Մեյն-Կուն (անգլ.՝ Maine Coon), կատուների ցեղատեսակից, որը  ծագել է Մեն նահանգի հյուսիս-արևելյան ԱՄՆ-ի կատուներից: Հյուսիսային Ամերիկայի կատուների բնիկ ցեղատեսակից են: «Մեյն-կուն» անվանումն առաջացել  է երկու բառերից: Առաջինը՝ Մեն նահանգի անվանումը  իսկ երկրորդը՝ ածանցյալ է (անգլ.՝racoon), որը թարգմանվում է որպես «Ջրարջ»: Հանդիսանում է Մեն նահագանի պաշտոնական խորհրդանիշը:

Նկարագրությունը խմբագրել

Կատուների խոշորագույն ցեղատեսակ՝ արուները կշռում են 5,9-ից  մինչև 8,2 կգ․ (ամորձատվածները մինչև 12 կգ․),իսկ էգերը 3,6-ից մինչև 5,4 կգ․(ստերջացվածները 7,5-ից մինչև 8,5 կգ․)[1]: Չափահաս կատուների վզակոթի բարձրությունը հասնում է 25-ից մինչև 41 սմ-ի, իսկ պոչից սկսած ընդհանուր երկարությունը հասնում է 120 սմ-ի (պոչի երկարությունը հասնում է մինչև 36 սմ-ի)[2]': Լրիվ ենթադրյալ չափսի՝ կատուները հասնում են  3-ից մինչև 5 տարեկան հասակում, մինչդեռ մյուս կատուների մեծ մասը  հասնում է 1 տարեկան հասակում [3]: Բայց և այնպես կան նաև դանդաղ հասունացող խոշոր չափերի այլ ցեղատեսակներ (օրինակ` նորվեգական անտառայինները): Մեյն-Կունի բոլոր առանձնահատուկ տեսակները ականջների ծայրերին ոչ մեծ փնջիկներ ունեն: Մեյն-ունի մարմնի երկարությունը 1 մետր կամ ավելի է, պաշտոպնապես գրանցված ամենաերկար Մյեն-Կունի մարմնի երկարությունը 1 մետր 23  սմ է:

Ծնվելիս  Մեյն-Կունի ձագերը փոքր-ինչ ավելի խոշոր են, քան սովորական կատուների ձագերը: Մեյն-Կունի՝ կենսունակ նորածին  ձագի նվազագույն զանգվածը կազմում է 80 գրամ, Մեյն-Կուն կատվի սովորական ձագի զանգվածը կազմում է 100-180 գրամ: Մեյն-Կունների մոտ սեռական դիմորֆիզմը  նկատելիորեն արտահայտված է: Ծնվելիս կատուները զգալիորեն ավելի փոքր են, քան հասուն տարիքի կատուները: Չափսերի տարբերությունը զանգվածում կարող է հասնել մեկ երրորդի, միջինում արու ու  էգ կատուների միջև զանգվածի տարբերությունը կազմում է  մեկ չորրորդ:

Մեյն-Կունը երկարագեղմ կատու է: Մորթին փափուկ է և մետաքսանման,կազմվածքը կարող է տարատեսակել կախված մորթու գույնից և ցեղատեսակից: Գլխի և ուսերի  մազերի երկարությունը կարճ են, որովայնի և կողի հատվածները երկար են, որոշ կատուների պարանոցներին կան զարդարող բաշեր: Ինչպես բազմաթիվ բնիկ ցեղատեակների մոտ, Մեյն-Կունի մորթին ենթարկվում է եղանակային փոփոխությունների, ամռանը այն թեթև է և կարճ,ձմռանը մի փոքր երկար է և ավելի աճած և ստվար ծածկույթով է:

Մեյն-կունները կարող են ցանկացած գույնի լինել,որը հատուկ է տնային կատուններին, իսկ արհեստական գույներ ունեցողները՝ նշելով այլ ցեղատեսակների հնարավոր խառնուրդները,ինչպիսիք են շոկոլադի գույնը,նարդոսի գույնը,սև բծավորները, և  արծաթագույն՝ Նիբելունգյան կատուները,որոնց տեսակներն ոչ բոլոր Դաշնություններում են ընդունվում: Օրինակ,սև բծավոր կատուները՝ Մեյն-Կունի երանգներով ընդունվում են միայն Կատուների Միջազգային Միությունում (անգլ․ TICA-The International Cat Association): Ցեղատեսակի ամենատարածված նախշերը հանդիսանում են շագանակագույնը և ծխագույնը,Ռուսաստանում հայտնի են որպես «վայրի» երանգ ունեցողներ: Աչքի բոլոր գույները  ընդունվում են  համապատասախան երանգների չափանիշներով,բացառությամբ կապույտ և հետորոքրոմիա (տեղկ․ աջ կամ ձախ աչքը երկու տարբեր գույներ ունեն) գույներ ունեցող կատուների,որոնք մորթու վրա ունեն նախշեր՝ բացառությամբ սպիտակ գույնի: Գոյություն ունեն Մեյն-Կունի այնպիսի ցեղատեսակներ,ինչպիսիք են  սկզբավորողները և զտարյունները:

Մեյն-կունի մորթին  հիանալի կերպով հարմարեցված է խստաշունչ և  ցուրտ կլիմային: Խիտ բրդատակի աղվամազը, որովայնիև հետևի վերջույթների երկար մազերը թույլ են տալիս ձյան և սառույցի վրա նստել, բազմամատնությունը (Պոլիդակտիլիա) և  երկար մազերի փնջերը թաթերի բարձիկների միջև հանդիսանում են ցեղատեսակի պարտադիր հատկանիշները,որոնք  թեթևացնում են ձյան վրա քայլելը և  նրանց հաճախ համեմատում են ձնագնացների հետ, քանի որ դրանք մեծացնում են մակերեսը՝ թաթերին տալով լրացուցիչ դիմադրողականություն առանց զգալի հավելյալ զանգվածի: Փնջավոր ականջները և  երկարավուն մորթու ներսից աճող հյուսքերը օգնում են ականջները տաք պահել:

Մեյն-կուն կատուների ցեղատասկների սկզբնավորողներից շատերը,որոնք բնակվում են Նոր Օռելանի շրջանում, ձեռք են բերել մի հատկությունն,ինչը հայտնի է բազմամատնություն անունով(թաթի վրա առկա է լրացուցիչ մեկ կամ մի քանի մատ): Չնայած որոշ աղբյուրներ վստահեցնում են,որ հատկանիշը, ինչպես ենթադրում են, մոտավոր եղել է Մեն նահանգի Մեյն-Կունի 40% տեսակի մոտ,այժմ բազմամատնությունը հազվադեպ է հանդիպում, եթե երբևէ Մեյն-Կունները  ընդհանուր առմամբ նկատվում են  ցուցահանդեսի մրցահարթակի վրա,քանի որ այն չի համապատասխանում դաշնություններում երկարամազ ցեղատեսակների համընդհանուր չափանիշներին: Այս հատկությունը հարիր է նախկին,բնիկ ցեղատեսակին,որը համարյա թե արմատախիլ էր  եղել ցեղատեսակից,քանի որ ավտոմատացված կերպով որակազրկված է եղել   ցուցահանդեսի  մրցահարթակներից: Այժմ ապացուցված է,որ  բազմամատնության  ժառանգակիր է հանդիսանում արմատական աուտոսոմ-դոմինանտ գենը,որը կատուների առողջության համար իրենից վտանգ չի ներկայացնում: Մեր ժամանակներում մասնավոր կազմակերպություններն ու սելեկցիոները նպատակ են դրել կանխել պոլիդակտիլիզմի անհետացումը Մեյն-կունների մոտ, և նման կենդանիներ են աճեցնում WCF-ի և AFC-ի կողմից ընդունված հիմնական ցեղային գծերից առանձին: Ֆեդերացիաները, որոնք ընդունում են պոլիդակտիլիզմը Մեյն-Կունի՝ CFA- Կատուների սիրահարների միություն (անգլ․ Cat Fanciers’ Association), TICA- Կատուների միջազգային ասոցիացիա (անգլ․ The International Cat Association), CFF-Կատուների սիրահարների միություն (անգլ․ Cat Fanciers Federation’s ), ACFA- Կատուների սիրահարների ամերիկյան միություն (անգլ․ American Cat Fanciers Assocation), NZCF- Նոր Զելանդիայի կատուների սերը (անգլ․The New Zealand Cat Fancy):

Ցեղատեսակի պատմությունը խմբագրել

 
Cosey անունով կատուն Նյու Յորքի Մեդիսոն Սքվեր՝ Գարդենսում կատուների ցուցահանդեսի հաղթող է 1895 թվականին

Կոսեյ մականուն ունեցող կատուն 1895 թվականին Նյու Յորքում կատուների Մեդիսոն Սքուեր Գարդեն ցուցահանդեսի հաղթողն է: Բնականաբար ցեղատեսակը ձևավորվել է Մեն նահանգի ցրտաշունչ կլիմայի ազդեցության պայամաններում,չնայած գոյություն ունի նաև «երկընտրանքային» տարբերակներ (տարբեր տեսակի լեգենդներ) Մեյն-կունի ծագումի վերաբերյալ: Գրականության մեջ Մեյն-Կունները առաջին անգամ հիշատակվում են 1861 թվականին: Այդ ժամանակին է վերաբերվում «Ծովաձիուկ» նավից Կապիտան Ջենկս անունով կատվի մասին հոդվածը:

Նա ցուցադրվել է 1861 թվականի Բոստոնի և Նյու Յորքի ցուցահանդեսների ժամանակ և սկիզբ դրել ցեղատեսակի պոպուլյացիային, սակայն XIX—XX դարերի սկզբներին Մեյն-Կուննները առաջ են բերում պարսկական փափկամազերին: Մեյն-կունին՝ որպես ցեղատեսակի, հնարավոր եղավ գոյատևել ի շնորհիվ նրան,որ ագարակատերերը գնահատել են նրանց չափսերն և որսորդական որակները:

Ցեղատեսակի ժամանակակից չափանիշները ընդունվել է 1967թվականին, իսկ 1990-ական թվականներին Մեյն-Կուններին վրա հասավ իսկական հայտնիությունը: Սակայն առաջին գրանցված Մեյն-Կունի ցեղատեսակը եղել է 1908թվականին CFA- Կատուների սիրահարների միությունում (անգլ․ Cat Fanciers’ Association), որտեղ Մեյն-Կուն ցեղատեսակից Մոլի Բոնդ անունովը դարձել էր կենադանիների միությունում գրանցված 5-րդ կատուն:

2002 թվականին Կատուների Համաշխարհային Դաշնության Գլխավոր ասամբլեան (անգլ․ WCF -World Cat Federation) Միալնում հանդիպման ժամանակ որոշում է կայացրել, ըստ որի հիմք ընդունելով այդ ցեղատեսակի գենոտիպի տվյալները, թույլ էր տվում խաչասերում Մեյն-Կուների և հետևյալ կատուների միջև՝ Նորվեգական անտառային կատուները, թուրքական անգորա կատուները, սիբիրյան կատուները: Անհրաժեշտության և արդիականության որոշումների մասին մածուցիկությունը ընդունում էր խմբի ղեկավարի կողմից:

4 տարեկան Մեյն-Կուն ցեղատեսակի կատու:

Առողջությունը և հիվանդությունները խմբագրել

 
Մեյն-կուն ցեղատեսակի չորսամյա կատուն

Մեյն-կունները ընդհանուր առմամբ առողջ և դիմացկուն ցեղատեսակ է, որը հարմարեցված է ձյունառատ ձմեռներով կլիմայական պայմաններին: Շվեդիայում ընտանի կատուների կյանքի ապահովագրության տվյալների վերլուծությունը (2003-2006) թույլ է տալիս եզրակացնել Մեյն Կունսի կյանքի միջին տևողության մասին`12.5 տարի և ավելի (այս ցեղի գրանցված կենդանիների 74% -ը, կեսից ավելին` 54%, ապրել է 16, 5 տարի և ավելի)[4]:

Մեյն-կունների ամենալուրջ հիվանդությունները համընդհանուր են հանդիսանում ընտանի կատուների և մարդկանց համար: Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա՝ կատուների մոտ ամենատարածված սրտի հիվադությունը,անկախ նրանից զտարյուն ցեղատեսակից է, թե՝ ոչ: Հաշվում են,որ Մեյն-Կունների համար աուտոսոմ-դոմինանտը գերիշխող ժառանգականության արդյունքն է,որը ի հայտ է գալիս միջին տարիքի և տարեց կենդանիների մոտ: Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիանզարգացող հիվանդություն է, որը հանգեցնում է թոքերի այտուցի, հետևի վերջույթների հանկարծակի կաթվածի և մահվան: Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է ժամանակակից աշխտորոշում: ԱՄն-ում գոյություն ունի ԴՆԹ անալիզի Գենի թեստավորման պրակտիկա,որի պատասխանատուն է Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան[5]:

 
Կատվիկ Մեյն-Կուն

ԵՎս մեկ ենթադրյալ առողջական խնդիր՝ ողնաշարի մկանային քայքայումը (ՈՄՔ), ինչպես նաև  գենետիկ Ժառանգական հիվանդությունները (աուտոսոմ-ռեցեսիվ ժառանգական հիվանդություն), որոնց առկայության դեպքում ախտահարվում են ողնուղեղի ներվաբջիջները, որոնք էլ իրանի կմախքի մկանների  և  վերջույթների հաղորդիչ ազդակներն են: Առաջին նախանշանները ի հայտ են գալիս 3-4 ամսականում : Քայլելիս ձագի հետևամասը օրորվում է, երբ նա կանգնում է,նրա ծնկոսկրերը գրեթե կպչում են իրար: 5-6 ամսական կենդանին ազատորեն չի կարող կահույքի վրա բարձրանալ, իսկ ներքև ցատկելիս հաճախ  անհարամար են իջնում: Այնուամենայնիվ,հիվանդ ձագերը լավ սնվում և խաղում են, որպես զտարյուն ընտանի կենդանիներ շատերն ապրում են երկար տարիներ՝ այսինքն փողոց դուրս չեկող կատուները: Ինչպես նաև իրականցավում  ողնաշարի մկանային քայքայման (ՈՄՔ) թեստավորում [6]:

Ազդրի բնածին հոդախախտ՝ նրա թերությունը այն է, որ վնասում է մեկ կամ երկու հոդեր,ամենահաճախը վնասվում են Մեյն-Կուները և պարսկական կատուները որպես խոշորագույն ցեղատեսակներ: Կա նաև Գենետիկ ժառագական հիվանդույթան առկայություն,որը ի հայտ է գալիս տարիքի հետ միասին, ավելի հաճախ ոսկրահոդախտը, երբ կատուները սկսում են կաղալ [6]:

Երիկամների պոլիկիստոզ հիվանդություն՝ ժառանգական՝ դանդաղ զարգացող ,անդառնալի հիվանդություն է,որը ինչպես կարծում էին, ախտահարում էր պարսկական կատվին և ազգակից ցեղատեսակներին[6]: Վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է,որ պոչում  բուշտերով (կիստա) Մեյն-Կուններ ավելի քիչ են հանդիպում և պարսկական կատուների երիկամների պոլիկիստոզ հիվանդության հետ ոչ մի կապ չունեն: Մեյն-Կունների երիկամների գենետիկական պոլիկիստոզ հիվանդության թեստավորմանը,որի  ժամանակ հայտնաբերվել էր կիստաներ՝  բացասական պատասխան են տվել [7]:

Պատկերասրահ խմբագրել

Ծանթագրություններ խմբագրել

  1. Mattern, Joanne; Pedley, Carol A. The Maine Coon Cat. — Minnesota: Capstone Press[en], 2000. — С. 4. — ISBN 0-7368-0565-6
  2. «Maine Coon: A Gentle Giant» (PDF). Royal Canin. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2011-07-23-ին. Վերցված է 2008-10-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Maine Coon Cat» (PDF). Cat Fanciers Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009-12-29-ին. Վերցված է 2017-09-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. A. Egenvall, A. Nødtvedt, J. Häggström, B. Ström Holst, L. Möller Mortality of Life-Insured Swedish Cats during 1999–2006: Age, Breed, Sex, and Diagnosis(անգլ.) // Journal of Veterinary Internal Medicine. — 2009-11-01. — В. 6. — Т. 23. — С. 1175—1183. — ISSN 1939-1676. — doi:10.1111/j.1939-1676.2009.0396.x
  5. «Cat DNA Test Service from the VCGL at the College of Veterinary Medicine». Վերցված է 2016-12-06-ին.
  6. 6,0 6,1 6,2 «MCBFA Health Issues». Վերցված է 2016-12-06-ին.
  7. Karine Gendron, Marta Owczarek-Lipska, Johann Lang, Tosso Leeb Maine Coon renal screening: ultrasonographical characterisation and preliminary genetic analysis for common genes in cats with renal cysts(անգլ.) // Journal of Feline Medicine and Surgery. — 2013-12-01. — В. 12. — Т. 15. — С. 1079—1085.