Բնակավայր
Երիցուկ/Գոնդեր

Գոնդեր (ամհարերեն՝ ጎንደር), քաղաք Եթովպիայում, Ամհարա տարածաշրջանում: Բեգեմդիր-Սիմեն պատմական գավառի կենտրոնն է: Գոնդերում կա օդանավակայան։

Պատմություն խմբագրել

Գոնդերը նեգուս Ֆասիլիդասը հիմնել է մոտավորապես 1635 թվականին[1]: Ֆասիլիդասն այստեղ կառուցել է յոթ եկեղեցի, այդ թվում՝ Ֆիթ-Միքայելը և Ֆիթ-Աբոն: Նրա նախաձեռնությամբ Գոնդերը 1638 թվականին դարձել է Եթովպիայի մայրաքաղաքը և երկրի մայրաքաղաքն է եղել մինչև 1855 թվականը: Քաղաքում պահպանվել է Ֆասիլ Ղեբի ամրոցը, որը կառուցվել է պորտուգալացի ինժեներների և ճարտարապետների մասնակցությամբ, 12 աշտարակներով քաղաքի բարձր պատը, ավելի քան քառասուն քրիստոնեական եկեղեցիները, միջնադարյան սինագոգները, ինչպես նաև Ֆասիլիդասի և Կուսկվամի լոգարանները:

1888 թվականի հունվարի 23-ին Գոնդերը գրավվել է, թալանվել և ավերվել կեղծ խալիֆ Աբդալլահ իբն-Մուհամադի սուդանյան «դերվիշների» կողմից: Տգետ ֆանատիկոսներն այրել են բոլոր եկեղեցիները:

1979 թվականին Ֆասիլ-Ղեբին և Գոնդերի ամբողջ տարածքը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցուցակում:

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Թանա լճից 30 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 2132 մետր բարձրության վրա[2]: Լավ եղանակային պայմաններում Գոնդերի աշտարակները երևում են լճի ափերից:

Բնակչություն խմբագրել

Եթովպիայի կենտրոնական վիճակագրական գործակալության տվյալներով՝ 2007 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 207.044 մարդ, որոնցից 98.120-ը տղամարդիկ են և 108.924-ը` կանայք: Բնակչության 84.2 տոկոսը կազմում են Եթովպիայի ուղղափառ եկեղեցու հետևորդները, 11.8 տոկոսը՝ մահմեդականները և 1.1 տոկոսը՝ բողոքականները[3]:

Նախորդ` 1994 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 112.249 մարդ, որոնցից 51.366-ը տղամարդիկ էին, իսկ 60.883-ը` կանայք: Հիմնական էթնիկ խմբերն են` ամհարա (88.91%), տիգրայի (6.74 %) և կեմանտ (2.37 %), մնացած բոլոր էթնիկ խմբերը կազմել են բնակչության 1.98%-ը: Բնակչության 94.57%-ը մայրենի լեզու է համարել ամհարերենը, 4.67 %-ը՝ տիգրինիան և 0.76 %-ը՝ այլ լեզուներ: Բնակչության 83.31 տոկոսը եթովպական ուղղափառ եկեղեցու հետևորդներն էին, 15.83 տոկոսը` մահմեդականներ[4]:

Եղբայր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Гондар». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Gonder, Ethiopia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014-01-08-ին.
  3. Census 2007 Tables: Amhara Region, Tables 2.1, 2.4, 2.5, 3.1, 3.2 and 3.4.
  4. 1994 Population and Housing Census of Ethiopia: Results for Amhara Region, Vol. 1, part 1, Tables 2.1, 2.7, 2.10, 2.13, 2.17, Annex II.1 (accessed 9 April 2009)

Արտաքին հղումներ խմբագրել