Բազիլիկը գիշերով

Ֆուրվիերի Աստվածամոր բազիլիկ տաճար` ( ֆր.՝ Basilique Notre-Dame de Fourvière) մեծ բազիլկ, որը գտնվում է Լիոնում: Այն կառուցվել է մասնավոր միջոցներով 1872-1884 թվականներին և գերիշխող դիրք է գրավում` քաղաքի տեսարանով: Այն տեղը, որ տաճարը զբաղեցնում էր, ժամանակին Տրայանոսի հռոմեական հավաքավայրն էր` «forum vetus» (հին ֆորում), այստեղից էլ եկել է անվանումը:

Քաղաքի դերը պատմության և կյանքի մեջ խմբագրել

 
Բազիլիկի հիմնական մուտքը

Ֆուրվիերը նվիրված է Մարիամ Աստվածամորը, որին վերագրվում է Լիոն քաղաքի փրկությունը Եվրոպան պատած բուբոնիկ ժանտախտից 1643 թվականին[1]: Ամեն տարի դեկտեմբերի սկզբին (դեկտեմբերի 8-ին, Անբիծ գաղափարախոսության օրը) Լիոնը շնորհակալություն է հայտնում Աստվածածնին քաղաքը փրկելու համար՝ ամբողջ քաղաքում մոմեր վառելով, որը կոչվում է Լյումերեսի տոնակատարություն կամ Լույսերի փառատոն[2]:Ասվածամորն է նաև վերագրվում քաղաքը փրկելու մի շարք այլ անգամներ, ինչպիսիք են Խոլերայի համաճարակը 1832 թվականին և պրուսական արշավանքը 1870 թվականին[1]:

Ֆրանս-պրուսական պատերազմի ընթացքում (1870–1871) պրուսական ուժերը, գրավելով Փարիզը, առաջ էին շարժվում դեպի հարավ՝ Լիոն: Նրանց դադարեցումը և նահանջը Եկեղեցու կողմից մեկ անգամ ևս վերագրվեց Մարիամ Աստվածածնի բարեխոսությանը:

Քննարկելով նման բարդ և թանկարժեք շենքի կառուցման պատճառները, մի հեղինակ ասում է, որ «Փարիզի և Լիոնի կոմունայի արձագանքը հաղթական հուշարձաններն էին՝ Մոնմարտրում գտնվող Սակր Կյուրը և Ֆուրվիերի բազիլիկ տաճարը , որոնք գերակշռում են երկու քաղաքներում:Այս շենքերը կառուցվել են մասնավոր միջոցներով,որպես նախկին հսկա երկրպագության առարկաներ Աստծուն շնորհակալություն հայտնելու սոցիալիստների նկատմամբ տարած հաղթանակի և ժամանակակից Ֆրանսիայի մեղքերի քավության համար[3]»:

Ֆուրվիեր բլրի գագաթին նստած բազիլիկը տպավորիչ կերպով վեր է խոյանում Լիոն քաղաքի վրա որտեղից այն կարելի է տեսնել բազմաթիվ անկյուններից ,պատահական չէ, որ Ֆուրվիերի բազիլիկը դարձել է քաղաքի խորհրդանիշ:Բազիլիկը,որը առաջարկում է էքսկուրսիաներ և ընգրկում է Սուրբ արվեստի թանգարանը,որը տարեկան ընդունում է 2 միլիոն այցելու[2]:Որոշ ժամանակ,հասարակության անդամները կարող են մուտք գործել բազիլիկի հյուսիսային աշտարակ Լիոնի 180 աստիճանի տպավորիչ տեսարանի համար և հարակից տարածքներ: Պայծառ օրերին հեռվում երևում է Մոն Բլանը՝ Եվրոպայի ամենաբարձր կետը[2]:

Նախագծում և կառուցում խմբագրել

 
Բազիլիկի ներքին մասը

Բազիլիկի դիզայնը, որի հեղինակեը Պիեռ Բոսանն է, ստացել է ինչպես ռոմանական, այնպես էլ բյուզանդական ճարտարապետությունից՝ երկու ոչ գոթական մոդելներ, որոնք ժամանակին անսովոր ընտրություն էին: Այն ունի չորս հիմնական աշտարակներ և զանգակատուն, որի վերին մասում տեղադրված է Մարիամ Աստվածածնի ոսկեզօծ արձանը:Այն առանձնանում է նուրբ խճանկարներով, հոյակապ վիտրաժներով[4] և Սուրբ Հովսեփի գետնադամբարանով:

Ֆուրվիերը, իրականում բաղկացած է երկու եկեղեցուց,տեղակայված մեկը մյուսի վրա: Վերին սրբարանը զարդարված է ավելի ակներև, քան ստորին մասը: Հաղթական բազիլիկի վրա աշխատանքը սկսվել է 1872-ին և ավարտվել 1884 թվականին: Վերջին կարգավորումները արվել են 1964 թվականին:

Բոսանի առաջին էսքիզները բազիլիկի համար, կարծես` թվագրվում են 1846 թվականին: Այդ ժամանակ նա Պալերմոյում էր[5]:

Տաճարը ձեռք է բերել «գլխիվայր փիղ» տեղական մականունը, քանի որ շենքը կարծես փղի մարմին լինի, իսկ չորս աշտարակները՝ նրա ոտքերը:

Բազիլիկայի երգչախումբը խմբագրել

Սուրբ Մարկոսի (ֆր.՝ Les Petits Chanteurs de Saint-Marc),մանկական երգչախումբը բազիլիկի պաշտոնական երգչախումբն է: Այս երգչախումբը հայտնի դարձավ «Les Choristes» ֆիլմի թողարկումից հետո:Երգչախմբի ղեկավարն է պարոն Նիկոլաս Պորտը:

Ռադիոյի ալեհավաքներ խմբագրել

1982 թվականից աշտարակում տեղադրված էին «Radio Fourvière» ալեհավաքները՝ «Radio chrétiennes francophones»-ի նախորդը:

Ֆուրվիերի Աստվածամոր տաճարի սրբավայրը խմբագրել

 
Chapelle de la Vierge-ը գլխավորում է Մարիամի արձանը, որը մնացել է բազիլիկից

Ֆուրվիերը միշտ եղել է հայտնի վայր ուխտագնացության համար: 1170 թվականից ի վեր Ֆուրվիերն ունի տաճար՝ նվիրված Տիրամորը:Մատուռը և շենքի մասերը վերակառուցվել են տարբեր ժամանակներում, վերջին հիմնական աշխատանքները կատարվել են 1852 թ.-ին, երբ նախկին զանգակատունը փոխարինվեց աշտարակով, պսակված Ջոզեֆ-Ուգո Ֆաբիշի ստեղծած Մարիամ Աստվածածնի ոսկե արձանիկով (1812–1886)[6]:

1816 թվականի հուլիսի 23-ին տասներկու մարիստներ, սրբեր և սեմինարիստներ բարձրացան բլուրը, որտեղ գտնվում էր Ֆուրվիերի Սուրբ Տիրամոր սրբավայրը, և խոստացան ստեղծել Մարիստների հասարակություն` անելով զոհաբերություն, մինչդեռ Ջան-Կլոդ Կուրվելը պատարագ էր մատուցում[7]:

1851 թվականի հունվարի 21-ին,Փիթեր Ջուլիան Էյմարդը աղոթեց Ֆուրվիերի Սուրբ Տիրամոր սրբավայրում և ոգեշնչվեց ստեղծել Օրհնյալ հաղորդության միաբանությունը[8]:

Երբ Լիոն քաղաքը փրկվեց ֆրանս-պրուսական պատերազմից (1870), համայնքը պարտավորվեց կառուցել ներկայիս բազիլիկը հնագույն մատուռի կողքին[6]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Basilica Notre Dame de Fourvière Website
  2. 2,0 2,1 2,2 Brennan, Jim. "An Unplanned Pilgrimage", St. Anthony Messenger, January 2013
  3. Bertrand Taithe, Citizenship and Wars: France in Turmoil, 1870–1871, chapter "Religious Identities and Citizenship" 2001:100
  4. The stained-glass window depicting Marshal Pétain that was installed during the Nazi occupation of Vichy France was removed after the war. (Marianne Mahn-Lot, reviewing Renée Bedarida, Les Catholiques dans la Guerre, 1939–1945 (Hachette) 1999, in Le Mouvement social, No. 206, Au Bonheur Des Allemands Consommateurs et consommation au XXe siècle [January – March 2004:146–148] p. 147.
  5. Bibliothèque municipale de Lyon Արխիվացված Հունվար 21, 2008 Wayback Machine
  6. 6,0 6,1 "Notre-Dame de Fourvière", Eymardian Places
  7. "Fourviere", the Marist Places
  8. Commemorative plaque, Shrine of Our Lady of Fourvière