Սյուզան Քոլինզ (անգլ.՝ Susan Margaret Collins, ), ամերիկացի քաղաքական գործիչ, Մեն նահանգից ԱՄՆ սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ:

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Սենտ Լոուրենս համալսարանը և մինչև 1987 թվականը սկսել է աշխատել սենատոր Ուիլյամ Քոենի համար: 1994 թվականին նա կորցրել է Մենի նահանգապետի ընտրարշավը: 1996 թվականին սենատոր Քոենը հրաժարական է տվել՝ հետագայում ստանալով ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը, և Քոլինզը ընտրվել է ԱՄՆ Սենատ։ Վերընտրվել է 2002 և 2008 թվականներին։

2016 թվականին ԱՄՆ փոխնախագահի ընտրություններում ստացել է մեկ ձայն անհուսալի ընտրիչից:

Նշվել է «Support of Science Award»-ից CSSP (2019 թվական):

Աշխատանք ԱՄՆ Սենատում խմբագրել

Սյուզան Քոլինզը պաշտոնը ստանձնելուց հետո ոչ մի անգամ բաց չի թողել Սենատի քվեարկությունը[1]: 2015 թվականին նա մասնակցել է 6000-րդ անընդմեջ Սենատի քվեարկությանը[2], իսկ 2019 թվականին՝ 7000-րդ անընդմեջ քվեարկությանը[3]:

Քոլինզը չափավոր հանրապետական լինելու համբավ է ունեցել[4][5]: 2013 թվականին նա Սենատում իր հանրապետական գործընկերներից բոլորից հաճախ քվեարկել է նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությանը համապատասխան[6]: 2016 թվականին Քոլինզը հրապարակավ հայտարարել է 2016 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփին սատարելուց հրաժարվելու մասին[7], իսկ քվեաթերթիկում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի անունը[8]: 2017 թվականին Լուգարի կենտրոնը Քոլինզին բնութագրել է որպես ԱՄՆ 115-րդ Կոնգրեսում միջկուսակցական համագործակցության առավել հակված սենատոր[9][10]: Նա դարձել է հանրապետական սենատորներից միակը, որը դեմ է քվեարկել նախագահ Թրամփի կողմից առաջադրված Սքոթ Պրուիտի[11], Էնդրյու Ուիլերի[12] (երկուսն էլ առաջադրվել են շրջակա միջավայրի պահպանության գործակալության Ադմինիստրատորի պաշտոնում) և Էմի Քոնի Բարեթի (առաջադրվել է ԱՄՆ Գերագույն դատարանում)[13]: Քոլինզը չի աջակցել Թրամփի առաջին իմպիչմենտին[14], բայց քվեարկել է նրան պաշտոնանկ անելու օգտին՝ երկրորդ իմպիչմենտի կայացումից հետո[15]:

2021 թվականի մարտին Քոլինզը դարձել է միակ հանրապետական սենատորը, որը կողմ է քվեարկել Խավիեր Բեսերայի թեկնածությանը (առաջադրվել է նախագահ Ջո Բայդենի կողմից ԱՄՆ առողջապահության նախարարի պաշտոնում)[16]: Մի քանի շաբաթ առաջ Բայդենը հետ էր կանչել Նիրա Տանդենի առաջադրումը վարչական-բյուջետային վարչության տնօրենի պաշտոնում նրա խնդրանքով այն բանից հետո, երբ Քոլինզը, Միթ Ռոմնին և պահպանողական դեմոկրատ Ջո Մենչինը հայտարարել են, որ իրենք դեմ կքվեարկեն նրա հաստատմանը Թանդենի նախորդ հայտարարությունների պատճառով[17]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sen. Susan Collins». Արխիվացված է օրիգինալից 2021-03-18-ին. Վերցված է 2021-03-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Barrett, Ted (2015-09-17). «The Senate's Iron Lady: Susan Collins casts 6,000th consecutive vote». CNN (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2016-05-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Lesniewski, Niels (2019-06-18). «Susan Collins casts her 7,000th consecutive Senate vote». Roll Call (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-17-ին. Վերցված է 2021-03-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Woodard, Colin (2017-02-05). «Sen. Susan Collins develops pivotal, but uncomfortable, role as check on Trump». Press Herald (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-10-24-ին. Վերցված է 2019-05-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Kiefer, Francine (2018-07-23). «Can the center hold? Susan Collins and the high wire act of being a moderate». Christian Science Monitor (անգլերեն). ISSN 0882-7729. Արխիվացված է օրիգինալից 2019-05-22-ին. Վերցված է 2019-05-23-ին.
  6. Lesniewski, Niels; Lesniewski, Niels (2014-02-04). «Collins, Murkowski Most Likely Republicans to Back Obama». Roll Call (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-03-24-ին. Վերցված է 2018-03-24-ին.
  7. Diaz, Daniella (2016-08-09). «GOP senator: 'I will not be voting for Donald Trump'» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2016-08-12-ին. Վերցված է 2016-08-12-ին.
  8. Carney, Jordain (2016-11-09). «GOP senator wrote in Paul Ryan for president». The Hill (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-01-06-ին. Վերցված է 2021-03-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «The Lugar Center - McCourt School Bipartisan Index» (PDF) (անգլերեն). Washington, D.C.: The Lugar Center. 2018-04-24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018-07-02-ին. Վերցված է 2018-07-02-ին.
  10. «Collins ranked most bipartisan U.S. Senator» (անգլերեն). Presque Isle, Maine: WAGM-TV. 2018-04-24. Արխիվացված է օրիգինալից 2018-06-25-ին. Վերցված է 2018-07-02-ին.
  11. «Senate votes for confirmation of Scott Pruitt as EPA administrator» (անգլերեն). CBS News. 2017-02-17. Արխիվացված է օրիգինալից 2018-01-09-ին. Վերցված է 2018-01-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Green, Miranda (2019-02-28). «Senate confirms Wheeler to lead EPA». The Hill (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-11-ին. Վերցված է 2021-03-07-ին.
  13. Fausset, Richard (2020-10-27). «Amy Coney Barrett Sworn In as Supreme Court Justice, Cementing Conservative Majority». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-27-ին. Վերցված է 2020-10-27-ին.
  14. «How senators voted on Trump's impeachment». Politico (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-02-05-ին. Վերցված է 2020-02-19-ին.
  15. «Donald Trump acquitted in impeachment trial». The Guardian (անգլերեն). 2021-02-13. Արխիվացված է օրիգինալից 2021-02-13-ին. Վերցված է 2021-02-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Sprunt, Barbara (2021-03-18). «Senate Confirms Xavier Becerra To Head Health And Human Services». NPR (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-03-18-ին. Վերցված է 2021-03-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Mangan, Dan (2021-03-02). «Neera Tanden withdraws from nomination as Biden budget chief» (անգլերեն). CNBC. Արխիվացված է օրիգինալից 2021-03-03-ին. Վերցված է 2021-03-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել