Մասնակից:Բաղրամյան Ռոզա/Ավազարկղ4

Բաղրամյան Ռոզա/Ավազարկղ4
Ձևն ու հոգին
ԺանրՀոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1910 թվական
Առաջին
ներկայացման վայր
Թիֆլիս
ՎիքիդարանԲաղրամյան Ռոզա/Ավազարկղ4


«Ձևն ու հոգին», Հովհաննես Թումանյանի հրապարակախոսական հոդվածներից: Լույս է տեսել «Հորիզոն» թերթի 1910 թվականի № 9-ում[1]:

Գրման առիթը

խմբագրել

Հոդվածի ստեղծման առիթին նույն հոդվածում անդրադառնում է հենց հեղինակը՝ Հովհաննես Թումանյանը՝ պարզաբանելով, որ հոդվածը գրվել է որպես արձագանք 1910 թվականին Թիֆլիսում հայոց թատրոնի խնդրին, երբ թատրոնի գոյությունը վտանգված էր, իսկ մի ազգի մեծահարուստները, հատկապես ծերունի Մանթաշյանը, թատրոնի գոյությունը կապում էին շենքի հետ: Նրանք անտեսում էին բոլոր այն ներքին խնդիրները, որոնք ուներ թատրոնը, և առաջարկում էին հարցը լուծել թատրոնի շենքի տեղափոխմամբ և նյութական ապահովությամբ:

Հոդվածի բովանդակություն

խմբագրել

Գեղարվեստում առաջնային համարելով բովանդակությունը՝ Թումանյանը մեծ նշանակություն էր տալիս նաև ձևին: Թումանյանը միշտ պաշտպանել է ձևի և բովանդակության գեղագիտական սկզբունքը[2]: Նա ձգտում էր ձևի և բովանդակության ներդաշնակության, բայց ինչպես ինքն է ասում «էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժվար»[3]: Եվ մարդիկ վազում են հեշտի ետևից: Օրինակ, եկեղեցի կամ ուսումնարան ասելիս հասկանում են շինությունը, սրբի պատկերները, վառած մոմը, երբ ասում են հոգևորական, հասկանում են երկար շորեր ու երկար միրուք: Եթե հոգևորականը ավետարանըփչացնի, այդ ոչինչ, իսկ եթե հանկարծ միրուքը խուզի, մի մեծ իրարանցում կստեղծվի: Գրականություն ասելով՝ մարդիկ չեն պատկերացնում կենդանի մարդուն, այլ տպած գրքեր ու անուններ:Թատրոնն էլ մի մեծ շենք է, ուր կան տոմսակներ ու դերասաններ են խաղում:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թումանյան, Հովհաննես (1910). «9» (PDF). Հորիզոն. Թիֆլիս: էջեր 1-2.
  2. Մկրյան, Մկրտիչ (1981). https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1981-2000/mkryan_tumanyani_1981.pdf (PDF). Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները. Երևան: Սովետական գրող. էջեր էջեր 332-333. {{cite book}}: |chapter-url= missing title (օգնություն)
  3. Թումանյան, Հովհաննես (1978). https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1951-1980/tumanyan_1978.pdf (PDF). Ընտիր երկեր. Երևան: Սովետական գրող. էջեր էջեր 405-409. {{cite book}}: |chapter-url= missing title (օգնություն)

Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի հոդվածներ Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններ