Հայկ Մարտիրոսյան (ծնվ. 1977 թվականի փետրվարի 28), գրաֆիկ, գեղանկարիչ:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է փետրվարի 28-ին, Երևանում: Գեղանկարիչ, դիզայներ Իշխան Մարտիրոսյանի որդին է: 1983-85 թվականներին սովորել է Երևանի Մ.Սարյանի անվան թիվ 86, 1985-87 թվականներին` թիվ 88 միջնակարգ դպրոցներում, 1987-91 թվականներին` Հ.Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1991-96 թվականներին` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի խեցագորցության բաժնում` Հմայակ Բդեյանի արվեստանոցում: 2000-06 թվականներին ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժնում: 2003-06 թվականներին եղել է ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահը: Աշակերտել է Վ.Հարությունյանին, Վ.Զաքարյանին, Ա.Պետրոսյանին: 2004 թվականից Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի ուսումնական վարպետ է և «Երիտասարդ արվեստագետների աջակցման կենտրոն» հասարակական կենտրոնի նախագահը: 2008 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1994-2000 թվականից մասնակցել է մի շարք ուսանողական ցուցահանդեսների: 2003 թվականից ցուցադրվել է ՀՀ նկարիչների միության երիտասարդական ցուցահանդեսներում, քանդակի և գրաֆիկայի ցուցահանդեսում: