Անու Ռեալո (էստ․՝ Anu Realo, ), էստոնացի գիտնական հոգեբանության ոլորտում և բարձրագույն դպրոցի ուսուցիչ, Էստոնիայի գիտությունների ակադեմիայի անդամ (2018):

Կենսագրություն խմբագրել

1993 թվականին ավարտել է Տարտուի համալսարանը սոցիոլոգիա մասնագիտությամբ (գերազանց), 1995 թվականին ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան (MSc) հոգեբանության գծով (գերազանց) և 1999 թվականին՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան (PhD) հոգեբանության գծով (գերազանց)։

2000-2002 թվականներին Բելգիայի Լյովենի համալսարանում հետդոկտորական աշխատանք է իրականացրել։ 2013-2015 թվականներին եղել է Էստոնիայի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող, իսկ 2014-2019 թվականներին՝ Տարտուի համալսարանի անհատականության և սոցիալական հոգեբանության պրոֆեսոր։

Նա դասախոսություններ է կարդացել և հետազոտություններ անցկացրել Էստոնիայում[1][2][3], Ռուսաստանում[4][5] (2011[6], 2012), Շվեյցարիայում (2010), Նիդեռլանդներում (2005; 2014—2015), Բելգիայում(2004), Ֆինլանդիայում (1997, 2002), Շվեդիայում (2002), Իսլանդիայում (1998, 1999, г. 2000) և ալյ երկրներում[7][8][9]։ Հանդես է գալիս ԶԼՄ-ներում[10]։

2016 թվականից Ուորվիքի համալսարանի պրոֆեսոր է։

Էստոնիայի գիտության պետական ​​մրցանակի դափնեկիր է (2010)[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել