Մասնակից:Զաբելա Աբելյան/Ավազարկղ 3

link=https://hy.wikipedia.org/wiki/Վիքիպեդիա:Մրցույթ Արվեստի աշխարհ
Այս հոդվածը կամ նրա բաժնի որոշակի հատվածը ստեղծվել է «Արվեստի աշխարհ» նախագծի շրջանակներում։
link=https://hy.wikipedia.org/wiki/Վիքիպեդիա:Մրցույթ Արվեստի աշխարհ

Սևագրություն

Picto infobox artiste.png
Արքայադուստր Իզաբելի սենեկապանուհու դիմանկարը
Rubens Pieter Paul - Infanta's Waiting-maid in Brussels.jpg
նկարիչՊիտեր Պաուլ Ռուբենս
տարիմոտ 1623-1626 թթ.
բարձրություն63,5
լայնություն47,8
նյություղաներկ
Ծանոթագրություններ

Արքայադուստր Իզաբելի սենեկապանուհու դիմանկարը (Sael doegter van de Infante tot Brussel) Պիտեր Պաուլ Ռուբենսի (հոլ.՝ Peter Paul Rubens) աշխատանքն է։Նկարը պատկերում է պալատական տիկին Իզաբելա Կլարա Եվգենիի(исп. Isabel Clara Eugenia de Austriaն) ։ Թվագրում է մոտ 1623-1626 թթ.։ 1772 թվականից դիմանկարը գտնվում է Էրմիտաժի էքսպոզիցիայում։Դիմանկարը ներկայացնում է ոչ բնորոշ Ռուբենսի ստեղծագործությունների համար ուղղված հոգեբանական դիմանկար ոճին ։ Դիմանկարը ստորագրված և թվագրված չէր, նրա հեղինակությունն առաջացնում է տարաձայնություններ արևմտյան արվեստագետների մոտ, չնայած դրան, այն պատկանում է ռուբենսյան դպրոցին (վարպետ), կասկածանք չկա:Սովետական և ռուսական արվեստագիտությունը միարժեքորեն ընդունում են հեղինակ Ռուբենսին:Նույնականացման բնօրինակը նույնպես տարբեր է,արևմտյան արվեստագիտության գրականության մեջ չկա նկարների հաստատուն անուններ:Համաձայն մի ենթադրության,նա պատկերում է նկարիչ Կլարա Սերենի ավագ աղջկան,մեռած կտավի ստեղծման ժամանակ:

Նկարագրություն և տեխնիկաԽմբագրել

Նկարը իրենից ներկայացնում է աղջկա կիսանդրու դիմանկար,կատարված յուղաներկով փայտի վրա:Ավելի լավ պահպանման համար կաղնու մանրախախտակ: Մոդելը հագնված է իսպանական մոդայով խիստ մուգ զգեստ սպիտակ ծալավորված օձիքով: Յուղի բարակ շերտը համարյա չի ծածկում ֆոնի երկնագույն գուներանգումը:Այն նշում է առանձնահատկությունը Ռուբենսի համար լայն անկունագծով,մի քանի կոպիտ վրձնախազերով: Կա թերության հետքեր և հին գրառումներ թերություններով: . Ռենտգենանկարը դիմանկարի ցույց է տալիս (նկատելի նույնպես անզեն աչքով) ականջօղերի հեղինակային փոփոխությունները: [1].Աշխատանքը ստորագրված չէ հեղինակի կողմից: [2]:Նկարի զուսպ գունագեղությունը կառուցված է մութ զգեստից անցումը, համարյա խառնված մոխրագույն հիմնագույնով,դեմքի վառ երանգ մագարիտյա-արծաթյա երանգի գերակշռությամբ:[3]. Նկարը ստեղծված է ալլա պրիմայի սկզբունքով, գերիշխող վարպետությամբ թափանցաներկման:Բարակ վրձինի միջով թափանցող հիմնաներկը պատկերի մոդելին ավելացնում է պարզություն: անդրադարձումը թեթև ուռածությամբ նկարված սպիտակ ֆրեզ-օձիքը լուսավորում է աղջկա դեմքը և ամբողջ կոմպոզիցիան: Օգտվելով մի քանի հնաձև նկարների կառուցման հին ֆլամենդական կանոններից (նեղ շրջանակ, մինիմումաքսեսուարներ, խիստ հիմնագույն), հեղինակը ֆոկուսավորում է ուշադրությունը աղջկա դեմքին և ներաշխարհին[4]: Խոշոր բաց-կանաչավուն աչքերը և թափվող բաց խարտյաշ մազերը հաղորդում է կոմպոզիցիային առանձնահատուկ հնչեղություն: Թեթև հիվանդ կարմրությունը և հազիվ շուրթերին նշմարելի ժպիտը հաղորդում է նկարին ինտիմ խառնվածք[3]: Աղջկա հայացքը ուղղված է թեթևակի դիտորդի կողմը:Նկարի վրա աչքերի դասավորության համաչափությունը համապատասխանում է ոսկե հատմանը[5][6]։

Ստեղծման պատմությունը և բնօրինակի նույնականացումըԽմբագրել

Մասնագետները սենեկապանուհու նկարը թվագրում են մոտավորապես 1623—1626 թվականներին: Ստույգ ստեղծման պատմությունը հայտնի չէ,գոյություն ունի միայն արվեստագետների ընդհանուր ենթադրությունը:Նկարչի ուշ շրջանի ստեղծագործությունների գրված նկար է, կազմված վարպետի հոյակերտ գեղանկարներից,մեծ գեղարվեստական արվեստանոցի ղեկավարներից: Նկարների արտադրությունը այն ժամանակ մատակարարվում էր հոսքերով, վարպետը կատարում էր նկարի ուրվագիծը, իսկ վերջացնում էին նրա աշակերտները: Խոշոր եվրոպական երկրների գլուխները պատիվ էին համարում նկարները պատվիրել ֆլամանդցու մոտ: Ռուբենսին փառքն էր ուղեկցում, 1624 թվականին Իսպանիայի թագավորը նրան շնորհեց ազնվական կոչում: Նա պահանջված էր ոչ միայն որպես գեղանկարիչ,այլ և ծառայում էր բարձրաստիճան դիվանագետ արքունիքւմ: Այդ նույն ժամանակ Ռուբենսը անձնական կյանքում վերապրում էր ողբերգություն ողբերգության հետևից:[6][7].

 
Рис. 1.Սենեկապանուհու նկարի ուրվագիծը,ածուխ,մոտավորապես 1623 թվական, Ալբերտինա, Վիենա: Ուրվագծի վերևում կարելի է վերծանել «Sael doegter van de Infante tot Brussel»(«պալատական տիկին Բրյուսելի սենեկապանուհի»), այդտեղից և ստացավ իր էրմիտաժյան նկար անվանումը

2 մարտի 1611 թվականին Պիտեր Պաուլ Ռուբենսի և Իզաբել Բրանտի ընտանիքում հայտնվեց առաջնածին աղջիկը՝Կլարա Սերենան: Իզաբելա Կլարա Եվգենիան կարող էր լինել երեխայի կնքամայրը,ինչը մատնանշում է անվան և տիտղոսի փոխառնումը(սերենիսիմա) գերիշխան. 1623 թվականին, 12 տարեկան հասակում հիվանդությունից հետո Կլարա Սերենան վախճանվեց: 1625 թվականին մեռավ լավագույն ընկեր և համախոհ Յան Բրեյգելը:. 1626 թվականին ժանտախտի համաճարակի ժամանակ կյանքից հեռացավ նկարչի կինը՝ Իզաբել Բրանտը: Ռուբենսը ծանր ապրեց այդ կորուստը[3]: Ընկերոջ նամակում՝ Պիեռ Դյուպուի, նա գրեց կնոջ մահվան առթիվ. «…ինձ հույժ դժվար կլինի անջատել իմ վիշտը հիշողություններից,որը ես պարտավոր եմ հավերժ պահպանել սիրելի և ամենից վեր հարգված անձի մասին»։Նկարչի կյանքի այդ ժամանակաշրջանում ստեղծվում է Ռուբենսի նկարների մի ամբողջ շարք ( կամ նրա վարպետի),արտահայտելով տարբեր տարիքի միևնույն մոդելը:[8][9].

Դատելով անունով,էրմիտաժյան նկարի վրա պատկերված է բրյուսելյան ինֆանտի պալատական տիկինը, սակայն այս վերսիան դժվար է ընդամենը հիմնավորել: Անծանոթ սենեկապանուհին դժվար թե կարողանար պատվիրել թանկարժեք նկար պալատական նկարչի մոտ: [3].Ըստ առավել տարածված մեկնաբանությունների, Կլարա Սերենի նկարը՝հետմահու դեմքն է, նկարչի ազատ մեկնաբանություններում, նրան պատկերելով արդեն ձևավորված աղջկա: Ռուբենսը հաճախ է օգտագործել իր երեխաների արտաքին տեսքը իր ստեղծագործություններում:Օրինակ՝նրա որդի Ալբերտին կարող ենք տեսնել հետևյալ նկարներում «Տիրամայրը ծաղկեպսակում» и «Երկրպագություն վհուկին»[10]:Նկարիչները այդ ժամանակ հաճախ էին դիմում մտերիմների օգնությանը, որպեսզի ավելի քիչ ժամանակ ծախսեն իրենց բարձրաստիճան մոդելի համար:Կինը,աղջիկը կամ տղան նախնական ուրվագծի համար կարող են ընդունել կեցվածք:Այդ տեսակի էսքիզները և դարձան ընտանեկան նկարների կոլեկցիայի մի մաս[11]:

Դժբախտաբար,Ռուբենսին աշխատանք չմնաց, թույլատրելի է միայն նույնականացնել իր աղջիկների արտաքին տեսքը:Ամենից առաջ պահպանվեցին հիմնովին կտրած անավարտ նկարները,որոնց անվանում են Կլարա Սերենի մանկական նկարներ (Երբեմն «Նկարչի աղջիկների դիմանկարներ»ակնհայտորեն Իզաբել Բրանտի նմանության հիման վրա:Այն թվագրված է մոտ 1616-1618 թվականներին:Եվս մեկ ուրվագիծ ռուբենսովյան դպրոցի՝աղջիկների,շատ նման Կլարա Սերենին, պահպանվում է Մետրոպոլիտեն թանգարանում։ Ռուբենսի նկարների հավաքածուների էտյուդները Ալբերտիներ (Վիենա)պատկերում է նույն մոդելը [12]: Աղջիկների վատառողջ տեսքի համար կարելի է ենթադրել, որ նկարչի աղջիկը (եթե դա նա է) պատկերված է էտյուդի վրա արդեն հիվանդ,այսինք մոտ 1623 թվականին: Վիենայի էտյուդների և էրմիտաժյան նկարների նմանությունը կասկած չի թողնում՝ արտաքին տեսքը, նման շրջագեստը, նույն սանրվածքը և թափվող մազափունջը: Վիենայի էտյուդներին՝ ստորագրությունը վերևում, հին ֆլամանդական է, ասում «Sael doegter van de Infante tot Brussel»: Դա կարելի է թարգմանել այսպես՝ «պալատական տիկին Բրյուսելի սեկապանուհի»[13]։Վիենական էտյուդի ներքևի աջ անկյունում ստորագրված է Պ Պ Ռուբենս , և անկասկած իր հեղինակությունն է, բայց հարց է, ո՞վ է նկարել այդ էդյուդը և ո՞վ է մոդելը ,մնում է վիճելի: Մի քանի աղբյուրներ պնդում են, որ ստորագրությունը անհայտ ծագման է (Շառլ,Խելդ)[14], ուրիշներ(Ալպատով),որ Ռուբենսի ձեռքով է կատարված [15]:Ուրվագիծը պահպանված է Ռուբենսի ընտանիքի ուրիշ ընտանեկան նկարների հետ միասին,դրա համար ազգակցական կապերի պատկերումը մոդելում,լրիվ հնարավոր է[16]: Ինչպիսին որ դա լինի,վիենական էդյուդում և ստացել է իր անվանումը «սենեկապանուհի»,այնպես որ նա ինքը ոչ մի ստորագրություն չի կրում և ոչ մի դեպքում քարտագրացուցակում չի անվանվել[13]։

Ակնհայտորեն «սենեկապանուհու» նմանությունը կարելի է նկատել նկարչի կնոջ պատկերում:Դա նկատելի է Իզաբել Բրանտի ինքնանկարում,այդտեղ, որտեղ նա մոտ 18 տարեկան է,նաև ուշ Իզաբել Բրանտի ուրվագծում: Վալենտին Յանին արտահայտեց վարկած այն մասին, որ նկարում երիտասարդ Իզաբել Բրանտի իդեալականացված պատկերումն է [8][17]:Կա վերսիա,որ դա կարող է լինել նկարչի անանուն սիրուհին (Հերման Կնակֆուս)[11]: Հաստատվում է այն,որ Ռուբենսը նորից և նորից վերադարձել է այդ նույն կերպարին,պատմաբանները կատարեցին հետևություն ընտանեկան կապի [18] կամ անձնական բնավորության [12] մասին: Սակայն, հաստատումն այդ յուրօրինակ «ընտանեկան» նկարների շարքը առաջացնում է կասկած [19][14].

Թանգարանային պատմություն, Հեղինակության հարցերԽմբագրել

Կատալոգում Ռուբենսի աներոջ՝Յանոմ Բրանտի հեղինակությամբ 1639 թվականին կա գրառում. «Երկու յուղաներկով նկարներ տախտակե շրջանակում.առաջինը պատկերում է Յանա Բրանտիին՝հանգուցյալ որդու և երկրորդը Կլարա Սերեն Ռուբենսուն,վերոհիշյալ պարոն Ռուբենսի պատանի աղջկան»: Ենթադրվում է,որ երկրորդ հիշատակածը վերաբերվում է Էրմիտաժում պահպանված նկարներին կամ նրա տարբերակներին [20].

Նկարչի մահից հետո1640թվականին,ենթադրաբար, մնացած նկարների թվում, դիմանկարը ընկնում է Ռուբենսի ժառանգության սիրահար և կոլեկցիոներ Ռոժե դե Պիլին Roger de Piles [21]:Դե Պիլի մահից հետո ռուբենսյան կոլեկցիայի մեծ մասը գնել է հայտնի ֆրանսիական ձեռնակատեր և մեկենասԱնտուան Կրոզան և հետո պահպանվել է նրա եղբոր՝Պիեռ Կրոզայի մոտ(«Бедным»)[22]. 1772 թվականին ,Պիեռ Կրոզայի մահից հետո նրա ֆրանսիական հավաքածուն ձեռք բերեց Եկատերինա IIը Դեննի Դիդրոի և Ֆրանսուա Տրոնշենի (fr)միջնորդությամբ և գնահատմամբ:Հատկապես այդ համալրումից հետո Էրմիտաժի գեղարվեստական կոլեկցիան դարձավ աշխարհում ամենահարուստ և հայտնի կոլեկցոնեներից մեկը: Հենց այդ պահից «սենեկապանուհու» ճակատագիրը հայտնի է ճշտիվ[23].։ Երկար ժամանակ շիկահեր աղջկա նկարը մնաց անանուն, մինչ որ Ալբերտինո (Վիենա)թանգարանը չհայտնաբերեց այդ նկարի ուրվագիծը՝ստորագրությամբ[8] Նկարը կրում է ռուբենսյան ձեռագրի վարքագծերի բնորոշ գիծ[24],բայց նրա համարժեք հատկանիշը հանդիսանում է վիճելի հարց:Արևմուտքի հեղինակավոր արվեստագետները արտահայտեցին կասկած նկարի ծագմանը: Ֆլամանդական գեղանկարչության հայտնի մասնագետ Ռուդոլֆ Օլդենբուրգը 1921 թվականին «Սենեկապանուհի»ն չներառեց Ռուբենսի նկարների կատալոգում: Պրոֆեսոր Յուլիուս Խելդը (Կոլումբիայի համալսարան) 1959 թվականին իր աշխատություններում արտահայտեց կասկածանք նկարի իսկությանը, չնայած,ինչպես հաստատում են,1966 թվականին Էրմիտաժ այցելելուց հետո հրաժարվեց իր պահանջից[25][26].Ռուբենսի աշխատանքի կատալոգը Անն-Մարի Լոգանը և Մայքլ Պլոմպան (Մետրոպոլիտենի թանգարան, հրատարակումը 2005 թվական)չեն հաստատում Ռուբենսի «Սենեկապանուհու» հեղինակությունը և վերագրում են նրան «ռուբենսյան դպրոցին»[16]. Արտասահմանյան կատալոգներում չկա և նկարների անվանումը[13].

Սովետական և ռուսական մասնագետների մոտ նկարի հեղինակությունը կասկած չի հարուցում, չնայած և նշվում է այն,որ հույժ անսովոր է Ռուբենսի ստեղծագործական վարքագծի համար: Վալենտին Յանինի կարծիքով,ցանկացած դեպքում անհրաժեշտ էր նկարի նույնականացման այդպիսի մակարդակնկարը հնարավոր չէր մնալ չճանաչված.«Այն ժամանակ կարելի է նկարը իսկապես հասկանալ,երբ մենք գիտենք և նկարիչին,և նրան՝ ում նա նկարում է»[17].

ԸնկալումԽմբագրել

Ի տարբերություն իր ժամանակակիցների Վալասկեսի, Վերմերի կամ Ռեմբրանդի,Ռուբենսը չէր համարվում նկարի հոգեբանական վարպետ: Էժեն Ֆրոմանտենը ընդհանրապես Ռուբենսին համարում էր չափից ավելի վառ խառնվացքով նկարիչ,անընդունակ անշտապ վերլուծության,պահանջված մարդու ներքնաշխարհը ընկղմվելու համար[23]: Ռուբենսի ստեղծագործությունների ուսումնասիրող Խերման Կնակֆուսը գրեց այն մասին, որ նկարները համարվում էին նրա տաղանդի ամենաթույլ կողմը և Ռուբենսին լավ է հաջողվել անցնել մաքուր լուսանկարչական նմանությամբ[27]:

Մերձավորների և հարազատների կերպարների շարքը առանձնանում է ֆլամանդացու ստեղծագործություններում,զարմանալի տարբերվելով բիբլիական նկարների թեմայից և թագակիր անձի հանդիսավոր նկարներից:Իզաբել Բրանտի Ելենա Ֆուրման ,նկարչի երեխաների պատկերները ճանաչված են հարազատի ջերմության և մտերիմ տրամադրությամբ: Միխայիլ Ալպատովը անցկացրեց համեմատություն Վալենտին Սերովի նկարների,ում մոտ նույնպես տարբերվում են պերճաշուք բարձրաշխարհիկ նկարները և մտերիմ ու հարազատ մարդկանց դիմանկարները[28]: Վիկտոր Լազարևը նշել է.«Մարգարիտի ջերմություն և բյուրեղապակյա թափանցիկություն ունենալով („սենեկապանուհին“) գրված է այնպիսի հանճարեղ վարպետությամբ,որ նույնիսկ Ռուբենսի մոտ այդ նշանավոր նկարը արժե մի քանի առանձնատուն[29].

Ձևականորեն «Սենեկապանուհին» համապատասխանում է այդ ժամանակաշրջանի հայտնի և արժանապատվությամբ լցված մարդու բարոկյան կարգի արքունական նկար: Ի տարբերություն իր աշակերտ Վան-Դեյկի,Ռուբենսը այդչափ խիստ ուշադրություն չի նվիրել մոդելի հագուստին,փոխանցումը նյութակազմվածքի գործվածքի և ծալքի,այնչափ կարևոր էր նկարի հանդիսավորության համար:Բայց «սենեկապանուհու» դեպքում, համեստ հագուստը և տպավորիչ օձիքը,ոսկե շղթան, այդ ամենը անխզելի կապված է աղջկա կերպարի հետ և մի քիչ հասունացնում է նրան,ինչը օրգանապես լրացնում է կոմպոզիցիային [5]: Կարծես նկարը լուսավորված է ներսից, նրանում հարմար օգտագործվել է գունային հակադրություն պայծառ մասերի և դեմքի ստվերների միջև, որոնք թվում են ոչ մոխրագույն,այլ կապտավուն[30]: Ռուբենս-գեղանկարչի վարպետությունը դրսևորում է գունափոխանցմամբ, մոդելի գլխագծի նրբաճաշակություն, երեսի նրբին ձվաձևություն և դիմագծեր, ներկայացնում է հյուսիսային կանանց գեղեցկության առանձնահատուկ տիպար:Շնորհիվ նկարչական արվեստի,նկարը անփոփոխ չէ,այն զարդարում է ալիքաձև շարժումը, թարթիչների ցաք ու ցրիվը թեթև ժպիտը[31]:

Նկարում պատկերված աղջիկը հազիվ էր անցել սահմանագիծը պատակենության և հասունության միջև: Սենեկապանուհու արտաքին տեսքում կա նաև ինչ-որ անկայունություն և աղախնություն, հույզերի փոթորկում:Պատանեկությունից հասունության նուրբ անցումը,երևում է մոդելի պատկերի միջով,հազիվ հայացքում նկատելի թախծոտ նոտան մի քիչ բացում է պալատական տիկնոջ ներքին աշխարհը:Ավելի սևեռուն հայացքը անբարտավան նայվածքում չքանում է և առաջանում է վիրավոր և զգայուն բնավորություն[3]:Այդ տրամադրությունը ընդգծում է և ներկի շատ նուրբ շերտը հազիվ ծածկելով ներկը. Յուրի Նագիբին «Սենեկապանուհուն» համեմատեց «Կզաքիսով կինը» հետ, առաջին հայացքից նույն  հեզ և անպաշտպան բնավորություն, իր մեջ թաքցնելով պալատական արքունիկի գաղտնիքները[32]: Ռուբենսի տաղանդի խորությունը այստեղ կարելի է համեմատել կատարողական վարպետության հետ Վալեսկաս և Վերմերա:Բայց, ի տարբերություն նրանց, հեղինակը հասնում է իր նպատակին առանց դաժան բարոյական երկիմաստության և գրոտեսկային պատկերման,խանգարող պաշտպանության:Ռուբենսը պատկերը ներկայացնում է ամբողջական և հաջորդաբար, չկորցնելով նրա կանացի էությունը,մոտենալով իր նկարում մարդկային անձնավորության իդեալին [31]:


  Որպեսզի խորամուխ լինել այն ամեն ինչում,որ նկարիչը նվիրել է «Պերսիան և Անդրոմեդային,»,պահանջվում է մեկնաբանություն: «Սենեկապանուհին» նրանց կարիքը չունի: Աղջիկը թեպետ և իրեն պահում է որպես պալատական տիկին, բայց թվում է,պատրաստ է մեզ հայտնել իր գաղտնիքի մասին:Այնուամենայնիվ չկա անհրաժեշտություն, արտահայտել անհիմն ենթադրություններ նրա ճակատագրի մասին,հորինել նկարի առթիվ հետաքրքրաշարժ նովել: Ռուբենսը պատմող չէր,այլ գեղանկարիչ և այդ պատճառով նրան բավարար էր գտնել ստույգ գուներանգը վարդագույն երեսիկի, բաց խարտյաշ մազերի և բաց աչքերի,պահպանել արծնաներկի պարզությունը, որպեսզի այդ գեղանկարչական որակը նկարում մեր աչքերում լինեն այնպիսին,ինչպիսին փառաբանված շեքսպիրյան դրամայում ներկայացնելով արտույտի և առավոտյան բոցավառվող արշալույսի երգի Ջուլիետայի հուզումնալի և քնքուշ բառերը:  


Ազդեցություն և նշանակությունԽմբագրել

Նկարը հանդիսանում է Էրմիտաժի այժմյան թանգարանի(ֆլամանդական գեղանկարչության էքսպոզիցիա դահլիճներ 245—247) առավել հանրածանոթ ցուցադրանմուշներից մեկը և հանձնարարված է դիտումների կատալոգում: Այն բերված է դասագրքեր որպես որակի նմուշ գեղանկարչության տեխնիկայի և գույների հաղորդման [30][33]. Նկարին ձոնեց բանաստեղծություն Անդրեյ Դեմենտևը («Նայում եմ սենեկապանուհու նկարին»). Պատմության մոտիվներով, կապված նկարի ծագման հետ,պլանավորված էր գրել պատմվածք Կոնստատին Պաուստովսկին,բայց չհասցրեց կենսագործել իր կյանքի պլանները[3][34]</ref>: Ռուբենսի ծննդյան 400-ամյակի առթիվ շատ երկրներում թողարկեցին հոբելյանական նամականիշերի սերիա, այդ թվում՝ նկարիչի երեխաներին նվիրված նկարները: ՍՍՀՄ-ում «Սենեկապանուհուն» նվիրված էր նամականիշ և Առաջին օրվա ծրար: Նույն թեմայով նամականիշներ լույս տեսավ այլ երկրներում Բուլղարիաում, Մադագասկարում և Մոնոկայում[35]։

Серия семейных портретов школы Рубенса
Рис. 2. Կլարա Սերենի աղջիկների նկարներ Լիխտենշտեյգի պատկերասրահ, 1616—1618 թվական: Անավարտ նկար  
Рис. 3. Կլարա Սերենի նկար:Ռուբենս կամ Ռուբենսովյան դպրոց: Մոտ 1623 թվական: Յուղաներկ: Մետրոպոլիտենի թանգարան կամ մասնավոր հավաքածու[18][36]


 
Рис. 4.Իզաբելլա Բրանտ,նկարչի առաջին կինը:1609 թվական,յուղաներկ 1609 թվական, Մյունխեն Мюнхен (նկարների պատառիկներ)  
Рис. 5.Իզաբել Բրանտ 1623 թվական, էսքիզ, Բրիտանական թանգարան  
Рис. 6 «Ծղոտե շլյապա» կամ Սուսան Ֆորմանի նկար: 1625 թվական, յուղաներկ, Լոնդոնի Ազգային պատկերասրահ  

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Варшавская, 1975, էջ 175
  2. Metropolitan, 1985, էջ 324
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Алексей Николаев. Камеристка инфанты Изабеллы(ռուս.) // Смена. — 1973. — № 19 Октябрь. — С. 23. — ISSN 0131-6656.
  4. Алпатов, 1969, էջ 189
  5. 5,0 5,1 Алпатов, 1969, էջ 192
  6. 6,0 6,1 Долгополов, 1986, էջ 45
  7. Грицай, 1989, էջ 79
  8. 8,0 8,1 8,2 В. Л. Янин. Портрет жены художника: Кем была «Камеристка» Рубенса.(ռուս.) // Родина. — 2002. — № Июнь. — С. 94. — ISSN 0235-7089.
  9. Oppenheimer, 2002, էջ 275
  10. Auwera, 2007, էջ 181
  11. 11,0 11,1 Knackfuss, 1902, էջ 94
  12. 12,0 12,1 Logan,Plomp, 2005, էջ 246
  13. 13,0 13,1 13,2 Варшавская, 1975, էջ 173
  14. 14,0 14,1 Charles, 2011, էջ 106
  15. Алпатов, 1969, էջ 235
  16. 16,0 16,1 Logan,Plomp, 2005, էջ 244
  17. 17,0 17,1 Р. Г. Подольный. Пить из источников(ռուս.) // Знание — сила. — 1979. — № 9. — С. 27. — ISSN 0130-1640.
  18. 18,0 18,1 Liedtke, Lied, էջ 231
  19. Vlieghe, 1987, էջ 8
  20. Варшавская, 1975, էջ 176
  21. Logan,Plomp, 2005, էջ 45
  22. : «1772: Purchase of Baron Pierre Crozat's collection» (անգլերեն)։ Hermitage official site։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-06-ին։ Վերցված է 30-Jan-2013 
  23. 23,0 23,1 : В. Л. Янин. К интерпретации «Камеристки» Рубенса(ռուս.) // Страницы российской истории: проблемы, события, люди. — 2003. — С. 5.
  24. Киплик, 1950, էջ 384
  25. Held, 1959, էջ 138
  26. Варшавская, 1975, էջ 174
  27. Knackfuss, 1902, էջ 95
  28. Алпатов, 1969, էջ 190
  29. Лазарев, 1974, էջ 51
  30. 30,0 30,1 Волков, 1965, էջ 61
  31. 31,0 31,1 Алпатов, 1969, էջ 193
  32. Нагибин, 2011, էջ 71
  33. Киплик, 1950, էջ 383
  34. Дементьев, 1996, էջ 147
  35. «Rubens and his family. Stamps collection» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-06-ին։ Վերցված է 30-Jan-2013 
  36. «Follower Of Peter Paul Rubens Portrait Of A Young Girl, Possibly Clara Serena Rubens (1611–1623)» (անգլերեն)։ Sotheby's։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-06-ին։ Վերցված է 30-Jan-2013