Հերման Գարմենդիա, ամբողջական անունը՝ Հերման Ալեխանդրո Գարմենդիա Արանիս (իսպ.՝ Germán Alejandro Garmendia Aranis, արտասանություն: [xeɾˈman aleˈxandɾo ɣaɾˈmendja aˈɾanis], ), հայտնի է նաև իր ՅուԹյուբ HolaSoyGerman և JuegaGerman ալիքների անուններով, չիլիացի տեսաբլոգեր, կոմիկ, երաժիշտ, երգիչ ու գրող։ Իր երաժշտական խմբի հետ ձայնագրել է բազմաթիվ երգեր, որոնք տեղադրված են նրա յություբյան ալիքում։ Ներկայումս նրա ալիքը բաժանորդների թվով երկրորդն է իսպանալեզու ալիքների շարքում և տասնմեկերորդը՝ համաշխարհային վարկանիշում[1]։ 2016 թվականի ապրիլի 28-ին նրա «#Chupaelperro» գիրքը վաճառքի է հանվել Լատինական Ամերիկայում և Իսպանիայում։

Կենսագրություն խմբագրել

Հերման Գարմենդիան ծնվել է 1990 թվականի ապրիլի 25-ին Թիերա Ամարիլիա քաղաքում (Չիլի)։ Երբ նա 3 տարեկան էր, հայրը մահացել է ավտովթարից։ Մանկության տարիներին Հերմանի ավագ եղբայրը՝ Դիեգոն, ապրել է նրանից առանձին, մինչև նրանք տեղափոխվել են Լոս Վիլոս։ Վաղ տարիքից նա հետաքրքրվել է երաժշտությամբ և 13 տարեկանում եղբոր հետ հիմնել է սեփական երաժշտական «Zudex» խումբը[2]։ Հերմանը իր առաջին տեսահոլովակը ՅուԹյուբում տեղադրել է 2011 թվականին՝ ընկերների առաջարկով[2][3]։

Ստեղծագործություն խմբագրել

2016 թվականի վերջին HolaSoyGerman հեռուստաալիքը բարձիթողի է մատնվել։ Մինչև 2019 թվականի մարտը նրա HolaSoyGerman ալիքը ունեցել է 38 միլիոն բաժանորդ, JuegaGerman ալիքը՝ 33 միլիոն, իսկ HolaSoyGerman2-ը ավելի քան 2 միլիոն[4]։ Նրա երկու ալիքները 2016 թվականին ադամանդե կոճակներ են ստացել ։

2014 թվականի օգոստոսին Հերմանը MTV Millennial Awards մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Icon of the Year» մրցանակին[5]։ Մասնակցել է YouTube Rewind 2014 [6] և YouTube Rewind 2015 ֆիլմերի նկարահանումներին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Most Subscribed YouTube Channels». watchin.today. Արխիվացված է օրիգինալից 2019-04-17-ին. Վերցված է 3 April 2019-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն); More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 «Germán Garmendia de "Hola soy Germán": el chileno que arrasa en internet con su humor de lo cotidiano» (իսպաներեն). El Comercio. Արխիվացված է օրիգինալից 2015-06-27-ին. Վերցված է 2016-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Redacción Revista Tierra Cultah. «Manual Práctico: Compilado de personas y personajes atacameños conocidos o históricos» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017-08-10-ին. Վերցված է 2016-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «YouTube Top 100 Most Subscribed Channels List - Top by Subscribers». vidstatsx.com. Արխիվացված է օրիգինալից 2013-10-16-ին. Վերցված է 2016-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Creador de "Hola soy Germán" gana premio en los MTV Millennial Awards 2014». Emol (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018-10-20-ին. Վերցված է 2016-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «HolaSoyGerman in Youtube Rewind: Turn Down For 2014». Youtube Spotlight. Արխիվացված է օրիգինալից 2017-02-04-ին. Վերցված է 2016-06-23-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «HolaSoyGerman in Youtube Rewind 2015». Youtube Spotlight. Արխիվացված է օրիգինալից 2017-02-05-ին. Վերցված է 2016-06-23-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)