ընտրվել Կոնսերվատորիայի գիտական խորհրդի անդամ։ 2001 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան (արտադրությունից չկտրված)՝ ԺԷ.00.02 – «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ (գիտական ղեկավար՝ Գևորգ Գյոդակյան)[2]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1991-2003 թվականներին՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դասատու
  • 2000-2002 թվականներին՝ Հայկական բաց համալսարանի երաժշտագիտության ֆակուլտետի դեկան
  • 2002-2003 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող
  • 2003-2005 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական քարտուղար
  • 2005 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի` գիտական գծով տեղակալ[3]
  • 2009-2016 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Սփյուռքահայ արվեստի (ներկայումս` սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի) բաժնի վարիչ
  • 2016 թվականի փետրվարի 1-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի վարիչ
  • 2014 թվականի մարտի 1-ից «Կանթեղ» պարբերականի գլխավոր խմբագիրն է

Երաժշտագիտական գործունեություն խմբագրել

2002 թվականից Տիգրան Չուխաճյան հիմնադրամի հիմնադիր-նախագահն է։ 2001 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Տիգրան Չուխաճյանի օպերաները» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան, 2008 թվականին՝ դոկտորական դիսերտացիա «Հայ երաժշտական թատրոնը ԺԹ դարի երկրորդ կեսին. սկզբնավորումը և զարգացումը» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։ 2005-2007 թվականներին եղել է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ «Տիգրան Չուխաճյանի երաժշտական թատրոնը» թեմայի ղեկավար, 2008-2010 թվականներին՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ «Տիգրան Չուխաճյանի ստեղծագործական ժառանգությունը» թեմայի ղեկավար։

Գիտական հետաքրքրությունների ոլորտում նոր և նորագույն շրջանների հայ երաժշտության ուսումնասիրությունն է։ Հեղինակ է 10 մենագրության և ավելի քան 90 գիտական հոդվածների` տպագրված Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Իտալիայի, Լիբանանի, Իսրայելի գիտական ժողովածուներում և հանդեսներում։ Զեկուցումներով հանդես է եկել միջազգային և հանրապետական գիտաժողովներում։

Կադրերի պատրաստում խմբագրել

  • ԺԷ.00.02 – «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ թեկնածուական որակավորման քննական հանձնաժողովի նախագահ
  • ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է (2004 թվականից)
  • Աննա Ասատրյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 11 դիսերտացիա

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2013
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ», 2008
  • ՀՀ ԳԱԱ նախագահության պատվոգիր, 2005
  • Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ, 2014
  • Մասնակցել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Արդյունավետ աշխատող 2014» և «Արդյունավետ աշխատող 2016» մրցույթներին և հաղթող ճանաչվել «Հայագիտության և հումանիտար գիտություններ» անվանակարգում

Հասարակական գործունեություն խմբագրել

  • Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ 2009 թվականին նշանակվել է Հանրային խորհրդի անդամ
  • 2009 թվականին ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2013 թվականի մայիսի 5-ին վերընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[4][5]
  • ՀՀԿ անդամ է 2013 թվականից
  • Ընտրվել է Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահության անդամ, Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի իսկական անդամ։ «Ակունք» գիտական հոդվածների ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ է (2013)
  • Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2013)
  • Հայաստանի թատերական գործիչների միության անդամ (2013)
  • Ընտրվել է Եկեղեցական ներկայացուցչական ժողովի պատգամավոր (2014)

Հրատարակված աշխատություններ խմբագրել

  • Աննա Ասատրյան, «Արշակ Բ». հայոց անդրանիկ օպերան, Երևան, «Ոսկան Երևանցի», 2006, 268 էջ։
  • Աննա Ասատրյան, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ, Երևան, «Ամրոց գրուպ», 2007, 136 էջ, 8թ. նկ.:
  • Աննա Ասատրյան, «Զեմիրե». Տիգրան Չուխաճյանի կարապի երգը, Երևան, «Ոսկան Երևանցի», 2009, 176 էջ, 1թ. նկ.:
  • Աննա Ասատրյան, Ամենայն հայոց մաեստրոն. Հովհաննես Չեքիջյան, Երևան, «Ամրոց գրուպ», 2009, 240 էջ, 2 մամուլ ներդիր։
  • Աննա Ասատրյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ – 50 (Պատ. խմբագիր` Ա.Աղասյան), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010, 395 էջ + 32 էջ նկար։
  • Աննա Ասատրյան, Տիգրան Չուխաճյանի երաժշտական թատրոնը, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, 480 էջ[6]։
  • Աննա Ասատրյան, Սփյուռքահայ արվեստ. արդի վիճակը և զարգացման հեռանկարները։ Լիբանանահայ թատրոն, Երևան, «Ոսկան Երևանցի», 2011, 184 էջ[7]։
  • Աննա Ասատրյան, Արա Պետրոսյան, Ավագ Պետրոսյան – 100, գիրք-ալբոմ,, Երևան, 2012, 200 էջ[8]։
  • Աննա Ասատրյան, Լիբանանահայ երաժշտություն. Արուսյակ Այնթապլյան, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2012, 160 էջ + 16 էջ նկ.[9]:
  • Արարատ Աղասյան, Աննա Ասատրյան, Հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների պատմությունից. Սանկտ Պետերբուրգ (XIX դար – XX դարի սկիզբ), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2015, 208 էջ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://composers.am/?p=7179
  2. Աննա Ասատրյան, կենսագրություն
  3. «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ». arts.sci.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. «Կինը և հասարակությունը». Կինը և հասարակությունը. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  5. «Yerevan.Today | ՀՀԿ-ն բացթողումների մասին չի կարող խոսել պարզ պատճառով՝ դրանք չկան. Երևանի ավագանին ամփոփում է տարին». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Տիգրան Չուխաճյանի երաժշտական թատրոնը». arts.sci.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Սփյուռքահայ արվեստ. արդի վիճակը և զարգացման հեռանկարները։ Լիբանանահայ թատրոն». arts.sci.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Ավագ Պետրոսյան – 100». arts.sci.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Լիբանանահայ երաժշտություն. Արուսյակ Այնթապլյան». arts.sci.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել